Նյութի երեք վիճակ

Նյութի երեք վիճակ (Տարբերակ 1)

I.Պինդ մարմիններում մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորությունների վրա (մոլեկուլների չափերի հետ համեմատած) և շարժվում են անկանոն։

II.Հեղուկներին պատկանում են այս հատկությունները՝ ունեն որոշակի ծավալ, հեշտությամբ են սեղմվում։

III.Եթե գազը 1լ տարողությամբ անոթից պոմպով դուս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ, գազի ծավալը կմեծանա երկու անգամ։

IV.Պինդ մարմնի մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա (իրենց չափերի հետ համեմատած). փոխազդեցության ուժը նրանց միջև թույլ է, շարժումը՝ քաոսային։

V. Պողպատը կարող է գտնվել միայն պինդ վիճակում։

Նյութի երեք վիճակ (Տարբերակ 2)
I.Հեղուկներում մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավությունների վրա (համեմատած մոլեկուլի չափերի հետ) և շարժվում են անկանոն։

II.Գազերին պատկանում են այս հատկությունները՝ ունեն բյուրեղային կառուցվածք, հեշտ են սեղմվում, չունեն սեթական ձև։

III.100սմ3 ծավալով ջուրը, երբ լցնեն 200սմ3 տարողություն ունեցող բաժակի մեջ, ջրի ծավալը չի փոխվի։

IV. Մոլեկուլները կիպ դասավորված եմ,ուժեղ ձգում են իրար և յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ։ Այդպիսի մարմին չկա։

V.Ջուրը կարող է գտնվել պինդ, հեղուկ և գազային վիճակներում։

Նյութի երեք վիճակ (Տարբերակ 3)
I. Գազի մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորությունների վրա (համեմատած մոլեկուլի չափերի հետ) և շարժվում են անկանոն։

II.Պինդ մարմիններին պատկանում են այս հատկությունները՝ դժվար են փոխում ձևը, պահպանում են իրենց ձևը, դժվար են սեղմվում։

III.Գազի ծավալը կփոքրանա 2 անգամ, եթե այն պոմպով 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ։

IV.Մոլեկուլները դասավորված են մեծ հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում են որոշակի դիրքերի շուրջը։ Այդպիսի նյու գոյություն չունի։

V.Սնդիկը կարող է գտնվել միայն գազային վիճակում։

Նյութի երեք վիճակ (Տարբերակ 4)
I.Հեղուկների ու գազերի մոլեկուլները շարժվում են անկանոն։

II.Պինդ մարմիններին պատկանում են այս հատկությունները՝ ունեն որոշակի ծավալ, քիչ են սեղմվում:

III.0,5լ ծավալով ջուրը, երբ լցնենք 1լ տարողությամբ անոթի մեջ, ջրի ծավալը չի փոխվում։

IV.Գազի մոլեկուլները դասավորված են այնպես,որ նրանց միջև եղած հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից։ Նրանց ուժեղ ձգում են միմիյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը։

V.Թթվածինը կարող է գտնվել միայն գազային վիճակում։

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին (Տարբերակ 1)
I. Բուսական յուղի կաթիլը չի կարող անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթին։ Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին։

II.Ատոմներ կոչվում են, փոքրագույնն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը։

III.Մոլեկուլ կոչվում են, նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը։

IV.Դիֆուզիան տեղի է ունենում պինդ մարմինններում, հեղուկներում, գազերում։

V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում և տաք ջրում ավելի արագ է ընթանում դիֆուզիան, քանի որ մոլեկուլնորի շարժման արագությունըմեծանում է, և դիֆուզիան արագ է կատարվում։

VI. Նյութի մոլեկուլների միջև գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն։

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին (Տարբերակ 2)
I. Նույն նյութի մոլեկուլները իրարից չեն տարբերում։

II.Տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում են իրարից։

III.Դիֆուզիան նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների) միմյանց խառնվելն է։

IV.Բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են։

V.Քրոմը, երբ թափանցում է պողպատի վերին շերտի մեջ, տեղի է ունենում դիֆուզիա։

VI.Պողպատե դետալները և քրոմի փոշին տաքացնում են նրա համար, որպեսզի մեծանաներկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ ընթանա։

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին (Տարբերակ 3)
I. Մետաղներ, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը մեծանում է։

II.Նյութերը կազմված են առանձին մասնիկներից։

III.Նյութերի տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները, մեծանում են

IV.Ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում։

V.Տաք ջրում մոլեկուլների շարժման արագությունն ավելի մեծ է, քանի սառը ջրում։

VI.Մոլեկուլների միջև կան ազատ տարածություններ և նրանք կիպ չեն կպչում իրար, դրա պատճառը այն է, որ իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են։

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին (Տարբերակ 4)
I.Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, հետո ավելացնում են սպիրտ: Չափելով սպիրտի մակարդակը՝ այն խառնում են ջրի հետ։ Ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու հեղուկների ծավալների գումարից, քանի որ ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարածքներ, որտեղ էլ տեղավորվում են սպիրտի մասնկները։

II.Թթվածինը կամված է երկու ատոմ թթվածնից։

III.Ջրածինը կազմված է երկու ատոմ ջրածնից։

IV.Ջուրը կազմված է մեկ ատոմ ջրածնից և երկու ատոմ թթվածնից։

V.Դիֆուզիան ավելի արագ է ընթանում գազերում։

VI.Ամռանը ավելի արագ ենշաարժվում օդի մոլեկուլները, քան ձմռանը։

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձերին

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Բոլոր ֆիզիկական մարմիննեը կազմված են նյութերից։

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութը կազմված է ատոմններից և մոլեկուլներից։

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ։ Այդ մասնիկներին անվանում են ատոմներ։

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր։

5.Ի՞նչ է մոլեկուլը
Մոլեկուլը նյութի այն փոքրագույն մասնիկն է, որը օժտված է նյութի քիմիական հատկություններով։

6.ի՞նչ է դիֆուզիան
Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Եղած մոլեկուլները խառնվում են իրար։ Գազերում ավելի արագ է տեղի ունենում քան հեղուկներում և պինդ մարմիններում, իսկ պինդ մարմիններում ավելի դանդաղ քան հեղուկներում։

8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Բարձր ջերմաստիճանի դեպքում մեծանում է նյութի մասնիկների անկանոն, քաոսաին շարժման արագությունը և՛ գազերում, և՛ հեղուկներում, և՛ պինդ մարմիններում։

Մարտի 18-22 Մետաղների օքսիդներ ՝ Հիմնային օքսիդներ ։ Հիմքեր։

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:
    Նատրիումի օքսիդը (Na2O), կալիումի օքսիդը (K2O) մետաղների օքսիդներ են, որոնք լուծելի են ջրի մեջ:
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:
    Լիթիումի օքսիդ (Li2O) Նատրիումի օքսիդ (Na2O) Կալիումի օքսիդ (K2O) Ռուբիդիումի օքսիդ (Rb2O) Ցեզիումի օքսիդ (Cs2O):
    Հիմնական օքսիդները օքսիդներ են, որոնք ցույց են տալիս հիմնային հատկություններ, որոնք հակադրվում են թթվային օքսիդներին, և որոնք կամ: արձագանքել ջրի հետ հիմք ստեղծելու համար; կամ. արձագանքում են թթվի հետ՝ առաջացնելով աղ և ջուր, որոնք կոչվում են չեզոքացման ռեակցիաներ:
  3. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 
    Al2O3, Cr2O3, MnO, Fe2O3:
    Հիմնական օքսիդներ՝ CaO (կալցիումի օքսիդ) MgO (մագնեզիումի օքսիդ),
  4. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Պատումներ Չարենցի մասին

Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

Խենթը

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

Աղբյուրը՝ https://times.am/975463/

Մարտի 16-20, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:
    1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական
    կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց հատուկ հավաքական ջոկատ:
  2.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
    Հայոց ազգային խորհուրդը 1917թ․ դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։ Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն հաստատել նահանգում և աջակցել ազգային զորամասերի կազմավորմանը։
  3. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:
    Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար և, քանի որ վրացիների ու թաթարների շահերը համընկնում էին նրանք կազմեցին դաշինք և փորձում էին անել ամեն բան, որպեսզի հայերը իրենց հողում չստեղծեն ընդարձակ և անկախ Հայաստան: Սակայն նրանք բախվեցին և՛ հայ ազգային ուժերին հետ, և՛ հայ բոլշևիկ Ս. Շահումյանի հետ: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:
  4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:
    Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային: Ռազմաքաղաքական այդ դժվարին վիճակում Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6–8–ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ Անդրկովկասն
    անհապաղ անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սակայն Սեյմը, ի դեմս վրաց–թաթարական մեծամասնության, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը (ԱԺԴՀ):

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
    Երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը, քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա: Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ, իսկ հետո այնպես արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար:
  2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
    Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ, քանի որ միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավվումներն ու դիմադրությունները:
  3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
    1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
  4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
    Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21-ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22-ից մինչև 28-ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
  5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
    Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29-ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:
  6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
    Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, մարտ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:

Եղ․ Չարենց ԾԻԱԾԱՆԸ վերլուծություն

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:

Ոսկեգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:

Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,

Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան

Ընկավ ամոթխած գիրկը լռության —

Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում

Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:

Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ:

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

Սրտային անբավարարություն. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը - Այսօր` թարմ  լուրեր Հայաստանից

1. Ի՞նչ սրտանոթային հիվանդություններ գիտեք։
Սրտային անբավարարությունն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում Են սրտի աշխատանքը։

2. Ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ առաջացել է սրտամկանի ինֆակտ (նախանշաններ)։
Կրծքավանդակում ճնշող, այրող բութ ցավ, որը կարող է ճառագայթել դեպի ձախ ուսը, ձախ ձեռքը, թիկունքը եւ ստորին ծնոտը։ Ծանրության՝ ճնշման զգացում կրծքավանդակում, Թուլություն, գունատություն, սառը քրտինք, սրտխառնոց և փսխում, Տհաճ զգացում, անհարմարավետություն մարսողական խանգարումներով եւ զկռտոցներով։

Եթե ցավում է...» Ուղեղի կաթված

3. Ինչի՞ց է առաջանում գլխուղեղի կաթվածը։
Ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Նաև բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում:

4. Գլխուղեղի կաթվածի նախանշաններ։
Աղտանիշներն աստիճանաբար են զարգանում։ Գլխացավերը, վերջույթների թմրածությունը, տեսողության վատթարացումը և այլն:

5. Ներկայացնել շնչառական համակարգի բաժինները։
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

6․ Ինչպե՞ս է պետք ճիշտ շնչել, բացատրել ինչո՞ւ։
Որովհետև, քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

7. Ի՞նչ դեր ունի քթիի խոռոչը շնչառության մեջ։
Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

8. Բրոնխների և ձայնալարերի դերը մեր կյանքում։
Բրոնխները երկու խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և ճյուղավորվելով առաջացնում բրոնխածառ: Մեծ բրոնխները դառնում են մանր բրոնխների, մանր բրոնխները մանրագույն բրոնխնորի, որոնք ավարտվում թոքաբշտիկներով։ Բրոնխների օգնությամբ մենք կարողանում ենք շնչել։ Խոռոչի ամենանեղ հատվածում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը, որը եռանկյունաձև է։ Այն խոսելու պահին նեղանում է և արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում ձևավորվում է ձայնը։

9․ Գազափոխանակությունը թոքերում։
Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

10. Ֆլեշմոբ։
Կատարել եմ։

11. Մարտ ամսվա բլոգային աշխատանք։
Ինսուլտ, ինֆարկտ
Շնչառություն

Միջակայքերի պատկերումը թվային ուղղու վրա (Դաս 7)

395.
ա) x>1
բ) x<0
գ) -1<x<3

397.
ա) a>b
բ) a<b
գ) a>b
դ) a≠b
ե) a=b

398.
ա)a+3
բ)b+2
գ)a+2
դ)b-6

399.
ա) 1>0 ոչ
բ) -∞<-2
գ) -4>-5
դ) -∞<1

400.
ա) 0<
բ) 0>

401.
x<3x

402. ա)Մեկ անհայտով անհավասարման լուծում անվանում են փոփոխականի այնպիսի արժեք, որը անհավասարման մեջ փոփոխականի փոխարեն տեղադրելուց հետո ստացվում է ճիշտ թվային անհավասարություն:
բ)Լուծել անհավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ այդպիսիք չկան:

403.
ա)Այո
բ)Այո
գ)Այո
դ)Ոչ
ե)Այո
զ)Այո

404.
ա)x>1
բ)x<-6
գ)x<0
դ)x>-3
ե)x>-7
զ)x<4

405.
ա)x>3
բ)x<3
գ)x>1x
դ)x<11
ե)x<-1
զ)x<-7

407.
ա) (−∞; 1782 2/3)
բ) (−∞; 198,8)
գ) (1/11/14; +∞),
դ) (−∞; 0,9)

408.
ա) (5 14/15; +∞),
բ) (0; +∞),
գ) (−∞; 27,55)

409.
բ) (−∞; −2)
գ) (−20; +∞)

416.
ա) (2; +∞)
բ) (−∞; 1/3),
դ) (−∞; — 4/7)
ե) (−0,75; +∞)

418.
ա) (−∞; 6666 2/3)
բ) (−0,000025; +∞)