Պարույր Սևակ «ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» պոեմ

Կարդալ Պարույր Սևակի «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» պոեմը

Առաջադրանքները կատարելիս ձեր միտքը հաստատելու համար բերեք պոեմից հատվածային օրինակներ

1.Ինչպե՞ս է պոեմի սկզբնական հատվածներում ներկայացվում հայ ժողովրդի ինքնությունը մինչև Մեսրոպ Մաշտոցի հայտնվելը։
Պոեմի սկզբում հայ ժողովուրդը ներկայացվում է որպես շատ հին, ուժեղ և ինքնուրույն ժողովուրդ, որը գոյություն ուներ դեռ Մեսրոպ Մաշտոցից առաջ։ Նրանք ազատասեր էին և փորձում էին խուսափել բռնությունից՝ հաճախ ապրելով լեռներում ու պաշտպանվելով թշնամիներից։ Հայերը աշխատասեր և հնարամիտ էին․ կարողանում էին անպիտան հողը դարձնել բերրի, լեռներից ջուր բերել, այգիներ ստեղծել և լավացնել իրենց կյանքը։ Նրանք նաև զբաղվում էին արհեստներով՝ կավից կարասներ էին պատրաստում և զարգացնում գյուղատնտեսությունը։ Միաժամանակ նրանք ունեին հարուստ մշակույթ․ ստեղծում էին երգեր, երաժշտություն, պար և թատրոն, ունեին իրենց հավատքն ու աստվածները։ Հայերը հպարտ էին իրենց ուժով, քաջությամբ և արժանապատիվ կյանքով։

2. Ինչպե՞ս է պոեմում նկարագրվում հին հավատքից դեպի քրիստոնեություն անցման գործընթացը, և ինչ հակասություններ է ընդգծում հեղինակը։
Պոեմում հին հավատքից քրիստոնեության անցումը ներկայացվում է որպես դժվար ու ցավոտ գործընթաց։ Հին աստվածները մարդկանց համար հասկանալի էին և կապված էին նրանց կյանքի հետ, իսկ նոր հավատքը գալիս է դրսից և սկզբում թվում է օտար ու անհասկանալի։ Հին հավատքը քանդվում է, բայց նորն էլ դեռ լիովին չի ձևավորվում։ Դրա պատճառով մարդիկ մնում են առանց հստակ հավատքի՝ կարծես կորած վիճակում։ Նոր հավատքը խոստանում է լավ ապագա և դրախտ, բայց մարդկանց իրական կյանքը շատ չի փոխվում, և նրանք զգում են դատարկություն։ Հեղինակը նաև ցույց է տալիս, որ քրիստոնեությունը հաճախ տարածվել է ոչ թե կամքով, այլ պարտադրանքով։ Մարդիկ ստիպված էին հրաժարվել իրենց հին սովորություններից ու մշակույթից, նույնիսկ ուրախանալը, երգելը կամ լաց լինելը երբեմն արգելված էր։

3. Ի՞նչ սոցիալ-քաղաքական և հոգևոր ճգնաժամ է նկարագրվում Մաշտոցի հայտնվելուց առաջ, և ինչ ազդեցություն ունի այն ժողովրդի կյանքի վրա։
Մեսրոպ Մաշտոցի հայտնվելուց առաջ պոեմում Հայաստանը ներկայացվում է շատ ծանր վիճակում։ Երկիրը քաղաքականապես թույլ էր․ կիսված էր և գտնվում էր օտարների իշխանության տակ։ Հայերը չունեին ուժեղ պետություն, իսկ իշխանները մտածում էին միայն իրենց մասին։ Ժողովուրդը ապրում էր դժվարություններով, անարդարության և անորոշության մեջ։ Հոգևոր կյանքն էլ խառնաշփոթ էր։ Հին հավատքը արդեն քանդվել էր, իսկ նորը դեռ չէր կայացել։ Մարդիկ չգիտեին՝ ինչին հավատալ, և իրենց զգում էին կորած ու անպաշտպան։ Այս ամենի պատճառով ժողովուրդը կորցնում էր հույսը, միասնականությունը և ուժը։ Կյանքը դարձել էր ծանր, անորոշ և անկայուն։

4. Ինչպե՞ս է ներկայացվում Մեսրոպ Մաշտոց-ի կերպարը՝ որպես պատմական և խորհրդանշական հերոս։
Մեսրոպ Մաշտոցի կերպարը պոեմում ներկայացվում է երկու ձևով՝ որպես պատմական և որպես խորհրդանշական հերոս։ Պատմական առումով նա ներկայացվում է որպես իրական մարդ, որը ստեղծեց հայերեն գրերը։ Նա գալիս է այն ժամանակ, երբ ժողովուրդը ծանր վիճակում էր՝ առանց ուժեղ պետության և առանց գրավոր մշակույթի։ Մաշտոցը լուծում է կարևոր խնդիր՝ ստեղծում է գիր, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա կարդալ, գրել և պահպանել իր լեզուն ու մշակույթը։ Խորհրդանշական առումով Մաշտոցը ներկայացվում է որպես լույս բերող և փրկող կերպար։ Նա կարծես նոր սկիզբ է տալիս ժողովրդի կյանքին։ Նրա շնորհիվ հայերը հոգևոր ուժ են ստանում, միավորվում են և կարողանում են պահպանել իրենց ինքնությունը։ Նա դառնում է ոչ միայն մարդ, այլ նաև գիտության, լուսավորության և ազգային պահպանման խորհրդանիշ։

5. Ի՞նչ դեր ունի լեզուն պոեմում, և ինչու է այն ներկայացվում որպես «զենք»։
Պոեմում լեզուն ներկայացվում է որպես ամենակարևոր ուժերից մեկը, որը կարող է փոխել ժողովրդի կյանքը։ Լեզուն այստեղ միայն խոսելու միջոց չէ․ այն համարվում է ժողովրդի միասնության, մշակույթի և ինքնության հիմք։ Առանց լեզվի ժողովուրդը կարող է կորցնել իր պատմությունը, մտածելակերպը և նույնիսկ գոյությունը որպես ազգ։ Դրա համար լեզուն պոեմում ներկայացվում է որպես «զենք»։ Այս «զենքը» չի օգտագործվում պատերազմում, այլ մտքերի և գիտության ոլորտում։ Այն օգնում է ժողովրդին պաշտպանվել օտար ազդեցություններից, պահպանել իր ինքնությունը և զարգանալ։ Լեզվի միջոցով կարելի է հաղթել ոչ թե ուժով, այլ մտքով ու գիտելիքով։

6. Ինչպե՞ս է պոեմի վերջում ձևակերպվում Մաշտոցի պատմական առաքելությունը և նրա ազդեցությունը հայ ժողովրդի ապագայի վրա։
Պոեմի վերջում Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ներկայացվում է որպես շատ մեծ և վճռական դեր ունեցող գործ։ Նա գալիս է այն ժամանակ, երբ ժողովուրդը գտնվում էր ծանր վիճակում՝ առանց գրերի, առանց հոգևոր ամուր հիմքի և ազգային միասնականության։ Մաշտոցը ստեղծում է հայերեն գրերը, և դրանով ժողովրդին տալիս է կարևոր հնարավորություն՝ գրել, կարդալ, պահպանել իր լեզուն ու մշակույթը։ Նրա գործը ներկայացվում է ոչ միայն որպես գրերի ստեղծում, այլ որպես ժողովրդի վերածնունդ։ Նրա շնորհիվ հայ ժողովուրդը դառնում է ավելի ուժեղ, կրթված և միասնական։ Լեզուն դառնում է այն ուժը, որը պահպանում է հայերին դարերի ընթացքում։ Պոեմի վերջում ընդգծվում է, որ Մաշտոցը փոխում է ժողովրդի ապագան․ նրա ստեղծած գրերի շնորհիվ հայերը կարողանում են պահպանել իրենց ինքնությունը և գոյատևել դժվար ժամանակներում։

Բնական աղետներ: Կլիմայական աղետներ

Բնական աղետների մի խումբ են կլիմայական աղետները։ Դրանք առաջանում են եղանակի և կլիմայի փոփոխությունների պատճառով։ Կլիմայական աղետներն են, օրինակ՝ ուժեղ փոթորիկները, ջրհեղեղները, երաշտները և տապերը։ Երբ շատ ուժեղ անձրև է գալիս, գետերը կարող են դուրս գալ իրենց հունից և առաջացնել ջրհեղեղ։ Իսկ երբ երկար ժամանակ անձրև չի գալիս, հողը չորանում է, և առաջանում է երաշտ։ Կլիմայական աղետները կարող են վնասել մարդկանց կյանքը և բնությունը։ Տները կարող են քանդվել, բերքը կարող է փչանալ, իսկ մարդիկ կարող են մնալ առանց ջրի կամ սննդի։ Այսպիսի աղետները հաճախ կապված են նաև գլոբալ տաքացման հետ։ Երկրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով եղանակը դառնում է ավելի անկանխատեսելի և վտանգավոր։ Որպեսզի նվազեցնենք կլիմայական աղետների վնասը, մարդիկ պետք է պահպանեն բնությունը, չաղտոտեն շրջակա միջավայրը և խնայեն ջուրը ու էներգիան։

Կարմիր գրքում գրանցված կենդանիներ

Աշխարհում կան բազմաթիվ կենդանիներ, որոնք այսօր գրանցված են Կարմիր գրքում և գտնվում են անհետացման վտանգի տակ։ Այդ կենդանիներից ամենահայտնիներից երկուսն են Ամուրյան ընձառյուծը և ասիական փիղը։ Այս կենդանիները ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև կարևոր դեր ունեն բնության հավասարակշռության պահպանման մեջ։ Առաջին կենդանին՝ Ամուրյան ընձառյուծը, համարվում է աշխարհի ամենահազվագյուտ մեծ կատուներից մեկը։ Այն ապրում է Ռուսաստանի և Չինաստանի տարածքներում և հարմարվել է նույնիսկ շատ ցուրտ կլիմային։ Այս կենդանու թիվը շատ փոքր է, և այն դասվում է «ծայրահեղ վտանգված» տեսակների շարքին։ Նրա անհետացման հիմնական պատճառներն են որսագողությունը և անտառների ոչնչացումը, քանի որ մարդիկ ոչնչացնում են նրա բնական բնակավայրը և որսում են նրան գեղեցիկ մորթու համար։ Երկրորդ կենդանին՝ ասիական փիղը, նույնպես շատ հայտնի և մեծ կենդանի է։ Այն ապրում է Ասիայի տարբեր երկրներում և համարվում է ամենախելացի կենդանիներից մեկը։ Սակայն նրա թվաքանակը նույնպես նվազում է։ Հիմնական պատճառներն են անտառահատումը և որսը՝ հատկապես ժանիքների համար։ Արդյունքում շատ փղեր կորցնում են իրենց բնակավայրերը և չեն կարողանում ապրել բնական պայմաններում։ Այսպիսով, այս երկու կենդանիները ցույց են տալիս, թե որքան կարևոր է պաշտպանել բնությունը։ Եթե մարդիկ շարունակեն վնասել շրջակա միջավայրը, ապա այս կենդանիները կարող են ամբողջությամբ վերանալ։ Այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել նրանց և հոգ տանել բնության մասին, որպեսզի ապագա սերունդներն էլ կարողանան տեսնել այս գեղեցիկ կենդանիներին։

«Պատմվածք անհայտ կղզու մասին» Ժոզե Սարամագո

«Պատմվածք անհայտ կղզու մասին» Ժոզե Սարամագո

1.Ի՞նչ է խորհրդանշում «անհայտ կղզին» պատմվածքում․ արդյո՞ք դա իրական աշխարհագրական վայր է:
«Անհայտ կղզին» պատմվածքում իրական աշխարհագրական վայր չէ, այլ ունի խորհրդանշական իմաստ։ Այն ներկայացնում է այն ամենը, ինչ մարդը դեռ չի ճանաչել՝ թե՛ իր մեջ, թե՛ կյանքի մեջ։ Պատմության հերոսը ցանկանում է գտնել այդ կղզին, որովհետև հավատում է, որ միշտ կա ինչ-որ բան, որը դեռ բացահայտված չէ։ Նրա այս ձգտումը ցույց է տալիս, որ մարդը պետք է փնտրի, փորձի և դուրս գա սովորականից, որպեսզի ճանաչի ինքն իրեն։

2. Ինչպե՞ս է ներկայացվում մարդու և ինքնաճանաչման կապը («Մարդն ամբողջությամբ մի կղզի է» մտքի միջոցով)։
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ մի ամբողջ աշխարհ է՝ իր մտքերով, զգացմունքներով, ցանկություններով, որոնք մյուսները լիովին չեն ճանաչում։ Ինչպես կղզին պետք է բացահայտել՝ գնալով, ուսումնասիրելով, այնպես էլ մարդը պետք է «բացահայտի» ինքն իրեն։ Եթե նա չի փորձում, չի մտածում իր մասին և չի փոխվում, չի կարող հասկանալ՝ ով է իրականում։

3. Ինչո՞ւ է հեղինակը ցույց տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու։ Ի՞նչ է դա ասում մարդկային բնույթի մասին։
Հեղինակը ցույց է տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու, որովհետև նրանք վախենում են անորոշությունից և վտանգից։ Նրանք նախընտրում են այն, ինչ արդեն գիտեն՝ ապահով ու սովորական կյանքը, քան ռիսկ անել և գնալ անհայտի հետևից։ Սա ցույց է տալիս մարդկային բնույթի մի կարևոր կողմ․ մարդիկ հաճախ խուսափում են նորից ու դժվարից, նույնիսկ եթե դա կարող է բերել նոր հնարավորությունների։ Նրանք չեն ուզում դուրս գալ իրենց «հարմարավետ գոտուց», որովհետև վախենում են անհաջողությունից կամ անհայտից։

4. Արդյո՞ք անհայտի որոնումը անհրաժեշտ պայման է մարդու զարգացման համար։ Ինչո՞ւ։
Այո, անհայտի որոնումը կարևոր պայման է մարդու զարգացման համար։ Երբ մարդը փորձում է նոր բաներ, դուրս է գալիս իր սովորական կյանքից և բախվում է անհայտին, նա սովորում է, փորձ է ձեռք բերում և ավելի լավ է հասկանում ինքն իրեն։ Եթե մարդը միշտ մնա նույն տեղում և չփորձի նոր բաներ, նա չի զարգանա։ Նոր ճանապարհներ որոնելը օգնում է բացահայտել կարողությունները, հաղթահարել վախերը և դառնալ ավելի ինքնուրույն։

5. Նավ խնդրող մարդը ի՞նչ տիպի կերպար է․ իդեալիստ, թե՞ համառ ռեալիստ։ Հիմնավորիր։
Նա հավատում է «անհայտ կղզու» գոյությանը, նույնիսկ երբ բոլորը՝ թագավորը և մյուս մարդիկ, ասում են, որ նման բան չկա։ Սա ցույց է տալիս, որ նա երազող է և հավատում է իր գաղափարին՝ այսինքն իդեալիստ է։ Միաժամանակ նա շատ համառ է․ չի հեռանում դռան մոտից, սպասում է օրերով և պահանջում է, որ թագավորը անձամբ իրեն լսի։ Նա չի հանձնվում և գնում է մինչև վերջ իր նպատակի համար։

6.Ինչո՞ւ է սպասուհին թողնում պալատը և միանում տղամարդուն․ արդյո՞ք սա միայն սյուժետային քայլ է, թե ունի ավելի խոր իմաստ։
Սպասուհին թողնում է պալատը, որովհետև հոգնել էր միապաղաղ ու փակ կյանքից և ուզում էր փոփոխություն։ Նա զգում է, որ նավով գնալը հնարավորություն է՝ սկսելու նոր կյանք և գտնելու իր «կղզին», այսինքն՝ ինքն իրեն։ Սա պարզապես սյուժետային քայլ չէ, այլ ունի ավելի խոր իմաստ։ Սպասուհին ներկայացնում է այն մարդուն, ով համարձակվում է փոխել իր կյանքը։ Եթե նավ խնդրող մարդը գաղափարն է (երազը, որոնումը), ապա սպասուհին այդ գաղափարին հավատացող և այն իրականություն դարձնող մարդն է։

7. Ի՞նչ է խորհրդանշում նավը։ Արդյո՞ք այն պարզապես փոխադրամիջոց է, թե ավելի լայն իմաստ ունի։
Նավը պատմվածքում պարզապես փոխադրամիջոց չէ, այլ ունի ավելի լայն, խորհրդանշական իմաստ։ Այն ներկայացնում է այն միջոցը, որով մարդը կարող է գնալ դեպի իր «անհայտ կղզին», այսինքն՝ դեպի ինքնաճանաչում և նոր բացահայտումներ։ Նավը նշանակում է ճանապարհ, փոփոխություն և առաջ շարժվելու հնարավորություն։ Բացի այդ, նավը նաև խորհրդանշում է մարդու կամքը և որոշումը․ եթե մարդը չունենա «նավ», այսինքն՝ չհամարձակվի սկսել, նա երբեք չի հասնի իր նպատակին։

8.Ի՞նչ է ավելի կարևոր՝ նպատակին հասնելը, թե ճանապարհը։
Ավելի կարևոր է հենց ճանապարհը, ոչ միայն նպատակին հասնելը։ Ճանապարհի ընթացքում մարդը սովորում է, փոխվում է, հաղթահարում է դժվարությունները և ավելի լավ է հասկանում ինքն իրեն։ Եթե նույնիսկ վերջում չհասնի իր նպատակին, այդ փորձը արդեն արժեքավոր է։ Իսկ միայն նպատակին հասնելը առանց այդ ճանապարհի չի տալիս նույն զարգացումը։ Մարդը կարող է ստանալ արդյունքը, բայց չփոխվել ներսից։

Assignment lesson 21

Plea-Խնդրանք
Weary-Հոգնած
Collide-Բախում
Confirm-Հաստատել
Verify-Ստուգել
Anticipate-Կանխատեսել
Dilemma-Երկընտրանք
Detour-Շրջանցել
Merit-Արժանիք
Transmit-Փոխանցել
Relieve-Թեթևացնել
Baffle-Խճճել

A weary traveler made a plea for help in a village. The villagers tried to relieve his tiredness with food and water. He wanted to verify and confirm the safest road. They told him there was a detour because of a collide accident. The traveler had a dilemma, but he decided to take the safer path. He began to anticipate possible problems, but the advice helped him. The villagers transmit useful information, so nothing could baffle him, and he continued his journey safely.

Պարույր Սևակ «Վարք մեծաց»

Պարույր Սևակ «Վարք մեծաց»

  1. Բացատրեք հետևյալ տողերրը՝

Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Այն մարդիկ, ովքեր մտածում են առաջ ժամանակից, այսինքն՝ ունեն նոր, տարբեր կամ առաջադեմ գաղափարներ, հաճախ չեն հասկացվում ուրիշների կողմից։ Նրանք կարծես «առաջ են ընկնում» իրենց ժամանակից՝ իրենց մտքերով ու գործերով լինելով ավելի զարգացած, քան շրջապատը։ Բայց քանի որ հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ նոր մտքերին, մարդիկ հաճախ չեն ընդունում նրանց, քննադատում են կամ նույնիսկ դատապարտում։ Այդ պատճառով է ասվում՝ «դրա համար էլ չեն ներում նրանց»․ այսինքն՝ նրանց չեն հասկանում և չեն ընդունում, որովհետև նրանք տարբերվում են ընդհանուրից ու մտածում են ավելի առաջ։

2. Ո՞վ է ծերուկը, ո՞վ է պատանին, և ո՞վ է վայրենին, ինչ տեղեկություն կարո՞ղ ես տալ նրանց մասին։

Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Վայրենին խորհրդանշում է մարդկության ամենահին փուլը՝ այն ժամանակները, երբ մարդը ապրում էր քարայրներում և դեռ քաղաքակրթություն չուներ։ Տողում ասվում է, որ նա «այլևս չէր կարող ապրել քարայրում», այսինքն՝ մարդը սկսեց զարգանալ, դուրս գալ վայրենի վիճակից և դառնալ քաղաքակիրթ։

Ծերուկը խորհրդանշում է կյանքի վերջի փուլը՝ փորձառու, բայց արդեն հոգնած մարդուն, որը նույնիսկ տարօրինակ կամ անսովոր վարք է ունենում (օրինակ՝ «նախընտրում էր քնել տակառում»)։ Սա ցույց է տալիս, որ մարդը ծերության մեջ կարող է դառնալ առանձնացված, երբեմն նաև հասարակությունից հեռացած։

Պատանին խորհրդանշում է երիտասարդությունը՝ ինքն իրեն փնտրելու, սիրահարվելու, երազելու փուլը։ «Սիրահարվեց իր իսկ պատկերին» նշանակում է, որ նա այնքան ինքնասիրահարված էր կամ ինքն իրենով հիացած, որ կարծես սիրահարվում էր սեփական արտացոլանքին (նման է Նարցիսի առասպելին)։

3.Ո՞ւմ և ինչի՞ մասին է Սևակի այս բանաստեղծությունը։
Այս բանաստեղծությունը Պարույր Սևակը գրել է մարդու և մարդկության մասին։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է մարդը զարգացել և ինչ փուլերով է անցնում կյանքում։ Բանաստեղծության մեջ խոսվում է երեք խորհրդանշական կերպարի մասին՝ վայրենի, պատանի և ծերուկ։ Վայրենին ներկայացնում է մարդկության ամենահին փուլը, երբ մարդիկ ապրում էին քարայրներում։ Պատանին խորհրդանշում է երիտասարդ մարդուն, ով սիրահարվում է, երազում է և ինքն իրենով է հիացած։ Ծերուկը ներկայացնում է կյանքի վերջի փուլը՝ փորձառու և կյանքի մեծ ճանապարհ անցած մարդուն։ Սևակը ուզում է ասել, որ բոլոր մարդիկ, անկախ տարիքից կամ ժամանակից, կապված են նույն աղբյուրին և մարդկությանը։ Մարդը փոխվում է, բայց նրա էությունը մնում է նույնը։

4. Ո՞ր հատվածն է քեզ դուր գալիս, ինչո՞ւ։
Ինձ հատկապես դուր է գալիս այս միտքը․ «Եվ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց»։ Այս հատվածը ինձ դուր է գալիս, որովհետև շատ ճիշտ է նկարագրում այն մարդկանց, ովքեր ունեն նոր գաղափարներ և մտածում են ավելի առաջ, քան իրենց ժամանակը։ Հաճախ այդպիսի մարդկանց չեն հասկանում, նույնիսկ քննադատում են, որովհետև հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ է նորին ու փոփոխություններին։ Այս տողերը նաև մտածելու տեղ են տալիս․ երբեմն այն, ինչ այսօր անընդունելի է թվում, վաղը կարող է դառնալ սովորական և ճիշտ։

5. Բանաստեղծությունը սովորել անգիր, հարցնելու եմ երեքշաբթի։

Սոցիալական անհավասարություն

Նպատակ

Սահմանել թեման, հասկանալ նախնական պատկերացումները

Խնդիրներ՝

  • Icebreaker՝ «Արդար / անարդար» իրավիճակների խաղ

Քննարկում՝

  • Ի՞նչ է արդարությունը
    Արդարությունը մի կարևոր արժեք է, որը վերաբերում է մարդկանց միջև ճիշտ և հավասար վերաբերմունքին։ Այն նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ստանա այն, ինչ իրեն հասնում է՝ առանց խտրականության կամ անարդարության։ Արդարություն կա այն ժամանակ, երբ մարդիկ միմյանց հետ վարվում են ազնիվ, չեն խաբում և չեն վնասում ուրիշներին։ Արդարությունը նաև կապված է օրենքների հետ․ հասարակության մեջ կան օրենքներ, որոնք ապահովում են, որ բոլորը լինեն հավասար և յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը սխալ է գործում, նա պետք է պատժվի, իսկ եթե մարդը ճիշտ է վարվում, նրա իրավունքները պետք է պաշտպանվեն։ Միևնույն ժամանակ արդարությունը միայն օրենքների մասին չէ։ Այն նաև մարդկանց ներքին զգացումն է՝ հասկանալ, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Երբ մարդիկ փորձում են լինել արդար՝ օգնել ուրիշներին, կիսվել հավասար, և հարգել միմյանց իրավունքները, այդ ժամանակ հասարակությունն ավելի խաղաղ և ճիշտ է դառնում։
  • Բոլո՞րն ունեն նույն հնարավորությունները
    Ոչ, բոլոր մարդիկ չունեն նույն հնարավորությունները, որովհետև կյանքում կան բազմաթիվ տարբերություններ։ Օրինակ՝ որոշ երեխաներ ապրում են ապահով ընտանիքներում և կարող են լավ կրթություն ստանալ, իսկ ուրիշները ապրում են դժվար պայմաններում և չունեն նույն հնարավորությունները։ Երբեմն նաև տարբերություններ կան դպրոցի որակի, ֆինանսական վիճակի, առողջության կամ բնակության վայրի պատճառով։ Այս ամենը ազդում է մարդկանց հաջողությունների վրա։ Այնուամենայնիվ, հասարակությունները փորձում են ստեղծել հավասար հնարավորություններ, որպեսզի բոլորը կարողանան սովորել, աշխատել և զարգանալ առանց խտրականության։ Բայց իրական կյանքում այդ հավասարությունը միշտ ամբողջությամբ չի իրականացվում։
  • Տեսանյութ դիտում + քննարկում

Ինչպես է անհավասարությունը ազդում մարդկանց վրա

տարբրեությունը հավասարի և արդարի միջև

Գրել 1 օրինակ իրական կյանքից, որտեղ նկատել են անհավասարություն

Անհավասարության տեսակներ

Ծանոթանալ հիմնական տեսակներին

  • Խմբային աշխատանք
  • Խումբ 1՝ եկամուտ
  • Խումբ 2՝ կրթություն
  • Խումբ 3՝ առողջապահություն
  • Խումբ 4՝ խտրականություն

Պատճառներ՝

Հասկանալ՝ ինչու է առաջանում անհավասարություն
Առաջին պատճառը տնտեսական տարբերություններն են․ մարդիկ չեն ունենում նույն եկամուտը, աշխատանքը կամ ունեցվածքը, և դրա պատճառով ոմանք ունեն ավելի շատ հնարավորություններ, իսկ մյուսները՝ ավելի քիչ։
Երկրորդը կրթության անհավասարությունն է․ եթե բոլորը չեն կարող ստանալ որակյալ կրթություն, ապա հետագայում նրանց հնարավորությունները նույնպես տարբեր են լինում։
Երրորդը խտրականությունն է․ երբ մարդկանց տարբեր կերպ են վերաբերվում՝ ըստ սեռի, ազգության, սոցիալական վիճակի կամ այլ հատկանիշների, դա նույնպես ստեղծում է անհավասարություն։
Չորրորդը ծագումն ու ընտանիքի վիճակն է․ եթե մարդը ծնվում է հարուստ կամ ապահով ընտանիքում, նա ունի ավելի շատ հնարավորություններ, քան այն մարդը, ով ապրում է դժվար պայմաններում։

Գործողություններ

  • Brainstorming
  • Պատճառ–հետևանք քարտեզ (mind map)
  • Քննարկում

Որպես թեմայի ամփոփում՝

Առաջարկել հնարավոր միջոցներ որով կարելի է քննարկված խնդիրները լուծել

Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավ

Բնական աղետները բնության կողմից առաջացած վտանգավոր երևույթներ են, որոնք կարող են վնասել մարդկանց, տները և շրջակա միջավայրը։ Այդպիսի աղետներից են ջրհեղեղը, սողանքը և սելավը։ Ջրհեղեղը տեղի է ունենում, երբ շատ ջուր է կուտակվում և դուրս է գալիս իր սահմաններից՝ ծածկելով մեծ տարածքներ։ Սա կարող է լինել ուժեղ անձրևներից կամ ձնհալից հետո։ Սողանքը այն երևույթն է, երբ հողը կամ քարերը լեռներից կամ բլուրներից սահում են ներքև՝ ծանրության ազդեցությամբ։ Սելավը շատ արագ հոսող ջուր է, որը իր հետ բերում է քարեր, ցեխ և ավազ և ունի ուժեղ կործանարար ազդեցություն։ Այս բոլոր բնական աղետները վտանգավոր են և կարող են մեծ վնաս հասցնել մարդկանց և բնությանը։

Հայոց լեզու

153. ա) 3)
բ) 1)
գ) 2)

ա) Անձրևը (ենթակա)
Մատներով (միջոցի խնդիր)
Թակում էր (պարզ ստորոգյալ)
Զինվորների (որոշիչ)
Վերարկուները (ուղիղ խնդիր)

բ. Այնուհետև (ժամանակի պարագա)
Բոլոր (որոշիչ)
Խցերից (տեղի պարագա)
Դառնաշունչ (որոշիչ)
Խոսքեր (ենթակա)

գ. Սեղանին (հանգման խնդիր)
Դրված (պարզ ստորոգյալ)
Ճրագը (ենթակա)
Հազիվ (Ձևի պարագա)
Պատերը (Ուղիղ խնդիր)

դ. Նոթերը կիտած (ձևի պարագա)
Ականջ է դնում (պարզ ստորոգյալ)
Իրեն (հանգման խնդիր)
Լսելի (որոշիչ)
Ձայների (հանգման խնդիր)

ե. Մտքում (տեղի պարագա)
Նեղանում էր (պարզ ստորոգյալ)
Նրա (հանգման խնդիր)
Այդ (որոշիչ)
Հանգստությունից (պատճառի պարագա)

զ. Երեխաներին (ուղիղ խնդիր)
Անձնվիրաբար (ձևի պարագա)
Ոչ ոք (ենթակա)
Որևէ (որոշիչ)
Համար (պատճառի պարագա)

«Հավասար հնարավորություններ բոլորի համար»

Նպատակ՝

  • Սովորողների մոտ զարգացնել սոցիալական անհավասարության վերաբերյալ գիտակցություն, հասկանալ դրա պատճառները և գտնել հնարավոր լուծումներ

Քննարկվող թեմաներ՝

  • Սոցիալական անհավասարության տեսակներ (եկամուտ, կրթություն, առողջապահություն)
  • Աղքատություն և հնարավորություններ
  • Խտրականություն (սեռ, հաշմանդամություն, ծագում)
  • Հավասար իրավունքներ

Հարցեր՝

  • Ի՞նչ է արդարությունը
    Արդարությունը այն հասկացությունն է, որը ցույց է տալիս, թե ինչն է ճիշտ և ազնիվ մարդկանց միջև։ Այն նշանակում է, որ մարդիկ պետք է ստանան այն, ինչին արժանի են, և բոլորի նկատմամբ պետք է լինի հավասար ու անկողմնակալ վերաբերմունք։ Արդարությունը կապված է օրենքի, խղճի և բարոյականության հետ, այսինքն՝ այն պահանջում է, որ մարդը գործի ճիշտ, չխաբի և չվնասի ուրիշներին։ Կյանքում արդարությունը երևում է տարբեր իրավիճակներում․ օրինակ՝ երբ մարդը աշխատում է և ստանում է իր արդար վարձը, կամ երբ որևէ սխալ արարք ունի համապատասխան պատասխանատվություն։ Այն նաև նշանակում է, որ մարդկանց չեն տարբերակում և բոլորին վերաբերվում են հավասար ձևով։ Արդար լինելը կարևոր հատկություն է, որովհետև օգնում է պահպանել վստահություն և կարգ հասարակության մեջ։
  • Արդյոք բոլորը ունեն նույն հնարավորությունները
    Իրականում բոլորը չեն ունենում նույն հնարավորությունները, թեև դա շատ կարևոր նպատակ է հասարակության համար։ Հավասար հնարավորություններ նշանակում է, որ մարդիկ պետք է ունենան նույն շանսերը՝ անկախ իրենց ծագումից, սեռից, սոցիալական վիճակից կամ այլ տարբերություններից ։ Սակայն իրական կյանքում մարդկանց պայմանները տարբեր են, և դա ազդում է նրանց հնարավորությունների վրա։ Օրինակ՝ որոշ մարդիկ ծնվում են հարուստ ընտանիքներում, ունեն լավ կրթություն և աջակցություն, իսկ մյուսները՝ ոչ։ Այդ պատճառով նրանք սկսում են կյանքի ճանապարհը տարբեր պայմաններից, և նրանց հնարավորությունները չեն լինում նույնը։ Նույնիսկ եթե օրենքները փորձում են ապահովել հավասարություն, իրականում տարբեր հանգամանքներ՝ ինչպես ընտանիքը, միջավայրը և կրթությունը, շարունակում են ազդել մարդկանց հաջողության վրա։
  • Բոլոր երեխաները նույն կրթության հասանելիություն ունեն? Ի՞նչ խոչընդոտներ կան
    Ոչ, բոլոր երեխաները նույն կրթության հասանելիություն չունեն։ Թեև կրթությունը համարվում է յուրաքանչյուր երեխայի իրավունք, իրական կյանքում շատ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են այդ հավասարությանը։ Կրթության հասանելիության հիմնական խոչընդոտներն են՝
    Առաջինը՝ աղքատությունը։ Շատ ընտանիքներ չեն կարող վճարել դպրոցի ծախսերը՝ գրքեր, հագուստ կամ ճանապարհի գումար, և երեխաները ստիպված են չսովորել կամ աշխատել։
    Երկրորդը՝ աշխարհագրական խնդիրները։ Հեռավոր գյուղերում կամ դժվար հասանելի վայրերում դպրոցներ կարող են չլինել կամ շատ հեռու լինեն, ինչը նույնպես խանգարում է սովորելուն։
    Երրորդը՝ խտրականությունը։ Որոշ երեխաներ (օրինակ՝ աղջիկներ, ազգային փոքրամասնություններ, միգրանտներ) կարող են ավելի քիչ հնարավորություն ունենալ կրթություն ստանալու։
    Չորրորդը՝ հաշմանդամությունը։ Շատ դպրոցներ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, և նրանք հաճախ դուրս են մնում կրթությունից։
    Հինգերորդը՝ կրթության որակը։ Որոշ դպրոցներում չկա բավարար ուսուցիչ, գրքեր կամ պայմաններ, ինչի պատճառով երեխաները լիարժեք չեն սովորում։

Գործնական աշխատանք՝

  • Պատանիներին բաժանիր խմբերի․
  • Յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է մեկ թեմա
  • Աղբյուրներ՝ հոդվածներ, տեսանյութեր, հարցազրույցներ

Ակնկալվոլ արդյունք՝

  • Ի՞նչ խնդիրներ բացահայտեցին
  • Ինչպե՞ս կարող ենք փոքր քայլերով փոփոխություն անել