- Ըստ կազմության քանի՞ տեսակ են լինում շաղկապները։
Շաղկապները ըստ կազմության լինում են համադասական և ստորադասական։ Համադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ:
Ստորադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
2. Քանի՞ տեսակ են լինում կապերն ըստ կազմության։
Կապերն ըստ կազմության լինում են պարզ և բարդ։
3. Ստորադասական շաղկապներ։ Դրանց կիրառությունը։ Օրինակներ։
Ստորադասական շաղկապները՝ Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, քանի որ։ Ստորադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
4. Ձայնարկություն, քանի՞ տեսակ են լինում ձայնարկությունները։
Ձայնարկությունները բաժանվում են երկու խմբի զգացմունք արտահայտող, կամային վերաբերմունք արտահայտող։
5. Ո՞ր բառերն են կոչվում վերաբերական և քանի՞ տեսակ են լինում։
Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։ Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։ Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։
6. Ո՞ր Հայ բանաստեղծն է։ Ինչպե՞ս են նրան անվանում։ Իսկական ազգանունը։
Պետրոս Դուրյան
7. Ի՞նչ առնչություններ ունեն կապերն ու շաղկապները։
Նախադասություններում և արտահայտություններում բառերի միջև կապեր ստեղծելու համար, չնայած նրանք տարբեր ձևերի և կատեգորիաների մեջ կարող են հայտնվել։
8. Դեմ և մոտ բառերը կիրառիր նախադասություններում մի դեպքում, որպես կապ, մյուս դեպքում որպես մակբայ։
Նա պատրաստվում է աշխատել իմ թիմի դեմ: Կապ
Նա կանգնած էր ինձ դեմ՝ մի փոքր սրտնեղած: Շաղկապ
Նա մոտ է եղել բոլոր խնդիրներին, որոնց դիմել է։ Կապ
Ես քայլում էի մոտ դեպի տուն։ Շաղկապ
9. Ո՞րն է կոչվում կապ, քանի՞ տեսակ են լինում կապերն ըստ դիրքի։
Կապ, նյութական իմաստից զուրկ, քերականական զանազան հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։
Ներքին կապեր՝ կապերը, որոնք վերագրում են նախադասության անդամների միջև միավորումներ, առանց դրսևորվելու՝ նախադասության կառուցվածքում։
Դրսային կապեր՝ այս կապերը համակցում են տարբեր նախադասություններ կամ բաղադրիչներ, երբ պետք է փոխանցվի մեկ ամբողջական միտք։
10. Համադասական շաղկապների կիրառությունը։ Բերեք օրինակներ։
Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։
11. Ի՞նչ է շաղկապը։ Քանի՞ տեսակ են լինում շաղկապները։
Նախադասությունները կամ նախադասության անդաները իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ: Լինում են երկու տեսակ համադասական և ստորադասական։
12. Ո՞րն է կոչվում մակբայ։ Մակբայների ի՞նչ տեսակներ կան։
Հայերենի այն խոսքի մասը, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը կոչվում է մակբայ: Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղիցգյուղ, քաղաքիցքաղաք, երկրիցերկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն: Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն: Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն: Չափ ու քանակը ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:
13. Երկու կրկնադիր շաղկապներով կազմեք նախադասություն։
Կամ դու կգաս մեզ հյուր, կամ ես ձեզ։
14. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը․ Ամենուրեք կհնչեն իմ երգերը վառվռուն։
Ամենուրեք-Տեղի մակբայ։
Կհնչեն-Ենթադրական եղանակ, ապառնի։
Իմ-անձնական դերանուն։
Երգերը-իրանիշ գոյական, ուղղական հոլով, հոգնակի թիվ։
Վառվռուն-Որակական ածական։
15. Ձևի մակբայները ցույց են տալիս․․․։ Բերեք օրինակներ, կազմեք նախադասություն։
Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:
16. Ի՞նչ գիտեք կապերի հոլվառության մասին։
Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։
17. Ո՞վ է նկարում։ Ի՞նչ է իսկական անուն ազգանունը։ Ի՞նչ գիտեք գրական անվան մասին։
Միքայել Հովհաննիսյան։ Նար-Դոս
18. Շաղկապների հետ կապված ի՞նչ կետադրություն կա։
19․ Մակբայերն ըստ կազմության քանի՞ տեսակ են լինում։
Պարզ ու ածանցավոր։
20. Ո՞ր վերաբերականներն են տրոհվում։
Որ, ով, ինչ, որքան։
Հատվող լարերի հատկությունը

40

Ոչ


K=3
11k=33
33մ է երկրորդ լարի երկարությունը:

32 և 6

Ա,
a2=4*9
a=6
Բ,
a2=9
a=3
Գ,
a2=3
a=+-արմատ 3, սակայն քանի որ այստեղ խոսքը լարի երկարության մասին է, ուրեմն միայն + արմատ 3
Առաջին ուսումնական շրջան՝ թեմայի ամփոփում
Ձևակերպել Օհմի օրենքը։ Գրել բանաձևը։
Ձևակերպել Կուլոնի օրենքը։ Գրել բանաձևը։
Երկու անշարժ կետային լիցքեր փոխազդում են այնպիսի ուժորով, որոնք ուղղված են լիցքերը միացնող ուղղի երկայնքով, և որոնց մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական՝ լիցքերի միջև հեռավորության քառակուսուն։
Ձևակերպել լիցքի պահպանման օրենքը։ Գրել բանաձևը։
Երբ լիցքավորված մարմինների համակարգը փակ է, ապա համակարգի գումարային լիցքը պահպանվում է։
Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։ Գրել բանաձևը։
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
Ո՞ր մեծությունն են անվանում հզորություն։ Գրել բանաձևը։
Հզորությունը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը սովորաբար նշանակում են P տառով։ Հետևաբար, ըստ սահմանման, P=A/t։ Նկատի ունենեալով բանաձևը՝ հոսանքի հզորությունը հաշվելու համար կունենանք հետևյալ արտահայտությունը՝ P=IU։
Ո՞ր մեծությունն են անվանում Էլեկտրական աշխատանք։ Գրել բանաձևը։
P=A/t բանաձևից հոսանքի աշխատանքը կարող ենք արտահայտել հոսանքի հզորության և ժամանակի արտադրյալով՝ A=Pt։
Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։ Գրել բանաձևը։
Էլեկտրական լարում, միավոր լիցքի տեղափոխման համար դաշտի կատարած աշխատանքը։Լարումը նշանակում են U տառով։ {U=A÷q}. A-հոսանքի աշխատանք.
Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։ Գրել բանաձևը։
P=A/t
Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։ Գրել բանաձևը։
Էլեկտրական շղթայի դիմադրություն, էլեկտրական հոսանքին հաղորդչի կամ էլեկտրական շղթայի հակազդեցությունը բնութագրող մեծություն։
Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լիցք։
Էլեկտրական լիցքը սկալյար ֆիզիկական մեծություն։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։
Our Term Of English
We have read different stories from the New Headway Pre-Intermediate book, each one very interesting and educational. We have learned many unfamiliar words, we have told all the stories that we have read and translated. We have learned and repeated the parts of speech in English. We were able to complete all the assignments this semester very easily and quickly. We have written about famous streets, famous streets of Armenia and not only Armenia but also many, many other countries and learned. By reading, translating and learning so many interesting stories, we developed our vocabulary and were able to further strengthen our knowledge of English. We have written about the richest people in the world, searched, translated and learned it. We have written Dilemmas. We have written creative works, with titles suggested by our teacher. We also played English games, which we really liked. I think this semester was very interesting, both reading different stories and making them up, and it was even interesting to repeat all the parts of speech again.
«Կյանքը իրական է, քանի դեռ կամ»
«Կյանքը իրական է, քանի դեռ կամ»
Կարդալ, վերլուծել հետևյալ մտքերը`
1.Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց:
Այս միտքը բացատրվում է, որ ստի դեմ պայքարը մարդու համար ամենադժվարն է, որովհետև մարդիկ սովորում են խաբել իրենց, և ուրիշներին այնքան հաճախ, որ դադարում են նույնիսկ նկատել ստերի առկայությունը։ Սուտը դառնում է ինչ-որ բան, որ դժվար է նկատել կամ ճանաչել։ Քանի որ երբեմն դժվար է ճանաչել, թե երբ ենք մենք խոսում անկեղծ կամ երբ ենք խաբում անգամ առանց դա նկատելու։ Պատմվածքում փորձում է մեզ հասկացնել, որ մարդը պետք է գիտակցի սուտը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթել ստին։
2.Մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է:
Մարդը առանց անկեղծության դժվար է առաջընթացի հասնում կամ ճանաչում սեփական սխալները ու աշխատում դրանց վրա։ Անկեղծությունը նշանակում է ճշմարտության ընդունում։ Անկեղծությունը պետք է լինի ոչ միայն դրսից ուրիշների հանդեպ, այլև ներսից ինքներս մեզ հետ։
3.Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել:
Ինքնաճանաչման ու անձնական զարգացման գործընթացում առաջին կարևոր քայլերը կապված են ստի և վախի հաղթահարման հետ։ Երբ դիմակները, որոնց հետևում նա թաքցնում է իր իրական էությունը, սկսում է ընկալել և ընդունել։ Սուտը և վախերը մշտապես հետապնդում են մարդուն, քանի որ դրանք խանգարում են ճշմարտությանը։
Կրկնություն

Ա,
835
Բ,
4
Գ,
975
Դ,
12
Ե,
47
Զ,
1426
Է,
114289
Ը,
406945
Թ,
27
Ժ,
4036/2259

Ա,
756
Բ,
795
Գ,
17800
Դ,
53000

Ա,
6800
Բ,
5900
Գ,
8700
Դ,
170
Ե,
38200
Զ,
756000
Է,
704
Ը,
1496
Թ,
378
Ժ,
344

Ա,
24
Բ,
25
Գ,
34
Դ,
210

Ա, 101
Բ, 102
Գ, 103
Դ, 106
Ե,1012
Զ, 1030


Ա,
26, 27, 23*52
Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
Դեկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 15․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 16․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից։ Եվրասիական տնտեսական միություն, ՀՀ-ը անդամակցում է այս կառույցին 2015 թվականից։ Եվրոպայի խորհուրդ Հայաստանը անդամ է 2001 թվականից։ Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի խորհուրդ Հայաստանը մասնակցում է դրան 1996 թվականից։
2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։
Թուրքիա
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Հայ-թուրքական սահմանը փակ է, իսկ երկու երկրների հարաբերությունները որոշում են հիմնականում պատմական խնդիրները և տարածաշրջանային անվտանգությունը։
Ադրբեջան
Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ գլխավորապես սահմանափակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմից հետո հարաբերությունները ավելի բարդացել են։ Սահմանային լարվածությունները պահպանվում են, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները միայն ոլորտային թեմաներով ու առանձին բանակցություններում են զարգանում։
Իրան
Հայաստանի և Իրանի հարաբերությունները կայուն են՝ հիմնականում տնտեսական, էներգետիկ և ռազմավարական համագործակցության հիման վրա։ Երկու երկրներն ունեն ամուր դիվանագիտական հարաբերություններ, իսկ Հայաստան-Իրան սահմանը բաց է։ Իրանը մշտապես կարևոր գործընկեր է հայ-իրանական հարաբերությունների շրջանակում։
Վրաստան
Հայաստանը և Վրաստանը ունեն բարեկամական հարաբերություններ, համագործակցելով մի շարք ոլորտներում՝ անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Վրաստանը կարևոր միջնորդ է՝ մի շարք տարածաշրջանային հարցերի լուծման մեջ։ Երկու երկրների միջև սահմանը բաց է, և առևտրային կապերը զարգանում են։
3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․
Հայաստանի և Արցախի բանակները չէին կարողանում համարժեք պատասխան տալ Ադրբեջանի և Թուրքիայի առաջադեմ զինտեխնիկային ու անօդաչու թռչող սարքերին։ Հայաստանը չստացավ բավարար ռազմական և դիվանագիտական աջակցություն իր դաշնակիցներից, հատկապես Ռուսաստանից, մինչդեռ Ադրբեջանը օգտվեց Թուրքիայի և Իսրայելի աջակցությունից։ Հայաստանի իշխանությունները չօգտագործեցին բավարար դիվանագիտական ճանապարհներ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Արցախը և Հայաստանը չունեին բավարար ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ երկարատև պատերազմ վարելու համար։ Պատերազմի ժամանակ հայ հասարակությունը չէր պատրաստ համազգային դիմադրություն ցուցաբերել, ինչը թույլ տվեց հակառակորդին անցկացնել արագ ռազմական գործողություններ։
Things go better with Coca-Cola
Things go better with Coca-Cola
Coca-Cola is enjoyed all over the world.
1.6 billion gallons are sold every year, in over one hundred and sixty countries. The drink was invented by Dr John Pemberton in Atlanta as a health drink on 8 May 1886, but it was given the name Coca-Cola by his partner, Frank Robinson, because it was originally made from the coca (cocaine) plant. In the first year, only nine drinks a day were sold.
The business was bought by a man called Asa Candler in 1888, and the first factory was opened in Dallas, Texas, in 1895. Coca-Cola is still made there. Billions of bottles and cans have been produced since 1895, but the recipe is still kept secret!
Diet Coke has been made since 1982, and over the years many clever advertisements have been used to sell the product. It is certain that Coca-Cola will be drunk far into the twenty-first century.
Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»
Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդականծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
1․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք:
Կեռնեխ-Սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն, որ ճնճղազգիների կարգի մի ընտանիքին Է կազմում, ճարեկ:
2․Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը:
«Ցանկությունների ծառը» պատմվածքը արտահայտում է այն գաղափարը, որ ցանկությունները կարող են իրականանալ, բայց առանց մտածելու դրանց հետևանքների մասին, դրանք կարող են հանգեցնել բացասական հետևանքների: Պարոն Սմիթը իր առաջին ցանկությամբ (որ երեխաները հայտնվեն Լուսնի վրա) առաջացնում է տառապանքներ երեխանեին և երեխաների ծնողների համար, սակայն, ի վերջո, նա փոխում է իր ցանկությունը դառնալով բարի: Պատմությունը շեշտում է, որ իսկական երջանկությունը գալիս է բարությունից և պատասխանատվությունից, ոչ թե միայն ցանկությունների կատարումից:
3. Համացանցից ձեռք բերել տեղեկություններ հեղինակի մասին:
Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա աշխատել է նաև թատրոնում՝ որպես բեմադրիչ՝ բեմադրելով մանուկների համար իր իսկ գրած հեքիաթները։ Շատ հաճախ նա նաև խաղացել է այդ ներկայացումներում։ 1954 թվականին նա հրատարակում է իր հեքիաթների առաջին գիրքը՝ «Կարդա՛ ինքդ» վերնագրով, որին հաջորդում են «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։ Բիսեթը մահացել է 1995 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում։
4. Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահի’ր:
Մարդու իրավունքների միջազգային օր
Դեկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր»․
Անհրաժեշտ իրավական փաստաթղթեր՝
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
- Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ /2020/
- Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի /2022/
- Amnesty International-ի զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին /2022-2023/
Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․