Քննարկման ընթացքում խոսելու ենք կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության և պետությունների համագործակցության մասին։ Ես կարծում եմ, որ COP17-ի նման միջազգային համաժողովները կարևոր են, որովհետև կլիմայի փոփոխությունը միայն մեկ երկրի խնդիր չէ։ Բոլոր երկրները պետք է միասին աշխատեն՝ նվազեցնելու աղտոտվածությունը, պահպանելու բնությունը և ավելի անվտանգ ապագա ստեղծելու համար։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք ուսումնասիրում ենք տարբեր տեսակետներ և փորձում հասկանալ, թե ինչ կարող են անել պետությունները և մարդիկ շրջակա միջավայրի պահպանության համար։ Կլոր սեղանի ժամանակ կկարողանանք ներկայացնել մեր կարծիքները, լսել մյուսների տեսակետները և միասին քննարկել հնարավոր լուծումները։
Նորմատիվ իրավական ակտ, Օրենքների ընդունման և կիրառման գործընթաց
1․ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները։ Հոդված 1․ Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման և կիրառման հետ կապված հարցերը։
Հոդված 2․ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները։ Հոդվածը բացատրում է հիմնական հասկացությունները։ Օրինակ՝ նորմատիվ իրավական ակտը գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է պարտադիր վարքագծի կանոններ անորոշ թվով անձանց համար։
2․ Հանդես գալ որևէ հրատապ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Ես առաջարկում եմ ընդունել օրենք, ըստ որի՝ բոլոր դպրոցներում պետք է տեղադրվեն առանձին աղբամաններ՝ թղթի, պլաստիկի և սովորական աղբի համար։ Դպրոցները պետք է սովորեցնեն աշակերտներին ճիշտ տեսակավորել աղբը։ Այս նախաձեռնության նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը, մաքուր պահել դպրոցների տարածքները և աշակերտների մեջ ձևավորել պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։ Օրենքի ընդունման դեպքում մեր շրջակա միջավայրը կլինի ավելի մաքուր, իսկ մարդիկ ավելի ուշադիր կլինեն բնության հանդեպ։
Բառակազմություն
Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ
բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը արմատներ են։ Սակայն բառերի կազմությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ արմատներից բացի՝ նրանց կազմում կարող են լինել նաև այլ միավորներ, ինչպիսիք են բերված նկարազարդում բառի –ա-, -ում բաղադրիչները։ Ծովանկարիչներ բառի մեջ հնարավոր է առանձնացնել ծով-ա-նկար-իչներ բաղադրիչները։ Ծով-ը և նկար-ը արմատներն են, իսկ մյուս միավորներից
յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։ Ա ձայնավորը, որն իրար է կապում
բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները կոչվում է հոդակապ։ Բառում եղած -իչ
մասնիկը ածանց է։ Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով
նոր բառ է կազմվում։ Բառավերջում եղած -ներ մասնիկը վերջավորություն է։ Այն
բառին հաղորդել է հոգնակիության նշանակություն։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է
կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական
տարբեր նշանակություններ։ Բերված օրինակներում առանձնացրինք մի քանի բաղադրիչ՝ արմատ, ածանց, հոդակապ և վերջավորություն։ Օրինակների նկար և
զարդ, ծով և նկար արմատներն ինքնուրույն բառեր են և կարող են առանձին էլ
գործածվել։ Սակայն կան արմատներ, որոնք առանձին գործածություն չունեն։
Օրինակ՝ հեռախոս, շատախոս, բարեխոս, խոսք, խոսակցություն բառերում կա
խոս արմատը, որն առանձին չի գործածվում։
Պետք է հիշել նաև, որ արմատներն ու ածանցները բառի կազմում կարող են
հանդես գալ հնչյունափոխված։ Օրինակ՝ գրչատուփ բառում գիր արմատը և իչ
ածանցը հնչյունափոխված են։ Հնչյունափոխվում է նաև ա հոդակապը։ Եթե նրան
նախորդում է ի հնչյունով ավարտվող բաղադրիչ, ապա ի-ն և ա հոդակապը առաջ
են բերում ե բաղադրիչը, որը համարվում է հնչյունափոխված հոդակապ, օրինակ՝
գինի-ա-տուն — գինետուն։
Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու,
քար, ծառ։
Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են,
օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։
Ածանցները այն մասնիկներն են, որոնք, ավելանալով բառահիմքին, նոր բառ
են կազմում: Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և
ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ, օրինակ՝ անտուն
բառում ան- ածանցը նախածանց է, որովհետև ավելացել է սկզբից, իսկ տնակ
բառում -ակ-ը վերջածանց է, որովհետև ավելացել է վերջից։
Ածանց ավելացնելու միջոցով բառ կազմելու եղանակը կոչվում է ածանցում։
Ան — անզեն, անտուն, անգութ համ – համալսարան, համանուն
ապ — ապերախտ, ապօրինի, ապուշ մակ – մակերես, մակդիր, մականուն
արտ- արտասահման, արտաշնչել նախ — նախօրյակ, նախադեպ
բաց — բացառություն, բացակայել ներ – ներգրավել, ներածել
գեր- գերադասել, գերակշռել չ- չխոսկան, չկամ, չբեր
դժ- դժբախտ, դժգոհ, դժկամ պար – պարագիծ, պարփակել
ենթ-ենթարկել, ենթակա, ենթագլուխ ստոր- ստորադասել, ստորակարգ
ընդ-ընդգծել, ընդհատել վեր – վերանայել, վերանորոգել
հակ- հակադիր, հակակշիռ տ – տգեղ, տգետ, տհաս
Առավել գործածական վերջածանցներից են հետևյալները։
Ակ, իկ, ուկ – լճակ, շնիկ, գառնուկ յակ- տասնյակ, շաբաթօրյակ
ական, ային – տնական, ծովային յան- երևանյան, Գևորգյան
անք, ունք – հարգանք, ծաղկունք ում, մունք – շարժում, սխալմունք
ավետ, ավոր – հոտավետ, թունավոր ստան- այգեստան, Հայաստան
արան — դասարան, լսարան ված, վածք – քերթված, գործվածք
ալի, ելի – ուրախալի, եղկելի ոց, անոց — դպրոց, հիվանդանոց
բար, պես, որեն – մեղմաբար,
մեծապես, վեհորեն
ություն – մեծություն, վեհություն
գին – ուժգին, ցնծագին ուհի – հայուհի, աշակերտուհի
ե, յա — փայտե, թիթեղյա ուն – խոսուն, կպչուն
ենի — բալենի, խնձորենի ցի, եցի, ացի – լեռնցի, սարեցի, գյուղացի
եղեն – կանաչեղեն, ոսկեղեն ք – վազք, խելք, միտք
Առաջադրանքներ՝
- Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
Փոքրիկ քոթոթը անօգնական տեսքով նայում էր անցորդներին՝ սպասելով մի կտոր հացի։
Հետազոտողները գիտականորեն ապացուցեցին նոր հայտնաբերված դեղամիջոցի արդյունավետությունը։
Այս նախագիծը տեսականորեն անթերի է, սակայն գործնականում կարող են ի հայտ գալ անսպասելի խոչընդոտներ։
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց-Անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, անհարմար, ապաշնորհ, անթիվ։
Վերջածանց-Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն։
Ե՛վ նախածանց և՛ վերջածանց-Անմտություն, վերահաշվում, անհավատալի, դժգոհություն, համատեղություն։
Էկոլոգիական մոնիթորինգ
Բնածին միջավայրի վրա մարդածին փոփոխությունները շատ խորն են ու բազմաբնույթ, իսկ հաճախ` նաև վտանգավոր: Բնական միջավայրի մարդածին փոփոխությունների բոլոր հետևանքներն չէ, որ նկատելի են անզեն աչքով: Դրանցից շատերը բացահայտված և ուսումնասիրված չեն նույնիսկ գիտության կողմից: Բացահայտված չեն, օրինակ, գյուղատնտեսական վնասատուների դեմ թունաքիմիկատների օգտագործման, ճահիճների չորացման և շատ այլ միջոցառումների էկոլոգիական բոլոր հետևանքները: Երբ 20-րդ դարում ակընհայտ դարձավ բնական միջավայրի մարդածին փոփոխությունների վտանգը, մարդիկ սկսեցին այդ փոփոխությունների հատուկ դիտարկումներ կազմակերպել: Սկզբում դա արվում էր առանձին պետությունների կողմից, իսկ 1970-ական թվականներից սկսած` նաև միջազգային մակարդակով: Ձևավորվեց դիտարկումներ կատարելու և դրանց արդյունքներն ուսումնասիրելու մի ամբողջական համակարգ, որը ներկայումս գործում է աշխարհի երկրների մեծ մասում: Հատուկ դիտարկումների միջոցով տվյալներ են հավաքում բնական միջավայրի վիճակի, դրանում ընթացող մարդածին փոփոխությունների, բոլոր տեսակի աղտոտիչների, դրանց քանակի ու որակի մասին: Ամեն մի երկրի ներսում կատարված դիտարկումների տվյալները հավաքում են հատուկ գիտական կենտրոններում: Այդ տվյալները գիտական վերլուծության են ենթարկվում և հիմք են ծառայում բնական միջավայրի վիճակը գնահատելու, վերահսկելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխությունները կառավարելու և աղետներն ու արտակարգ վտանգները կանխելու համար: Վերհիշյալ գործընթացների ամբողջությունը միասին կոչվում է մոնիթորինգ: Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու նպատակով: Այժմ գործում են բնօգտագործման ու բնապահպանական ազգային ու միջազգային, պետական և ոչ պետական մեծաթիվ կազմակերպություններ, որոնք մշակել և իրականացնում են բազմաթիվ ծրագրեր: Առավել կարևոր է Միավորաված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Շրջակա միջավայրի ծրագիր (ՅՈՒՆԵՊ) կոչվող կազմակերպությունը: Դա միջկառավարական ծրագիր է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի որոշմամբ գործում է 1973 թվից: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի համամոլորակային համակարգ, որին մասնակցում է աշխարհի 60 երկիր: ՅՈՒՆԵՊ-ի հետազոտությունների ու վերահսկողության գլխավոր ոլորտը առավել սուր էկոլոգիական ճգնաժամներն են, ինչպիսիք են մեր մոլորակի անապատացումը, անտառազրկումը, հողերի նվազումն ու բերրիության անկումը, խմելու ջրի հիմնախնդիրը: ՅՈՒՆԵՊ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Հատուկ նշանակություն է տրվում երկրագնդի բնական ոլորտներից յուրաքանչյուրի` մթնոլորտի, կենսոլորտի, ջրոլորտի, քարոլորտի ներսում, ինչպես նաև դրանց միջև կատարվող նյութափոխանակության և այլ երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը, բազմակողմանի ուսումնասիրմանն ու հսկմանը: Ներկայումս համեմատաբար լավ է կազմակերպված ջրոլորտի և մթնոլորտի մոնիթորինգը: Շատ ավելի վաղ, քան ձևավորվել էր մոնիթորինգի համակարգը, աշխարհի շատ երկրներում գործում էին հատուկ կայաններ ու դիտարկման կետեր, որոնք գրանցում էին մթնոլորտի ու ջրային ավազանների վիճակը, դրանցում ընթացող բնական երևույթները: Այդ տվյալները օգտագործվում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման համար:
Լևոն Խեչոյան «Ամբոխը»
Ստեղծագործությունը պատմում է Մորիկ անունով սպիտակ շան մասին, որը շատ հավատարիմ, ուժեղ և հպարտ էր։ Նրա տերը՝ Ջհուդ Մուկուչը, պատրաստվում էր տեղափոխվել քաղաք և չէր ուզում շանը ուրիշին թողնել։ Դրա համար որոշում են սպանել Մորիկին։ Շունը փորձում է փրկվել, պայքարում է մյուս շների դեմ, բայց վերջում նրան սպանում են։ Ինձ համար Մորիկը պարզապես շուն չէր։ Նա հավատարիմ էր իր տիրոջը և մինչև վերջ պայքարում էր իր կյանքի համար։ Ամենացավալին այն էր, որ հենց իր տերը, որը պետք է պաշտպաներ նրան, թույլ տվեց, որ այդ ամենը տեղի ունենա։ Կարծում եմ՝ Ջհուդ Մուկուչն էլ չէր ուզում կորցնել Մորիկին, բայց չէր կարողանում փոխել իր որոշումը։ Ինձ զարմացրեց նաև գյուղացիների պահվածքը։ Բոլորը հավաքվել էին և նայում էին, թե ինչպես է Մորիկը տանջվում, բայց ոչ ոք չէր փորձում փրկել նրան։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ երբեմն անտարբեր են լինում ուրիշի ցավի նկատմամբ։ Ստեղծագործության վերջում սպիտակ բալենիներն այլևս չեն ծաղկում, իսկ ջրահարսները հեռանում են։ Կարծում եմ՝ հեղինակը դրանով ուզում էր ցույց տալ, որ Մորիկի մահվան հետ կարծես անհետացավ նաև ինչ-որ գեղեցիկ ու բարի բան։
COP17-ը՝ մեկ սեղանի շուրջ
Հոկտեմբերի 5-16
Քննարկում՝ «COP17-ը՝ մեկ սեղանի շուրջ»
COP17 համաշխարհային նշանակության միջազգային համաժողովի շրջանակում հասարակագիտական մասնախումբը նախատեսում է հասարակագիտական կլոր սեղան, որին նախապատրաստվում ենք քաղաքագիտության պարապմունքների ընթացքում.
Ձևաչափը՝ «COP17-ը՝ մեկ սեղանի շուրջ»
Առաջադրանք
Քննարկման արդյունքները և նախապատրաստական աշխատանքները հրապարակել բլոգում /բլոգային աշխատանք/․ Հոկտեմբերի 5-16-ը մենք քաղաքագիտության պարապմունքների ընթացքում պատրաստվում ենք «COP17-ը՝ մեկ սեղանի շուրջ» քննարկմանը։ Քննարկման ընթացքում խոսելու ենք կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության և պետությունների համագործակցության մասին։ Ես կարծում եմ, որ COP17-ի նման միջազգային համաժողովները կարևոր են, որովհետև կլիմայի փոփոխությունը միայն մեկ երկրի խնդիր չէ։ Բոլոր երկրները պետք է միասին աշխատեն՝ նվազեցնելու աղտոտվածությունը, պահպանելու բնությունը և ավելի անվտանգ ապագա ստեղծելու համար։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք ուսումնասիրում ենք տարբեր տեսակետներ և փորձում հասկանալ, թե ինչ կարող են անել պետությունները և մարդիկ շրջակա միջավայրի պահպանության համար։ Կլոր սեղանի ժամանակ կկարողանանք ներկայացնել մեր կարծիքները, լսել մյուսների տեսակետները և միասին քննարկել հնարավոր լուծումները։
Բնության ռացիոնալ օգտագործման սկզբունքները
Մարդկային հասարակության զարգացումը անհնար է պատկերացնել առանց բնության տված բարիքների օգտագործման: Ներկայիս պայմաններում մարդության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կազմակերպել բնության ռացիոնալ օգտագործում: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները փորձել են սահմանել, թե ինչ սկզունքների պետք է բարավարի բնօգտագործումը որպեսզի համարվի ռացիոնալ: Այսպես ասած մշակվել են ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներ, դրանք են
1.Համակարգված մոտեցման սկզբունք. նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:
2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք. նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:
3. Ռեսուրսախնայողության սկզբունքը հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:
4. Տարածաշրջանային սկզբունքը նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:
5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքն իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ: Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:
Կոն
Առաջադրանքներ դասարանում

34. 65π սմ², 90π սմ²
35. 27π սմ², այո
36. 2√7 սմ, 2√7 սմ
Տանը

38. 18π սմ²
39. 1050π սմ²
40. 3π սմ² < 9 սմ²
Կարդում ենք Լևոն Խեչոյան
- Կարդալ պատմվածքը:
- Տեղեկություններ գտնել և սովորել Լևոն Խեչոյանի մասին Հղում
- Վերլուծել՝ անդրադառնալով սիմվոլներին: Հայտել սեփական կարծիք:
Օգնող հարցեր, եթե կան վերլուծելու դժվարություններ.
- Ի՞նչ զգացողություններ և մթնոլորտ է փոխանցում պատմվածքը առաջին ընթերցումից հետո:
- Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում թաղման թափորը և ներկաների վարքագիծը:
- Ո՞վ է դատախազը (թեկուզ մահացած), և ի՞նչպիսի հանրային ընկալում ունի նա պատմվածքում:
- Ինչպե՞ս են դրսևորվում հասարակության տարբեր շերտերը (պաշտոնյաներ, սովորական մարդիկ) այս արարողության ժամանակ: Որքանո՞վ է անկեղծ նրանց վիշտը:
- Կա՞ն պատմվածքում անհատականացված կերպարներ, թե՞ հեղինակը հիմնականում ներկայացնում է հավաքական կերպարներ: Ինչո՞ւ է ընտրված այդ մոտեցումը:
- Ի՞նչ է խորհրդանշում «դատախազի» կերպարը և նրա «թաղումը» հասարակական-քաղաքական համատեքստում (օրինակ՝ հին համակարգի մահ, արդարադատության կորուստ, թե՞ իշխանության վախ)։
Վերլուծություն
Այս պատմվածքը դատախազի թաղման մասին է, բայց սովորական թաղումը վերածվում է տարօրինակ իրադարձության։ Մարդիկ անընդհատ շրջում են քաղաքում, բայց չեն կարողանում հասնել գերեզմանոց։ Պատմվածքում շատ է զգացվում մարդկանց վախը և ազատության բացակայությունը։ Թաղմանը մասնակցում են տարբեր մարդիկ։ Պաշտոնյաները հիմնականում մտածում են իրենց պաշտոնի և հրամանների մասին, իսկ սովորական մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ոմանք վախենում են, մյուսները դժգոհում։ Կարծում եմ՝ շատերը թաղմանը մասնակցում են ոչ թե իրենց ցանկությամբ, այլ որովհետև ստիպված են։ Դատախազը պատմվածքի սկզբում արդեն մահացած է, բայց բոլորը շարունակում են խոսել նրա մասին։ Ոմանք նրան հարգում են, իսկ մյուսները համարում են գող։ Մարդիկ ավելի շատ քննարկում են նրա պաշտոնը, քան հենց իրեն։ Պատմվածքում կարևոր նշանակություն ունեն շունը, թռչունը և վանդակը։ Շան աչքերը նմանեցնում են դատախազի աչքերին։ Կարծում եմ՝ շունը ինչ-որ ձևով կապված է դատախազի անցյալի հետ։ Իսկ թռչունը խորհրդանշում է ազատությունը։ Վանդակը ցույց է տալիս, որ մարդիկ ազատ չեն։ Շունը փակված է վանդակում, իսկ մարդիկ կարծես փակված լինեն ամբողջ քաղաքում։ Զինվորները թույլ չեն տալիս նրանց ազատ տեղաշարժվել՝ անընդհատ հիշեցնելով պարետային ժամի մասին։ Ինձ համար հետաքրքիր էր նաև այն, որ թափորն անընդհատ անցնում է նույն փողոցներով, բայց ոչ մի տեղ չի հասնում։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան փոխել, բայց չեն կարողանում առաջ գնալ։ Իմ կարծիքով՝ այս պատմվածքը միայն դատախազի մահվան մասին չէ։ Հեղինակը ցանկանում է ցույց տալ, թե ինչպես է իշխանությունը սահմանափակում մարդկանց ազատությունը։ Նույնիսկ դատախազի մահից հետո մարդիկ շարունակում են վախենալ և ենթարկվել հրամաններին։
Լևոն Խեչոյան
Լևոն Խեչոյանը հայ արձակագիր և ազատամարտիկ էր։ Նա ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում, իսկ մահացել է 2014 թվականի հունվարի 8-ին Երևանում։ 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդանում։ Գրականությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից, իսկ նրա ստեղծագործությունները մամուլում սկսել են տպագրվել 1988 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Խնկի ծառեր» պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1991 թվականին։ Խեչոյանի հայտնի ստեղծագործություններից են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Սև գիրք, ծանր բզեզ», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը» և «Մհերի դռան գիրքը»։ Վերջին վեպը լույս է տեսել 2014 թվականին՝ նրա մահից կարճ ժամանակ անց։ Խեչոյանը մասնակցել է Արցախյան պատերազմին՝ «Սասուն» կամավորական ջոկատի կազմում։ Պատերազմի թեման կարևոր տեղ ունի նրա գրականության մեջ։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են պատերազմը, հայրենիքը, մարդու տառապանքը, կորուստը, մահը, հիշողությունը և խաղաղության ցանկությունը։ Նա գրել է ոչ միայն պատերազմի հերոսների, այլև պատերազմի պատճառով տուժած սովորական մարդկանց մասին։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլն։ «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար նա արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի։