ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Լուսինը 27 օրում և 7 օրում պտտվում է նաև իր առանցքի շուրջը:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը: Որովհետև արևի լույսը որոշ չափով լուսնի վրա է իսկ որոշ չափով ոչ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը: Լեռնահանքային
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի: Որովհետ Բուսականություն և մարդկություն չկա։
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա: 1969 թ.
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Աստղագիտությունը Հայաստանում

byur
загруженное

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմեադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:ՈւշադրությունՀատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

img2.gif

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.

landscape-landscapes-wallpaper-wonderful-pozadia-tapety-154469.jpg
img0.jpg

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:ՈւշադրությունԽառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:

Shema_2.jpg
slide_1.jpg

 ՈւշադրությունԽառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

0007-002-CHistye-veschestva-i-smesi.png

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:ՕրինակՊղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

img21.jpg

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3.թորումը.

image008.jpg

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.

viparivanie.jpg

Մայրենի

Գիրք՝  «Հայկական էսքիզներ»

  • Բառարանի օգնությամբ գտիր և սովորիր այրել, կույտ, մերձավոր, դիզել, տանջանք բառերի Հոմանիշները։
  • Այրել-վառել
  • Կույտ-խումբ
  • Մերձավոր-մոտիկ
  • Դիզել-կուտակել
  • Տանջանք-չարչարանք
  • Տեքստում գտիր  հականիշների զույգ ունեցող նախադասությունը։ Բացատրիր նախադասության իմաստը։
  • Նրա  մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց զորավարին․ «Այրի՛ր վանքի գրքերը, և նրանց լեզուները կբացվեն»։
  • Բացատրիր ապրել բառի իմաստը վերջին նախադասության մեջ։
  • Ապրել-կյանք ունենալ։
  • Քո կարծիքով Լենկթեմուրը հասկացա՞վ, թե որն է իրական հարստությունը։
  • Այո, որովհետև մարդկանց համար գրքերն ավելի հարուստ են քան ոսկիները։
  • Որ նախադասությունն է, ըստ քեզ, արտահայտում տեքստի հիմնական միտքը։ Կարծիքդ հիմնավորիր։
  • Բերեցին, գրքերի մոտ դիզեցին ոսկի, թանկարժեք քարեր։
  • Քո կարծիքով, ինչո՞ւ հայերը գերադասեցին գրքերը ոսկուց ու թանկարժեք քարերից։
  • Որովհետև գրքերը շատ կարևոր նշանակություն ունեն և այդ գրքերը գրել էին շատ խելացի և իմաստուն գրողներ։ Ապրողները չուզեցին այդքան տանջանքը կորչի ու գնա, դրա համար էլ նրանք իրենց ոսկիները տվեցին։
  • Դուրս գրիր ածանցավոր 5 բառ և դրանց արմատներով ուրիշ բառեր կազմիր։

Հարստություն-ամենահարուստ

Մերձավորների-մերձակա

Թուլությունը-թուլամորթ

Զորավար-զորք

Մեղավոր-մեղսագործ

Վանականներին-վանահայր

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:
Առաջադրանք
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային