Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ

Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք:

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:

Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:

անձրևորդ.jpg

Դիտարկենք անձրևորդի հիմնական օրգան — համակարգերի կառուցվածքը և գործառնությունը:

Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:

Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:

Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:

Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:

Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ:

մարսողական.jpg

Արյունատար համակարգ

Օղակավոր որդերի կառուցվածքի կատարելագործումը հանգեցրել է մասնագիտացված փոխադրական՝ արյունատար համակարգի առաջացմանը:

Արյունատար համակարգը կազմում են արյունը, արյունատար անոթները և սիրտը, որը արյունը մղում և շարժում է անոթներով:

Արյունը նյութափոխանակություն է կատարում՝

  • աղիքներում՝ ստանալով սննդանյութեր,
  • մաշկում՝ ստանում է O2 և հեռացնում օրգանիզմից CO2,
  • բջիջներում՝ տալիս է առկա սննդանյութերը և վերցնում անպիտան նյութեր և CO2,
  • նախաերիկամներում՝ հեռացնում է վնասակար արգասիքները և ջրի ավելցուկը:

Անձրևորդի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս արյունատար համակարգը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Մարմնի երկրորդային խոռոչում գտնվող հեղուկը արյան հետ նյութափոխանակություն է կատարում արյունատար անոթի պատի թափանցելիության միջոցով:

Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց:

Անձրևորդի մարմնում արյունը շարժվում է մարմնի առջևի հատվածներում գտնվող օղակաձև անոթների առավել հաստ պատերի կծկման շնորհիվ: Դրանք փաստորեն «սրտերի» դեր են կատարում:

Փորային անոթով արյունը շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ դեպի առաջ:

արյունատար.jpg

Շնչառական համակարգը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Այնուհանդերձ որոշ ծովային տեսակների մոտ զարգացել են հատուկ շնչառական ելուստներ՝ մաշկային խռիկներ: Դա պայմանավորված է ջրային կենսակերպի յուրահատկություններով և նրանց առանձնահատուկ բարձր կենսական ակտիվությամբ:

img11.jpg

Նյարդային համակարգ: Ինչպես արդեն գիտեք, նյարդային համակարգի զարգացումը հանդիսանում է օրգանիզմի կողմից ցուցաբերված ակտիվության դրսևորում:

Կենսամիջավայրի պայմանների բազմազանությունը և վարվող ակտիվ կենսակերպը հանգեցնում են նյարդային համակարգի կատարելագործման անհրաժեշտության, ինչն էլ դիտարկվում է անձրևորդի մոտ՝ ի տարբերություն ասկարիդի և սպիտակ պլանարիայի:

Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայիցՇուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:

Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց, որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորող նյարդաթելերը: Այդ հանգույցները հերթականությամբ միանալով իրար՝ միասին կազմում են փորային շղթանՓորային շղթան ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նյարդավորումը:

Միջավայրի հետ ակտիվ փոխառնչությունը հանգեցնում է անձրևորդի և օղակավոր որդերի մոտ զգայական օրգանների զարգացման:

Անձրևորդի զգայական օրգանները կարող են ներկայացված լինել աչքերով (1−2 զույգ), որոնք գտնվում են մարմնի առաջին հատվածի մեջքային մասում:

նյարդային.jpg

Արտազատական համակարգ: Արտաթորական համակարգը բաղկացած է մետանեֆրիդներից: Դրանք մարմնի յուրաքանչյուր հատվածում՝ փորային կողմում տեղակայված զույգ ձագարաձև օրգաններ են: Մետանեֆրիդների լայն մասը ուղղված է դեպի մարմնի խոռոչ, իսկ նեղ մասը մարմնի հարևան հատվածից բացվում է դեպի դուրս:

արտաթորական.jpg

Բազմացումը: Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ:

Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛  սեռական օրգաններ:

Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններ, իսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:

Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար:

Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է  գամետներ՝ սպերմատոզոիդներ:

_92726890_worms4.jpg

Այնուհետև որդերը հեռանում են և յուրաքանչյուրի մոտ առաջանում է լորձից կցորդ, որը կոչվում է մուֆտաՄուֆտան, որը արդեն պարունակում է սպերմատոզոիդներ, շարժվում է դեպի որդի գլխի ծայր և իր մեջ ներառում ձվաբջջին: Մուֆտան, որում արդեն իսկ կատարվել է բեղմնավորում, որդի մարմնից վայր է սահում և հողում վերածվում բեղմնավորված ձվաբջիջներով բոժոժի:

Բոժոժի մեջ զարգանում են երիտասարդ որդերը, որոնք դուրս գալով՝ վարում են ինքնուրույն կենսակերպ:

ad04cf8a761e54ac2e981cc02b30d831-w740.jpg

Ռեգեներացիա

Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:

Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
    855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն․ սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
    Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
    Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտապետության և Վանի թագավորությանժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտուկամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագարմատից։
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:
    862թ Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան,նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը և խիստ կրճատվեց խալիֆայությանը վճարվող հարկերը,հայրենիք վերադարձան գերեվարված հայ իշխանները:Նա վերակազմեց բանակը թիվը հասցնելով 40000-ի ր իր եղբայր Աբասին նշանակեց սպարապետ:Աշոտ առաջինը մահացավ 890թ և իր հաջորդ Սբատ առաջինին թողեց ամուր և միավորված երկիր:Սմբատը ավարտեց հայկական հողերի  միավորման գործը,893թ բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:Նույն թվին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,զոհվեցին բազմաթիվ մարդիկ և այս աղետին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը:Ամիրանի գլխավորությամբ Արաբները ներխուժեցին Հայաստան ,գրավեցին Նախճավանը,ապա ավերված Դվինը:894թ Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց փայլուն հաղթանակ տարան և վտարեցին արաբներին Հայաստանից:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
    Իր հորը՝ Սմբատ I-ինին խաչել էին Դվինի պարիսպներին: Հայաստանը կրկին կորցնում էր պետականությունը: Արաբների զորքերը ավիրում էին երկիրը:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
    Ուժեղ էր երկաթի պես, անվախ, խելացի ու հայրենասեր:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Թագավոր դառնալուց հետո Աշոտ Երկաթը վերակազմավորեց բանակը, միավորեց նախարարների: Երբ արաբները փորձեցին պառկտում մտցնել՝ թագ ուղարկելով իր եղբոր որդուն՝ Աշոտ սպարապետին, նա կարողացավ սպարապետին կարգի հրավիրել:
    921 թ. Աշոտ Երկաթը պատսպարվեց Սևանա կղզում: Արաբները մոտեցան ափին: Աշոտը հրամայեց զինվորներին մոտենալ ափին և ձև թափել, թե ազնեն են: Նրանք վերջին պահին զենքերը հանեցին և նետահարեցին ափին կանգնած արաբներին: Սևանա հաղթանակին հաջորդեց երկրորդ հաղթանակը: Գևորգ Մարզպետունին փոքրաթիվ ջոկատից։ Երկու ծանր պարտությունից հետո արաբներ մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
    VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Աշոտ Երկաթն է Երազգավորսը դարձնում մայրաքաղաք:
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
    Գևորգ Մարզպետունին ուներ ընդամենը 19 զինվոր, որովհետև Գառնու բնակիչները չհամաձյնվեցին միանալ իր զորքին: Բայց դա էլ էր բավական հաղթանակ տանելու համար: Գիշերը Գևորգը հրամայում է գյուղացիներին դուրս գալ ամրոցի պարիսպների մոտ և վայրենի գոռոցներ հանել, որ թշնամին մտածի, թե Գևորգի զորքը մեծ է: Իսկ ինքը իր 19 զինվորների հետ հանկարծակի հարձակվում է քնած թշնամու վրա, այրում ու ջախջախում նրանց:

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կլոր որդեր

Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախեռերավոր որդերի տիպ: Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Օղակաձև որդեր

Օղակավոր որդեր, անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օզակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

Ասկարիդ

Ասկարիդներ, կլոր որդերի ընտանիք։ Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։ Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։ Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդազոլ և այլն։

Գործնական Քերակնություն

Դիմավոր բայեր և դերբայներ

8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած 
ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. 
Սլացող մեքենա-Մեքենա, որը սլանում է։
արևի շուրջը պտտվողմեքենա-Մեքենա, որը պտտվում էր արևի շուրջը։
թունելից դուրս եկողգնացք-գնացք, որը դուրս է եկել թունելից։
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-Մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ։

Բ. 
Ընկածգրիչ-գրիչ, որը ընկնում է։
մոռացված երգ-երգ, որը մոռացվել է։
թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետեվից։
արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակված է և կախված է։
լուծված խնդիր-խնդիր, որը լուծված է։
գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ, որը խոնավացել էր գիշերվա անձրևից։

9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի է ապրել ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: