Գործնական Քերականություն

1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին-պարզ ընդարձակ նախադասություն։
Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում…-բարդ նախադասություն։
Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին-բարդ նախադասություն։
Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու…-բարդ նախադասություն։
Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա-պարզ համառոտ նախադասություն։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․-պարզ ընդարձակ նախադասություն

Ամենքը գաղթականներ էին-պարզ համառոտ նախադասություն։
Նոր էին Թիֆլիս հասել-պարզ ընդարձակ նախադասություն։
Զանոն էլ նրանց հետ էր-պարզ ընդարձակ նախադասություն։
Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ-պարզ ընդարձակ նախադասություն։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ-բարդ նախադասություն․
էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․-պարզ ընդարձակ նախադասություն
Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ-բարդ նախադասություն։

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք, սովորել դասը:
            Աղջիկները կպատմեն այդ մասին այսօր:
            Մեծերը կլսեն նրա մասին:
            Կընտրեք նրան:
            Ճամփորդը վերադարձավ ճամփորդույունից:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում։

Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Մեզնից կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված մի թռչուն էր թառել:

Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Բեռնատարը մեկուկես ժամ շուտ եկան։

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Նստած մնալուց հետո թռչունը թռավ ու շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ։

Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:

Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)
Հավաքվեցինք և ճամփա ընկանք:

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար-պարզ ընդարձակ նախադասություն։

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն)-պարզ ընդարձակ նախադասություն:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին-պարզ ընդարձակ նախադասություն։

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիսների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել-պարզ ընդարձակ նախադասություն:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիսներին պե՞տք են այդ համարները-պարզ ընդարձակ նախադասություն։

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:
Համարները, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն-պարզ ընդարձակ նախադասություն։

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընդծգված բոլոր բառերը ցույս են տալիս ենթական: Բոլոր նախադասություններում հարցականներ կան,որը նշանակում է,որ նախադասությունը դա հարցական է։

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            …, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Հայրի՛կ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել։
            …, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Մայրի՛կ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես։
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, …:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, տղա՛ս։
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, …:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, պապի՛կ։
            Գիտե՞ս, …, ռոբոտներին էլ է օդ պետք:
Գիտե՞ս, աղջի՛կս, ռոբոտներին էլ է օդ պետք։
            Ի՜նչ ասես չես մտածի, … հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
Ի՜նչ ասես չես մտածի, տատի՛կ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել։

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Փաստեր գրքերի մասին

1. Երկրի վրա ընդհանուր առմամբ կա 12,9864880 գիրք:
2. Համաշխարհային տարածքի բոլոր գրքերի մեջ առաջին տեղը տրվում է Աստվածաշնչին:
3. 4-6 տարեկան երեխան ամենալավն է սովորում գիրք կարդալ:
4. Մեծ թվով ընթերցողներ կորցնում են հետաքրքրությունը էջի 18-րդ գրքի նկատմամբ:
5. Լոնդոնը հրատարակեց ամենաերկար վերնագրով գիրք:
6. Շեքսպիրի գրքերում «սեր» բառը օգտագործվել է 2,259 անգամ:
7. Ամենաշատ ընթերցվող գիրքը Աստվածաշունչն է:
8. Ամենամեծ բառարանը համարվում է «գերմաներեն բառարան»:
9. Գրքեր կարդալիս մեր աչքերը նայում են տարբեր ուղղությունների:
10. Եթե սկսեք կարդալ հորանջելու մասին գիրք, հաստատ կսկսեք հորանջել:
11. Ագաթա Քրիստին ճանաչվում է հետաքննող գրքերի ամենահրատարակված հեղինակ:
12. մերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ժամանակների ամենավաճառվող գիրքը «Մոխրագույնի հիսուն երանգներն» է:
13. Վինի Թուխը հենց սկզբից արգելվեց Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում:
14. Հարի Փոթերի գրքերը արգելված էին Ամերիկայում ՝ գաղտնիության դեմ քարոզչության պատճառով:
15. Ռոբինզոն Քրուզոն համարվում է անգլիական առաջին վեպը:
16. «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը թարգմանվել է աշխարհի 125 լեզուներով:
17. Գրքի տպագրությունն առաջին անգամ հայտնվեց Չինաստանում:
18. 6 րոպե գիրք կարդալը սթրեսը թեթեւացնում է. Դա ապացուցել են Սասեքսի համալսարանի գիտնականները:
19. Գիրք կարդացող անձը նույնանում է հերոսի հետ:
20. Գիրքը զարգացնում է կարեկցանքը:

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

273513940_1157341265075082_5339139385499611008_n

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը։ Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ Հին ժամանակ էս պատասխանն է ստացել հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։

Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝  հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.

-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Տարաբախատաբար-Տարաբախտ կերպով, դեպքերի դժբախտ բերումով:
Արատները-Մարմնական որևէ պակասություն (խեղություն, ախտ ևն):

Հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Մենք գրականության ժամերին կատարել ենք Վահան Տերյան, Վահան Տերյան Երկիր Նաիրիի մասին, Վահան Տերյանի մասին փնտրտունքներ։ Կատարել ենք Ստեղծագործական աշխատանք։ Կատարել ենք փնտրտունքներ Հովհաննես Թումանյանի 10 իրերի մասին, Հովհաննես Թումանյանի մասին։ Սովորել եմ Հովհաննես Թումանյանի Թմբկաբերդի առումը, կարդացել ենք Հովհաննես Թումանյանի Փարվանան։ Կարդացել ենք Հովհաննես Թումանյան՝ Նվարդ Թումանյանի հուշերից։ Կարդացել ենք հոդված Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք»։ Եվ գրել եմ Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք» վերլուծություն։ Կարդացել ենք Երկիր Նաիրի բանաստեղծության շարքից առաջադրանքներ։ Կարդացել և կատարել ենք առաջադրանքներ Վահան Տերյանի բանաստեղծություններ շարքից։ Սովորել ենք Վահան Տերյան՝ Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերի հետ։
Հայոց լեզվից գրել ենք Գործնական քերականություն, Գործնական քերականություն, որը խոսքի մասերի մասին էր։ Կատարել ենք Բառարանային ֆլեշմոբ Վ․ Տերյանի «Երկիր Նաիրի» բառարան նախագիծը։ Գործնական քերականություն, որը ենթակա և ստորոգյալի մասին էր։ Կատարել ենք Տեքստային աշխատանք։ Գործնական քերականություն նախադասության մասին։ Կատարել ենք ևս մի Գործնական Քերականություն, որ պարզ և բարդ նախադասությունների մասին էր։ Կատարել ենք ֆլեշմոբ։

Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

1.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական
Միջավայրիմասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է, կոչվում է պարբերական։

2.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Օրինակ՝ սենյակի դուռը կտրուկ բացելու դեպքում, ապա դռան հարող օդի շերտը կսեղմվի։ Քանի որ օդն օժտված է առաձգականությամբ, ապա սեղմված օդն կընդարձակվի՝սեղմելով հարևան օդի շերտը։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:
Երբ որևէ տողամասով սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է, կոչվում է մենավոր ալիք։

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը
Առաձգական միջավայրում տարածվում են մեխանիկական ալիքները, և դա էլ կոչվում է առաձգական ալիք։

7Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ
Եթե միջավայրի մասնիկներըտատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։

8.Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղղման դեֆորմացիայի ալիքները։

9.Ինչպիսի՞ տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:
Միջավայրի մասնիկները, երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում կատարում են հարկադրական տատանումներ։

10.Ո՞ր երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:
Յուրաքանչյուր մեխանիկական ալիք տարածվում է վերջավոր արագությամբ։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը
v=x2-x1/t2-t1

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:
Եթե բանաձևում t2-t1=T, ապա այդ դեպքում x2-x1=△x-ն ալիքի տեղափոխությունն է T պարբերության ընթացքում։ Այդ տեղափուխությունը կոչվում է ալիքի երկարություն։

13.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:
Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։
Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։
Երկրաշարժի ուժգնությունը, դա եղած երկրաշարժից հետո հետևանքների գանահատման չափանիշն է, իսկ մագնիտուդը դա մեծություն է, որով բնութագրվում է սեյսմիկ ալիքներով ատարծվող էներգիան։

16․Ի՞նչ է ձայնը;Ո՞ր հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ Եթե մեխանիկական ալիքների աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20000 Հցն հաճախականությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքն անվանու են ձայնային ալիք։

17․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը
Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախականությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են ձայնի հնչերանգ։

18․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը:Ո՞ր առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն
Անդրաձայնը ևս մարդու ականջը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Երբ անդրադարձած ձայնը, հասնելով մեր ականջին, ընկավում է որպես առանձին ձայն, այդ ձայնը կոչվում է անձագանք։ 16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Պատասխանատվույունը այն երևույթն է, երբ մարդ իր վրա վերցնում է այն գործը, որը նա անպայման պետք է կատարի։ Այն մարդը, որը այդ գործը ինչ-ինչ պատճառներով չի կատարում հասարակության մեջ կոչվում է անպատասխանատու։Սակայն լինում են դեպքեր, երբ մարդ ինքնակամ չի վրերցնում իր վրա պատասխանատվությունը այս կամ այն գործի շուր, այլ նրան պարտադրում են դա անել, սակայն չմտածելովնրա մասին, թե արդյո՞ք նա կկարողանա դա անել։ Այդ դեպքորում իհարկե մարդ չի կարողանում կատարել այդ գործը և նրան կոչում են անպատասխանատու և չեն վստահում ամեն տեսակի առաջադրանքներ։Ես կարծում եմ, որ դա սխալ է քանի որ մարդը մեպտք է ինքնուրույն որոշի այն գործերը որոնք նա պետք է կատարի, քանի որ մեկ բան է, երբ մարդ ինքնակամ վերցնում է իր վրա որևե գործ սակայն չի կարողանում կատարել և այլ բան է, երբ նրան պարտադրում են այդ գործը անել և նա բնականաբար չի կարողանում։
Հանդուրժողականությունը այն երևույթն է, երբ մարդ կարողանում է հանգիստ վերաբերվել այն բաներին, որոնք իրեն հոգեպես կա նույնիսկ ֆիզիկապես վնաս են տալիս։ Հանդուրժող մարդը այն մարդն է, որը չի կարողանում իր ուժերով լուծել իրեն անհանգստացնող խնդիրը և միայն հանդուրժում է այն։Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ մարդ միշտ պետք է կարողանա լուծել այն խնդիրները, որոնք իրենց վնաս են առաջացնում այնկախ նրանից, թե ինչ կարգի խնդի է դա և ինչ վնաս է այն առաջացնում մարդու մոտ։ Եթե մարդ չլուծի մեկ խնդիրը կառաջանը մյուսը և կհավաքվեն բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդուն վաղ թե ուշ հաղթահարելու են, այդ պատճառով ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրները հանդուրժելը սխալ է։

Հովհաննես Թումանյան՝ Նվարդ Թումանյանի հուշերից

youtube.com/shorts/BAtgFtrERCg

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր։ Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները։
Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա։ Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը։
«Լոռին մեծ ապագա ունի, — ասում էր նա, — Հանքերով հարուստ երկիր է․ երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա՛յ, ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են դարձել․․․»։

Ցերեկները, երբ հոգնած տուն էր գալիս, ճաշից հետո ուզում էր մի քիչ հանգստանալ։ Իր սենյակ գնալիս ասում էր «Հիշեցեք էս ինչ մարդը, էս ինչ գործով գալու է մոտս․․․»։ Ասում էր ու իր սենյակում փակվում հանգստանալու, բայց, չանցած կես ժամ, վեր էր կենում և սպասում հերթական այցելուին։

Ինքնաստուգում

1)Տվե՛ք ջրածին քիմիական տարրի բնութագիրը` ըստ տևյալ պլանի.

ա) քիմիական նշանը, H

բ) հարաբերական ատոմային զանգվածը, 1,00794(7)

գ) դիրքը պարբերական համակարգում, 1 պարբերություն, I-ին խումբ

2)Բնութագրե՛ք ջրածին պարզ նյութը` ըստ հետևյալ պլանի

ա) քիմիական բանաձևը, H2

թ) մոլեկուլի կառուցվածքը, H+H

գ) հարաբերական մոլեկուլային զանգվածը, 2,016

դ) մոլային զանգվածը: 1,00811գ/մոլ

3)Տիեզերքում ու Երկրագնդի մթնոլորտի վերին րում ո՞ր քիմիական տարրն է ամենատարածվա տրե՛ք ճիշտ պատասխանը

ա) թթվածին,

բ) ազոտ,

գ) ջրածին,

դ) հելիում:

4)Հաշվե՛ք տրված զանգվածներով ջրածին նյութի քանակը (մոլ).

ա)1 գ—1/2=0,5գ/մոլ

բ)4 գ—4/2=2գ/մոլ

q) 10 գ—10/2=5գ/մոլ

Պատ.`ա) 0,5 մոլ H2

բ) 2 մոլ H2

գ) 5 մոլ H2

5)Հաշվե՛ք ջրածին տարրի զանգվածային բաժինը (%) մեթանի CH4 մոլեկուլում
1

Պատ.՝ 25% H:

6)Հաշվե՛ք ջրածնի ատոմների թիվն 9 գ ջրում:

Պատ.՝ 6, 2 • 10{23}

7)Գրել ռեակցիաների տեսակները

ա) H2 +CL2= 2HCl ? Միացման

բ)Fe+ 2HCl= Fe Cl2 + H2 ? Տեղակալման

Գ) 2H2O=2H2+O2 ? Քայքայման