
Էլեկտրամագնիսական երևույթներ
- Հաստատուն մագնիսներ: Երկրի մագնիսական դաշտը
- Հոսանքի մագնիսական դաշտը: Էլեկտրամագնիս: Էլեկտրաշարժիչ
- Էլեկտրամագնիսական մակածման երևույթը: Էլեկտրական հոսանքի գեներատորներ
- Էլեկտրամագնիսական դաշտ, էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:
2. Ո՞րն է բնական մագնիսը:
Բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են, որը կազմված է FeO-ից (31 և Fe2O3-ից \(69%)\:
3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:
4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:
5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:
6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:
Նույնանուն բևեռնը միմյանց, իսկ տարանուն բևեռնեռրը ձգում։
7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Եթե մագնիսական սլաքի դրական բևեռը մոտեցնենք մագնիսացած երկաթի անհայտ բևեռին, և եթե մագնիսական սլաքը վանվի հետևաբար մոտեցրել ենք երկաթի դրական բևեռը, իսկ եթե ձգի հետևաբար մոտեցրել ենք բացասական բևեռին։
8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
Կողմնացույցում, բժշկության մեջ, շինարարության մեջ, մեքենաշինության մեջ, արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ, բուսաբուծության մեջ, սպորտի մեջ։
9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
Մագնիսների, ինչպես նաև մագնիսի և երկաթի փոխազդեցությունը իրականցվում է մագնիսական դաշտի միջոցով: Հայտնի է, որ երկաթի կտորը միշտ ձգվում է մագնիսի կողմից՝ նշանակում է, որ մագնիսին մոտեցնելիս այն մագնիսանում է այնպես, որ մագնիսին մոտ մասում առաջանում է հակառակ բևեռը: Երկրգունդը հսկայական մագնիս է, այն ունի իր մագնիսական բևեռները, իր շուրջը ստեղծում է մագնիսական դաշտ և փոխազդում է մագնիսական սլաքի հետ:
10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
Փոխազդեցությունն իրականացվում է մագնիսի կողմից ստեղծվող հատուկ դաշտով, որին անվանում են մագնիսական դաշտ:
Ուսումնական նախագիծ
Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-12 րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Իմանալ, թե ինչպես է մագնիսական դաշտն ազդում Երկրի կենսաբանական օբյեկտների վրա
- Սովորել աշխատել տեղեկատվության հետ
- Բացահայտել մագնիսական դաշտերի հատկությունները և վերլուծել ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա
Խնդիրները՝
- Ուսումնասիրել մագնիսական դաշտերի ազդեցությունը բուսական և կենդանական օրգանիզմների վրա
- Ուսումնասիրել մագնիսական դաշտի ազդեցության աստիճանը մարդու առողջության վրա
- Բացահայտել մագնիսական դաշտերի դրական և բացասական կողմերը
- Գտնել արդյունավետ միջոց՝ լուծելու մագնիսական դաշտերի ազդեցության խնդիրը
Ընթացքը՝
- Մագնիսական դաշտը և դրա հատկությունները
- Մագնիսական դաշտի ազդեցությունը բույսերի վրա
- Մագնիսական դաշտ և ջուր
- Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդու վրա
- Մագնիսական փոթորիկներ
- Ինչ՞ տեղի կունենա, եթե Երկրի մագնիսական դաշտն անհետանա:
- Մագնիսների կիրառումը մարդու կյանքում
- Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանիների վրա