Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում

Մաշկի նշանակությունը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Ուշադրություն

Մաշկի գործառույթներ են՝

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:

Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

մաշծ.jpg

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 

Մաշկի տեսակները

Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:

Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

shutterstock_506730262.jpg

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս երկրորդի և երրորդից մեջբերումներ

Մաս երկրորդ
Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։

Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…

Մաս երրորդ
Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ — Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ: B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում: K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից:

Արմատ (դաս 11)

ա)Ոչ
բ)Քառակուսի արմատ տված թվից անվանում են այն թիվը, որի քառակուսին հավասար է տված թվին։
գ)0-ի քառակուսի արմատը միակն է, այն հավասար է զրոյի։
դ)Գոյությւոն չունի իրական թիվ, որը հանդիասանում է քառակուսի արմատ բացասական թվից, ասինքն գոյություն չունի իրական թիվ, որի քառակուսին բացասական թիվ է

ա)5սմ2
բ)
գ)200մմ2
դ)7դմ2
ե)4կմ2
զ)

ա)2
բ)10
գ)
դ)9
ե)-0,5
զ)0
է)0,3
ը)1,1

ա)11*11=121
բ)-13*-13=169
գ)1,7*1,7=2,89
դ)-0,7*-0,7=0,49

ա)42*42=164
բ)-19*-19=361

Բացահայտիչ․ տեսակները

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճիղ սկիզբ է առնում միայն Հրազդանը։
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Արքայադուստերը՝ չարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան։
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը, պաշարում է զորքը ու սպասում նոր հրամանի։
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Նազարից՝ իր ոչ ու փուչ մարդ հարևաններին բողոքում է կինը։ Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։
 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում է զորավարի սիրտը, Իտալիայի՝ իր հայրենիքի թշվառ վիճակից։
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր հպարտանում՝ իր թոռնիկ Կարոյով։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` գիտուկ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` հարևանուհին, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` աչքերի երևալուն:
Մայրը որդուց` այդ թիկնեղից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սահակին:
Հրազդանը` լիճը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` գիտակը, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` տերևապատ, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը` զրնգուն, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` բարձրաբերձ:
Պահակը` բարեսիրտ, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` ուղղորդը:
Հարցերին պատասխանող պարոնը` աննկատ անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ես չէի կարողանում խոսել , այնուամենայնիվ հասկացնում էի:
Թեպետ նա հնարավորություններ ուներ, սակայն չէր օգտվում դրանից:
Չնայած որ տխուր էր, բայց ուրախացնում էր բոլորին:
Թեև դու չէիր հավանում այն աղջկան, բայց և այնպես օգնեցիր նրա:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե լինենք համբերատար, ապա մեզ ավել կսիրեն:
Քանի որ առավոտյան տաք էր, հետևաբար հաջորդող ժամերին ավել տաք կլինի:
Որովհետև հույս էր տալիս, ուստի կհաղթեր:
Քանզի գնացի, ուրեմն ետ կգաս:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին, ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք, չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր, ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում, անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը, չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Задания с 22.04 — 26.04

Упражнение 1

Раскройте скобки и напишите частицы слитно или отдельно. Объясните правописание частиц НЕ и НИ.

1. Он, Пеночкин, ни когда не заботился (ни) о ком, кроме собственной особы. 2. Спал я как (не) винный и снов (не) видал (Жук.). 3. Средь полей (не) обозримых в небе ходят без следа облаков (не) уловимых волокнистые стада (Л.). 4. Ужели небу я дороже всех (не) замеченных тобой? (Л.). 5. (Не) волнуйся, (не) плачь и сердца (не) мучай (Полев.). 6. Я привык (ни) в чем (не) отступать от гражданских законов.

1. Он, Пеночкин, никогда не заботился ни о ком, кроме собственной особы. 2. Спал я как невинный и снов не видал (Жук.). 3. Средь полей необозримых в небе ходят без следа облаков неуловимых волокнистые стада (Л.). 4. Ужели небу я дороже всех незамеченных тобой? (Л.). 5. Не волнуйся, не плачь и сердца не мучай (Полев.). 6. Я привык ни в чем не отступать от гражданских законов.

Упражнение 2.

Спишите предложения. Раскрыв скобки, выберите нужную частицу.

1. Кто (не, ни) занимался математикой, тот имеет слабое представление о развитии мира. 2. Куй железо, пока (не, ни) остыло. 3. (Не, ни) одна дорожка (не, ни) была очищена от снега. 4. (Не, ни) что не пропало зря. 5. (Не, ни) веселья, (не, ни) радости (не, ни) принесла мне жизнь на новом месте. 6. В лесу (не, ни) звука. 7. Куда б (не, ни) шел, (не, ни) ехал ты, а здесь остановись (Твард.). 8. Сколько (не, ни) говори, (не, ни) слушается. 9. Каким бы делом он (не, ни) занимался, все у него получается. 10. Компаса (не, ни) у кого не нашлось. 11. Остался (не, ни) при чем. 12. (Не, ни) к кому (не, ни) не обращался. 13. (Не, ни) за чем (не, ни) ходил. 14. (Не, ни) за что (не, ни) прощу. 15. (Не, ни) от чего (не, ни) отказывайся. 16. У нее (не)было на свете (не, ни) одного родного человека. 17. Во время войны он (не, ни) разу не был ранен. 18. (Не, ни) одна звезда (не, ни) освещала нам путь. 19. (Не, ни) давши слово, крепись, а давши, держись. 20. (Не, ни) шороха, (не, ни) звука вокруг. 21. Что (бы) (не, ни) читал Багрицкий, его нельзя было слушать без сжимающего горло волнения (Пауст.). 22. (Не, ни)принесла ли ты мне чего-нибудь по есть? (Гонч.) 23. Герасим (не, ни) чего не слыхал: (не, ни) быстрого визга лающей Муму, (не, ни)тяжелого всплеска воды (Тург.).

1. Кто не занимался математикой, тот имеет слабое представление о развитии мира. 2. Куй железо, пока не остыло. 3. Ни одна дорожка не была очищена от снега. 4. Ничто не пропало зря. 5. (Не, ни) веселья, (не, ни) радости (не, ни) принесла мне жизнь на новом месте. 6. В лесу ни звука. 7. Куда б ни шел, ни ехал ты, а здесь остановись (Твард.). 8. Сколько ни говори, не слушается. 9. Каким бы делом он не занимался, все у него получается. 10. Компаса (не, ни) у кого не нашлось. 11. Остался (не, ни) при чем. 12. (Не, ни) к кому (не, ни) не обращался. 13. (Не, ни) за чем (не, ни) ходил. 14. (Не, ни) за что (не, ни) прощу. 15. (Не, ни) от чего (не, ни) отказывайся. 16. У нее (не)было на свете (не, ни) одного родного человека. 17. Во время войны он (не, ни) разу не был ранен. 18. (Не, ни) одна звезда (не, ни) освещала нам путь. 19. (Не, ни) давши слово, крепись, а давши, держись. 20. (Не, ни) шороха, (не, ни) звука вокруг. 21. Что (бы) (не, ни) читал Багрицкий, его нельзя было слушать без сжимающего горло волнения (Пауст.). 22. (Не, ни)принесла ли ты мне чего-нибудь по есть? (Гонч.) 23. Герасим (не, ни) чего не слыхал: (не, ни) быстрого визга лающей Муму, (не, ни)тяжелого всплеска воды (Тург.).

Համո Սահյան բանաստեղծություններ

«Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

«Վշտացել եմ ամեն ինչից»

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

«Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

«Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Կախվածություն

Կախվածություն կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ։ Այն առաջանում է, այն ժամանակ, երբ մարդ անընդհատ զբաղվում է այդ գործով, չգիտեմ, հեռախոսով խաղեր է խաղում, գրքեր է կարդում, ֆիլմեր է դիտում, շատ է ուտում և այլնի վերաբերյալ։ Երբ մարդ զգում է կարիք անելու այն ինչ որ բան, որը արել է օրեր շարունակ։ Օրինակ՝ առանց հեռախոս մենք մեր կյանքը չենք պատկերացնում, որովհետև հեռախոսը մեր կյանքի մի մասն են կազմում, ու եթե վերցնեն մեր հեռախոսը նշանակում է վերցնում են մեր կյանքը, դա կոչվում է կախվածություն։