Անտարբերությունը՝ որպես ժամանակակից հասարակության գլխավոր խնդիր

Անտարբերությունը ժամանակակից հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այն արտահայտվում է մարդկանց՝ միմյանց, հասարակական խնդիրների և նույնիսկ սեփական անձի նկատմամբ անուշադրությամբ։ Երբ մարդը դառնում է անտարբեր, նա այլևս չի արձագանքում անարդարությանը, չի օգնում դժվարության մեջ գտնվողներին և չի փորձում փոխել իրավիճակը։ Այսօր անտարբերության պատճառներից մեկը տեխնոլոգիաներն են։ Մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռախոսների և սոցիալական ցանցերի մեջ, քան իրական շփման մեջ։ Արդյունքում նրանք քիչ են նկատում շրջապատի խնդիրները։ Բացի այդ, շատերը մտածում են, որ իրենց վերբերմունքով ոչինչ չի փոխի, և հենց այդ մտածելակերպն էլ ուժեղացնում է անտարբերությունը։ Անտարբերությունը վտանգավոր է, որովհետև այն թույլ է տալիս, որ վատ երևույթները շարունակվեն։ Երբ մարդիկ լռում են անարդարության դեպքում, այդ անարդարությունը դառնում է սովորական։ Սակայն անտարբերությունը կարելի է հաղթահարել։ Պետք է սկսել փոքր քայլերից՝ օգնել ուրիշներին, հետաքրքրվել շրջապատով, լինել ավելի ուշադիր և պատասխանատու։ Յուրաքանչյուր մարդ կարող է իր վերաբերմունքով փոխել միջավայրը։ Երբ մենք սկսում ենք ուշադրություն դարձնել ուրիշների խնդիրներին, մենք ոչ միայն օգնում ենք նրանց, այլև ձևավորում ենք ավելի բարի հասարակություն։ Անտարբերությունը հաճախ առաջանում է նաև վախից, երբ մարդիկ չեն ցանկանում ներգրավվել խնդիրների մեջ՝ մտածելով, որ դա կարող է դժվարություններ բերել իրենց համար։ Անտարբերությունը կարող է փոխանցվել մեկից մյուսին, ինչպես նաև՝ հակառակը՝ հոգատարությունն ու աջակցությունը նույնպես վարակիչ են։ Երբ մարդը տեսնում է, որ ուրիշները օգնում են, նա նույնպես սկսում է ավելի ակտիվ լինել։ Այսպիսով, յուրաքանչյուր դրական քայլ օրինակ է դառնում շրջապատի համար։

Units 5 and 6, review 3

1) Explanation
2) Introduction
3) Scientists
4) Possibillity
5) Building
6) Revolutionary
7) Discovery
8) Appearance
9) researcher
10) Importance

11-D
12-A
13-F
14-C
15-H
16-E
17-B
18-G

19. Looking forward to doing
20. With the introduction of
21. Finally managed to bring
22. I find it impossible to understand
23. Resulted in Fleming’s discovery of
24. Are sometimes known as
25. Reached the conclusion
26. Made an attempt to
27. As soon as we have

28-C
29-B
30-B
31-A
32-D
33-C
34-A

35-C
36-A
37-C
38-D
39-D
40-B
41-D