ՌԴ-ի տնտեսությունը

Դասի հղումը։

  1. Որո՞նք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։
    Ռուսաստանը աշխարհում առաջինն է իր տարածքի մեծությամբ և բնական ռեսուրսների բազմազանությամբ, որոնք մեծ գործոններ են իր զարգացման հարցում:Ռուսաստանում մեծ են սև և գունավոր մետաղները, ածխի, նավթի, բնական գազի ևալմաստի պաշարները: Չկա հայտնի օգտակար հանածոյի որևէ տեսակ, որիարդյունաբերական նշանակություն ունեցող պաշարներ երկրում հայտնաբերվածչլինեն: Ռուսաստանն ունի լավ աշխարհագրական դիրք և կլիմա։
  2. Որո՞նք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։
    Մեքենայաշինություն,արդյունաբերություն,գյուղատնտեսույթուն, էներգետիկա:
  3. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։
    Ռուսաստանը աշխարհի տարբեր հատվածներին տրամադրում է գազ,նաֆթ,մեքենաներ:
  4. Ի՞նչ գործոնների ազդեցության տակ են ձևավորվել Ռուսաստանի տարածքային ներքին տարբերությունները։
  5. Ռուսաստանի տարածքի ամբողջ մասը բաժանվում է արևմտյան և արևելյան տնտեսական զոնաների:
    Արևմտյան տնտեսական զոնաի կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը,տրնսպորտային ուղիների խիտ ցանցը շատ բարենպաստ պայմաններ են ստեղծում:Արևմտյան տնտեսական զոնան Ռուսաստանի արդյունաբերության ու տնտեսության արտադրանքի 80% է տալիս և այս շրջանում է գտնվում Ռուսաստանի գիտական և ֆինանսական ներուժի 90%:
    Արևելյան տնտեսական զոնան հարուստ է նավթի, գազի, քարածխի, սև, գունավոր և թանկարժեք մետաղների անտառային ու ջրաէներգետիկ պաշարներով:

Ռուսաստանի բնակչությունը

Դասի հղումը։

Բնակչության թվաքանակի հաշվիչ։

  1. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը։
    Մեծ քանակությամբ ռուսներ Ռուսաստան են վերադառնում հետխորհրդային անկախացած երկրներից՝հատկապես Ղազախստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։ Ռուսաստան են գալիս ԱՊՀ երկրների այլ ազգերի ներկայացուցիչներ, հատկապես՝ուզբեկներ, տաջիկներ, ղազախներ, հայեր և ադրբեջացիներ։ Մեծ թիվ են կազմում այլ երկրներից ներգաղթող այլազգերը՝Չինաստանից, Եթովպիայից, Իրաքից և Սոմալիից։
  2. Ինչպե՞ս են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները։
    Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել են հին քաղաքների բնակչության թիվը։ Ներկայումս քաղաքներում բնակվում են Ռուսաստանի բնակչության ավելի քան 73%-ը, իսկ խոշոր 1մլն-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների թիվը հասել է 12-ի։ Մի քանի քաղաքների շուրջը ձևավորվել են քաղաքային ագրոմելացիաները։ Այդպիսիք են՝Մոսկվայի, Սանկ-Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Եկատերինբուրգի այլ ագրոմելացիաներ։
  3. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխվածությունը։
    Էական փոփոխություններ է գրում սեռատարիքային կազմը։ Նոր ծնվածների թվի նվազումը բերում է երիտասարդների տեսակարար կշռի նվազման և բարձր տարիք ունեցողների տեսակարար կշռի ավելացման։ Այդ երևույթը հայտնի է «բնակչության ծերացում» անունով։ Ռուսաստանն աչքի է ընկնում նաև բնակիչների, հատկապես տղամարդկանց կյանքի ոչ բարձր միջին տևողությամբ։ Դրա գլխավոր պատճառներն են՝բնակչության ոչ բարձր կենսամակարդակը և ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը։ 
  4. Ներկայացնել Ռուսաստանի բնակչության ազգային փոքրամասնությունները։

ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Դասի հղումը

Այլ հղումներ՝ 1․ 2․

Ուսաստանի սահմանները։

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
    Ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ: Ռուսաստանը ունի շատ  բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Հարևան երկրներ՝ Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Մոնղոլիա, Լատվիա, Ֆինլանդիա, Վրաստան, Ազերբաիջան, Հայաստան
Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս, Խաղաղ Օվկիանոս, Բարենցի ծով, Կարայի ծով, Արևելա-Սիբիրական ծով, Բերինգի ծով, Օխոտի ծով, Վիլկիցկու նեղուց, Բերինգի նեղուց։

Լրացուցիչ աշխատանք
Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։
1. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է:
2. Աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը, գտնվում է Ռուսաստանում:
3. Մոլորակի ամենահին լեռները՝ Ուրալյան լեռները, նույնպես գտնվում են Ռուսաստանում:
4. Ալթայում է գտնվում ավելի քան 800 սառցադաշտ:
5. Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանները հյուսիսում բաժանում է ընդամենը 4 կմ տարածություն:
6. Աշխարհում ամենախորը մետրոն գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
7. Սանկտ Պետերբուրգում 3 անգամ ավելի շատ կամուրջներ կան, քան Վենետիկում:
8. Աշխարհում ամենահին միջնադարյան բերդը մոսկովյալ Կրեմլն է:
9. Ռուսաստանը սահմանակից է 16 երկրների հետ:
10. Ռուսաստանում կանայք ընտրելու իրավունք ստացել են ավելի շուտ, քան ԱՄՆ-ում:
11. Մոսկվայի մետրոյում կա գրեթե 10 հազար գնացք:
12. Էրմիտաժում կա արվեստի մոտ 3 մլն ստեղծագործություն:
13. Սուշին Ռուսաստանում ավելի պոպուլյար է, քան Ճապոնիայում:
14. Մինչև հեղափոխությունը Ռուսաստանում հրազենն ազատ վաճառքում է եղել:
15. Չելյաբինսկի զինանշանի վրա պատկերված է ուխտ:
16. Սիբիրյան տայգան աշխարհի ամենամեծ անտառային զանգվածն է:
17. Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև հիմա դեռ հաշտության պայմանագիր չեն ստորագրել:
18. Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է, որը գտնվում է Դաղստանում:
19. Ռուսաստանի տարածքի մոտ 45 տոկոսը գտնվում է բևեռային շրջանից այն կողմ: Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը Վիվի լիճն է:

Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք նաև առանձնանում են բարձրագույն և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությամբ: Հայ-ռուսաստանյան ռազմավարական փոխգործակցությունն ընդգրկում է երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղությունները, ներառյալ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային ոլորտները:
Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

2021թ. հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարարության շրջանակներում սկսել է գործել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հարցերով եռակողմ աշխատանքային խումբը։
Պաշտպանական ոլորտում հայ-ռուսաստանյան համագործակցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Շարունակում է զարգանալ երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ակտիվ զարգանում են կապերը գիտահետազոտական ոլորտում: 170 համալսարանների և գիտական կենտրոնների միջև ստորագրվել է շուրջ 300 համաձայնագիր:
Հայ-ռուսաստանյան իրավապայմանագրային հենքը, որի բազային փաստաթուղթը 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է, ներառում է ավելի քան 200 համաձայնագիր և պայմանագիր:

Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։

Դեկտեմբերի 11-15

Սովորել էջ՝ 55-56

Նոր թեմա

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Նյութի քիմիական քանակ

Աշխատանքի նպատակն է՝

Ամրապնդել գիտելիքները «Նյութի քիմիական քանակ» թեմայից:

Առաջադրանք 1.

ա) Չափիչ գլանի օգնությամբ վերցրեք 25 մլ ջուր և հաշվե՛ք ջուր նյութի քանակը (մոլ) այդ չափաբաժնում: Ջրի խտությունն ընդունեք 1q/L:
Չափիչ գլանի մոլակի ֆորմուլայով՝ մոլում=հոսանքի ծավալ×խտությունմոլում=հոսանքի ծավալ×խտություն
Ուստի՝ մոլ=հոսանքի ծավալ×խտությունմոլ=հոսանքի  ծավալ×խտություն մոլ=50  մլ×1 մոլ1 լ=0.05  լմոլ=50մլ×1լ1մոլ​=0.05լ մոլ=0.05 լ×1 մոլ/լ=0.05  մոլմոլ=0.05լ×1մոլ/լ=0.05մոլ
Այսպիսին՝ ջուրի նյութի քանակը 0.05 մոլ է:

բ) Հաշվե՛ք մեկ մոլ քանակով ջուր նյութի ծավալը։ Չափիչ գլանի օգնությամբ չափե՛ք ջրի այդ ծավալը։

գ) Լաբորատոր կշեռքով կշռեք մեկ մոլ գլիցերին և չափիչ գլանի օգնությամբ չափե՛ք նրա ծավալը։ Համեմատե՛ք մեկական մոլ քանակով գլիցերինի և ջրի ծավալները և զանգվածները։

Հաշվե՛ք մոլեկուլների թիվը մեկ մոլ քանակով ջրում և գլիցերինում:

Հաշվե՛ք գլիցերինի խտությունը՝p (գ/մլ):

Առաջադրանք 2.
Հաշվե՛ք 0,1 մոլ, 0,5 մոլ, 1 մոլ և 2 մոլ քանակներով սոդայի զանգվածները, այդ չափաբաժինները կշռե՛ք լաբորատոր կշեռքով։ Յուրաքանչյուր չափաբաժինը լուծեք 200 մլ ջրում, չափիչ գլանով չափեք լուծույթների ծավալները և համեմատե՛ք դրանք:

Կազմե՛ք հաշվետվություն: Ձեր եզրակացությունները գրանցե՛ք լաբորատոր բաժնում։

«Ամենակարևոր նվերը»

Ինձ համար ամենալավ նվերը դա արթնանալ և խաղաղություն տեսնել, արթնանալ իրար տենչող մարդիկ տեսնել, ոչ թե տեսնել թե ինչպես են ատելություն տածում մեկը մյուսի հանդեպ: Արթնանալ բարություն տեսնել, արթնանալ հարգանք տեսնել, արթնանալ ընկերներ տեսնել, արթնանալ հոգատարություն տեսնել, արթնանալ հարգանք տեսնել, դա է ամենակարևոր նվերը կյանքում:

Դեկտեմբերի 9-15-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

  • Առաջադրանք 1Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացըՀամեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:Աղբյուրները Համաշխարհային պատմություն,  էջ 125-130, համացանցՄեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում  ֆեոդալիզմից  իմպերիալիզմ:Մեյձիի հեղափոխությունը:    Տեսանյութ
    Մուցոխիտոն բավական փոքր էր և իր փոքր տարիքով ամեն ինչ արեց, որպեսզի Ճապոնիան արդիականացվի, զարգանա և հասնի բավական մեծ բարձունքների: Սուն Յաթ-Սենն էլ արեց նույնը Չինաստանի համար, բայց նա ավելի խորացված տարբերակներեր մտածում և նաև նրա գործն ավելի բարդ էր, քանի որ Չինաստանը այդքան էլ բարվոք վիճակում չէր: Նա իր մտքերով, իր մտածած սկզբունքներով կարողացել է Չինաստանը դուրս բերել այդ վիճակից:
  •  Սուն Յաթ Սեն10 փաստ Սուն Յաթ Սենի մասին
    19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբին, իրականացված բարեփոխումների շնորհիվ, ճապոնիան թռիչքաձև զարգացում ապրեց։ Ճապոնիան սկսեց արտաքին շուկաներում հաջողությամբ մրցակցել արևմտաեվրոպական զարգացած երկրների հետ։ Զարգացան երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը, մեքենաշինությունը, փոստային ծառայությունը և այլն։ Ստեղծվեց ազգային տարադրամը՝ ճապոնական իենը։ Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի։ Կազմավորվեցին դարաշրջանի բնորոշ քաղաքները՝ Տոկիա, Օսակա և այլն։ Չինաստանին օտարերկրյա բանկերը փոխառություններ էին տրամադրում պետությանը, վերահսկում նրա եկամուտները, ձեռք բերում երկաթուղիներ, գործարաններ կառուցելու և հանքերը շահագործելու իրավունքներ։ Չինական ավանդական հասարակության բարեփոխման հիմնավորմամբ հանդես եկավ առաջադեմ գործիչ Կան Յուվեյը։ Նրա գաղափարների հիման վրա ձևակերպվեցին հետևյալ կարևոր նպատակները՝ կրթական նոր համակարգի ստեղծում, ազգային արդյունաբերության և առևտրի զարգացման, գյուղատնտեսության արդիականացում, բանակի բարեփոխում, պետական ապարատի մաքրում։ 19-րդ դ. վերջերին և 20-րդ. դ. սկզբին Չինաստանը վերածվեց մեծ տերությունների կիսագաղութի։ Չինաստանում 1911-1912 թթ. տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։

    Առաջադրանք 2
    Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:Ներկայացնել
    • աշխարհագրական դիրք
  • Թուրքիայի տարածքը գտնվում է համ Եվրոպայում, համ Ասիայում։ Բայց քանի որ ավելի մեծ մասը գտնվում է Ասիայում, այն համարվում է Հվ-Արմ Ասիայի պետություն։ Թուրքիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը։

    • կրոնըպատմությունը
  • Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է. առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում:
  • Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 
  • Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
  • Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 
  • Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: 

    • տեսարժան վայրերը
  • Փոքրասիական թերակղզում տարբեր ժամանակներում ձևավորվել ու զարգացել են Խեթական և մասամբ Արարատյան կամ Ուրարտական թագավորությունները, տարածքին տիրել են Մարաստանի, Աքեմենյան Իրանի, Ալեքսանդր Մակեդոնացու տերությունները, Հռոմեական կայսրությունը, որոնց բազմաթիվ մշակութային հուշարձանների այսօր էլ կարելի է հանդիպել ներկայիս Թուրքիայի տարածքում:
  • XI դարի 2-րդ կեսից թերակղզի են թափանցել թուրքական օղուզ քոչվոր ցեղերը և հրով ու սրով նվաճել են հույներով, հայերով ու արաբներով բնակեցված այդ հողերը և այնտեղ հիմնել իրենց սելջուկյան պետությունը: Ավելի ուշ`   XIII դարում, մոնղոլների հարվածների տակ այդ պետությունը բաժանվեց տարբեր իշխանությունների, որոնց մեջ XIII–XIV դարերի սահմանում աչքի ընկավ Օսման տիրակալի իշխանապետությունը, որի անունով և կոչվեց նորաստեղծ Օսմանյան կայսրությունը: Իսկ արդեն XIV–XVI դարերում այդ նվաճած կայսրության մեջ էին մտնում Փոքր Ասիան, Բալկանյան թերակղզին, Հարավարևմտյան Ասիայի արաբական երկրները, Հյուսիսային Աֆրիկան: Օսմանյան ցեղապետերը դարձան սուլթաններ և միաժամանակ խալիֆներ, այսինքն՝ բոլոր մահմեդականների հոգևոր պարագլուխներ:
  • XIX դարում Օսմանյան կայսրությունն սկսեց կորցնել իր երբեմնի հզորությունը, սկիզբ առան հույների, բուլղարների, արաբների և հայերի ազգային-ազատագրական շարժումները: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես քայքայվեց: 1920-ական թվականներին կայսրության մի հատվածում, որը ներառում էր նաև Արևմտյան Հայաստանի տարածքը, ստեղծվեց այժմյան Թուրքական Հանրապետությունը:
  • Մինչև 1923 թ. Ստամբուլը երկրի մայրաքաղաքն էր: 

  • Ամփոփել  15 նախադասությամբԱղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112,
    համացանցՏալ «հայրենիք»«ազատություն»«անկախություն»«ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն,  էջ 113-118, համացանց

Հետաքրքիր փաստեր մարդու կմախքի մասին

1.  Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:

2.  Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:

3.  Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:

4.  Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:

5.  Ամենապինդ ոսկրերն ազդրերի ոսկրերն են: Ասում են՝ դրանք բետոնից էլ ամուր են:

6.   Ամենակարճ ոսկորն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:

7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:

8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։

9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ: