Կարդում ենք Լևոն Խեչոյան

  • Կարդալ պատմվածքը:
  • Տեղեկություններ գտնել և սովորել Լևոն Խեչոյանի մասին  Հղում
  • Վերլուծել՝ անդրադառնալով սիմվոլներին: Հայտել սեփական կարծիք: 
    Օգնող հարցեր, եթե կան վերլուծելու դժվարություններ.
  1. Ի՞նչ զգացողություններ և մթնոլորտ է փոխանցում պատմվածքը առաջին ընթերցումից հետո:
  2. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում թաղման թափորը և ներկաների վարքագիծը:
  3. Ո՞վ է դատախազը (թեկուզ մահացած), և ի՞նչպիսի հանրային ընկալում ունի նա պատմվածքում:
  4. Ինչպե՞ս են դրսևորվում հասարակության տարբեր շերտերը (պաշտոնյաներ, սովորական մարդիկ) այս արարողության ժամանակ: Որքանո՞վ է անկեղծ նրանց վիշտը:
  5. Կա՞ն պատմվածքում անհատականացված կերպարներ, թե՞ հեղինակը հիմնականում ներկայացնում է հավաքական կերպարներ: Ինչո՞ւ է ընտրված այդ մոտեցումը:
  6. Ի՞նչ է խորհրդանշում «դատախազի» կերպարը և նրա «թաղումը» հասարակական-քաղաքական համատեքստում (օրինակ՝ հին համակարգի մահ, արդարադատության կորուստ, թե՞ իշխանության վախ)։

Վերլուծություն

Այս պատմվածքը թաղման սովորական արարողությունը վերածվում է մի տարօրինակ շրջապտույտի, որտեղ մարդիկ չեն կարողանում հասնել գերեզմանոց։ Պատմվածքում զգացվում է վախի, անազատության և իշխանության կողմից մարդկանց վերահսկելու մթնոլորտը։ Դատախազի թաղման թափորը շատ կարևոր է պատմվածքի համար։ Մարդիկ շարժվում են խմբերով, բայց նրանց վարքագիծը տարբեր է։ Պաշտոնյաները հիմնականում մտածում են իրենց դիրքի, իշխանության և հրահանգների մասին։ Սովորական մարդիկ ավելի շատ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրանցից ոմանք վախենում են, ոմանք դժգոհում են, իսկ ոմանք փորձում են դուրս գալ այդ իրավիճակից։ Այս ամենը ցույց է տալիս, որ մարդկանց վիշտը ամբողջությամբ անկեղծ չէ։ Շատերը մասնակցում են թաղմանը ոչ թե ցանկությամբ, այլ որովհետև ստիպված են։ Դատախազը, թեև պատմվածքի սկզբում արդեն մահացած է, ամբողջ ընթացքում շարունակում է մնալ պատմվածքի կենտրոնում։ Ոմանք նրան հարգում են, իսկ մյուսները նրան համարում են գող ու իշխանության համակարգի մաս։ Նրա մահից հետո էլ մարդիկ ավելի շատ քննարկում են նրա պաշտոնը և հավատը, քան մարդուն։ Հեղինակը հիմնականում չի առանձնացնում անհատների։ Նա հաճախ օգտագործում է «գլխարկներ», «քարտուղարներ», «զինվորներ», «թափորը», «մենք» բառերը։ Դրանով մարդիկ դառնում են ոչ թե առանձին, այլ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ։ Կարծում եմ՝ այս ձևով հեղինակը ցույց է տալիս, որ խնդիրը միայն մեկ մարդու կամ մեկ պաշտոնյայի մեջ չէ, ամբողջ հասարակությունն է հայտնվել այդ համակարգի ազդեցության տակ։ Պատմվածքի ամենակարևոր սիմվոլներից մեկը շունն է։ Շունը կապտավուն աչքեր ունի և կարծես հետևում է դատախազին։ Հետագայում մարդիկ սկսում են նկատել, որ շան հայացքը նման է դատախազի հայացքին։ Շունը կարող է խորհրդանշել դատախազի անցյալը, նրա հոգին կամ այն ամենը, ինչ մարդիկ չեն կարողանում բացահայտ հասկանալ։ Շան վանդակի մեջ դրվելը նաև կարող է ցույց տալ ազատության սահմանափակումը։ Շատ կարևոր է նաև թռչնի սիմվոլը։ Թռչունը պատմվածքում կապված է հավատքի, ազատության հետ։ Թմբկահարը ասում է, որ իրենց միջից հեռացել է «հավատի կապտավուն աչքերով թռչունը»։ Իսկ վերջում թռչնի թևերի հարվածը վանդակի ճաղերին կարծես ցանկանում է ազատվել, բայց դեռ փակված է։ Վանդակը նույնպես ազատության բացակայության խորհրդանիշ է։ Շունը հայտնվում է վանդակում, իսկ ամբողջ քաղաքը կարծես ինքն էլ մի մեծ վանդակ լինի։ Մարդիկ չեն կարող ազատ տեղաշարժվել, զինվորները ամեն քայլափոխի կանգնեցնում են նրանց և ասում՝ «պարետային ժամ է»։ Այսպիսով, վանդակը միայն շան համար չէ, իրականում ամբողջ հասարակությունն է սահմանափակված։ Շրջապտույտը ևս կարևոր սիմվոլ է։ Թափորը անընդհատ նույն փողոցներով է անցնում՝ Խաղաղության, Ազատության, Բարեկամության փողոցներով, բայց իրականում ոչ մի տեղ չի հասնում։ Սա կարող է խորհրդանշել մի հասարակություն, որը փորձում է առաջ գնալ, բայց շարունակում է վերադառնալ նույն կետին։ Իմ կարծիքով՝ դատախազի «թաղումը» միայն մեկ մարդու մահվան մասին չէ։ Այն ավելի շատ խորհրդանշում է հին իշխանական համակարգի և դրա արժեքների մահը, բայց պատմվածքը ցույց է տալիս, որ այդ համակարգից ազատվելը շատ դժվար է։ Մարդիկ դեռ վախենում են զինվորներից, ենթարկվում են հրամաններին և չեն կարողանում իրենց ճանապարհը ընտրել։

Լևոն Խեչոյան

Լևոն Խեչոյանը հայ արձակագիր և ազատամարտիկ էր։ Նա ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում, իսկ մահացել է 2014 թվականի հունվարի 8-ին Երևանում։ 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդանում։ Գրականությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից, իսկ նրա ստեղծագործությունները մամուլում սկսել են տպագրվել 1988 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Խնկի ծառեր» պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1991 թվականին։ Խեչոյանի հայտնի ստեղծագործություններից են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Սև գիրք, ծանր բզեզ», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը» և «Մհերի դռան գիրքը»։ Վերջին վեպը լույս է տեսել 2014 թվականին՝ նրա մահից կարճ ժամանակ անց։  Խեչոյանը մասնակցել է Արցախյան պատերազմին՝ «Սասուն» կամավորական ջոկատի կազմում։ Պատերազմի թեման կարևոր տեղ ունի նրա գրականության մեջ։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են պատերազմը, հայրենիքը, մարդու տառապանքը, կորուստը, մահը, հիշողությունը և խաղաղության ցանկությունը։ Նա գրել է ոչ միայն պատերազմի հերոսների, այլև պատերազմի պատճառով տուժած սովորական մարդկանց մասին։  Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլն։ «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար նա արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի։ 

Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ հեկտեմբերի 4-11

  1. Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։
    Հնդկահայերը հիմնականում զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Նրանք բավականին ապահով և բարեկեցիկ կյանք էին վարում, ունեին դպրոցներ, եկեղեցիներ և մշակութային կյանք։ Գաղութում ձևավորվել էր ազգային ինքնագիտակցություն, և հայերը սկսեցին ավելի շատ մտածել հայրենիքի ազատագրման մասին։ 2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։
    Օտար տիրապետության պայմաններում հայերը չունեին անկախ պետություն և չէին կարող ազատորեն տնօրինել իրենց երկրի ապագան։ Այդ պատճառով նրանք հասկացան, որ սեփական պետություն ունենալը անհրաժեշտ է ժողովրդի անվտանգության, ազատության և զարգացման համար։ 3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։
    Ռուսաստանը հզոր պետություն էր և պայքարում էր Օսմանյան ու Պարսկական տերությունների դեմ, իսկ Վրաստանը գտնվում էր Հայաստանի հարևանությամբ և նույնպես ուներ ազատագրման խնդիր։ Հովսեփ Էմինը կարծում էր, որ այդ երկրների օգնությամբ հնարավոր կլինի պայքարել Հայաստանի ազատագրության համար։ 4-Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։
    Այո՛, հայ ժողովուրդն ուներ բավական թվով մարդիկ, որոնք կարող էին մասնակցել ազատագրական պայքարին։ Սակայն նրանք չունեին միասնական ղեկավարություն, կազմակերպված բանակ և բավարար զենք ու միջոցներ, ինչի պատճառով միայն ներքին ուժերով ազատագրումը շատ դժվար էր։ 5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։
    Էմինի ծրագրերը չիրականացան, քանի որ նա չկարողացավ ստանալ անհրաժեշտ աջակցությունը Ռուսաստանից և Վրաստանից։ Բացի դրանից, հայ հասարակության մեջ չկար բավարար միասնականություն և կազմակերպվածություն։ Նրա գործունեությանը խոչընդոտեցին նաև տեղի իշխանների և հոգևորականների հակասությունները։
  3. Վերլուծե՛ք
    Սիմեոն Երևանցի․ դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։
    Սիմեոն Երևանցուն կարելի է համարել ոչ թե դավաճան, այլ հեռատես ազգային գործիչ։ Նա հասկանում էր, որ Հայաստանի ազատագրումը միայն արտաքին օգնությամբ կազմակերպելը շատ դժվար է, և անհրաժեշտ է նախ պահպանել հայ ժողովրդի միասնությունն ու ազգային կյանքը։ Սիմեոն Երևանցին կարևորում էր Հայ եկեղեցու, ազգային ինքնության և հայկական համայնքների պահպանումը։ Նա փորձում էր խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող էին վտանգել հայ ժողովրդի անվտանգությունը։ Նրա զգուշավոր քաղաքականությունը երբեմն կարող էր թվալ որպես ազատագրական պայքարին հակառակ դիրքորոշում, սակայն իրականում նա գործում էր այն պայմաններում, որոնք շատ բարդ էին։

Դինո Բուցցատի «Սարքովի հանգուցյալը»

Դինո Բուցցատի․ Սարքովի հանգուցյալը

Ստեղծագործությունը Լուչո Պրեդոնանցիի մասին է, որը մի օր թերթից իմանում է, որ ինքն արդեն «մահացել է»։ Սկզբում դա թվում է զավեշտական սխալ, բայց հետո այդ սխալը փոխում է նրա ամբողջ կյանքը։ Թերթի տնօրենը համոզում է նրան չհերքել իր մահը, որովհետև մահացած արվեստագետի նկարները ավելի թանկ են վաճառվում։ Պրեդոնանցին համաձայնում է, թաքնվում է և հետևում է, թե ինչպես են մարդիկ իր մահից հետո հետաքրքրվում իր արվեստով։ Սակայն ժամանակի ընթացքում նրան սկսում են մոռանալ, իսկ կինը մտերմանում է իր ընկեր Օսկար Պրադելիի հետ։ Այդ պահին Պրեդոնանցին հասկանում է, որ իր «մահը» իրականում իրեն առանձնացրել էր կյանքից։Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ մարդու իրական արժեքը հաճախ կախված է ոչ թե նրանից, թե ով է նա, այլ նրանից, թե ինչպես են ուրիշները նրան գնահատում։ Հեղինակը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող են արվեստը, փողը և մարդկանց հետաքրքրությունը միախառնվել։ Պրեդոնանցիին սկսում են բարձր գնահատել հենց այն ժամանակ, երբ նա համարվում է մահացած։ Բայց այդ հետաքրքրությունը երկար չի տևում։ Երբ նրա անունը դադարում է հետաքրքրել մարդկանց, նա զգում է, որ իր գոյությունն այլևս ոչ մեկին պետք չէ։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ մարդու իրական արժեքը հաճախ կախված է ոչ թե նրանից, թե ով է նա, այլ նրանից, թե ինչպես են ուրիշները նրան գնահատում։ Պրեդոնանցիին սկսում են բարձր գնահատել հենց այն ժամանակ, երբ նա համարվում է մահացած։ Բայց այդ հետաքրքրությունը երկար չի տևում։ Երբ նրա անունը դադարում է հետաքրքրել մարդկանց, նա զգում է, որ իր գոյությունն այլևս ոչ մեկին պետք չէ։ Պրեդոնանցին այստեղ միայն նկարիչ չէ։ Նա կարող է ներկայացնել այն մարդուն, որի արժեքը կախված է ուրիշների վերաբերմունքից։ Նա հայտնի էր, ուներ ընտանիք, ընկերներ և ստեղծագործական կյանք, բայց «մահանալուց» հետո հասկանում է, որ այդ ամենը կարող է շատ արագ փոխվել։ Նրա կերպարը ցույց է տալիս, թե որքան դժվար է ապրել, երբ մարդը իրեն տեսնում է ուրիշների աչքերով։ Դագաղը սկզբում պարզապես նրա անունով պատրաստված առարկա էր, բայց վերջում դառնում է նրա իրական ընտրությունը։ Հատկապես ազդեցիկ է այն պահը, երբ նա սպասում է, թե գուցե ինչ-որ մեկը իրեն կանչի, բայց ոչ ոք չի կանչում։ Այդ լռությունը ցույց է տալիս նրա վերջնական միայնությունը։ Հեղինակը նաև հակադրում է Պրեդոնանցիի ներքին վիճակը և արտաքին աշխարհը․ նրա համար կյանքը կարծես ավարտվում է, բայց աշխարհը շարունակում է ապրել՝ արևը ծագում է, տրամվայները շարժվում են, մարդիկ աշխատում են, ուրախանում և սիրահարվում։ Այս հակադրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդու բացակայությունը չի կանգնեցնում աշխարհը։

Բաղաձայնների ուղղագրությունը

Եռաշարք բաղաձայններ
Բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, ձ-ծ-ց, ջ-ճ-չ

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոք, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղծագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ:

Երկշարք բաղաձայններ
Ղ-խ, ր-ռ, մ-ն, զ-ս, ժ-շ

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք, քաղցր, սանդուքք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սառսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թրվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, ամբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Երկհնչյուններ և ձայնակապ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։
Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։

  • 3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

  • 4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք-2ձ. 3բ., բարձունք-2ձ. 5բ., խճանկար-2ձ. 5բ., անդունդ-2ձ. 4բ., հրաժեշտ-2ձ. 5բ., պայթյուն-4ձ. 3բ., դաստիարակ-4ձ. 5բ., մանրէ-2ձ. 3բ., սրբատաշ-2ձ. 5բ., հյուլե-2ձ. 3բ., անընդհատ-3ձ. 5բ., սրընթաց-2ձ. 5բ., մերթընդմերթ-3ձ. 8բ., մտավոր-2ձ. 4բ., դազգահ-2ձ. 4բ.:
  • 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրիաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղյա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
    Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

  • 6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն, թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

  • 7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

Սկզբնական շրջանում բնական ռեսուրսներն ու պայմանները մարդկանց կողմից օգտագործվել են տարերայնորեն: Այժմ, երբ խիստ մեծացել է մարդու ճնշումը բնական միջավայրի վրա, անհրաժեշտ է բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել: Գնահատել նշանակում է որևէ բան արժեքավորել, որոշել դրա հարգը` արժեքը: Գնահատել, արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն ու որակը արդեն հայտնի է: Մինչև գնահատելը հարկավոր է կատարելի գույքագրում, պարզել օբյեկտի քանակն ու որակը, գտնվելու տեղը և պայմանները, այսինքն` կազմել բնական ռեսուրսների և բնական պայմանների կադաստր: Կադաստր է կոչվում բնական օբյեկտների կամ երևույթների այն համակարգված ցուցակը, որն ընդգրկում է դրանց նկարագրությունը, քանակական ու որակական բնութագիրը: Ներկայումս աշխարհի բոլոր երկրներում կազմվում են բնական օբյեկտների ու երևույթների տարբեր բնույթի կադաստրեր: Հատկապես լայն տարածում ունեն հողային ռեսուրսների, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների, կլիմայական ռեսուրսների, անտառային ռեսուրսների, լանդշաֆտների, հատուկ պահպանվող բնատարածքների ու բնության հուշարձանների կադաստրերը: Գիտականորեն կազմված կադաստրը հնարավորություն է տալիս ճիշտ որոշելու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը: Բնական ռեսուրսների օգտագործման բնագավառները բազմազան են, որովհետև բազմազան են մարդու պահանջմունքները այդ ռեսուրսների նկատմամբ: Միևնույն ռեսուրսը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով: Օրինակ` միևնույն անտառը հետաքրքրում է մարդուն մի դեպքում որպես վառելափայտի ու շինփայտի աղբյուր, մյուս դեպքում` որպես կլիմայաստեղծ գործոն, երրորդ  դեպքում` որպես պտուղների շտեմարան կամ գեղեցկության ու թարմության աղբյուր: Կամ այլ օրինակ: Ջրային ռեսուրսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ոռոգման ու ձկնաբուծության համար, էներգետիկայում` որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, տրանսպորտում` նավարկության համար, կենցաղում` խմելու և կոմունալ նպատակների կամ մարդկային հանգիստը կազմակարպելու համար: Հասկանալի է, որ թվարկված տարբեր ոլորտների համար նույն բնական ռեսուրսի նշանակություն, հետևապես արժեքը տարբեր է: Որպեսզի որոշեն, թե որ բնական ռեսուրսն ինչ նպատակով օգտագործվի, որ դեպքում դրա արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, կատարում են գնահատում: Հաշվի են առնվում նաև հասարակություն պահանջմունքները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Օրինակ, իր ժամանակին, երբ գնահատում էին Սևանա լճի ջրային ռեսուրսները, հաշվի էին առնում գյուղատնտեսական ոռոգման կարիքները: Ավելի ուշ, երբ հանրապետության ինդուստրացման հետ կապված աճեց էլեկտրաէներգիայի պահանջը, նույն ջրային ռեսուրսները գնահատեցին նաև էներգետիկայի տեսակետից: Ներկայումս հաշվի են առնում այլ պահանջմունքներ ևս, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովելու և լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Գնահատման ժամանակ անհրաժեշտորեն գործ ենք ունենում գնահատման ոչ միայն օբյեկտի` ռեսուրսի տեսակի, այլ սուբյեկտի` ռեսուրս օգտագործողի հետ: Օրինակ, ծառը գնահատման օբյեկտ է, իսկ գնահատման սուբյեկտներն են` գյուղատնտեսությունը, շինարարությունը, էներգետիկան, քաղաքային տնտեսությունը, ռեկրեացիան, բնապահպանությունը: Ջրային ռեսուրսի դեպքում գնահատման սուբյեկտներն են գյուղատնտեսական ոռոգումը, էլեկտրաէներգետիկան, ջրային տրանսպորտը, կենցաղային ու արդյունաբերական ջրամատակարարումը, ռեկրեացին, ձկնաբուծությունը: Գնահատման ամեն մի սուբյեկտի համար միևնույն օբյեկտը տարբեր արժեք է ներկայացնում: Այդ պատճառով էլ տարբեր են լինում գնահատման չափանիշները և միավորները: Միևնույն ծառը որպես վառելափայտ կամ շինափայտ օգտագործելու դեպքում չափում ենք փայտանյութի պաշարը, որի չափման միավորը խմ-ն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործելիս հաշվում ենք բերքատվությունը` մեկ տարում քանի կգ պտուղ է տալիս: Եթե ծառը մեզ հետաքրքրում է որպես կլիմայաստեղծ գործոն, ապա հաշվում ենք, թե ինչքան թթվածին կարող է արտադրել, ինչպիսին է սաղարթի խտությունը ստվեր առաջացնելու համար և այլ հատկանիշներ, որոնք չափման տարբեր միավորներով են գնահատվում: Նույն ձևով էլ գետի ջրի էներգետիկական գնահատման համար օգտագործվում է կՎտ, տրանսպորտային գանահատման համար` գետի երկարությունը կմ-ով, խորությունը մ-ով, գյուղատնտեսական գնահատման համար` ջրի ծավալը խմ-ով և սեզոնային բաշխվածությունը: Տարբերում են բնական ռեսուրսների գնահատման տարբեր տեսակներ: Գլխավոր տեսակներն են` տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: Բնական ռեսուրսների տնտեսական գնահատումը մեծ մասամբ կատարվում է դրամական միավորներով: Գնահատվում է բնական ռեսուրսի տնտեսական օգտակարությունը, այսինքն` այն տնտեսական նշանակությունը, որ այդ բնական ռեսուրսն ունի մարդկանց տարաբնույթ պահանջմունքների բավարարման համար: Հաշվարկվում է, թե բնական ռեսուրսի տվյալ հատկանիշի օգտագործումը ինչպես կազդի աշխատանքի արտադրողականության վրա և ինչքանով կմեծացնի կամ կփոքրացնի արտադրանքի ինքնարժեքը, տնտեսական ինչ արդյունք կարող է տալ: Բնական ռեսուրսների սոցիալական գնահատման նպատակն է պարզել ռեսուրսի սոցիաական արժեքը, այսինքն, թե իչպես է այն ազդում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա, նպաստում է անձի ներդաշնակ զարգացմանը, թե արգելակում է: Ակնհայտ է, որ բոլորովին տարբեր սոցիալական արժեք ունեն, օրինակ, արևադարձային գոտու ծովափնյա շրջանների, տունդրայի ու սավաննաների, դաշտավայրերի ու լեռնային շրջանների բնական ռեսուրսներն ու պայմանները: Բնական ռեսուրսների սոցիալական արժեքը դրամական միավորներով արտահայտել հնարավոր չէ, ուստի կատարում են համեմատական գանահատում: Տարբեր ռեսուրսներ համեմտելով միմյանց հետ որոշում են, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ և որին նախապատվությունը տալ: Բնական ռեսուրսների էկոլոգիական գնահատման ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվում է օբյեկտի միջավայրաստեղծ նշանակությունը: Փորձում են պարզել, թե բնության տվյալ տարրը կամ երևույթը, օրինակ` լճակը, անտառային պուրակը կամ լեռնալանջի քայքայումը, հողի էրոզիան, ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչպես են փոխում դրա որակը: Բնական ռեսուրսները երկրագնդի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ: Կան երկրներ ու տարածաշրջաններ, որոնք աճքի են ընկնում բնական ռեսուրսների մեծ բազմազանությամբ ու հարստությամբ: Այդպիսիք են, օրինակ, Արևմտյան Եվրոպան, Ուրալը, Սիբիրը, ԱՄՆ-ի շատ շրջաններ, Արևելյան Ավստրալիան, Հարավային Աֆրիկան: Դրան հակառակ, քիչ չեն այնպիսիք, որոնք զուրկ են տնտեսության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից: Մեծ են նաև բնական պայմանների աշխարհագրական տարբերությունները` մարդկանց բնակության ու տնտեսական գործունեության համար աննպաստ, հավերժական սառույցներից ու տոթակեզ անապատներից մինչև բարեբեր անտառատափաստանները և բազմահարուստ ու բարեշնորհ ծովափնյա շրջանները: Դրա պատճառով ծիստ տարբեր է երկրագնդի տարբեր մասերի ու երկրների ռեսուրսապահովվածությունը: Ռեսուրսապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշվում են, թե որևէ երկիր, շրջան, ձեռնարկություն ինչպես է ապահոված բնական ռեսուրսների տարբեր տեսակներով, օրինակ, ոռոգման ջրով, անտառափայտով, նավթի ու գազի, այլ հանքատեսակների պաշարներով: Ռեսուրսապահովվածությունը կարող է չափվել պաշարների ծավալով կամ այն ժամանակով, որի ընթացքում տվյալ ռեսուրսը կարող է օգտագործվել-սպառվել: Պաշարների ծավալը կարելի է որոշել բնակչության մեկ շնչի և միավոր տարածքի հաշվով: