Դեպի Գեղարոտի ջրվեժ

Մենք սեպտեմբերի 21-ին, անկախության օրվա առթիվ, ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ։ Ջրվեժը գտնվում է Արագածոտնի մարզում, հիասքանչ բնության ներքո։ Մինչ բարձրանալը, ընթացանք ամենագնացով, որից հետո քայլեցինք։ Հասնելով ջրվեժին, վայելեցինք այնտեղի հիասքանչ օդն ու տեսարանը, վայելեցինք վարարող ջրի շունչը։ Եվ արդեն վերադարձին մի փոքր հանգստացանք, նախաճաշեցինք, զրուցեցինք և շարժվեցինք Երևան։ Վերադառնալով՝ մենք լի էինք տպավորություններով և նոր հիշողություններով։ Այդ օրը մեզնից յուրաքանչյուրը ծանոթացավ աշխարհի 8-րդ հրաշալիքի հետ։ Մենք բոլորս հավանեցինք ճամփորդությունը մեր ընկերների, և մեր ուսուցիչների հետ։ Այդ օրը մեր հիշողություններում հավերժ մնալու է որպես յուրահատուկ ու հագեցած մի օր։ Բնության գրկում անցկացրած պահերն անբացատրելի խաղաղություն և դրական էներգիա պարգևեցին բոլորիս։ Ճամփորդության ընթացքում մեր խմբի անդամները ավելի մտերմացան։ Ուսուցիչներն իրենց բարյացակամությամբ ու խնամքով ամեն վայրկյան օգնում էին, որ բոլորս լավ զգանք մեզ։ Եվ ամենակարևորներից էլ այն էր, որ այդ օրը ավելի նշանակալից էր, որովհետև նշում էինք Հայաստանի անկախության օր։