Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.
Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:
Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:
Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.
Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:
Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:
Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+
Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝
HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3
Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.
միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,
երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,
եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,
քառահիմն՝ H4P2O7 և այլն:
Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:
Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.
H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3
Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն:
Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:
Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝
NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.
Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:
Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:
Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:
Օրինակ՝
Ba(OH)→BaOH++OH−2I փուլ
BaOH+⇄Ba2++OH−II փուլ
ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:
Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝
Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3
կարող ենք եզրակացնել.
Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:
Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:
Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:
Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով:
Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.
Վարժություններ
1)Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.
2)Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.
Աղերը _______ են անմիջապես և լրիվ:
Պատասխան՝
3)Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:
հիմնային
թթվային
երկդիմի
4)Տրված է նյութ՝ նատրիումի օքսիդ:
Կազմի՛ր քիմիական բանաձևը
Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը
Բանաձև՝
Մոլային զանգված՝ ….գ/մոլ
5)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:
Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:
Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին՝ երկու լավաշ է տալիս:
«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:
Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։
Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։
1916 թ․ Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ, գալիս է Լոր գյուղ՝ Համո Սահյանի ծննդավայր։ Բակունցին բոլորը Ալեքսանդր վարժապետ էին ասում և պաշտում էին նրան՝ որպես ուսուցչի՝ չիմանալով նրա նաև գրող լինելու մասին։
Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գալիս՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։
Հետագայում Համո Սահյանը հուշերում գրում է․
«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»
Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը, որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։
«Ի՞նչ իմանայի,- գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․»։
Համո Սահյանի մայրը վաղ է մահանում։ Երեք ամսական տղայի՝ Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում են տասներկուամյա քրոջ՝ Հասմիկի վրա, մյուսները Հասմիկից փոքր էին։
Համո Սահյանն այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր, Բաքվում էր սովորում: Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին՝ օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար…Մորս համար ոչինչ չհասցրի անել…»:
Սակայն ամիսներ անց փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։
Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, Սահյանը, արցունքն աչքերին, 12-ամյա քրոջը` Հասմիկին, խնդրում է մայր լինել քույրերի ու եղբայրների համար… Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել… Նամակներում գրում էին․ «Սիրելի մամա Հասմիկ…»:
Ըստ Սուսաննա Բաբաջանյանի հոդվածի
Համո Սահյանը շարքային նավաստի էր, երբ «Նաիրյան դալար բարդին» և մի քանի այլ ստեղծագործություններ ուղարկում է Երևան՝ Ստեփան Զորյանին։ Չգիտեր, թե ինչ կլիներ իր հետ, ուզում էր՝ գոնե բանաստեղծությունները ապրեին։
Ստեփան Զորյանը բանաստեղծությունները տպագրում է, դրանք նաև ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսնում «Պրավդա» թերթում։ Այսպես է ստացվում, որ «Պրավդայի» այդ համարը ընկնում է նավի հրամանատարի օգնականը ձեռքը։ Սահյանին բոլորը ճանաչում էին անձնագրային անուն-ազգանունով՝ Հմայակ Գրիգորյան, և տեղյակ չէին, որ բանաստեղծություններ է գրում։
Հրամանատարի օգնականը կանչում է Սահյանին և առաջարկում է կարդալ հայրենակցի գրած բանաստեղծությունը․
—Հանճարեղ բանաստեղծություն է։ Զինվորի սրտից է խոսում շուն-շանորդին։
Սահյանը չի ուզում ասել, որ գրողը ինքն է, որոշում է խորամանկել, ասում է, թե անձամբ ճանաչում է այդ բանաստեղծին։
Սակայն հրամանատարի օգնականը չի հավատում․
—Համա թե գլուխ գովալ գիտես, հա, նավաստի՛ Գրիգորյան,— ասում է նա։
Ըստ Ստեփան Վարդանյանի
Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի հրամանը չի կատարում ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազում է՝ ջուրն ընկած մեկին փրկելու։
Կապիտանը կանչում է, բացատրություն պահանջում, Սահյանն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր և քայլ առաջ արա»։ Հրամանը մի քանի անգամ կրկնվում է։
Այդպես Սահյանը հասնում է նավի եզրին ու կանգնում, կապիտանը թիկունքից նորից է կրկնում՝ քայլ առաջ։
Ձմեռ, ցուրտ, սառնամանիք․ Սահյանը մի քայլ էլ է առաջ գնում՝ հենց զինվորական շինելով ցատկելով ջրի մեջ։
Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվում է։
Ըստ Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի պատմածի
Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը: Հրաժարվում է. -Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:
«Քո և Համո Սահյանի տարբերությունը ո՞րն է»,- հարցնում են Շիրազին:
«Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:
Նմանատիպ մի հարց էլ տալիս են Սևակին, նա էլ, խոսքը Համո Սահյանին ուղղելով, ասում է․ «Դու շինականի որդի ես, քո խոսքը Հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը Պատարագն է»։
Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/ 1. Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ․ երկրորդ կեսին Ռուսաստանում։ Ներկայացրե՛ք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա։ Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը։ Ընդհանուր գծերով ներկայացրե՛ք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում։
Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը, զինանաշանը, օրենքները։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել։ Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված, նրանք ոչ մի իրավաունք չունեին։
2. Թվարկե՛ք երեք հոսանքները, նշե՛ք դրանց գլխավոր տարբերությունները։ Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիետք։ Ազգայնական գաղափարների տարածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ։ Հովհաննես Քաջազնունի, Սոսե, Անդրանիկ Օզանյան։ Ներկայացրե՛ք արևմտահայ սահմանադրական շարժման առաջացման պատճառները և նշանակությունը։ Որո՞նք էին Զեյթունի 1862 թ․ ապստամբության պատճառները, նշե՛ք հայտնի մասնակիցների։ 1862 թ․ ապստամբությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Նույն թվականի ամռանը Օսմանյան կայսրությանը Սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, բայց դա նրան չի հաջողվել։
3.Ո՞ր պատերազմի հետ կապված և ո՞ր պայմանագրերով միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը։ Պարզաբանե՛ք հարցի էությունը։ Արտահայտե՛ք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերբերյալ գնահատե՛ք հայտնի «61-րդ հոդված»։ Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։ Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։ Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
4.Թվարկե՛ք հայտնի խմբակներն ու կազմակերպությունները։ Պարզաբանե՛ք ազգային կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը։ Պատրաստե՛ք համառոտ զեկույց ազգային կուսակցություններից որևէ մեկի մասին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից և համացանցի նյութերից։ Որո՞նք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները։ Թվարկե՛ք ձեր հայտնի հայդուկների։ Ներկայացրե՛ք ձեր սիրելի ֆիդայու կերպարը, մեկնաբանե՛ք ձեր ընտրությունը։ Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։ Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք։
5. Ո՞վ էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը։ Ի՞նչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ․ հայկական կոտորածները։ Վերհանե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվների նշանակությունը։
Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել: 1918թ․ մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտ 1918թ․ մայիսի 23-19-Բաշ Ապարանի հերոսամարտը 1862թ-օգոստոս-Զեյթունի ապստամբությունը
Առաջադրանք 2
Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/
Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ(հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ(հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:
Վիտամինները բաժանվում են 2խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,Kվիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:
A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:
Բուսական մթերքում Aվիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:
Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:
B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):
Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:
Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:
B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:
B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:
C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա),հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):
Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:
Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:
Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:
C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում Cվիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):
Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: Dվիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:
Մեծահասակ մարդկանց պահանջը Dվիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում Dվիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են Dվիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:
E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողի ինքնամաքրության(ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունը (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնի (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Նա այնքան խելացի էր, որքան իր քույրը։
Այնպես զարմացա, ինչպես չտեսնված մարդ։
Այնտեղ ավելի տաք է, որտեղ (ուր) կան արև:
Երբ նահանջեց, հենց այդ ժամանակ զոհվեց։
Հենց որ բարկանա նրա վրա, այնպես որ զարմացնի։ Մինչդեռ հանգիստ էր։
Քանի դեռ ուրախ էր:
Նա թե ես։
3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:
Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները: Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Հեռագիրը` հեռվից եկած, բերել էին գիշերը: Ծաղիկը` ալ, դաշտում կարծես միակն էր: Աշունը շուկան լցրել է մրգերով` տարբեր: Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` դառը։ Մի ժպիտ` խորը, թառել էր դեմքին:
4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։
5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել։
Որոշիչ
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Բացահայտիչ
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Որոշիչ
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Упражнение 1. Выберите один из глаголов, данных в скобках, и поставьте его в нужную форму.
1. Они редко обедают в ресторане. 2. Он каждый день дарит ей цветы. 3. Мы ремонтировали свою машину 2 часа. 4. Я забыл заплатить за телефон. 5. На какую ногу вам больно наступать? 6. Не надо спорить. 7. Он разучился играть в шахматы. 8. Она успела сесть в поезд, который уже отходил. 9. Они строили дом 2 года. 10. Я отвыкла вставать рано.
11. Не нужно заказывать такси: я сам отвезу вас в аэропорт. 12. Он сумел сдать все экзамены на отлично. 13. Им скучно жить в деревне. 14. Он устал работать по 10 часов в сутки. 15. Вам вредно есть солёные продукты. 16. Как тебе удалось выучить китайский язык за год? 17. Она пишет родителям раз в месяц. 18. Он смог выиграть у теннисиста, который был намного сильнее его. 19. Мы всегда берем с собой в поездку разные лекарства. 20. Сегодня он сам приготовил завтрак.
Упражнение 2. Вставьте вместо точек глагол совершенного или несовершенного вида в нужной форме.
1. Студент решил задачу и показал её преподавателю. Мы решали задачу 3 часа. (решать/решить)
2. Они работают в Англии 4 года. Он поработал в Германии и вернулся на Родину. (работать/поработать)
3. Она отлично подготовилуась к экзамену. Я готовилась к экзамену 2 дня. (подготовиться/готовиться)
4. Ты очень хорошо … текст. Он … текст полдня. (перевести/переводить)
5. Мы убрали квартиру и пошли гулять. Сколько времени они убирали квартиру? (убирать/убрать)
6. Почему вы так долго пили чай? Я выпила чай и пошла на работу. (пить/выпить)
7. Он посмотрел телевизор и лёг спать. Они смотрели телевизор весь вечер. (посмотреть/смотреть)
8. Она делала зарядку 20 минут. Я сделал зарядку и стал завтракать. (делать/сделать)
9. Преподаватель проверял тесты студентов 3 часа. Она проверила тесты студентов и поехала в университет. (проверить/проверять)
10. Он искал работу месяц. Я нашел работу и начал работать с понедельника. (искать/найти).
3. Используя приставки, образовать от глаголов несовершенного вида глаголы совершенного вида: верить(н.в.)- поверить(с.в.) .
2. Երևանը զբաղեցնում է մոտավորապես 230 քառ. կմ տարածություն:
3. Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը:
4. Ներկայիս Երևանի մի շարք թաղամասերի անունները գալիս են դեռ 18 – րդ դարից, ինչպես, օրինակ, «Կոնդ», «Շիլաչի» (ներկարարների թաղամաս):
5. Առաջին համալսարանը Երևանում բացվել է 1920թ.:
6. Երևանում կա ավելի քան 1500 ցայտաղբյուր, որոնցից հաշվառված են և պատմամշակութային արժեք են ներկայացնում 500-ը:
7. Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրի գլխադրերի օգնությամբ կարելի է իմանալ նաև ժամը, քանի որ դրանք հատուկ այնպես են պատրաստված, որպեսզի միաժամանակ ծառայեն նաև որպես արևային ժամացույց:
8. Երևանի Շենգավիթ վարչական շրջանն ավելի հին է քան Երևանը: Այն ունի շուրջ 6000 տարվա պատմություն:
9. Երևանում հայտնաբերված հնագույն բնակավայրը Հրազդանյան քարայրն է, այն գտնվում է Երևանյան լճի մոտ: Այն մուստերյան շրջանով 100 000 – 35 000 տարվա վաղեմություն ունի:
10. Երևան անունը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում ՝ «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի»:
11. Երևանը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը շնորհիվ վարդագույն տուֆից կառուցված բազմաթիվ շենքերի:
12. Մեր մայրաքաղաքը շատ օտարերկրացիներ անվանում են «արևոտ Երևան», և այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա. չէ՞ որ ըստ տվյալների Երևանը տարվա մեջ միջինում 300 արևոտ օր է ունենում:
13. Օտարերկրացիների համար նաև անսովոր է երևանցի վարորդների՝ իրար ազդանշանով ողջունելու սովորությունը: