Հողերի քիմիական աղտոտումը տեղի է ունենում, երբ հողի մեջ կուտակվում են վնասակար քիմիական նյութեր՝ թունաքիմիկատներ, պարարտանյութերի մնացորդներ, արդյունաբերական կամ կենցաղային թափոններ։ Արդյունքում հողը կորցնում է իր բերրիությունը, վնասվում են բույսերն ու կենդանիները, իսկ աղտոտված հողը կարող է վտանգ ներկայացնել նաև մարդու առողջության համար։ Քիմիական աղտոտումը նվազեցնելու համար անհրաժեշտ է քիմիական նյութերը օգտագործել չափավոր և պահպանել շրջակա միջավայրը։
Destination B2: Unit 5

1. Correct
2. Correct
3. Correct
4. Are going to live to be
5. Shall I carry
6. Correct
7. Will you
8. We going to try
9. Correct
10. Correct
11. Correct
12. Are you going

1. Both
2. I’m going to do
3. Is going to sing
4. I’m going to buy
5. Going to be
6. Does
7. Are they going to broadcast
8. Are they broadcasting
9. Leaves
10. Is the resraurant opening

- Have been
- Be
- Will not
- Be
- Studying

- I will have cooked
- I will have been waiting
- I will have been swimming
- Won’t have finished
- Jan will have been talking
- Won’t have been climbing
- Will probably have passed
- Will you have done
- Elaine will have been working
- Probably won’t have left

- After we’ve got
- As soon as I finish
- You are travelling
- Before they show
- I will be talking
- After we have watched
- I will have sent out
- Until you have done
- By the time
- Once we have

- In
- On
- In
- On
- At
- In
- In
- At
- At
- In
- On
- On

- To
- At
- On
- In
- On
- In
- Of
- Towards
- At
- At
- At
- To

- After
- Have
- In
- To
- Will
- By
- Have
- Be
- Been
- At
- In
- Will
- At
Հայոց արշակունյան թագավորության մայրամուտը
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայոց արշակունյան թագավորության մայրամուտը»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ո՞վ հաջորդեց Պապին, ինչո՞վ էր նա նշանավոր։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ Մուշեղ Մամիկոնյանը։ Մեկնաբանե՛ք նրա վերջին խոսքերը։
Պապին հաջորդեց իր ազգականը՝ Վարազդատը։ Վարազդատը նշանավոր էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, սակայն նա բավական երիտասարդ ու անփորձ էր, այդ իսկ պատճառով էլ նրա հիմնական խորհրդատուն և առաջնորդողը Մուշեղ սպարապետն էր, որին դավադրաբար սպանեցին կեղտոտ քաղաքական խաղերի պատճառով։ Մահանալուց առաջ նա ասաց, որ երանի թե ձիու վրա իրեն հասներ մահը, այսինքն շատ ափսոս, որ այդպես մահացավ, կուզեր հերոսաբար զոհվել կռվի ժամանակ - Ներկայացրե՛ք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը։ Ե՞րբ և ինչո՞ւ Արշակ 3-րդ ը հեռացավ Հայաստանի Արևմտյան մասը։ Ի՞նչ քայեր ձեռնարկեց Խոսրով 4-րդ ը երկրի միավորման համար։
Մանվել Մամիկոնյանը Պարսկաստանում գերի էր, սակայն գերությունից ազատվելով հետ է վերադառնում և շարունակում սպարապետության գործը, առաջնորդելով Մամիկոնյանների տոհմին։ Նանաև պահանջում է Վարազդատին հեռանալ երկրից և հասնում է ուզածին, ինչից հետո էլ հայոց գահին է նստեցնում Պապի երկու որդիներից մեկին՝ Արշակ III-ին։ 385 թվականին պարսից արքան Խոսրովին ուղարկում է Հայաստան, ինչից հետո Արշակը հեռանում է Հայաստանի արևմտյան մաս։ Դասագրքում շեշտված չէ պատճառը, սակայն, իմ կարծիքով, պարզապես, բռնի ուժի միջոցով է տեղի ունեցել այդ ամենը, որում էլ հաղթել է Խոսրովը, իր քաղաքականության պատճառով Հայաստանը հասցնում արևմտյան և արևելյան բաժանումների, այնուհետև էլ իշխում արևելյան Հայաստանում։ Սակայն նույն Խոսրովն իրականում շատ հայամետ էր։ Նա վարում էր անկախ քաղաքականություն, նշանակեց կաթողիկոս՝ Սահակ Պարթևին, համաձայնություններ էր ունենում Հռոմի կայսրի հետ՝ առանց զգուշացնելու Շապուհին։ Վերջինիս վերջին փաստը զայրացնում է ու Խոսրովին կրկին ձերբակալում է Պարսկաստանում։ Երկրների միավորման համար Խոսրովի քայլերը հիմնավորվում են նրանով, որ ապագայում Վռամշապուհի ու հենց Սահակ Պարթևի, որը Խոսրովի նշանակած կաթողիկոսն էր, միջոցով են արևելյան և արևմտյան Հայաստանները վերամիավորվում։ - Ո՞վ էր Վռամշապուհը։ Համառոտ ներկայացրե՛ք նրա վարած քաղաքականության հիմնական արդյունքները։
Վռամշապուհը եղել է Հայոց թագավոր 387-390 թթ.։ Նա վարեց քաղաքականություն, որը ուղղված էր Հայաստանի ներքին կայունացմանը՝ փորձեց պահպանել անկախությունը՝ բանակցելով Պարսկաստանի և Հռոմի հետ։, կենտրոնացրեց իշխանությունը, պայքարեց նախարարների դեմ, վերջում, Պարսկաստանի ճնշմամբ, չկարողացավ պահպանել երկրի ամբողջականությունը։ Արդյունքում՝ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև։ - Քաղաքական և հոգևոր ի՞նչ մթնոլորտ էր Մեծ Հայքում Արտաշես Արշակունու օրոք։ Ի՞նչ դիրք էր բռնել կաթողիկոս Սահակ Պարթևը։ Ներկայացրե՛ք Արտաշես Արշակունու գահազրկման գործընթացը։
Արտաշես Արշակունու օրոք Մեծ Հայքում եղել էր քաղաքական ու հոգևոր լարված մթնոլորտ՝ իշխանության պայքարով և արտաքին ճնշումներով։ Կաթողիկոս Սահակ Պարթևը աջակցում էր եկեղեցու անկախությանը և ազդեցություն ուներ։ Արտաշեսի գահազրկումը տեղի ունեցավ, երբ նախարարները և Սահակ Պարթևը դեմ էին նրա կոշտ քաղաքականությանը, իսկ Պարսկաստանը աջակցեց գահազրկմանը։ - Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը։
Հայ Արշակունիների արքայատոհմի անկումը բերեց Հայաստանի քաղաքական անկախության կորուստի։ Թագավորությունը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ ներքին լարվածությունը աճեց՝ ազդեցելով երկրի կայունությանը։
Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 135-137

Assignment lesson 12
Ignite-բռնկել
Abolish-վերացնել
Urban-քաղաքային
Population-բնակչություն
Frank-ֆրենկ
Pollute-աղտոտել
Reveal-բացահայտել
Prohibit-արգելել
Urgent-շտապ
Adequate-բավարար
Decrease-նվազեցնել
Audible-լսելի
Urban pollution is a serious problem as the population grows. Cars and factories pollute the air, which can ignite health issues. It is urgent to prohibit harmful actions and abolish bad habits. We must be frank and reveal the dangers of pollution. With adequate rules, we can decrease pollution, and the audible warnings should not be ignored.
Հողերի կորստի հիմնական պատճառները
Հողերի կորստի հիմնական պատճառներն են՝ բնական երևույթները, մարդկանց գործունեությունը և հողի վատ կառավարման մեթոդները։ Տեղումների և ուժեղ անձրևների ժամանակ հողը կարող է տարափվել ջրի հոսքի հետևանքով, իսկ քամին հողը կարող է տեղափոխել այլ տեղ՝ առաջացնելով էռոզիա։ Անտառների կտրումը և ծառերի նվազումը նույնպես նպաստում են հողի կորուստին, քանի որ ծառերն ու բուսականությունը պահում են հողը տեղում և կանխում նրա ցրում։ Բացի դրանից, գյուղատնտեսական սխալ մեթոդները, օրինակ՝ երկար ժամանակ նույն բույսերի մշակում առանց հողի սննդանյութերը վերականգնելու, հողի կառուցվածքը վատթարանում են, և այն դառնում է անպիտան մշակման համար։ Քիմիական պարարտանյութերի և վնասատուների դեղամիջոցների չարաշահումը ևս վնասում է հողը և նվազեցնում նրա բնական պաշտպանությունը։ Անպլանավորված շինարարությունը և մարդու գործունեության հետևանքով որոշ տարածքներ ամբողջովին բաց են մնում, ինչը նաև հանգեցնում է հողի կորուստին։
«Կարդում ենք Թումանյան»
«Կարդում ենք Թումանյան» նախագիծ
Աշխատանքը նախատեսված է կատարել հունվարի 30-ից փետրվարի 5-ը։
- Կարդալ Թումանյանի «Անուշ» պոեմը։
- Նախերգանքը սովորել անգիր, ձայնագրել ցանկացած հատված, որը քեզ դուր է գալիս։
Գտիր տեղեկություններ պոեմի ստեղծման պատմության մասին։
Տեղեկություններ Թումանյանի «Անուշ» պոեմի ստեղծման պատմության մասին
1.Մեր օրերում բարոյական ի՞նչ չափանիշներ կան, որոնք չի կարելի ոտնահարել։
Մեր օրերում կան որոշ բարոյական չափանիշներ, որոնք չի կարելի ոտնահարել։ Առաջինը մարդու արժանապատվությունն է։ Չի կարելի մարդուն նվաստացնել, վիրավորել կամ վերաբերվել նրան այնպես, կարծես նա արժեք չունի։ Ամեն մարդ արժանի է հարգանքի։ Երկրորդը մարդու կյանքն ու անվտանգությունն են։ Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել բռնությունը կամ սպանությունը։ Անկախ իրավիճակից՝ ուրիշի կյանքին վնաս տալը անթույլատրելի է։ Երրորդ կարևոր չափանիշը անձնական ազատությունն է։ Չի կարելի մարդուն ստիպել սիրել, ամուսնանալ կամ ապրել ուրիշների ուզած ձևով։ Ամեն մարդ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ ընդունել։ Չորրորդը ազնվությունն ու ճշմարտությունն են։ Չի կարելի խաբել, ստել կամ մոլորեցնել մարդկանց սեփական շահի համար։ Ճշմարտությունն օգնում է մարդկանց վստահել միմյանց։ Հինգերորդը պատասխանատվությունն է։ Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար և չփորձի մեղքը գցել ուրիշների վրա։ Չի կարելի անտեսել թույլի կամ տուժածի ցավը։ Երբ տեսնում ենք անարդարություն, պետք է փորձենք օգնել, ոչ թե լռել։ Այս բոլոր բարոյական չափանիշները օգնում են, որ մարդիկ ապրեն խաղաղ, արդար և մարդկային կյանքով։
2.Փորձիր փրկել իրավիճակը, հաշտեցրու հերոսներին, որ պոեմը ողբերգական ավարտ չունենա։ Բայց դա պետք է լինի հոգեբանորեն ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ։
«Անուշ» պոեմը ողբերգական ավարտ ունի, բայց եթե հերոսները որոշ պահերի ուրիշ կերպ վարվեին, հնարավոր էր խուսափել այդ ցավալի վերջից։ Ողբերգությունը սկսվում է, երբ Սարոն հաղթում է Մոսիին։ Մոսին իրեն ամոթահար է զգում ամբողջ գյուղի առաջ։ Նա մնում է մենակ իր ցավի հետ, և ոչ ոք չի փորձում նրան հասկանալ։ Եթե այդ պահին գյուղի մի խելացի մեծահասակ մոտենար Մոսիին և ասեր, որ պարտվելը ամոթ չէ, իսկ քույրը նրա թշնամին չէ, Մոսին գուցե չմտածեր վրեժի մասին։ Անուշն էլ Մոսիի հետ խոսում է լացելով։ Նա չէր փորձում բացատրել իր զգացմունքները։ Եթե Անուշը հանգիստ ու վստահ ասեր, որ սիրում է Սարոյին, բայց շարունակում է հարգել իր եղբորը, դա կարող էր մեղմել Մոսիի զայրույթը։ Սարոն նույնպես սխալ է գործում։ Նա չի փորձում հաշտվել Մոսիի հետ։ Եթե Սարոն գյուղի առաջ ներողություն խնդրեր, Մոսին չէր զգա իրեն նվաստացած։ Մեծ սխալ է անում նաև գյուղը։ Մարդիկ ծաղրում են Մոսիին։ Եթե գյուղը չմիջամտեր, կռիվը չէր հասնի սպանության։
3.Կա տեսակետ, որ դժբախության հակված մարդը հենց դա էլ ստանում է կյանքից, որովհետև անգիտակցաբար անում է քայլեր, որ հաստատի իր համոզմունքը։ Դու այդ մասին ի՞նչ կարծիք ունես։
Եթե մարդը միշտ դժբախտության է սպասում, նա շատ անգամ անգիտակցաբար անում է քայլեր, որոնք հենց դա են առաջացնում։ Միտքը ուղղակի օգնում է, որ կանխատեսումը իրականանա։ Բայց հակառակը նույնպես ճիշտ է՝ եթե մարդը հավատում է, որ լավ բաներ կլինեն, նա նույնպես քայլեր է անում, որոնք լավ արդյունք են բերում։
4.Պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։
1․ Սարոյի մոր ողբը
2․Համբարձման տոնը և վիճակ հանելը
3․Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4. Անուշի խելագարության տեսարանը
5.Ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ:
Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր․
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1․Մոսին
2․ Անուշը
3․ Սարոն
4․ Ծերունին
6.Պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․
Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի։
1․ծերունին
2. անցվոր ախպերը
3․ ընկերոուհին
4․ Անուշի մայրը
7. Համաձա՞յն ես անցվոր ախպոր խորհրդի հետ։
Այն փորձում է ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, ցավը անցողիկ է, ու մարդը կարող է նորանոր հնարավորություններ գտնել։
8. Փորձիր արդարացնել կամ մեղադրել Անուշին, Մոսիին, Սարոյին, կամ, ըստ քեզ, որևէ այլ կերպարի։
Քանի որ պոեմում հիմնականում մեղադրանքներ են, ես կփորձեմ արդարացնել նրանց։ Որպես արդարացում Անուշը սիրում է Սարոյին ճշմարտորեն, նա ուզում է հետևել սրտին, բայց հասարակության ու ընտանիքի ճնշումից չի կարող ազատվել: Սարոն սիրո մեջ նվիրյալ է, նա պաշտպանում է իր զգացմունքները, պայքարում է անհաղթահարելի իրավիճակների դեմ, մի մարդ է, ով փորձում է անել ճիշտը իր սրտով: Մոսին իրեն պահում է այնպես, ինչպես սովորել է կյանքից ու ավանդույթներից, փորձում է սեփական ճակատագիրն ու ընտանիքի կանոնները պաշտպանել: Նրանք փորձում են տալ խորհրդատվություն կամ ուղեցույց, բայց չեն կարող փոխել ավանդույթների ու ուժերի ազդեցությունը:
9. Վերլուծիր պոեմը՝ ներկայացնելով ժամանակի վարքն ու բարքը։
Պոեմում ժամանակը խիստ է, մարդիկ չեն կարող միշտ անել այնպես, ինչպես ուզում են, պետք է հետևեն կյանքի կանոններին։ Իսկ լավ վարքը շատ կարևոր է՝ սերը, ազնվությունը, հոգատարությունը ու հարգել ուրիշներին։ Եթե մարդը չի պահում այդ կանոնները, դժվարություններ ու ցավ է ստանում, իսկ ով լավ է վարվում, հարգանք ու սեր է գտնում։
Տեղեկություններ Թումանյանի «Անուշ» պոեմի ստեղծման պատմության մասին
Պոեմը սկսել է ստեղծվել 1890-ին։ Այդ տարի Թումանյանը առաջին անգամ հիշատակում է «Անուշ»-ը իր նամակներում, երբ բացահայտ գրում է, որ աշխատել է մի մեծ պոեմի վրա՝ անունով «Անուշ», որը վերաբերում է Լոռու կյանքին։ Այդ ժամանակ այն արդեն որպես ավարտված գործ է եղել՝ նվիրագրված մի «անսխալ ընկերոջ» անունով։ «Անուշ»-ը առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին՝ Մոսկվայում Թումանյանի բանաստեղծությունների հավաքածուի մեջ։ 1890-ականների ընթացքում Թումանյանը գրականապես արագ զարգացավ։ Այդ պատճառով նա որոշեց վերամշակել «Անուշ»-ը։ Վերանայման ու վերմշակման աշխատանքները տեղի են ունեցել հիմնականում 1901–1902 թվականներին։ Անկախ աշխատանքներից՝ մեծ մասը մեծ վերափոխումը գրանցել է 1902 թվականի ամռան և աշնան ամիսներին, երբ Թումանյանը հանգրվանել էր Բելի Կլուչ ու Աբասթումանի ամառանոցներում՝ աշխատելով վերստեղծված տարբերակի վրա։ Վերաշարադրված, ավելի խորքային «Անուշ»-ը արդեն ընդգրկվել է 1903 թվականի հրատարակությունում։ 1903 թվականի այս տարբերակից էր ստեղծվել ուշագրավ օպերային մշակույթի գաղափարը՝ որը հետո իրականացրեց կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանն՝ ստեղծելով հայտնի օպերային գործը «Անուշ»՝ կրկին հայ մշակույթի կարևոր ստեղծագործություն դառնալով։ «Անուշ»-ը դարձավ ոչ միայն Թումանյանի ամենահիշվող պոեմներից մեկը, այլև ամբողջ հայ մշակույթի նշանավոր` ազգային-հոգևոր, տեսողական և երաժշտական ազդեցություն ունեցող ստեղծագործություն։ Նրա պատմությունն՝ սկսած 1890-ից մինչև 1903-ի վերափոխումը, ասում է մեզ, թե ինչպես Թումանյանը էական փոփոխություններ է մտցրել իր աշխատության մեջ՝ առավել ընդգծելով մարդկային հոգեկան ներուժը և ավանդույթների ազդեցությունը։
Քերականություն



26. 2
27. 4
28. 4
29. 4
30. 4
34. 2
35. 2
36. 3
37. 3
38. 2
39. 3
40. 4
41. 3
42. 2
Էթիկա և Էթիկետ
Նպատակ՝
Ուսումնասիրել էթիկայի դերը հասարակության մեջ և ցույց տալ, թե ինչպես են էթիկական նորմերը կարգավորում մարդկանց փոխհարաբերությունները։

Խնդիրներ՝
- Բացատրել «էթիկա» հասկացությունը
Էթիկան այն է, թե մարդը ինչն է համարում ճիշտ կամ սխալ իր վարքում։ Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է ճիշտ վարվել մարդկանց հետ և ինչն է լավ կամ վատ արարք։ - Ներկայացնել էթիկայի հիմնական տեսակները
Անհատական էթիկա–վերաբերում է մարդու անձնական արժեքներին ու նրան, թե նա ինչպես է որոշում ինչն է ճիշտ կամ սխալ։
Հասարակական էթիկա–վերաբերում է հասարակության մեջ ընդունված վարքի կանոններին։
Մասնագիտական էթիկա–վերաբերում է որոշ մասնագիտությունների վարքագծի կանոններին։
Կիրառական էթիկա–ուսումնասիրում է իրական կյանքի կոնկրետ խնդիրներ ու իրավիճակներ։ - Բերել օրինակներ առօրյա կյանքից
Երբ օգնում ենք մեծահասակին կամ կարիքավորին, դա նաև էթիկական արարք է։ - Երբ հարգանքով ենք խոսում ուրիշների հետ և չենք վիրավորում, դա նույնպես էթիկայի դրսևորում է։
- Երբ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր խոստումներին, դա էթիկական վարք է։
- Արձանագրել էթիկայի նշանակությունը հասարակության զարգացման մեջ
Էթիկան մեծ նշանակություն ունի հասարակության զարգացման մեջ, քանի որ այն ձևավորում է մարդկանց ճիշտ վարքը։ Էթիկան օգնում է, որ մարդիկ հարգեն միմյանց, պահպանեն արդարությունը և օգնեն իրար։ Դրա շնորհիվ հասարակության մեջ նվազում են կոնֆլիկտները, ամրապնդվում է վստահությունը, և մարդիկ կարողանում են խաղաղ ապրել։
Հարց՝
Ինչպե՞ս է էթիկան ազդում մարդու վարքագծի և հասարակական հարաբերությունների վրա
Էթիկան ազդում է մարդու վարքագծի վրա՝ ցույց տալով, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Այն օգնում է մարդուն մտածել իր արարքների հետևանքների մասին և պատասխանատու լինել իր ընտրությունների համար։ Էթիկայի շնորհիվ մարդիկ ավելի հարգալից, ազնիվ և արդար են դառնում միմյանց նկատմամբ։
Քննարկման թեմաներ՝
- Անհատական էթիկա – մարդու անձնական արժեքներն ու վարքագիծը
- Սոցիալական էթիկա – հասարակության մեջ ընդունված նորմերը
- Մասնագիտական էթիկա – տարբեր մասնագիտությունների վարքականոնները
- Բիզնես էթիկա – ազնիվ և պատասխանատու գործարար հարաբերություններ
Առօրյա օրինակներ, առօրյա դեպքերի քննարկում
- Դասարանում միմյանց հարգելը
Դասարանում միմյանց հարգելը էթիկայի կարևոր դրսևորում է։ Դա նշանակում է ուշադիր լսել ուսուցչին և դասընկերներին, չընդհատել խոսքը, չծաղրել կամ վիրավորել մյուսներին։ Երբ բոլորը հարգում են միմյանց, դասարանը դառնում է ավելի խաղաղ, ընկերական և օգնում է լավ սովորելուն։ - Հանրային վայրերում կանոնների պահպանումը
Հանրային վայրերում կանոնների պահպանումը նույնպես էթիկայի դրսևորում է։ Պետք է չաղմկել, չվնասել շրջապատին, չթափել աղբ, պահպանել մաքրություն։
- Մարդու կեցվածքը
Մարդու կեցվածքը նույնպես կապված է էթիկայի հետ։ Հարցերը պատշաճ ձևով բարձրացնելը և լսել մյուսներին՝ հարգանք ցուցադրելու ձև է։ Ուժգին կամ վիրավորական շարժումներ, ծաղրանք ցույց տալը համարվում է անթույլատրելի վարք։ Ուրախ, խաղաղ կեցվածքը օգնում է լավ հարաբերություններ պահպանել դասարանում, հասարակական վայրերում ու առօրյա կյանքում։
Հարցեր՝
- Կարևոր է հյուր գնալիս հետևել էթիկայի նորմերին, ինչպսի էթիկական նորմեր կան, որոնք կարևոր կարող են լինել
Հիմնականում հյուր գնալու դեպքում, պետք է ժամանակին զգուշացնել ուշանալու դեպքում։ Հյուր գնալիս պետք է հարգել ոչ միայն տան տերերին այլև նրանց ընտանիքի կարգուկանոնը։ Չդիպչել տարբեր իրերի առանց թույլտվության։ Լսել, չընդհատել, խոսել հարգալից։ Հրաժեշտ տալիս շնորհակալություն հայտնել հյուրընկալման համար։ - Արդյոք հագուստը կարող է էթիկայի մասին լինել
Այո՛, հագուստը նույնպես կարող է կապված լինել էթիկայի հետ։ Հագուստը ցույց է տալիս մեր վերաբերմունքը շրջապատի և տվյալ իրավիճակի նկատմամբ։ Օրինակ՝ որոշ վայրերում կամ միջոցառումներին ընդունված է հագնվել համապատասխան, ինչը հարգանքի նշան է մյուսների հանդեպ։ Այսինքն՝ ճիշտ հագնվելը նույնպես էթիկական վարքի մի մաս է։ - Արդյոք մարդու խնամքը կարող է լինել էթիկայի մասին
Այո՛, մարդու խնամքը նույնպես կապված է էթիկայի հետ։ Երբ մարդը խնամված է, մաքուր և կոկիկ, դա ցույց է տալիս հարգանք թե՛ իր, թե՛ շրջապատի մարդկանց նկատմամբ։ Խնամված լինելը օգնում է պահպանել դրական հարաբերություններ։
Լրացուցիչ հանձնարարություն՝
Ընտրել մեկ ոլորտ և ներկայացնել դրան առնչվող էթիկական նորմերը՝
- Գնումների էթիկա
Գնումների էթիկայի դեպքում, պետք է ուշադիր լինել, որպեսզի չվնասել ապրանք, հարգել հաճախորդներին և վաճառողներին, եթե խոսում եք հեռախոսով, պետք է խոսել ցածրաձայն։ - Տրանսպորտի էթիկա
Այս դեպքում պետք է տեղը զիջել մեծահասակներին, հաշմանդամներին, հղի կանանց և երեխաներին։ Չաղմկել, որպեսզի չխանգարեք վարորդին և ուղևորներին։ - Կինոդիտման էթիկա
Չաղմկել, չխանգարել մյուսներին դիտման ընթացքում։ Հեռախոսը լռեցնել, ֆիլմը չնկարել առանց թույլտվության։ Հարգել կինոթատրոնի աշխատողներին և մյուս հանդիսատեսներին։ Չվնասել նստարանները կամ ֆիլմի տարածքը։ - Սեղանից օգտվելու էթիկա
Օգտագործել ուտեստները կոկիկ, չթափել սնունդը։ Պատշաճ օգտագործել սեղանի պարագաները։ Գոհանալ և ասել «շնորհակալություն» հյուրասիրության համար։ - Էլեգանտություն թե առօրեական պարզություն
Հագնվել համապատասխան առիթին և միջավայրին՝ հարգելով ձեզ և շրջապատը։ Չհպարտանալ կամ վիրավորել ուրիշներին հագուստի համար։ Ընտրել հարմար ու հարմարավետ հագուստ, որը նաև ցույց է տալիս ուշադրություն ու հարգանք մյուսների նկատմամբ։ - Ռեստորան հրավիրելու էթիկա
Հարգալից և բարեկամական վերաբերմունք ցուցաբերել սպասարկող անձնակազմի հանդեպ։Սեղանի շուրջ հարգալից պահվածք պահպանել՝ չաղմկել։ Ուշադիր լինել հյուրերի ցանկությունների նկատմամբ, առաջարկել սնունդ՝ առանց պարտադրելու։ Շնորհակալություն հայտնել հրավերության համար։
Ներկայացնել թե ինչով են տարբերվում էթիկան և էթիկետը, բերել օրինակներ
Էթիկան դա բացատրում է, թե ինչն է լավ կամ վատ, իսկ էթիկետը ցույց է տալիս, ինչպես անել դա հասարակության մեջ կոկիկ ու հարգալից ձևով։ Օրինակ՝ էթիկայի դեպքում՝ Լսել մյուսներին և չվիրավորել նրանց խոսքը։ Գնահատել ուրիշի աշխատանքը։ Իսկ էթիկետի դեպքում՝ Սեղանի շուրջ ասել «շնորհակալություն» ու «խնդրեմ»։ Հանդիսավոր միջոցառման գնալով ճիշտ հագնվել ու բարևել մարդկանց։



