Աղայան «Երկու խոշոր չարիք»

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
    Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածի մեջ հեղինակը խոսում է երկու կարևոր չարիքների մասին՝ անգրագիտության և ծուլության։ Աղայանը կարծում է, որ այս երկու երևույթները մեծ վնաս են հասցնում մարդուն և ամբողջ հասարակությանը։ Անգրագիտությունը մարդուն ստիպում է չհասկանալ աշխարհը և չկարողանալ ճիշտ որոշումներ ընդունել։ Իսկ ծուլությունը մարդուն ստիպում է չաշխատել, չզարգանալ և չօգտագործել իրենց հնարավորությունները։
  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
    Անգրագիտության հիմնական պատճառը այն է, որ մարդիկ չեն ստանում ճիշտ և բավարար կրթություն։ Շատերը չեն կարդում գրքեր և չեն ձգտում սովորել, դրա պատճառով մնում են անտեղյակ և զարգացում չեն ունենում։ Իսկ ծուլության պատճառը կապված է մարդու վերաբերմունքի հետ․ երբ մարդը չի սիրում աշխատել, չի ցանկանում ջանք գործադրել և չի փորձում զարգանալ, նա դառնում է ծույլ։ Երբ հասարակության մեջ չկա աշխատասիրություն և նպատակասլացություն, այդ չարիքը ավելի է տարածվում։
  • Աղայանը ի՞նչ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
    Նա կարծում է, որ պետք է բարելավել կրթական համակարգը․ դպրոցները պետք է լինեն ավելի ճիշտ կազմակերպված, հետաքրքիր և օգտակար, որպեսզի երեխաները չհոգնեն և իսկապես գիտելիք ստանան։

The Science of Habits

Habits are very important in our lives because they control many of our daily actions. I think habits do control our lives because we often do things without thinking, like using our phones or brushing our teeth. I believe it is harder to break a bad habit than to build a good one. Bad habits are strong and automatic, so they are difficult to stop. To change a habit, I try to start small, set goals, and replace a bad habit with a better one. For example, I reduce phone use by reading instead. In this way, habits can be improved.

How Habits Shape Our Lives

Topic: The Science of Habits

Exercise I. Answer in full sentences:

1. Do you think habits control our lives? Why or why not?
Yes, I think habits control our lives because we do many things without thinking. Habits help us decide what we do every day.
2. Is it harder to build a good habit or break a bad one?
I think it is harder to break a bad habit because we are used to it. It is difficult to stop something we do often.
3. What strategies have you used to change a habit?
I try to change a habit by doing it little by little. I also remind myself why I want to change and try to stay strong.

Reading Text: How Habits Shape Our Lives

Human behavior is largely driven by habits—automatic actions that are repeated over time. Although we often believe that our decisions are the result of careful thinking, research suggests that a significant portion of our daily activities is habitual.

Habits are formed through a psychological process known as the “habit loop,” which consists of three stages: a cue, a routine, and a reward. The cue triggers a behavior, the routine is the action itself, and the reward reinforces the habit, making it more likely to be repeated in the future. For example, feeling stressed (cue) may lead someone to scroll through social media (routine), which provides temporary relief (reward).

One reason habits are so powerful is that they reduce the need for conscious decision-making. This allows the brain to conserve energy and focus on more complex tasks. However, this efficiency comes at a cost. Once established, habits can be extremely difficult to change, even when they have negative consequences.

Despite this challenge, psychologists argue that habits are not fixed. By identifying the cue and reward, individuals can modify the routine while maintaining the same underlying need. For instance, instead of checking a phone when bored, a person might choose to take a short walk or read a few pages of a book.

Ultimately, developing awareness of our habits is the first step toward meaningful change. By making small but consistent adjustments, individuals can gradually transform their behavior and improve their overall well-being.

Exercise II. Match the words with their definitions:

1. Reinforce-b. To make something stronger or more likely to continue
2. Cue-a. A signal that triggers an action
3. Routine-c. Regular behavior or way of doing something
4. Conserve-d. To protect something from being wasted or lost
5. Awareness-e. Knowledge or understanding of a situation

Exercise III. Reading Comprehension: Answer in full sentences:

1. Do you agree that habits are more powerful than conscious decisions? Why?
Yes, I agree that habits are more powerful than conscious decisions because many of our actions happen automatically without thinking. Habits guide our daily behavior and save mental energy.
2. Can technology make our habits better or worse? Give examples.
Yes, technology can make habits both better and worse. For example, fitness apps can help people build healthy exercise habits, but social media can also create addictive scrolling habits that waste time.
3. Is it possible to completely eliminate bad habits?
It is very difficult to completely eliminate bad habits, but it is possible to replace them with better ones by changing routines and cues.

Exercise IV. A. Find examples in the text of:

1. A sentence with a relative clause
“a habit loop, which consists of three stages”
2. A sentence with a conditional idea
“By identifying the cue and reward, individuals can modify the routine…”
3. A sentence with a linking word (e.g., however, although, ultimately)
“However, this efficiency comes at a cost.”

B. Combine the sentences using appropriate connectors:

1. Habits are automatic. They can be changed.
Habits are automatic, but they can be changed.
2. He felt tired. He continued working.
Although he felt tired, he continued working.
3. You identify the problem. You can solve it
If you identify the problem, you can solve it.

Exercise V. Write a 200–250 word essay: Topic: «Are habits more powerful than motivation?»

Include:

1. A clear opinion
2. At least two supporting arguments
3. An example from real life
4. A concluding sentence

Habits are more powerful than motivation because they control our actions every day. Motivation can help us start something, but it does not last long. Habits, however, are automatic and continue even when we do not feel like doing something. For example, a student may feel motivated to study at the beginning, but only a habit of studying daily will help them succeed in the long term. Habits save time and energy because we do not need to think before acting. In conclusion, motivation is important, but habits are stronger and more useful for long-term success.

Infinitive or Gerund

Choose the most appropriate answer.

1. Don’t forget  …     some bread. We don’t have any left. 

buy,  buying,  having bought,  to buy

2. My doctor recommends  …     to a mountain resort. 

go, going, having gone, to go

3. I regret …      her about it. She told everyone. 

telling,  to have told, to tell, to be telling

4. He seemed  …     his job. Why did he quit?

 liking, having liked, to be liking, to like

5. I didn’t mean  …     you. Please forgive me. 

hurt, hurting, to have hur,t to hurt

6. He couldn’t help  …     at their suggestion. 

laughing, having laughed, to laugh, to be laughing

7. You were supposed …      the dishes. 

wash, washing, to be washed, to wash

8. Their house looks a little shabby. I think it needs  …     . 

paint, painting, having painted, to paint

9. Allow me  …     you. 

help, helping, to have been helping

 to help

10. He avoided …      their questions. 

answer, answering, having answered, to answer

Բագրատունյաց Հայաստանի մասնատումն ու անկումը

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Բագրատունյաց Հայաստանի մասնատումն ու անկումը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Պարզաբանե՛ք Բագրատունիների կենտրոնացված պետության թուլացման պատճառները։
    Բագրատունիների կենտրոնացված պետությունը թուլացավ մի շարք պատճառներով։ Ներքին կյանքում թագավորի իշխանությունը թուլացավ, քանի որ իշխանական տները ուժեղացան և սկսեցին ինքնուրույն գործել։ Արդյունքում երկիրը մասնատվեց առանձին թագավորությունների և իշխանությունների, իսկ գահակալական պայքարները ավելի խորացրին այդ իրավիճակը։ Միևնույն ժամանակ տնտեսական և սոցիալական խնդիրները (ծանր հարկեր, դժգոհություններ) ևս խաթարում էին պետության կայունությունը։ Արտաքին կողմից Բյուզանդիան աստիճանաբար գրավում էր հայկական տարածքները, իսկ սելջուկ թուրքերի արշավանքները ավերում էին երկիրը։ Այս ամենը վերջնականապես թուլացրեց Բագրատունիների պետությունը։
  • Ե՞րբ, որտե՞ղ և ո՞ւմ կողմից ստեղծվեցին ենթակա թագավորությունները։ Դրանցից ո՞րն էր ամենահզորը։
    Ենթակա թագավորությունները ստեղծվեցին Բագրատունիների պետությունում 10-րդ դարում, հիմնականում Անի մայրաքաղաքի շրջակայքում։ Դրանք ստեղծվեցին Բագրատունի արքաների կողմից, երբ նրանք իրենց հարազատներին կամ իշխաններին տալիս էին տարբեր շրջաններ՝ որպես առանձին թագավորություններ։ Այդպիսի թագավորություններից էին Կարսի, Լոռու (Տաշիր-Ձորագետ), Սյունիքի, Վասպուրականի և այլ թագավորություններ։ Դրանցից ամենահզորը Անիի թագավորություն էր, քանի որ այնտեղ էր գտնվում գլխավոր թագավորի իշխանությունը և այն համարվում էր «թագավորների թագավորության» կենտրոնը։
  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում բյուզանդիան Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչո՞ւ հաջողություն ունեցան բյուզանդացիների ծրագրերը։
    Բյուզանդիան Հայաստանի նկատմամբ վարում էր նվաճողական և ներթափանցման քաղաքականություն։ Այն փորձում էր աստիճանաբար տիրանալ հայկական տարածքներին՝ օգտագործելով տարբեր միջոցներ՝ պատերազմներ, դիվանագիտություն, ինչպես նաև հայկական իշխաններին իր կողմը գրավել։ Բյուզանդիան նաև փորձում էր ազդել հայկական եկեղեցու վրա և պարտադրել իր կրոնական ազդեցությունը։ Բյուզանդացիների ծրագրերը հաջողություն ունեցան, որովհետև Հայաստանը ներսից թուլացած էր․ իշխանները բաժանված էին և հաճախ համագործակցում էին Բյուզանդիայի հետ։ Բացի այդ, պետությունը մասնատված էր և չէր կարող միասնական դիմադրել արտաքին վտանգներին։ Այս ամենը հնարավորություն տվեց Բյուզանդիային աստիճանաբար գրավել հայկական հողերը։
  • Ներկայացրե՛ք Անիի թագավորության թուլացման և անկման պատմությունը։
    Անիի թագավորությունը թուլացավ և անկում ապրեց հիմնականում 11-րդ դարում։ Թուլացման հիմնական պատճառը ներքին բաժանումներն էին։ Թագավոր Գագիկ Ա-ի մահից հետո պետությունը բաժանվեց նրա որդիների միջև, և սկսվեցին պայքարներ իշխանության համար, ինչը թուլացրեց երկրի միասնականությունը։ Բացի այդ, Բյուզանդիան օգտվեց այս վիճակից։ Անիի թագավոր Հովհաննես-Սմբատը նույնիսկ համաձայնեց, որ իր մահից հետո թագավորությունը անցնի Բյուզանդիային, ինչը մեծապես վտանգեց անկախությունը։ Վերջում, ներքին թուլացման և արտաքին ճնշումների պայմաններում, Բյուզանդիան կարողացավ գրավել Անի քաղաքը, և 1045 թ․ Անիի թագավորությունը վերջնականապես անկում ապրեց։ Այսպիսով, Անիի թագավորության անկման հիմնական պատճառներն էին ներքին բաժանումները և Բյուզանդիայի քաղաքական ճնշումը։

Հայոց պատմութուն 10, էջեր 172-176

Համո Սահյան «Սեզամ, բացվիր»

  • Պատասխանում եք բանաստեղծությունները։
  • Համո Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուի բանաստեղծություններց դուրս գրիր անձնավորման, փոխաբերության, մակդիրի, համեմատության, հանգավորման, հակադրության օրինակներ, յուրաքանչյուրից առնվազն 7 օրինակ։

    Անձնավորում
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
    Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
    Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
    Չվող թռչուններն անցան գնացին
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։

    Փոխաբերություն
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Կիրճեր կուլ տված
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։
    Կմեռնի մամուռն անտառում:
    Մի օր զարթնած անտառ
    Ես և բարձր եմ եղել
    Խորդուբորդ եմ եղել։

    Մակդիր
    Մթին կիրճեր
    Միտքը ներհուն
    Բարդ տիեզերք
    Աչքերն են անգիր հավիտենության
    Պատկերն են անգիր հավիտենության
    Մեղկ մարդկություն
    Ծառերը մրսած
    Ստվեր-կմախք
    Շնչահատ քամի
    Զարթնած անտառ։

    Համեմատություն
    Իմ երազի նման
    Ճանապարհի նման
    Դու ամպի նման
    Մամուռի նման
    Ջրի նման 
    Ձեզ նման
    Ամպի նման
    Առաջվա նման
    Օձի նման
    Ամպրոպի պես

    Հանգավորում
    Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
    Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
    Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
    Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
    Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
    Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

    Հավակնորդ եմ եղել:
    Ես և բարձր եմ եղել,
    Եվ շիտակ եմ եղել

    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս բույրն ունենար սևահողիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս շունչն ունենար սարահովիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս կանչն ունենար սարահավիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս ոտքերն ընկներ արարողիդ:

    Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
    Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
    Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
    Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով

    Հեռանայի, հեռանայի,
    Մոռանալով մոռանայի,
    Չհիշեի քեզ:

    Կռիվ տայի անդադար
    Ու փրփրեի ջրի պես:
    Թափառեի քարե-քար,
    Քար փշրեի ջրի պես:
    Լվանայի քեզ, աշխարհ,
    Ու մաքրեի ջրի պես:

    Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
    Հավիտյան նորոգ իր հնությունը,
    Իր ջրվեժների անքնությունը
    Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
    Իր քարափների համբերությունը,
    Իր խղճի առաջ իր գերությունը,
    Իր անդունդների տարողությունը,
    Սեփական վերքերն ապաքինելու
    Կարողությունը…
    Իր սևահողի խոնավությունը,
    Մասրենու փշոտ խոնարհությունը…
    Ինքնաբաշխումի ուրախությունը,
    Ինքնամերժումի խիզախությունը,
    Ինքնության պատիվն ու թանկությունը,
    Ինքն իր մեծությամբ չպարծենալու
    Երջանկությունը…

    Եվ հետո ծանր մի քար են ղնում
    Այդ հողի վըա:
    Եվ հետո ծանր մի դար է նստում
    Այդ քարի վըա:
    Եվ հետո հողի մի սար է նստում
    Այդ դարի վըա…

    Հակադրություն
    Պարզ ու պղտոր
    Պարզ ու նախնական
    Ջուրն ու կաթ
    Քարայծն ու մարդն
    Պաղ ու շոգ
    Դաշտ ու ձոր
    Համ ու հոտ
    Տապ ու տոթ
    Կարմիր ու կանաչ
    Ամպրոպ է ու ծիածան է։
  • Համո Սահյանի բանաստեղծություններից դուր գրիր գույնի, բույրի զգացողություն փոխանցող օրինակներ, յուրաքանչյուրից 5 օրինակ։
    ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
    Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
    Լույսի խտուտից զարթնած սարերը,—
    Իրար շալակած սարը բարձրացան
    Իրար պաղ ու շոգ շնչառությունից
    Քրտնած սարերը:
    Միջօրեի հետ շտկեցին իրենց—
    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
    Իրար կռնակի կռթնած սարերը:
    Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
    Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
    Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
    Իրար շվաքից խրտնած սարերը…
    Իրիկնաժամի մշուշների հետ
    Իրար շալակած իջնում են սարից
    Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

    ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
    Աշնանամուտի ջրերը բարակ
    Նորից մասուր են բերում սարերից,
    Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
    Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
    Առաջին սերս քրքրվեց, մնաց
    Մասրենիների փշերի վրա…
    Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
    Սիրո սարսուռ են բերում սարերից:

    ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
    Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
    Քարե արցունք է, քարե ժպիտ,
    Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
    Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
    Քարերի վրա քարե վագրեր են,
    Ուր-որ է պիտի պատռեն իրար։
    Քարե երգեր են, քարե վանքեր են,
    Քարե հավքեր են քիվերն ի վար։
    Քարե մրրիկ է ու քարե բուք է,
    Քարե բողոք է ու քարե բերդ,
    Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
    Քարե թափոր է, քարերի երթ…
    Քարե ընդվզում, քարե տանջանք է,
    Քարե ավար է, առևանգում…
    Քարե զարմանք է ու զարհուրանք է,
    Քարե թռիչք է, քարե անկում։
    Քարե ամպրոպ է ու ծիածան է,
    Քարե լծկան է ու քարե մաճ.
    Քարե մագաղաթ, քարե մատյան է,
    Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
    Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
    Որ մեզ քարերը տվիր նվեր,
    Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
    Ու երկարում է քարերն ի վեր։

    ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ…
    Ուրիշ ամպեր են նստել սարերին,
    Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,
    Ուրիշ աչքեր են նայում արևին։
    Միայն սարերն են նույնը մնացել,
    Միայն քարերն են նույնը մնացել,
    Միայն արևն է նույնը մնացել։
    Դու ամպի նման փարվիր սարերին,
    Մամուռի նման ծաղկիր քարերին,
    Հրճվիր արևով, նայիր արևին։
    Արևին նայող աչքերն համբուրիր,
    Սարերին փարված ամպերն համբուրիր,
    Քարերին ծաղկած մամուռն համբուրիր,
    Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր…
    Համբուրիր ճամփան անցավորներիղ,
    Հիշատակները մերձավորներիդ,
    Խոնարհվիր նրանց շիրմաքարերին…
    Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու,
    Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝
    Փնտրել անհնարն ու անկարելին։

    ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ…
    Ամպրոպներից հետո հեղեղները երկար
    Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։
    Անձրևներից հետո դեռ ամպերը երկար
    Գլուխները սարին ու բարին են տալիս:
    Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի
    Ալիքները երկար փրփրին են տալիս։
    Իմ այս երկար կյանքում
    Շատ եմ տեսել, մարդիկ,
    Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո
    Քարափները երկար կարմրին են տալիս։

Թափոնների նվազեցումը 

Թափոնների նվազեցումը նշանակում է հնարավորինս քիչ աղբ ստեղծել և ավելի խելամիտ օգտագործել մեր ռեսուրսները։ Դա շատ կարևոր է, որովհետև մեծ քանակությամբ աղբը վնասում է բնությանը, օդին, ջրին և մարդկանց առողջությանը։ Թափոնները կարելի է նվազեցնել մի քանի պարզ ձևերով․
Առաջինը՝ պետք է փորձել ավելի քիչ օգտագործել միանգամյա իրեր (օրինակ՝ պլաստիկ տոպրակներ, բաժակներ) և փոխարենը օգտագործել բազմակի օգտագործման իրեր։
Երկրորդը՝ կարելի է վերօգտագործել հին իրերը՝ օրինակ, շշերը կամ տուփերը օգտագործել այլ նպատակներով։
Երրորդը՝ պետք է տեսակավորել աղբը, որպեսզի թուղթը, ապակին և պլաստիկը հնարավոր լինի վերամշակել։ Եթե յուրաքանչյուր մարդ մի փոքր ուշադրություն դարձնի իր վարքին, ապա ընդհանուր աղբի քանակը զգալիորեն կնվազի։ Այսպիսով մենք կպահպանենք բնությունը և կապահովենք ավելի մաքուր միջավայր ապագա սերունդների համար։