
ա)2
բ)-1
գ)1
դ)1

ա)1
բ)0

ա)2
բ)-1
գ)1
դ)1

ա)1
բ)0
Պատասխանիր անկեղծ՝ ընտրելով քեզ ամենահամապատասխան տարբերակը։
1 — ընդհանրապես ոչ
2 — երբեմն
3 — հաճախ
4 — գրեթե միշտ
Գրիր քո ընտրած տարբերակը յուրաքանչյուր հարցի դիմաց։
| 45–60 միավոր | Դու բավականին գիտակցված և բաց ես՝ թե՛ քո, թե՛ ուրիշների հանդեպ։ Դու գիտես, թե ինչ ես ուզում, և փորձում ես զարգանալ։ |
| 30–44 միավոր | Դու զարգացող ինքնաճանաչման փուլում ես․ հաճախ մտածում ես քո և հարաբերությունների մասին, բայց երբեմն կասկածում ես քո ընտրություններին։ |
| 15–29 միավոր | Քեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ հատկացնել ինքդ քեզ լսելուն․ փորձիր գրել օրագիր կամ զրուցել վստահելի մարդկանց հետ՝ քեզ ավելի լավ ճանաչելու համար։ |
Սպիտակուցի կենսասինթեզը կամ տրանսլյացիան այն գործընթացն է, որի ընթացքում բջիջը ՌՆԹ-ի մեջ եղած տեղեկության հիման վրա պատրաստում է սպիտակուց։ Տեղափոխչական ՌՆԹ-ն բերում է գենի տեղեկատվությունը ռիբոսոմ, որտեղ ընթանում է սպիտակուցի կառուցումը։ Ռիբոսոմը «կարդում է» ՌՆԹ-ի հիմքերի եռյակները՝ որոնք կոչվում են կոդոններ։ Յուրաքանչյուր կոդոն համապատասխանում է մեկ ամինաթթվի։ Տեղափոխող ՌՆԹ-ն բերում է համապատասխան ամինաթթուները և միացնում դրանք իրար՝ ըստ կոդոնների հերթականության։ Երբ բոլոր ամինաթթուները միանում են, առաջանում է սպիտակուցային շղթա, որը հետո ծալվում է և դառնում ակտիվ սպիտակուց։
Բջջում ժառանգական տեղեկատվությունը պահվում է ԴՆԹ-ի մեջ։ Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի, որպեսզի բջիջը կարողանա պատրաստել անհրաժեշտ սպիտակուցներ։ Սկզբում ԴՆԹ-ից սինթեզվում է ՌՆԹ՝ այս գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա։ Դրա ժամանակ ԴՆԹ-ի մի շղթան ծառայում է որպես ձևանմուշ, և ՌՆԹ պոլիմերազ ֆերմենտը պատրաստում է ՌՆԹ՝ ըստ ԴՆԹ-ի հիմքերի հաջորդականության։ Ստացված տեղափոխչական ՌՆԹ-ն բերում է այդ տեղեկատվությունը միջուկից դեպի ռիբոսոմներ, որտեղ հետո արդեն կատարվում է սպիտակուցի սինթեզը։ Այսպես ժառանգական տեղեկատվությունը բջջում անցնում է այս ճանապարհով՝
ԴՆԹ → ՌՆԹ → Սպիտակուց։
Ջրոլորտը աղտոտվում է տարբեր նյութերով, որոնք մեծապես վնասում են ինչպես բնությանը, այնպես էլ մարդու առողջությանը։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերը, գյուղատնտեսական թունաքիմիկատներն ու պարարտանյութերը։ Արդյունաբերությունը ջրերը աղտոտում է ծանր մետաղներով, նավթային նյութերով և քիմիական թափոններով, իսկ գյուղատնտեսական հոսքերը առաջացնում են ջրիմուռների ավելցուկային աճ։ Բացի այդ, պլաստիկ աղբը և նավթային արտահոսքերը խանգարում են ջրային էկոհամակարգերի բնական հավասարակշռությանը։ Ջրոլորտի աղտոտումը հանգեցնում է խմելու ջրի պակասի և վտանգում է ջրային կենդանական աշխարհը, ուստի անհրաժեշտ է խստորեն վերահսկել և նվազեցնել աղտոտման աղբյուրները։
Օգտվելով հիմնական եռանկյունաչափական նույնություններից՝ պարզեցնել արտահայտությունը (103-105)

ա) sin2a
բ) tg2a
գ) 1/sin2a
դ) 1/cos2

ա) ctga
բ) tga
գ) sina
դ) 1/cos2a

1) լույս, փուշ, արևմուտք, ունչք
2) տամուկ, անուրջ, անգութ, ումպ
3) հունչ, միտ, կատու, ձու
4) լուր, առևտուր, ունչ, ջուր

1) գիր, սին, արևմուտք, խուճ
2) գետին, մուրց, թախիծ, կոշիկ
3) երկիր, հոգի, տարի, սաստիկ
4) միտ, դեղին, կծիկ, նինջ

1) տարի, միտ, ուսուցիչ, նիշ
2) վիշտ, հետին, ալեծ, միշտ
3) լիս, հոգի, սիրտ, վերին
4) ձիգ, կիր, թիվ, հանգիստ

1) գեր, գես, դեմ, դեպ
2) էջ, մահիճ, մեջ, շեջ
3) պետ, վեմ, տեր, Ներսես
4) զեն, հանդես, էգ, գետ

1) կղզի, քրտինք, տրտում, բույս
2) պատիր, գին, ունչ, վերի
3) ուղի, ծույլ, աստ(ը)ղ, մրջյուն
4) սուր, լույս, վեր, երկիր

1) կապույտ, պատիր, աստ(ը)ղ, ձանձիր
2) պատում, բարի, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բույր, երկիր, վրեժխնդրություն
4) դեղին, ակնոցավոր, մարդիկ, կից

1) մեհենական, վայրկյան, հույզ, կղզի
2) ատյան, աշխույժ, ալիք, ալյուր
3) արյուն, վարագույր, քրիստոնյա, լույս
4) թույլ, հեծելազոր, թուր, բույս

1) մատյան, հարույց, հեքիաթասաց, ակնաբույժ
2) ժանյակ, սառույց, հայացք, մարգարե
3) ցույց, հույս, սենյակ, ատյան
4) շահույթ, լռելյայն, քնքուշ, հրապուրանք

1) թուն (ոտ), գուն (ավոր), սյունյ (ակ), թուլ (անալ)
2) բյուր (ավոր), բուր (ավետ), արյուն (ալի), տուժ (ած)
3) կուրանալ, հունարեն, բուսական, բուժակ
4) լուս (եղ), կուս (ական), անկյուն (ակ), գուժ (կան)

1) հին, ձյուն, վերջին, առու
2) բազում, ամուր, պայծառատես, վեմ
3) երեսուն, կատու, վրեպ, քմայք
4) աշուն, հյուրամեծար, պատվեր, փոթորիկ

1) հոգի, դյուրահնչյուն, չվերթ, ելևէջում
2) ուրու, երեսուներորդ, սուտ, գերևարություն
3) զգույշ, կայս(ը)ր, մածուն, ատյան
4) կոշիկ, գարուն, ճիշտ, ծառատունկ

1) գինացույցակ, հովիվերգություն, ջուրասույզակ, ուղիղաթիռ
2) միտ-դրույթ, վերջին-հաշիվ, ձու-տալ, քնին-իչական
3) մաքուր, կես, ալևոր, թախիծ
4) թռիչք, առաջին, մեջ, բնազդաբար

1) ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
2) գլուխ, անասուն, այգի, փախուստ
3) գերություն, ոսկերիզ, մանրախնդիր, փոքրոգի
4) սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական

1) վայրկենասլաք, հոգի, ձու, ցույց
2) կղզի+բնակիչ, լեզու, կատու, թթու
3) աղու, ալիք, ուրու, մեղու
4) բարի, ձու+ձև, առու+եզր, կկու+կանչել

1) զարթուցիչ, վարքագիր, ցույց, վերին
2) զրույց, մատնաչափ, գրիչ, մշակույթ
3) ուսուցիչ, գիշատիչ, գործունյա, կառույց
4) փափուկ, սնունդ, վարչատարածքային, վերնագիր

1) երևույթ, կորուստ, բնամթերք, շունաձուկ
2) դիտել, կտրուկ, երգիչ+խումբ, հունչ+բառ
3) մեջ, տնօրեն, դպիր, գլուխ
4) մունջ+խաղ, արյուն, վարչակազմ, ծանրամարտիկ
Առանձնացրու քեզ համար ամենահետաքրքիր պատմությունները Իսահակյանի մասին։
Իսահակյանը և Չարենցը
Ավ․ Իսահակյանը պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ։ Գործով Կարսում է լինում Վարպետը, երբ նկատում է մի նիհար, կարճահասակ պատանու՝ սուր ու ծուռ քթով, որը ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ նայում էր նրան։ Բանաստեղծը փորձում է ազատվել տղայի ուշադրությունից, բայց չի հաջողվում, շարունակում է անթարթ նայել։ Այդ ժամանակ Իսահակյանը մոտենում ու ապտակում է։ Տարիներ հետո, երբ 1925 թ․ Վենետիկում Չարենցը ծանոթանում է Իսահակյանի հետ, հիշեցնում է այդ պատմությունը և ավելացնում, որ այդ ժամանակ իր ձեռքին Իսահակյանի «Երգեր ու վերքեր» գիրքն է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել Իսահակյանին: Վարպետը իր արարքն այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտալով ասում է.
— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի» (վարպետի ապտակ): Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել»։
***
1937-ին Իսահակյանի ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան։ Այստեղ նրանք Չարենցի հարևաններն էին։ Վիգեն Իսահակյանը պատմում է, որ մի անգամ, մայրը մի մեծ կաթսա հարիսա է եփում և հարսի՝ Բելլայի հետ մի աման էլ Չարենցին ուղարկում։ Չարենցն ախորժակով ուտում է և խնդրում Բելլային սպասել․
—Կա՛ց, Ավոյին իր գալիք ծննդյան առթիվ ուզում եմ մի նվեր անել։
Բելլան հիշեցնում է, որ նրա տարեդարձը հոկտեմբերի 30-ին է, և դեռ շատ ժամանակ կա։
—Կա ժամանակ, բայց ես ունե՞մ արդյոք ժամանակ․ այնպես որ ուզում եմ՝ Ավետիքն ինձնից հիշատակ ունենա։
Եվ գեղեցիկ հուշանվերներ է ուղարկում։ Չարենցը ճիշտ էր։ Հուլիսի 26-ին նրան ձերբակալում են։ Նա մահանում է նոյեմբերի 27-ին՝ բանտի հիվանդանոցում անտանելի տանջանքներ կրելուց հետո։
Սևանը Հայաստանի աչքն է
1930-ական թթ․ խորհրդային ղեկավարությունը որոշում էր կայացրել Սևանի ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ Իսահակյանը պայքարում էր դրա դեմ, որքան ուժ ուներ․ «Ես` Ավետիք Իսահակյանս, և Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ ենք անում ձեզ` փակեք Սևանն արյունաքամ անող դարպասները․․․Սևանը հայ ժողովրդի դարավոր արցունքներից գոյացած սուրբ լիճն է»:
«Հասկացե՛ք, մեր չոր Հայաստանի գոյատևման համար Սևանա լճի ջրային պաշարները կյանքի աղբյուր են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Սևանը Հայաստանի աչքն է: Նա ուշիուշով նայում է, հսկում ու որտեղ չորություն է, խոնավության կարիք կա, շտապ մի կտոր ամպ է ուղարկում»:
«․․․Նույնիսկ Զվարթնոցը և Գառնիի տաճարը կարելի է վերականգնել, իհարկե, մեծ դժվարություններով և մեծ ծախսերով, բայց կարելի է: Մինչդեռ բաներ կան, որ ոչ մի գնով, ոչ մի ջանքով, նույնիսկ կյանքի գնով չի վերականգնվի, չի շտկվի: Աստված հայերիս նկատմամբ առհասարակ ժլատ է եղել և այս դեպքում մեր մայր հողին պարգևել է մի հրաշք, երկնքից պոկել է մի մարգարիտ և տեղադրել Գեղամա լեռներում՝ 2000 մետր բարձրության վրա․․․ դուք ուզում եք այս հավերժությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ոչնչացնել, օձերի և կարիճների բնի վերածել. դա հրեշավոր անմտություն է, սրբապղծություն, կա՛նգ առեք… Սևանը Հայաստանի աչքն է»,- ասում էր Վարպետը։
Պայքարը արդյունք տվեց, հետագայում կառուցվեց Արփա-Սևան ջրատարը, որով Արփան շունչ տվեց հոգեվարք ապրող Սևանին։ Այսօր էլ Սևանը խնդիրներ ունի, ու Վարպետի խոսքերը պետք է մեզ համար ուղենիշ լինեն։
***
Իսահակյանն առաջիններից էր, որ ունեցել է հեռուստացույց և ռադիո։ Հեռուստացույցի մասին խոսելիս ասում էր․ «Այս արկղը մեր սերունդներին կփչացնի»։
***
Վարպետի կյանքի վերջին շրջանում մի անեկդոտ էր շրջում քաղաքում։ Իսահակյանը հիվանդ էր ու ժամ առ ժամ լուրեր էին տարածվում, թե մահացել է։ Մի անձնավորություն պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է Վարպետը։
-Վարպետ դու՞ք եք, զարմացած ու շփոթված հարցնում է նա։
—Ես եմ, -պատասխանում է Իսահակյանը։
-Բա ասում էին․․․
—Ի՞նչ, որ մեռե՞լ եմ։ Որտե՞ղ էին ասում։
Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։
-Հա, -ասում է Իսահակյանը,-Եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ է։
Իմ կարծիքը
Ես ընտրեցի այս պատմությունները ընտրեցի, որովհետև այստեղ էին երևում Իսահակյանի հումորը, իր բարեկամությունը, հայրենասիրությունը, իմաստությունը։
Դիտիր «Մի սիրո պատմություն» հաղորդումը։
Իսահակյանները ապրում էին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի)։ Իսահակյանը սիրում էր գրել սիրո մասին։ Ավետիքը՝ Իսահակյանների 7-րդ զավակն էր։ Իսահակյանի առաջին տպագիր բանաստեղծությունը նվիրված էր Շուշանիկ Մատակյանին։ Գնում է Գերմանիա սովորելու և նամակ է ստանում քրոջից, որ Շուշանիկը ամուսնացել է։
Կարդա Իսահակյանի նամակները Շուշանիկին, կարծիք արտահայտիր, գտիր մեկ այլ գրողի նամակ իր սիրելի կնոջը։
Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին
Իմ կարծիքը
Այստեղ Իսահակյանը առավելագույն ձևով փորձել է, ցույց տալ և՛ իր սերը, և՛ ատելությունը։ Ինձ որոշ չափով դուր եկավ, որովհետև նա իր զգացմունքները, որը միախառնվել էին, փորձեց արտահայտել։
Թեմա՝ «Հռոմեական հանրապետություն»
Ծանոթացե՛ք հետևյալ հոդվածի հետ՝
https://hy.gov-civ-guarda.pt/arkansas
Ընտրե՛ք Հռոմեական հանրապետության որևէ քաղաքական կամ ռազմական գործիչին և ձեր բլոգում գրե՛ք նրա մասին հետաքրքրաշարժ նյութ
Հուլիոս Կեսար
Ծանոթացե՛ք նաև այս հոդվածի հետ
Դուրս բերե’ք այն հայտնագործություններից մեկը, որոնք կարծում եք ամենից կարևորն է եղել մարդկության պատմության մեջ
Կարծում եմ ամենից կարևոր հայտնագործությունը եղել է «Իրավունքի համակարգ»-ը, որովհետև այդ հայտնագործության շնորհիվ մարդիկ սկսեցին պատժվել իրենց կատարած հանցագործության համար։
