Emerge-Հայտնվել
Jagged-Սրածայր
Linger-Հապաղել
Ambush-Դարանակալել
Crafty-Խորամանկ
Defiant-Անզիջում
Vigor-Կենսունակություն
Perish-Կործանվել
Fragile-Փխրուն
Captive-Գերի
Prosper-Բարգավաճել
Devour-Լափել
One day, a crafty fox decided to hunt in the forest. He quietly hid behind some jagged rocks and planned to ambush a rabbit. He waited and began to linger, watching carefully. Soon, a small and fragile rabbit started to emerge from its hole. The fox felt full of vigor and was ready to jump. But the rabbit was defiant and ran away quickly. The fox tried to chase it and devour it, but he failed. Tired and hungry, he thought he might perish if he didn’t find food soon. Later, he caught a small bird and kept it as a captive. After some time, the fox learned to hunt better and began to prosper in the forest.
День: 6 апреля 2026
Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Տնտեսության վերելքը
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Տնտեսության վերելքը»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ներկայացրե՛ք Բագրատունյան Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Համեմատե՛ք այն նախորդ շրջաններին կառավարման համակարգերի հետ։
Բագրատունյան Հայաստանի կառավարման համակարգը միապետական էր։ Պետության գլուխը թագավորն էր, որը ուներ բարձրագույն իշխանություն և ղեկավարում էր թե՛ ներքին, թե՛ արտաքին գործերը։ Նրան ենթարկվում էին նահարարները, որոնք ունեին իրենց հողերը, բայց պարտավոր էին ծառայել թագավորին և պատերազմի ժամանակ զորք տալ։ Պետությունը ուներ ֆեոդալական կառուցվածք, և մեծ դեր ուներ նաև եկեղեցին։ Նախորդ ժամանակաշրջանների համեմատ՝ նմանությունն այն է, որ Հայաստանը նույնպես եղել է միապետություն, և միշտ գոյություն են ունեցել նահարարներ։ Տարբերությունն այն է, որ Բագրատունիների ժամանակ նահարարները ավելի ինքնուրույն էին, իսկ թագավորի իշխանությունը՝ ավելի թույլ ու պակաս կենտրոնացված։ - Ներկայացրե՛ք տնտեսության զարգացման ճանապարհը, արհեստները և գյուղանտեսության զարգացումը։ Ինչպիսի՞ն էր ներքին և արտաքին առևտուրը։
Բագրատունյան Հայաստանի տնտեսությունը զարգանում էր երեք հիմնական ճյուղերով՝ գյուղատնտեսություն, արհեստներ և առևտուր։ Գյուղատնտեսությունը գլխավորն էր․ մարդիկ զբաղվում էին հացահատիկի, խաղողի, բամբակի և այլ մշակաբույսերի աճեցմամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Կառուցվում էին ոռոգման համակարգեր, ինչը նպաստում էր բերքի աճին։ Արհեստները զարգացած էին քաղաքներում․ պատրաստվում էին գործվածքներ (մետաքս, բուրդ), մետաղյա իրեր, զենքեր և զարդեր։ Առևտուրը նույնպես կարևոր դեր ուներ։ Ներքին առևտուրը կատարվում էր քաղաքներում, իսկ արտաքին առևտուրը կապում էր Հայաստանը Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և այլ երկրների հետ։ Արտահանվում էին գործվածքներ, մետաղյա իրեր, գինի և անասուններ։ - Ներկայացրե՛ք զարգացած միջնադարի որևէ քաղաք, նկարագրե՛ք այդ քաղաքը։
Զարգացած միջնադարի ամենահայտնի հայկական քաղաքներից մեկը Անին էր։ Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր, որը դարձել էր խոշոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն։ Այն գտնվում էր Ախուրյան գետի մոտ՝ բնականորեն պաշտպանված վայրում։ Քաղաքը շրջապատված էր ամուր պարիսպներով և ուներ դարպասներ, ինչի շնորհիվ համարվում էր դժվար գրավվող քաղաք։ Անին շատ մեծ և զարգացած քաղաք էր․ նրա բնակչությունը հասնում էր մոտ 100․000-ի, ինչը այն ժամանակի համար շատ մեծ թիվ էր։ Քաղաքը հայտնի էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», որովհետև այնտեղ կային բազմաթիվ եկեղեցիներ, տաճարներ և հոգևոր կառույցներ։ Քաղաքում զարգացած էին առևտուրն ու արհեստները։ Անին գտնվում էր կարևոր առևտրական ճանապարհների վրա, ուստի այնտեղ կային շուկաներ, արհեստանոցներ և իջևանատներ։ Այստեղ կառուցվում էին նաև պալատներ, կամուրջներ և այլ շքեղ շինություններ ։

Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 164-167