11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի: Դիմավոր բայեր Փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր,փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի: Դերբայներ Փակած, մտած,մտնել, փակելիս, մտնելիս։
12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը ՝գրել, կարդալ
13.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելու ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց) Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
“The ideal of calm exists in a sitting cat.” –Jules RenardJules Renard “Cats are angels with fur.”Sark “Until one has loved an animal, a part of one’s soul remains unawakened.”Anatole France Animals are my friends…and I don’t eat my friends.”George Bernard Shaw Animals are such agreeable friends—they ask no questions; they pass no criticisms.”George Eliot An animal’s eyes have the power to speak a great language.”Martin Buber “The better I get to know men, the more I find myself loving dogs.”Charles de Gaulle “A dog is the only thing on earth that loves you more than you love yourself.”Josh Billings “Dogs are our link to paradise. They don’t know evil or jealousy or discontent.”Milan Kundera “I call my horses ‘divine mirrors’—they reflect back the emotions you put in. If you put in love and respect and kindness and curiosity, the horse will return that.”Allan Hamilton “One small cat changes coming home to an empty house to coming home.”Pam Brown “I have studied many philosophers and many cats. The wisdom of cats is infinitely superior.”Hippolyte Taine
Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք:
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:
Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:
Դիտարկենք անձրևորդի հիմնական օրգան — համակարգերի կառուցվածքը և գործառնությունը:
Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:
Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝
Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:
Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:
Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ:
Արյունատար համակարգ
Օղակավոր որդերի կառուցվածքի կատարելագործումը հանգեցրել է մասնագիտացված փոխադրական՝ արյունատար համակարգի առաջացմանը:
Արյունատար համակարգը կազմում են արյունը, արյունատար անոթները և սիրտը, որը արյունը մղում և շարժում է անոթներով:
Արյունը նյութափոխանակություն է կատարում՝
աղիքներում՝ ստանալով սննդանյութեր,
մաշկում՝ ստանում է O2և հեռացնում օրգանիզմից CO2,
բջիջներում՝ տալիս է առկա սննդանյութերը և վերցնում անպիտան նյութեր ևCO2,
նախաերիկամներում՝ հեռացնում է վնասակար արգասիքները և ջրի ավելցուկը:
Անձրևորդի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս արյունատար համակարգը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Մարմնի երկրորդային խոռոչում գտնվող հեղուկը արյան հետ նյութափոխանակություն է կատարում արյունատար անոթի պատի թափանցելիության միջոցով:
Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց:
Անձրևորդի մարմնում արյունը շարժվում է մարմնի առջևի հատվածներում գտնվող օղակաձև անոթների առավել հաստ պատերի կծկման շնորհիվ: Դրանք փաստորեն «սրտերի» դեր են կատարում:
Փորային անոթով արյունը շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ դեպի առաջ:
Շնչառական համակարգը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Այնուհանդերձ որոշ ծովային տեսակների մոտ զարգացել են հատուկ շնչառական ելուստներ՝ մաշկային խռիկներ: Դա պայմանավորված է ջրային կենսակերպի յուրահատկություններով և նրանց առանձնահատուկ բարձր կենսական ակտիվությամբ:
Նյարդային համակարգ: Ինչպես արդեն գիտեք, նյարդային համակարգի զարգացումը հանդիսանում է օրգանիզմի կողմից ցուցաբերված ակտիվության դրսևորում:
Կենսամիջավայրի պայմանների բազմազանությունը և վարվող ակտիվ կենսակերպը հանգեցնում են նյարդային համակարգի կատարելագործման անհրաժեշտության, ինչն էլ դիտարկվում է անձրևորդի մոտ՝ ի տարբերություն ասկարիդի և սպիտակ պլանարիայի:
Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայից: Շուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:
Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց, որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորող նյարդաթելերը: Այդ հանգույցները հերթականությամբ միանալով իրար՝ միասին կազմում են փորային շղթան: Փորային շղթան ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նյարդավորումը:
Միջավայրի հետ ակտիվ փոխառնչությունը հանգեցնում է անձրևորդի և օղակավոր որդերի մոտ զգայական օրգանների զարգացման:
Անձրևորդի զգայական օրգանները կարող են ներկայացված լինել աչքերով (1−2 զույգ), որոնք գտնվում են մարմնի առաջին հատվածի մեջքային մասում:
Արտազատական համակարգ: Արտաթորական համակարգը բաղկացած է մետանեֆրիդներից: Դրանք մարմնի յուրաքանչյուր հատվածում՝ փորային կողմում տեղակայված զույգ ձագարաձև օրգաններ են: Մետանեֆրիդների լայն մասը ուղղված է դեպի մարմնի խոռոչ, իսկ նեղ մասը մարմնի հարևան հատվածից բացվում է դեպի դուրս:
Բազմացումը: Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ:
Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛ ♂ սեռական օրգաններ:
Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններ, իսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:
Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար:
Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է ♂ գամետներ՝ սպերմատոզոիդներ:
Այնուհետև որդերը հեռանում են և յուրաքանչյուրի մոտ առաջանում է լորձից կցորդ, որը կոչվում է մուֆտա: Մուֆտան, որը արդեն պարունակում է սպերմատոզոիդներ, շարժվում է դեպի որդի գլխի ծայր և իր մեջ ներառում ձվաբջջին: Մուֆտան, որում արդեն իսկ կատարվել է բեղմնավորում, որդի մարմնից վայր է սահում և հողում վերածվում բեղմնավորված ձվաբջիջներով բոժոժի:
Բոժոժի մեջ զարգանում են երիտասարդ որդերը, որոնք դուրս գալով՝ վարում են ինքնուրույն կենսակերպ:
Ռեգեներացիա
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:
Հետևաբար անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:
Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին: 855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն․ սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։
Թվարկիր Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:
Պատմիր Բագրատունիների ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը: Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտապետության և Վանի թագավորությանժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտուկամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագարմատից։
Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը: 862թ Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան,նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը և խիստ կրճատվեց խալիֆայությանը վճարվող հարկերը,հայրենիք վերադարձան գերեվարված հայ իշխանները:Նա վերակազմեց բանակը թիվը հասցնելով 40000-ի ր իր եղբայր Աբասին նշանակեց սպարապետ:Աշոտ առաջինը մահացավ 890թ և իր հաջորդ Սբատ առաջինին թողեց ամուր և միավորված երկիր:Սմբատը ավարտեց հայկական հողերի միավորման գործը,893թ բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:Նույն թվին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,զոհվեցին բազմաթիվ մարդիկ և այս աղետին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը:Ամիրանի գլխավորությամբ Արաբները ներխուժեցին Հայաստան ,գրավեցին Նախճավանը,ապա ավերված Դվինը:894թ Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց փայլուն հաղթանակ տարան և վտարեցին արաբներին Հայաստանից:
Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/
Արքայացանկ
Աշոտ Ա 885-890
Սմբատ Ա 890-914
Աշոտ Բ Երկաթ 914-928
Աբաս 928-953
Աշոտ Գ Ողորմած953-977
Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
Գագիկ Ա 990-1020
Հովհաննես-Սմբատ 1020-1041
Գագիկ Բ 1042-1045
Առաջադրանք 2
Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ: Իր հորը՝ Սմբատ I-ինին խաչել էին Դվինի պարիսպներին: Հայաստանը կրկին կորցնում էր պետականությունը: Արաբների զորքերը ավիրում էին երկիրը:
Բնութագրել Աշոտ Երկաթին: Ուժեղ էր երկաթի պես, անվախ, խելացի ու հայրենասեր:
Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
Թագավոր դառնալուց հետո Աշոտ Երկաթը վերակազմավորեց բանակը, միավորեց նախարարների: Երբ արաբները փորձեցին պառկտում մտցնել՝ թագ ուղարկելով իր եղբոր որդուն՝ Աշոտ սպարապետին, նա կարողացավ սպարապետին կարգի հրավիրել: 921 թ. Աշոտ Երկաթը պատսպարվեց Սևանա կղզում: Արաբները մոտեցան ափին: Աշոտը հրամայեց զինվորներին մոտենալ ափին և ձև թափել, թե ազնեն են: Նրանք վերջին պահին զենքերը հանեցին և նետահարեցին ափին կանգնած արաբներին: Սևանա հաղթանակին հաջորդեց երկրորդ հաղթանակը: Գևորգ Մարզպետունին փոքրաթիվ ջոկատից։ Երկու ծանր պարտությունից հետո արաբներ մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից:
Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/; VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Աշոտ Երկաթն է Երազգավորսը դարձնում մայրաքաղաք:
Կարդալ Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել Գևորգ Մարզպետունին ուներ ընդամենը 19 զինվոր, որովհետև Գառնու բնակիչները չհամաձյնվեցին միանալ իր զորքին: Բայց դա էլ էր բավական հաղթանակ տանելու համար: Գիշերը Գևորգը հրամայում է գյուղացիներին դուրս գալ ամրոցի պարիսպների մոտ և վայրենի գոռոցներ հանել, որ թշնամին մտածի, թե Գևորգի զորքը մեծ է: Իսկ ինքը իր 19 զինվորների հետ հանկարծակի հարձակվում է քնած թշնամու վրա, այրում ու ջախջախում նրանց:
Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախեռերավոր որդերի տիպ: Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։
Օղակաձև որդեր
Օղակավոր որդեր, անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օզակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։
Ասկարիդ
Ասկարիդներ, կլոր որդերի ընտանիք։ Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։ Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։ Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդազոլ և այլն։
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է: Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա-Մեքենա, որը սլանում է։ արևի շուրջը պտտվողմեքենա-Մեքենա, որը պտտվում էր արևի շուրջը։ թունելից դուրս եկողգնացք-գնացք, որը դուրս է եկել թունելից։ փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-Մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ։
Բ. Ընկածգրիչ-գրիչ, որը ընկնում է։ մոռացված երգ-երգ, որը մոռացվել է։ թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետեվից։ արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակված է և կախված է։ լուծված խնդիր-խնդիր, որը լուծված է։ գիշերվա անձրևից խոնավացածօդ-օդ, որը խոնավացել էր գիշերվա անձրևից։
9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի է ապրել ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ: Դու երկար ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
Նպատակ. Սովորել ուժաչափի միջոցով չափել մաւմնի վրա ազդող ծանրության ուժը, առաձգականության ուժը,մարմնի կշիռ,Շփման ուժ
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Ֆիզիկական մարմին, ուժաչափ և տարբեր հարթություններով մակերևույթը Փորձի ընթացքը. Որպեսզի որոշեմ մարմնի վրա ազդող ծանրության, առաձգականության և մարմնի կշիռը։Ուժաչափը պահում ենք ուղղաձիգ, Ֆիզիկական մարմնի կախեցինք ուժաչափի կեռիկից,սպասեցին մինչև նա գտնվի դադարի վիճակում։Նախ որոշեցի Ուժաչափի ամենափոքր բաժանման արժեքը,որից հետո որոշեցինք մարմնի վրա ազդող ծանրության ուժը նույնն առաձգականության ուժը և նույն է կշիռը։Ուժաչափի բաժանման արժեքը հավասար է 0.1 Նյուտոնի,իսկ նրա ազդող ուժերը ինձ մոտ 1.3 նյուտոնն է։ Որպիսի որոշենք այդ մարմնի վրա ազդող շփման ուժը,որը դրված է տարբեր մակերևույթների վրա,ուժաչափը պահում ենք հորիզոնական մակերևույթի նկատմամբ և քաշում ենք հավասարաչափ։ Հավասարաչափ շարժման դեպքում տվյալ մարմնի վրա ազդում է միայն շփման ուժ։Մինչև տեղից պոկվելը մարմնի վրա ազդում է դադարի շփման ուժ,որից հետո սահքի շփման ուժ։
1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:
3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին: A=Fs
4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս: Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր:
5.Ի՞նչն է կոչվում հզորություն Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:
6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը Եթե մարմինը A աշխատանքը կատարում է t ժամանակում, ապա՝N=A/t հարաբերությունը ցույց է տալիս միավոր ժամանակում նրա կատարած աշխատանքը և կոչվում է հզորություն:
7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը A=Nt աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց