Թրաֆիքինգ

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների՝ երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։ Այնուամենայնիվ, կա մի սկզբունքային տարբերություն դասական ստրկության և մարդու ժամանակակից շահագործման միջև։ Եթե դասական ստրկությունը ժամանակի երկրների իրավունքների համակարգերում այս կամ այն կերպ օրինականացվել է, այդ պատճառով երբեմն այն անվանում են լեգալ ստրկություն, ապա թրաֆիքինգն օրենքից դուրս է ամեն դեպքում, այն անլեգալ ստրկություն  է։

Կանաչ առավոտը։ Ռեյ Բրեդբերի վերլուծություն

Պատմվածքը պատմում էր նպատակասլացիության, ազնվության։ Սովորեցնում է, որ եթե ունենք նպատակներ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասնես դրան, ինչպես պատմության հերոսը, ով ցանկանում էր Մարսում հայտնվել։ Պատմության հերոսը հաջողակ էր և նպատակասլաց: Քանի որ նա աշխատասեր էր և ուներ նպատակասլացություն իր արած աշխատանքը հաջող էր ընթանում: Կարծում եմ, պատմվածքը սովորեցնում է գնահատել այն ինչ ունենք, քանի որ շատ մարդիկ կան, որոնք երազում են այդ ամենի մասին: Գլխավոր միտքը այն է, որ մարդ պետք է ունենա նպատակ, պետք է չվախենալ այն իրագործելուց: Պետք է լինել նպատակասլաց և ամեն ինչ անել նպատակը իրագործելու համար: Եթե մարդ ունենա կամքի ուժ և ցանկություն, կարող է իրագործել յուրաքանչյուր նպատակ:

Կանաչ առավոտը։ Ռեյ Բրեդբերի

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

Խփշտել-Ագահաբար ուտել, խժռել:
Սառցալուլա-Տանիքի քիվերից՝ ծառերից ևն կախված սառույցի ձողիկ՝ ձողանման շերտ:
Հիդրոպոնիկ-Հիդրոպոնիկայի եղանակով կատարվող՝ վարվող:

Homework

Ex. 1 Put the sentences into reported speech.
1. Mrs Jones told us, «My sister works in Manchester.»
Mrs Jones told us (that) her sister worked in Manchester.
2. Paul said, «I feel terrible.»
Paul said (that) he felt terrible.
3. Sally said to the policeman, «We don’t know the way to the police station.»
Sally said to the policeman (that) they didn’t know the way to the police station.
4. Mrs Green said, «I hear strange noises in my garden every night.»
Mrs Green said (that) she heard strange noises in her garden every night.
5. Tom told me, «I meet my friend on the way to school.»
Tom told me (that) he met his friend on the way to school.
6. Mrs White said, «My children like fish and chips.»
Mrs White said (that) her children liked fish and chips.
7. Helen said, «The tickets for the show are very expensive.»
Helen said (that) the tickets for the show were very expensive.
8. The lady told me, «Mr O’Connor sells the best meat around here.»
The lady told me (that) Mr O’Connor sold the best meat around there.
9. The children said, «We can watch TV every Saturday night.»
The children said (that) they could watch TV every Saturday night.
10. Helen told me, «I must help my mother in the kitchen every evening.»
Helen told me (that) she had to help her mother in the kitchen every evening.
11. He told me, «I am looking for my key.»
He told me (that) he was looking for his key.
12. Mark said, «She likes something to drink.»
Mark said (that) she liked something to drink.
13. They told us, «Our car makes such a noise.»
They told us (that) their car made such a noise.
14. My sister told me, «I am visiting her next Monday.»
My sister told me (that) she was visiting her the following Monday.
15. Carol told me, «He doesn’t invite her to the party.»
Carol said (that) he didn’t invite her to the party.

Ex. 2 Put the sentences into reported speech.
1. He said, «I’m looking forward to my holidays.»
He said (that) he was looking forward to his holidays.
2. She said, «We had a day away at the beach.»
She said (that) they had had a day away at the beach.
3. He said, «My mum took us to an alligator farm.»
He said (that) his mum had taken them to an alligator farm.
4. She said, «There is a big pool with lots of alligators.»
She said (that) there was a big pool with lots of alligators.
5. She said, «I don’t like alligator meat.»
She said (that) she didn’t like alligator meat.
6. He said, «We have never seen such a beautiful view.»
He said (that) they had never seen such a beautiful view.
7. She said, «My dad works in town.»
She said (that) her dad worked in town.
8. They told us, «We spend our holidays on a farm every year.»
They told us (that) they spent their holidays on a farm every year.
9. She said, «We went for a picnic.»
She said (that) they had gone for a picnic.
10. He said, «My brother came home late.»
He said (that) his brother had come home late.
11. Bill said, «I’m looking for my key.»
Bill said (that) he was looking for his key.
12. She said, «They bought a farmhouse in the country.»
She said (that) they had bought a farmhouse in the country.
13. He said, «I have been to the top of the Empire State Building.»
He said (that) he had been to the top of the Empire State Building.
14. Betty said, «I forgot to give him my address.»
Betty said (that) she had forgotten to give him her address.
15. Bobby said, «I like science fiction books.»
Bobby said (that) he liked science fiction books.

Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։․Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

1.Ինչ է ջերմաքանակը
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջորմահաղորդման պրոցոսում։

2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
կՋ, ՄՋ։

3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
Եռման

4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից,
Երբ աժակներից մեկի մեջ լցնենք ջուր, իսկ մյուսի մեջ` նույն զանգվածով ու նույն ջերմաստիճանի ձեթ և տաքացնում։ Նկատում ենք, որ ձեթի ջերմաստիճանն ավելի արագ է բարձրանում, քան ջրինը։ Եվ որպեսզի ջրի ջերմաստիճանը հավասարվի ձեթի ջերմաստիճանին, ջուրը 2,4 անգամ ավելի երկար ժամանակ պետք է տաքացնենք: Այսինքն՝ ջրին անհրաժեշտ է հաղորդել մոտ 2,4 անգամ ավելի մեծ ջերմաքանակ: Այստեղից եզրակացնում ենք, որ նույն զանգվածով տարբեր մարմինների ջերմաստիճանները նույն չափով բարձրացնելու համար հարկավոր է այդ մարմիններին հաղորդել տարբեր ջերմաքանակներ։
Մարմնի ջերմաստիճանը փոփոխելու համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է մարմնի զանգվ ծից, ջերմաստիճանի փոփոխությունից և մարմնի նյութի տեսակից: Տաքացման համար այդ ջերմաքանակը մարմնին է հաղորդվում շրջապատից, իսկ սառչելիս մարմինն ինքն է շրջապատին ջերմաքանակ տալիս:

5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն։

7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար

8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:.
c=Q/m(t2-t1)

10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը
Q=cm(t2C0−t1C0)

11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը
Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ
ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։

12.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Բոլոր նյութերը, կախված արտաքին պայմաններից, հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է անվանել ագրեգատային վիճակներ: Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն
ունեն տարբեր հատկություններ:

13.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Այսպես՝ պինդ մարմինն ունի որոշակի ձև և ծավալ, որոնք փոփոխելու համար անհրաժեշտ է պինդ մարմնի վրա ուժ գործադրել: Այսինքն պինդ մարմինը պահպանում է և՛ իր ձևը, և՛ ծավալը։ Հեղուկը պահպանում է իր ծավալը, սակայն հեշտությամբ փոխում է ձևը` ընդունելով այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

14.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։

15.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
ա)գազային
բ)հեղուկ
գ)պինդ վիճակներում

16.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։

17.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
Բյուրեղային նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակի կոչվում է պնդացում։

Homework

Ex. 1
Put the sentences into reported speech.
1. Mr Brown said, «I was watching TV last night.»
Mr Brown said (that) he had been watching TV the night before.
2. Sandy explained, «I saw the accident at the corner of High Street.»
Sandy explained (that) she had seen the accident at the corner of High Street.
3. Bob said, «We had a wonderful time at Peter’s party.»
Bob said (that) they had had a wonderful time at Peter’s party.
4. The farmer said, «I didn’t see her.»
The farmer said (that) he hadn’t seen her.
5. Will and Tim said, «We were very happy about the present.»
Will and Tim said (that) they had been very happy about the present.
6. Mr Jones said, «As a young boy I collected stickers.»
Mr Jones said (that) as a young boy he had collected stickers.
7. Peter reported, «We played a lot of tennis last year.»
Peter reported (that) they had played a lot of tennis the year before.
8. Mother said, «I have a headache.»
Mother said (that) she had a headache.
9. The Clarks told us, «We drove right down to Athens last summer.»
The Clarks told us (that) they had driven right down to Athens the summer before.
10. Helen said, «I’m watching the late-night show.»
Helen said (that) she was watching the late-night show.
11. Peter said, «They were interested in other countries.»
Peter said (that) they had been interested in other countries.
12. Mr Cooper said, «I take my medicine regularly.»
Mr Cooper said (that) he took his medicine regularly.
13. Mrs Miller said, «I don’t feel better now.»
Mrs Miller said (that) she didn’t feel better then.
14. Sarah said, «My father takes me to school every day.»
Sarah said (that) her father took her to school every day.
15. He said to the reporters, «I’m a farmer in Cornwall.»
He said to the reporters (that) he was a farmer in Cornwall.

Ex. 2
Put the sentences into reported speech.
1. Mary said, «I like ice cream.»
Mary said (that) she liked ice cream.
2. The Browns said, «We are on time.»
The Browns said (that) they were on time.
3. Sue said, «He is sitting on the table.»
Sue said (that) he was sitting on the table.
4. Mother said, «Bill always goes to bed early.»
Mother said (that) Bill always went to bed early.
5. Mrs Smith said, «I often drive to London .»
Mrs Smith said (that) she often drove to London.
6. Bill said, «I’m going to answer the phone.»
Bill said (that) he was going to answer the phone.
7. The girl said, «I’m not doing my homework now.»
The girl said (that) she wasn’t doing her homework then.
8. The gardener said, «I always sell all my flowers.»
The gardener said (that) he always sold all his flowers.
9. Mother said, «You can help me with the dishes.»
Mother said (that) I could help her with the dishes.
10. He said, «I meet him every Friday.»
He said (that) he met him every Friday.
11. Jim told me, «I leave tonight.»
Jim told me (that) he left that night.
12. He said, «I’m watching TV.»
He said (that) he was watching TV.
13. She told them, «She likes roast beef.»
She told them (that) she liked roast beef.
14. Our neighbours said, «We buy a newspaper every day.»
Our neighbours said (that) they bought a newspaper every day.
15. They told me, «We are flying to New York.»
They told me (that) they were flying to New York.

Classwork

Ex. 1

1. ‘Where do you live?’ -> She asked me where I lived .
2. ‘Who is your favorite singer?’ -> He asked Mary who her favorite singer was .
3. ‘Are you married ?’ -> He asked Susan if she was married .
4. ‘Has your father retired yet?’ -> She asked James if his father had retired yet .
5. ‘We have lived here for six years’. -> He told me that they had lived there for six years .
6. ‘Why didn’t you finish your studies?’ -> She asked Mary why she had not finished her studies .
7. ‘I saw this film two weeks ago.’ -> He said that he had seen that film two weeks before .
8. ‘You should have a rest.’ -> The doctor advises the patient that he should have a rest .
9. ‘What about going to the beach?’ -> She suggested going to the beach 
Several answers are accepted here: «going to the beach»«we went to the beach».
10. ‘Don’t switch on the TV!’ -> The mother told her son not to switch on the TV .


Ex. 2

1. ‘I am very tired.’ She said she was  very tired.
2. ‘You play the piano very well.’ Mr Jones told me I played  the piano very well.
3. ‘Can you give us a hand?’ They asked if we could  give them a hand.
4. ‘We ‘re leaving the town.’ He told me they were leaving  the town.
5. ‘He hasn’t shaved.’ I noticed that he hadn’t shaved .
6. ‘Your parents have had an accident.’ Sally rang to say that your parents had had  an accident.
7. ‘I left home at seventeen.’ Her letter said that she had left  home at seventeen.
8. ‘Don’t worry! He won’t say anything to the police’. I was sure he wouldn’t say  anything to the police.
9. ‘None of our relatives will come.’ They knew none of their relatives would come .
10. ‘This parcel has been opened at the customs.’ I could see the parcel had been opened  at the customs.

8-րդ դասարանի ամփոփում

8-րդ դասարանի ամփոփում

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:
Որպեսզի ճանաչենք մեր հայոց պատմությունը և համաշխարհային պատմությունը։

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:
https://elenchuk.home.blog/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Թարգմանությունների հղումը տեղադրել:

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:
Հայ ազատգրական շարժման նպատակը օտարի տիրապետությունից ազատվելն էր ։

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին պատվիրակությունով մեկնում է Եվրոպա հույս ունենալով, որ նրանք կօգնեն հայ ժաղավրդին։

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նա փորձում էր ամեն ինչ աներ Հայաստանի համար։ Օգնություն էր փորձում գտնել Եվրոպայից, բայց չստացավ։ Դրա համար որոշեց օգնություն գտնի Ռուսաստանի ցարի՝ Պետրոս Մեծի մոտ, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանը գնալով հզորանում էր, Իսրայել Օրին մտածեց, որ Ռուսաստանին միանալը ամենալավ ելքն է։

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:
Պետրոս 1-ը որոշել էր արշավանք կազմակերպել մերձկասպյան տարածք։ Սյունիքի ու արցախի հայերը կազմակերպեսին ազատագրական ջոկատներ, որ միանան Պետրոս 1-ին։
Ղեկավարներից էր Դավիթ Բեկը, Ավան, Թարխան հարյուրապետորը։

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:
Սղնախ այն կիսանկախ հայկական իշխանապետություն է։

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:
1806-1812թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը։ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ, բայց նրանց հույսերը չարդարացան։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ, իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում։

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:
    Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը, զինանաշանը, օրենքները։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել։
    Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված, նրանք ոչ մի իրավաունք չունեին։
  2. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:
    Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
    Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
    Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
  3. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:
    Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր։Նրանք վրիժառուներ էին, որոնք տեղակայվում էին լեռներում, անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր, որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից։
    Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը, Արաբոն, Թորոս Ծառուկյանը և այլոք։ 
  4. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:
    1894թ հուլիսին օսմանյան զորքը շարժվում է Սասունի վար։ Ինքնապաշտպանությունն ու կռիվները ղեկավարում էին Հրայրը ու Գևորգ Չաուշը։ Թուրքերը ստորաբար սպսնում են բանակցություններիի գնացած հայերին ու գրավում Սասունը։
    1895թ․ հոկտեմբերին սկսվեց պայքար Զեյթունում։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ հայկական զորքը զինաթափեց թուրքական բանակին ու նրանք նահանջեցին։
    Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանը 1896թ հուվարի 30-ին Հալեպում կնքեց պայմանագիր, հետ քաշեց իր զորքը Զեյթունից ու խոստացավ չապստամբել ու ժողովրդին հանգիստ թողեր։ Զեյթունի կառավարիչ պիտի լիներ եվրոպացի , իսկ պաշտոնյաները հայեր։
  5. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:
    Երիտ թուրքեր կազմակերպությունը 1908թ հուլիսին Աբդուլ համիդին գահընկեց արեց ու Թուրքիան դարձավ սահմանադրական հանրապետություն, նրանց նպատակը պանթուրքիզմն էր։
  6. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:
  7. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ
    Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր, համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում, հայրենազրկում Մեծ եղեռնի իրականացում։
    Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ։
    Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները, Կ․Պոլիսը, Արևմտյան հայաստանը։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները, Կ․Պոլիսը, Արևմտյան հայաստանը։
  8.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  9. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:
    1917թ-ին Պետրոգրադում Լենինի գլխավորությամբ հեղաշրջում են անում ու ստեղծում նոր կառավարութուն ժողովրդական կոմիսարների խորհուրդ։
    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայակակն Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանինահանգը։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը, կոմիսարը ՝Դրոն ։
    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը, գեներալ Թովմաս Նազարբեկյանը, կոմիսար Դրոն։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ։
    1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսըՆազարբեկյանի հրամանատարությամբ։
  10. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:
  11. Լրացնել թվականները:

1699թ-Մելիք սաֆրազի ու իսրայել օրու գլխավորությաամբ, Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպում։

1724թ-Դավիթ բեկի գլխավորությամբ, Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում

1727թ., մարտ-հալիձորի հաղթական ճակատամարտը թուրքական զորքերի դեմ։

1736թ-Արցախի մելիքությունների ինքնավարության ստեղծումը։

1771թ-Էջմիածնի տպարանի հիմնումը Սիմեոն Երևանիցի կաթողիկոսի կողմից

1804-1813թթ-ռուս — պարսկական պատերազմ

1813թ., հոկտեմբերի 12-Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքում
հաշտության պայմանագրի կնքում — ռուս — թուրքական պատերազմ

1806-1812թթ-Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1812թ.,մայիսի 16-Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1826-1828թթ-ռուս- պարսկական պատերազմ

1828թ., փետրվարիի 10-ռուս- պարսկական պատերազմի հաշտության պայմանագրի կնքում Թուրքմենչայում

1828թ ապրիլ-1829թթ-ռուս- թուրքակական պատերազմ

1829թ.,սեպտեմբերի 2-ռուս- թուրքակական պատերազմի պայմանագրի կնքումը Ադրեանապոլսում

1908թ., հուլիս-Երիդթուրքական հեղաշրջումը Թուրքիայում

1914թ., օգոստոսի 1-Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ

1917թ.,դեկտեմբերի 5-Երզնկայում զինադադարի ստուրագրում

1918թ. Մարտի 1-ապրիլի 1-Տրապիզոնի բանակցությունները

1918թ., մարտի 3-Բրեստ — Լիտովսկի պայմանագիր

1918թ., ապրիլի 9-Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն

1918թ. Մայիսի 11-հունիսի 4-Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29-Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30-Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28-Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4-Բաթումի հաշտության պայմանագրի կնքում։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ։

Ամփոփել

Երեք տարվա Պատմություն առարկայի ուսումնասիրությունը ինչ տվեղ ձեզ
Ծանոթացա հայոց պատմության և համաշխարհային պատմության հետ։ Ուսումնասիրեցի, թարգմանեցի տարբեր նախագծեր։

Ա. Ամենահետաքրքիր իրադարձությունները
Ամենահետաքրքիր իրադարձությունը դա Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքումը։ Առաջաին համաշխարահին սկիզբը նույնպես շատ հետաքրքիր էր։

Բ.Եզրահանգումներ
Ավելի կսկսեմ սիրել և ուսումնասիրել պատմությունը։ Քանի որ այս իրադարձությունները շատ հետաքրքիր էին։