9֊ րդ դասարան Ինքնաստուգում 01.04.2025

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով։

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:
Ոսպնյակը պարփակող գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է գլխավոր օպտիկական առանցք։

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:
Ըստ իրենց ձևի՝ ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր։

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը։ Լինում են երկուռուցիկ, հարթուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ ոսպնյակներ։

Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը։ Նրանք նույնպես լինում են 3 տեսակի. երկգոգավոր, հարթ-գոգավոր, գոգավոր–ուռուցիկ։

4. Ինչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:
Ոսպնյակն անվանում են բարակ, եթե նրա հաստությունը շատ փոքր է մակերևույթի շառավիղներից:

Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն:

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:
Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում:

Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով:

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?
F կետն ընկած է ոսպնյակի գլխավոչ օպտիկական առանցքի վրա և կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ:

Հավաքող ոսպնյակի կիզակետերը իրական են, իսկ ցրողներինը՝ կեղծ:

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:
ՕF հեռավորությունն անվանում են ոսպնյակի կիզակետային հեռավորություն և նշանակում են նույն՝ F տառով՝ F=ՕF :

Հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դրական է, իսկ ցրողինը՝ բացասական:

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:
Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:

Նշանակելով՝ օպտիկական ուժը D  տառով՝  կարելի է գրել՝ D=1/F:

Օպտիկական ուժի միավորը դիոպտրիան (1 դպտր) է: 1 դպտր է կոչվում  այն հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը, որի կիզակետային հեռավորությունը 1 մ է: Ցրող ոսպնյակի օպտիկական ուժը բացասական է ՝ D<0:

9. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:

Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

10.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

Դեմիրճյան «Հայը»

Վարազդատ Դեմիրճյանի «Հայ» ստեղծագործությունը գրականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում՝ ինչպես թեմատիկ, այնպես էլ հոգեբանական բարդությամբ: «Հայ» պոեմը գրում է հայ մարդու ներաշխարհի և ինքնության հարցերի շուրջ: Դեմիրճյանի գործը պատկերում է հայ մարդու հոգեբանական և հայրենասիրական պայքարը, ինչպես նաև նրա գոյաբառը՝ ներհասարակական և արտաքին մթնոլորտում։ Գործը խորապես անդրադառնում է հայ ժողովրդի պատմության, արժանապատվության, անցած ճանապարհի և մշակույթի մասին։ Պոեմի մեջ հայը ներկայացվում է որպես անհատ, ով պայքարում է իր ինքնության պահպանման համար։ «Հայ» պոեմի միջոցով Դեմիրճյանը փորձում է ցույց տալ հայ ժողովրդի ներուժը, նրա հավերժական պայքարը դժվարությունների դեմ, որպես միատեսակ ու հզոր ազգային էակ։ «Հայ» պոեմը խորապես ուսումնասիրում է հայ մարդու ինքնությունը՝ պատմական անցյալից ներկայիս գաղափարների շեշտադրումներով։ Այն միաժամանակ և՛ ազգային, և՛ անհատական խնդիրների քննարկում է, որի հիմքում հայ մարդու հոգեկան և բարոյական պայքարը բնութագրվում է խորը նրբերանգներով։

What are the advantages of studying at Mkhitar Sebastatsi EduComplex?

The advantages of our school include our trips, which help us get acquainted with the history and culture of both Armenia and different countries. We work with computers, which helps us get answers to any question right away get the internet. We can choose any art or sport we enjoy, it helps us improve our skills in our areas of interest. We also learn our national song and dance, which deepens our knowledge of our culture. We participate in various events, projects, and competitions.

Քիմիական ռեակցիաներ 31.03

 Նախագծի անվանումը՝ <<Տարբեր հատկանիշներով  քիմիական  ռեակցիաներ>>

 Բովանդակությունը.

  • Քիմիական  ռեակցիաների   հատկանիշները
    1․ Ջերմության անջատում կամ կլանում
  • 2․ Գույնի փոփոծություն
  • 3․ Համի, հոտի փոփոխություն
  • 4․ Գազի անջատում կամ կլանում
  • 5․ Նսվածքի առաջացում կամ անհետացում
  • Ջերմանջատիչ   և  ջերմակլանիչ  ռեակցիաներ
    Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:
    Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:
  • Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ
    Կատալիզատորները նյութեր են որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները, բայց վերջանյութերի բաղադրության մեջ չեն մտնում
  •  Իոնափոխանակային  ռեակցիաներ 
    Ջրային լուծույթներում էլեկտրոլիտների իոնների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներն անվանում են իոնափոխանակման:
  • Օքսիդավերականգնման  ռեակցիաներ
    Օքսիդացումը և վերականգնումը նույն ռեակցիայի երկու կողմերն են՝ երկու կիսառեակցիաները, որոնց միաժամանակյա ընթացքն էլ հենց օքսիդավերականգնման ռեակցիա է:

Ընթացքը. 

  • 9-րդ դաս.-ի սովորողները   կատարելու  են  տարբեր  հատկանիշներով  քիմիական  ռեակցիաներ՝  ջերմության, գազի  անջատմամբ, գույնի  փոփոխությամբ, նստվածքի առաջացմամբ: Գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի  ռեակցիաների հավասարումները   և   նշելու  են  տեսակը:
  • 10-րդ  դաս. սովորողները կատարելու են   ոչ  դարձելի  իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ: Գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի  ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ  և  կրճատ  իոնայի  հավասարումները:

Նախագծի  վերջնարդյունքները. սովորողները

  • կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին հատկանիշների  և  ներքին օրինաչափությունների  փոխադարձ  կապը
    • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
    • կկատարելագործեն  փորձ  կատարելու  ունակությունները՝ պահպանելով   անվտանգության  կանոնները
    • կզարգանա  սովորողների  ճանաչողական  և  մտավոր  հմտությունները քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն ձեռք  կբերեն նոր  գիտելիքներ  կյանքի  պահանջներից  ելնելով:

      Մեր օրգանիզմում կան ավելի մոտավորապես 30հազ կատալիզատորներ, կատալիզատորները նյութեր են, որոնք արագացնում են քիմիական ռեակցիան, բայց վերջանյութերի բաղադրության մեջ չեն մտնում։
    • Լուցկու ռեակցիան
    • 4P+5O2 –>2P2O5
    • Տեղակալման ռեակցիայով պղնձի ստացում

Սննդի արդյունաբերություն

Սննդի արդյունաբերությունը 

Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ բնակչությանը մատակարում է պարենամթերք: Այս կապի արդյունքում ձևավորվել է ագրոարդյուանաբերական համալիրը, որի ենթաճյուղերը վերամշակում են գյուղատնտեսության արտադրանքը թեթև և սննդի արդյունաբերության միջոցով: 

Օրինակ

Կաթնամթերքի արտադրությունը, որտեղ կաթը գյուղատնտեսական արտադրանք է, իսկ պանիրը, թթվասերը, կարագը և այլն՝ սննդի արդյունաբերության:

Սննդի արդյունաբերությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն` սննդի արդյունաբերության տեղաբաշխումը ևս  (թեթև արդյուանբերության նման) ունի համատարած բնույթ։ Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։
Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում և խաղող մշակող այլ երկրներում։ 

Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի (սառցարան նավերի, երկաթուղային վագոնների և ավտոմեքենաների) օգտագործման շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը և ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետևապես` սննդամթերքի մեծ պահանջարկ ունեցող վայրեր:
ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները:

Սննդի արդյունաբերությունը սննդամթերք արտադրող ճյուղերի ամբողջություն է:

Նրա կազմում են մսեղենի, կաթնեղենի, ալրի-ձավարեղենի, հացաթխման, շաքարի, հրուշակեղենի, պահածոների, յուղի-ճարպի արդյունաբերությունը, ձկնարդյունաբերությունը և այլն: Նրա ճյուղերի մի մասը կողմնորոշվում է դեպի հումքի աղբյուրը (շաքարի, յուղի-ճարպի, պահածոների), մյուսները՝ սպառման շրջանները (հացաթխման, հրուշակեղենի, կաթնեղենի և այլն): Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի զարգացումը զգալիորեն ընդարձակել է նրա տեղաբաշխման հնարավորությունները:

Աղյուսակում ներկայացված են սննդի արդյունաբերության արտադրատեսակների գծով առաջատար երկրները: 

ԱրտադրատեսակՊետություններ
շաքարՀնդկաստան, Բրազիլիա, Կուբա, Ուկրաինա, ԱՄՆ
կենդանական յուղՀնդկաստան, ՌԴ, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա
բուսական յուղԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, ՌԴ, Ուկրաինա
 պանիրԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ՌԴ, Նիդերլանդներ
ձկան պահածոՃապոնիա, Չինաստան, ԱՄՆ, ՌԴ, Դանիա, Նորվեգիա, Պերու
թեյՀնդկաստան, Չինաստան, Շրի Լանկա

Մեքենաշինություն

Մեքենաշինությունը սև և գունավոր մետաղների հիմնական սպառողն է, որն առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ: Այն ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին: Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է։ Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինու­թյան այս կամ այն ենթաճյուղի թողարկած արտադրանքը։ Գլխավորապես մե­քենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում։ Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի համար՝ այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը։ Մեքենաշինության դերը շատ մեծ է տնտեսության բազմակողմանի զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրության ավտոմատացման, մարդկանց կենցաղի ու աշխատանքի պայմանների բարելավման գործում։ Մեքենաշինությունը, նախ և առաջ, զարգացած երկրների մենաշնորհն է: Ձևավորվել են մեքենաշինության զարգացման երեք խոշոր տարածաշրջաններ` Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ և Արևելյան Ասիա (Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և այլն):  Համաշխարհային մեքենաշինության առաջատար ճյուղը տրանսպորտային մեքենաշինությունն է, մասնավորապես՝ ավտոմեքենաշինությունը: Եթե որևէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրա­կան մշակույթը։
Առաջատար երկրներն են Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան և Գերմանիան, որոնք միասին արտադրում են աշխարհի ավտոմեքենաների ավելի քան կեսը:
Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր։ Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և ամենաարագ զարգացող ճյուղը։ Այն առաջին տեղն էր գրա­վում բոլոր հիմնական տնտեսական ցուցանիշներով։ Նրան բաժին էր ընկնում հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ից ավե­լին, արտադրանքն արտահանվում էր արտասահմանյան տասնյակ երկրներ։

Good Manners: How not to behave badly abroad 

A WORLD GUIDE TO
Good Manners
How not to behave badly abroad
by Norman Ramshaw
Travelling to all corners of the world gets easier and easier. We live in a global village, but this doesn’t mean that we all behave in the same way.

Greetings
How should you behave when you meet someone for the first time? An American or Canadian shakes your hand firmly while looking you straight in the eyes. In many parts of Asia, there is no physical contact at all. In Japan, you should bow, and the more respect you want to show, (1)___. In Thailand, the greeting is made by pressing both hands together at the you eat. In Mexico and Japan, (3)__. Lunch is a time to relax and socialize, and the Japanese rarely drink alcohol at lunchtime. In Britain and the United States, it’s not unusual to have a business meeting over breakfast, and in China it’s common to have business banquets, but you shouldn’t discuss business during the meal.
chest, as if you are praying, and bowing Doing business your head slightly. In both countries, eye contact is avoided as a sign of respect.

Clothes
Many countries have rules about what you should and shouldn’t wear. In Asian and Muslim countries, you shouldn’t reveal the body, especially women, who (2)___ In Japan, you should take off your shoes when entering a house or a restaurant. Remember to place them neatly together facing the door you came in. This is also true in China, Korea, Thailand, and Iran.

Food and drink
In Italy, Spain, and Latin America, lunch is often the biggest meal of the day, and can last two or three hours. For this reason many people eat a light breakfast and a late dinner. In Britain, you might have a business lunch and do business as you eat. In Mexico and Japan, (3) Lunch is a time to relax and socialize, and the Japanese rarely drink alcohol at lunchtime. In Britain and the United States, it’s not unusual to have a business meeting over breakfast, and in China it’s common to have business banquets, but you shouldn’t discuss business during the meal.

Doing business
In most countries, an exchange of business cards is essential for all introductions. You should include your company name and your position. If you are going to a country where your language is not widely spoken, you can get the reverse side of your card printed in the local language. In Japan, you must present your card with both hands, with the writing facing the person you are giving it to.
In many countries, business hours
are from 9.00 or 10.00 to 5.00 or 6.00.
then
However in some countries, such as Greece, Italy, and Spain, (4) remain open until the evening. Japanese business people consider it their professional duty to go out after work with colleagues to restaurants, bars, or nightclubs. If you are invited, you shouldn’t refuse, even if you don’t feel like staying out late.

EXTRA TIPS
HERE ARE SOME EXTRA TIPS BEFORE YOU TRAVEL:
1 In many Asian cultures, it is acceptable to smack your lips when you eat. It means that the food is good.
2 In France, you shouldn’t sit down in a café until you’ve shaken hands with everyone you know.
3 In India and the Middle East, you must never use the left hand (5)__.
4 In China, your host will keep refilling your dish unless you lay your chopsticks across your bowl. 5 Most South Americans and Mexicans like to stand very close to the person they’re talking to. You shouldn’t back away.
6 In Russia, you must match your hosts drink for drink or they will think you unfriendly.
7 In Ireland, social events sometimes end with singing and dancing. You may be asked to sing.
8 In America, you should eat your hamburger with both hands and as quickly as possible. You shouldn’t try to have a conversation until it is eaten.

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:

Կենդանիների սեռը որոշվում է բեղմնավորման արդյունքում՝ ձևավորված զիգոտի քրոմոսոմային հավաքակազմով։ Զիգոտն ունի ձևով,չափերով և գեների հավաքով միանման, այսինքն՝ հոմոլոգ քրոմոսոմների զույգերից կազմված դիպլոիդ հավաք։

Հայտնի է, որ մարդու բջիջների կորիզում առկա են 23 զույգ քրոմոսոմներ, որոնցից 22 զույգը տղամարդկանց և կանանց մոտ միանման են։ Եթե կանանց քրոմոսոմների 23-րդ զույգը նույնպես հոմոլոգ քրոմոսոմներից է կազմված, ապա տղամարդկանց 23-րդ զույգի քրոմոսոմները միմյանց հոմոլոգ չեն։ Այն 22 զույգ քրոմոսոմները, որոնք տղամարդկանց և կանանց մոտ չեն տարբերվում, կրում են աուտոսոմներ անվանումը։ Այն քրոմոսոմները, որոնցով տղամարդիկ և կանայք միմյանցից տարբերվում են, կոչվում են սեռական։ Այսպիսով, մարդու քրոմոսոմային հավաքակազմը կազմված է  22 զույգ աուտոսոմներից և 1 զույգ սեռական քրոմոսոմներից։Կանանց միանման սեռական քրոմոսոմներն անվանում են X-քրոմոսոմներ։ Տղամարդիկ ունեն մեկ X քրոմոսոմ և մեկ Y քրոմոսոմ։

Հոմոգամետ և հետերոգամետ սեռեր

Սեռական բջիջների հասունացման ժամանակ մեյոզի արդյունքում գամետներն ունենում են հապլոիդ հավաքակազմ: Ընդ որում, կանանց բոլոր ձվաբջիջները միանման են (22 աուտոսոմ և 1 X – քրոմոսոմ պարունակող): Տղամարդկանց մոտ ձևավորվում են երկու տեսակի սպերմատոզոիդներ (22 աուտոսոմ և 1 X – քրոմոսոմ և 22 աուտոսոմ և 1 Y քրոմոսոմ պարունակող): Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է X – քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդով, ապա զիգոտի դիպլոիդ հավաքում քրոմոսոմների 23 – րդ զույգը ներկայացված է լինում XX, և այդ սեռը անվանում են հոմոգամետ (հավասարագամետ): Մարդկանց, ինչպես նաև բոլոր կաթնասունների, որոշ միջատների (օրինակ ՝ դրոզոֆիլ պտղաճանճի) և մի շարք այլ կենդանիների համար հոմոգամետ է իգական և հետերոգամետ է արական սեռը: Հակառակ պատկերն է դիտվում թիթեռների, սողունների, թռչունների մոտ. հոմոգամետ է արական սեռը, հետերոգամետ ՝ իգականը: Այսպիսով, օրգանիզմի սեռը որոշվում բեղմնավորման պահին և կախված է զիգոտի քրոմոսոմային հավաքակազմից:

Սեռի հետ շղթայակցված հատկանիշներ

Բնական է, որ սեռական քրոմոսոմներում գտնվում են սեռական հատկանիշները պայմանավորող գեներ: Սակայն X և Y քրոմոսոմները պարունակում են նաև այլն, ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ: Այդ ոչ սեռական հատկանիշները, որոնք պայմանավորող գեները գտնվում են սեռական քրոմոսոմներում, կոչվում են սեռի հետ շղթայակցված հատկանիշներ: Բերենք սեռի հետ շղթայակցված հատկանիշների մի քանի օրինակներ: Այսպես, դրոզոֆիլ պտղաճանճի X քրոմոսոմում է գտնվում միջատի աչքերի գունավորումը պայմանավորող գենը, մարդու X քրոմոսոմը պարունակում է արյան մակարդելիությունը որոշող դոմինանտ գենը, որն ընդունված է նշանակել H տառով, քանի որ նրա ռեցեսիվ ալելը (հ – գենը) առաջացնում է ծանր հիվանդություն ՝ հեմոֆիլիա, որը բնութագրվում է արյան ցածր մակարդելիությամբ: Նույն X քրոմոսոմում է գտնվում նաև կարմիր և կանաչ գույների նկատմամբ կուրության ՝ դալտոնիզմի ռեցեսիվ գենը (d – գենը) և այլն: Y – քրոմոսոմը նույնպես պարունակում է ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ, օրինակ ՝ հիպերտրիխոզի (ականջի մազակալում առաջացնող) գենը: Սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգումը տարբերվում է աուտոսոմային խաչասերումից: Այսպես, եթե գեննը շղթայակցված է X քրոմոսոմին, ապա այն կարող է փոխանցվել հայրական օրգանիզմից միայն իգական սերնդին, իսկ մայրական օրգանիզմից ՝ հավասարապես ինչպես արական, այնպես էլ իգական սերունդներին: Եթե գենը շղթայակցված է Y – քրոմոսոմին, այն սերնդից սերունդ կփոխանցվի միայն արական սեռի ներկայացուցիչներին: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր այն օրգանիզմներին, որոնք ունեն արական հետերոգամետություն և իգական հոմոգամետություն, այսինքն ՝ բոլոր կաթնասուններին, այդ թվում ՝ մարդկանց:

Ժառանգական հիվանդություններ

Բացի վերը նշված ժառանգական հիվանդություններից, որոնց պատճառը X կամ Y քրոմոսոմներում գտնվող, այսինքն ՝ սեռի հետ շղթայակցված հատկանիշ պայմանավորող գենի ռեցեսիվ ալելի առկայությունն է, հայտնի են ևս մոտ 3000 այլ ժառանգական հիվանդություններ, որոնք հիմնականում աուտոսոմներում գտնվող գեների կամ քրոմոսոմների կառուցվածքի փոփոխությունների (մուտացիաների) արդյունք են: Այսպիսով, մարդու շատ հիվանդություններ և նորմայից շեղումներ պայմանավորված են գենոտիպով: Սա առանձնապես հաջողվում է սահմանել այն դեպքերում, երբ մարդու բջիջներում քրոմոսոմների թվի փոփոխություններ են տեղի ունենում: Հայտնի են դեպքեր, երբ մարդու քրոմոսոմների համալիրում մի ավելորդ քրոմոսոմ է հայտնվում, և նրանց ընդհանուր թիվը դիպլոիդ հավաքակազմում դառնում է 47: Այս աննշան թվացող խախտումը շատ ծանր հետևանքներ ունի: Զարգանում է Դաունի հիվանդությունը: Այն արտահայտվում է հետևյալ կերպ. հիվանդն ունենում է անհամաչափ փոքր գլուխ, աչքերի նեղ բացվածք, տափակ դեմք և խիստ արտահայտված մտավոր հետամնացություն: Այս կարգի քրոմոսոմային խախտումների ծագումը կապված է մեյոզի ընթացքում տեղի ունեցող պատահական շեղումների հետ:Եթե մեյոզի ընթացքում զույգերից մեկի երկու հոմոլոգ քրոմոսոմները շարժվեն դեպի մեկ բևեռ ՝ երկու բջիջների միջև բաշխվելու փոխարեն, ապա կստացվի մեկ ավելորդ քրոմոսոմ ունեցող գամետ: Այսպիսի մեկ գամետի միաձուլումից կառաջանա մեկ ավելորդ քրոմոսոմով զիգոտ: Շատ ավելի մեծ թիվ են կազմում առանձին գեների կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված ժառանգական հիվանդությունները: Աուտոսոմներում գտնվող գեների կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված հիվանդություններից են ալբինիզմը (գունակի ՝ պիգմենտի բացակայություն), մանգաղաձև բջիջների անեմիան (հեմոգլոբին սպիտակուցի կառուցվածքում մեկ ամինաթթվի մեկ այլ ամինաթթվով փոխարինում), պոլիդակտիլիան (վեցերորդ մատի առաջացում), շաքարային դիաբետը և այլն: Ժառանգական հիվանդությունների քանակն անընդհատ աճում է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ՝ ախտաբանական նոր մեթոդների կիրառման շնորհիվ յուրաքանչյուր տարի գրանցվում և նկարագրվում են միջինը երեք նոր ժառանգական հիվանդություններ: Այսօր արդեն կարելի է պնդել, որ ժառանգականության հետ բացարձակորեն կապ չունեցող հիվանդություններ գործնականորեն չկան:

My favorite elective school subjects. Are they connected with my future profession?

I am learning Spanish. After English, Spanish is the most spoken international language. I chose Spanish because I wanted to learn the language. Spanish is a language connected to many rich cultures—literature, cinema, music. Spanish is spoken in many countries the world. My second choice is fine arts. I chose it because it is interesting to study art. Painting is a very interesting activity, and getting to know the opinions of many famous artists who think that art is life.