Շատ կարևոր բան է երջանկությունը։ Այն չես կարող գնել, երջանկություն ձեռք ես բերում։ Մենք պետք է ամեն ինչով երջանկանանք ամեն ինչով։ Երջանկանանք, որ մենք այսօր կանք, ծնողներդ, ընկերներդ, բարեկամներդ, քեզ հարազատ մարդիկ կողքիդ են։ Միթե՞ դրանք երջանկանալու պատրվակ չեն։
Ինչն է ինձ ուրախացնում
Ինձ ամենից շատ ուրախացնում է բարություն, գրագիտությունը։ Երբ մարդ լինում է, խոսում է, մտածում է գրագետ դա ինձ շատ է ուրախացնում, երբ այդ մարդու հետ կարող ես նստել և խոսել գրքերից, գիտությունից, գրականությունից, գրողներից։ Երբ բանիմաց են դա էլ է ինձ շատ ուրախացնում։ Բարությունն էլ իր հերթին շատ լավ է, երբ մարդ օգնում, հասկանում է դիմացինի վիճակը, և փորձում է ամեն ձև օգնել։
Եթե ամեն ինչ այսպես լիներ
Ինձ թվում է, եթե ամեն ինչ լիներ բարի, ավելի լավ կլիներ։ Եթե բոլորը սիրեին իրար, չհայհոյեին, չվիրավորեին իրար ավելի լավ կլիներ, լավ կլիներ, որ բոլորը լինեին ընկերասեր, օգնող, անկեղծ, հասկացող։ Ես այն ամենը ինչը կատարվում է բոլորիս շրջապատում չեմ կարող նշել, բայց կասեմ, որ շատ լավ կլիներ, եթե ամեն ինչ այսպես լիներ։
Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն վերլուծություն
Պատմվածքը պատմում է մի տղայի մասին, ով օգնում է իր հորը աշխատել, հայրը նրա հորդորում է, որ չաշխատի, սովորի քանի որ սովորելն է կարևոր, բայց տղան փորձում է օգնել իր հորը։ Իմ կարծիքով տղան ճիշտ է արել, որ օգնել է իր հորը, բայց սխալ է արել, որ ստել է։ Քանի որ օգնել ծնողներին դա շատ կարևոր էր, որովհետև և ծնողները իրենց լավ կզգան տեսնելով իրենց զավակի աշխատանքը և դու քեզ լավ կզգաս օգնելով ծնողներիդ։ Բայց չպետք է ստել, պետք է ճիշտն ասել ով գիտի, միգուցե ծնողներդ քեզ հասկանան։
Խնդիրներ, պարագաներ
Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:
Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը:
Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին:
Մայրը սիրում է որդուն:
Երեխան բացեց դուռը:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականի
Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան:
Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման, վերաբերության:
Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։
Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։ Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։ Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։
Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։
Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։ Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։ Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։ Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։ Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։ Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։
Կապական կառույցներով խնդիրներ.
- մասին՝ վերաբերության խնդիր
- կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
- միջոցով՝ միջոցի խնդիր
Պարագաները, բայական անդամի լրացումներ են, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ
| Պարագա | Հարց(եր) | Օրինակ |
|---|---|---|
| Տեղի | ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ | Անտառում վազվզում էր փոքրիկ նապաստակը … (Մանվել Աթոյան) |
| Ժամանակի | ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ | Հետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա… (Վարդգես Պետրոսյան) |
| Պատճառի | ինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառով | Ուսանողն ուրախությունից ցնծում էր։ |
| Նպատակի | ինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով | Նրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։ |
| Պայմանի | ի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանով | Այդ դեպքում բոլորը կհամաձայնեն։ |
| Զիջման | չնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞ն | Հակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց։ |
| Չափի (չափ ու քանակի) | ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակով | Բազմիցս փորձել է օգնել ընկերոջը։ |
| Ձևի | ինչպե՞ս | Անծանոթը բարեկամաբար ժպտաց։ |
| Հիմունքի | ի՞նչ հիմունքով | Ըստ վերջին տվյալների` նա մեկնել է ընկերոջ հետ։ |
| Միասնության | ինչո՞վ, ու՞մ հետ | Ընտանիքով տեղափոխվեց քաղաք։ |
Մաշկի ջերմակարգավորման գործառույթ
Մաշկի ջերմակարգավորման գործառույթը:
Մարդը, ինչպես և մյուս կաթնասունները, անկախ միջավայրի ջերմության տատանումներից, ունի մարմնի հաստատուն ջերմաստիճան (36,6−36,9°C):
Ջերմությունն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ընթացքում գրեթե բոլոր օրգաններում, հատկապես լյարդում և կմախքային մկաններում: Օրգանական նյութերի քայքայման ընթացքում առաջացած ջերմության քանակը խիստ ավելանում է ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Առաջացած ջերմության հավելյալ քանակն օրգանիզմից ցրվում է արտաքին միջավայր, որի շնորհիվ օրգանիզմում ջերմագոյացման ու ջերմատվության գործընթացները պահպանվում են հավասարակշռված վիճակում:
Քրտնարտադրության և արյան անոթների լուսանցքի փոփոխման հետևանքով ջերմատվությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ: Եթե միջավայրի ջերմաստիճանը բարձր է, ապա ջերմատվությունն ուժեղանում է, և հակառակը. ցածր ջերմաստիճանի պայմաններում թուլանում է: Միջավայրի բարձր ջերմաստիճանում մաշկի արյան անոթները լայնանում են, մեծանում է այնտեղ մղվող արյան քանակը, որից էլ ջերմատվությունն ուժեղանում է:

Երբ միջավայրի ջերմաստիճանը նվազում է, մաշկում անոթների լուսածերպերը նեղանում են, արյան հոսքը դեպի մարմնի մակերես դանդաղում է, ուստի ջերմատվությունը փոքրանում է: Ջերմակարգավորման գործընթացում կարևոր դեր են կատարում նաև քրտնագեղձերը: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացման դեպքում քրտնարտադրությունն ուժեղանում է և ջերմատվությունը` մեծանում: Դրա շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է գերտաքացումից:
Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի գոլորշացման միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը:
Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին:
Մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը նպաստում է նաև ենթամաշկային ճարպը, որը վատ ջերմահաղորդիչ է:
Կոփում: Մարդու առողջության պահպանման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար մեծ դեր ունի կոփումը: Դա ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի արագ հարմարվելու միջոցների մշակումն է: Ջուրը, օդը և արևն օրգանիզմի կոփման լավագույն միջոցներն են:

Ջրային լոգանքները (սառը ջրով շփումը, ջրցնցուղ ընդունելը) սկսում են ջրի և օդի +20°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, 15−20 րոպե տևողությամբ, օրական 2−3 ժամ: Արևային լոգանքն առավել օգտակար է առավոտյան ժամերին: Այն սկսվում է 4−5 րոպեից` հասցնելով 45−50րոպեի: Չափազանց կարևոր է արևային լոգանքը զուգակցել ֆիզկուլտուրայով և սպորտով:
Օրգանիզմը պետք է կոփել աստիճանաբար` հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները: Օդային լոգանքները նպաստում են ջերմակարգավորման համակարգի զարգացմանը, լավացնում են քունը և ախորժակը:
Քառակուսային եռանդամ (դաս 13)
583.
ա) 1/x+2
բ) 1/x-1
գ) 1/x-1
584.
ա) 1/x-2
գ) x-5/x-3
585.
ա) 2x-3/2x-7
բ) 3x-1/2x+9
Արևելյան Ասիա

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները
Ասիայի երկրների մայրաքաղաքներով
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
Արևելյան Ասիա տարածաշրջանը յուրահատուկ է իր լեռներով և միաժամանակ հարթավայրերով։ Այնտեղի նախադրյալները շատ բարենպաստ են մարդկության համար։ - Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատւկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և ձարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։ - Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Հիմնական մասնագիտացված ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն է։ Հենց այդ երկու ճյուղերն են, որոնք տարիներ շարունակ զարգացել են Արևելյան Ասիայում։ - Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Գրքերի աշխարհ
Նախագիծը՝ Գրքերի աշխարհ
Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա
Նախագծի ընթացքը՝
- Կարդալ
- գրել կարդացած գրքերի մասին
- վերլուծել
- փնտրել համացանցից կարդացածս գրքերի մասին։
Խնդիրը՝
վերլուծել - փնտրել համացանցից կարդացածս գրքերի մասին։
Նպատակը՝ Գրել գրքերի մասին, ծանոթացնել այդ գրքի բովանդակությունը։
Նախագծի արդյունքը՝ Հրապարակել բլոգներում։
Մակերեսներ
298.
ա) 1,44 սմ2
բ) 9/16 դմ2
գ) 11 1/9 մ2
299.
ա) 4 սմ
բ) 5 դմ
գ) 1,5 մ
303.
ա) 27,2 սմ2
բ) 4/5 սմ2
գ) 1,375 սմ
դ) 27 սմ