
Месяц: Февраль 2023
Главные и второстепенные члены предложения
Главные и второстепенные члены предложения
Члены предложения – это слова, которые входят в состав предложения. Они делятся на главные и второстепенные.

- Спишите. Подчеркните главные члены
предложения. - Воробей лежал на моей ладони.
2. На пригорке играли лисята.
3. За рекой поднялась большая тëмная туча.
4. Ветер гнул макушки деревьев.
5. На землю упали тяжëлые капли дождя. - Вскоре хлынул тëплый летний дождь.
7. Небо прояснилось. 8. Снова вернулось ласковое лето.
9. Мы с нетерпением ждали весны.
10. Листья падают с клëнов.
2. Спишите предложения, вставляя пропущенные буквы. Подчеркните подлежащее и сказуемое.
Мы шли по неширокой тропе. Узенькая дорожка бежала между белыми стволами кудрявых берёзок. Вскоре я услыхал таинственный плеск воды. Река протекала по дну ущелья. У самой реки росли плакучие ивы. Они склонили свои гибкие ветки к самое воде. У берега росли золотые кувшинки.
4. Спишите, вставляя подходящие по смыслу подлежащие. Подчеркните главные члены
предложения.
- Внизу под ногами шуршат сухие листья.
2. В долгое плавание уходят корабли.
3. Слышалась звонкая трель соловья.
4. пограничники зорко охраняют наши границы.
5. На деревьях распустились первые нежные листочки .
6. По небу проплывало огромное белое облако.
7. В траве между камней журчал ручей .
Միաբջիջ կենդանիներ
Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը
Նյարդային համակարգ
Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:
Նյարդային համակարգը բազմաբջիջ օրգանիզմներում կյանքի կազմավորման բարդացումը ապահովող կարևորագույն գործոն է:

Նյարդային համակարգը ապահովում է.
- բոլոր բջիջների մասնագիտացված և համակարգված փոխգործակցությունը որպես մեկ ամբողջական օրգանիզմ,
- օրգանիզմի ինքնակարգավորումը և գործառույթների և գործընթացների կառավարումը,
- արտաքին միջավայրի հետ օրգանիզմի բազմաբնույթ կապերի ապահովումը՝ հիմնված գրգռման և պատասխան ռեակցիայի վրա:

Աղեխորշավորների, ինչպես նաև բոլոր կենդանիների նյարդային բջիջն է նեյրոնը, որը ունակ է գրգռվել ազդակների ներգործությամբ և ազդակը փոխանցելով այլ բջիջների` առաջ բերել նրանց գործունեության դրդում:
Օրինակ
ստիպել, որպեսզի մաշկամկանային բջիջները կծկվեն և հիդրան շարժվի, կամ ստիպել խայթող բջիջներին գործարկվել և այլն:
Օրգանիզմի պատասխան ռեակցիան գրգռիչին, որը իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:
Ռեֆլեքսը բազմաբջիջ կենդանիների կենսագործունեությունը ապահովող հիմնական աշխատանքային գործոնն է:
Նյարդային բջիջները աստղաձև են և ունեն ելուստներ, որոնց միջոցով միանում են իրար՝ կազմելով ցանցային նյարդային համակարգ: Այդ ցանցը ծածկում է կենդանու ամբողջ մարմինը և նյարդավորում է հիդրայի օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ: Նյարդային բջիջների քանակը հատկապես մեծ է բերանային անցքի շուրջ` շոշափուկներում և ներբանի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք արտաքին միջավայրին առնչվող հիմնական հատվածներն են:

Խայթող բջիջներ
Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:
Ազդակը ստանալուց հետո խայթող թելը դուրս է նետվում պատիճից և խրվում է զոհի մարմնի մեջ՝ ներարկելով թունավոր հեղուկը: Սա բերում է զոհի մահվան կամ անշարժացմանը, որից հետո շոշափուկները նրան մոտեցնում են բերանային անցքին և գցում մարսողական խոռոչ: Խայթող բջիջը նույնպես մահանում է, և նրա փոխարեն առաջանում է նոր բջիջ՝ մեզոգլեայում գտնվող բջիջներից:

Ռեգեներացիա
Նյարդային համակարգը անընդհատ վերահսկում է հիդրայի մարմնի ամբողջականությունը և անխափան աշխատանքը: Որևէ բջջի ոչնչացման կամ վնասման դեպքում այն հրաման է ուղարկում, որպեսզի մեզոգլեայում գտնվող միջանկյալ բջիջներից ձևավորվի համապատասխան բջիջ և լրացնի կորսված դաշտը:
Միջակա բջիջները կարող են զարգանալ, վերափոխվել՝ առաջացնելով հիդրայի մարմնի ցանկացած բջիջ: Նույնիսկ եթե հիդրային մասնատենք, նրա մասերը կվերականգնեն ամբողջականությունը միջակա բջիջների բազմացման և մասնագիտացման շնորհիվ:

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:
Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:
Բազմացումը
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:

Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:
Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:


Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:
Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:
Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:
Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

Հանրահաշիվ
Առաջադրանքներ
244,245, 246, 247, 249։
244.

ա) x3+3x2y+3y2x+y3
բ) (m+n)3
245.

ա) a+b
բ) (a+b)2
գ) (a+b)3
դ) a2+b2
ե) a3+b3
զ) 2ab
է) 3ab
ը) 3a2b
թ) 3ab2
246.


ա) x3+3x2y+3xy2+y3
բ) x3+3x2+3x+1
գ) x3+6x2+12x+8
դ) 27+27y+9y2+y3
247.

ա) a3+3a2b+3b2a+b3
բ) a3+12a2+48a+64
գ) 8a3+12a2+6a+1
դ) 8a3+36a2b+54b2a+27b3
ե) x3+9x2z+27z2x+27z3
զ) 8b3+36b2+54b+27
249.

ա) այո
բ) ոչ
գ) այո
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
- Կանաչ էվգլենայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։
Կանաչ Էվգլենան ունի խիտ ցիտոպլազմա, թաղանթ, մտրակներ, կորիզ, վակուոլ, քլորոպլաստ։ Մտրակների շնորհիվ կանաչ էվգլենան շարժվում է, այն շարժվելուց կարճանում ու երկարացնում է։
2. Կանաչ էվգլենայի բազմացումը։
Էվգլենայի բազմացումը կատարվում է անսեռ եղանակով: Կանաչ էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված, մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:
3. Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։
Հողաթափիկ ինֆուզորիան ունի խիտ ցիտոպլազմա, թարթիչներ, փոքր և մեծ կորիզներ, վակուոլ և արտազատական անցք։
Այն ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։
4. Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (սեռական և անսեռ)։
Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
5. Ներկայացնել միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդություններից որևիցե մեկը։ (քնախտ, մալարիա, դիզինթերիա)։
Միաբջիջ կենդանիներ, հիվանդություններ
6. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքների հաշվետվությունը։
Միաբջիջ կենդանիներ, հիվանդություններ
Հողաթափիկ ինֆուզորիա
Կանաչ էվգլենա
Քնկոտ պահակը փոխադրում
Ըլել ա մի թաքավեր։ էտ թաքավերը շարունակ հորսի քյնալիս ա ըլել իրան տղու հետ։ Օրերից մի օր էս թաքավերի պահակը ըրազըմը տեհել ա, վեր թաքավերի տղեն խփվեց։ Տա վեր ա կցել, քյնացել թաքավերի կուշտն ու ասելա․
-Թաքավերը ապրած կենա, ըսօր տղիդ հորսի տանես վեչ, քշերիս կեշ ըրազ եմ տեհել։
Էտ թաքավերը սրա ասածին անգաճ չի կալել ու տարել ա։ Հորսի տեղ հասնիլն ու թաքավերի տղի խփիլը մին ա ըլել։ Էս թաքավերը հորսից կյալիս ա ու, թքավերին ինչպես լայաղ ա, կանչըմ ա իր դահիճին ու հրամայում ա, վեր պահակին տանի ու ժողովրդի ըղաքին կլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնըմ են, թե․ «Թաքավեր ապրած կենա, խի՞ ես կլուխը թռցնիլ տալի», թաքավերը ասըմ ա․
-Պահակը խի՞ ա քնել, վեր մհեչ ըրազմը տղիս տեհել ա խփված։
Եղել է մի թագավոր։ Այդ թագավորը շարունակ որսի գնալիս իր որդու հետ էր գնուն։ Մի օր էլ թագավորի պահակը երազա տեսնում, որ թագավորի տղուն խփում են։ Պահակն էլ վերա կենում գնումա թագավորի մոտ ու ասում․
-Թագավոր, տղուդ այսօր մի տար որսի, գիշերը վատ երազ եմ տեսել։
Թագավորը պահակի ասածին չի լսում ու տանումա։ Որսի տեղը հասնելու պես տղուն խփելը եղելա։ Էս թագավորը որսից գալիսա, թագավորին ինչպես վայել ա, կանչում ա դահիճին ու հրամայում, որ պահակին տանի ժողովրդի դիմաց վիզը թռցնի։ Երբ վեզիրը հարցնում ա, թե․ «Թաքավեր ապրած կենա, խի՞ ես գլուխը թռցնել տալիս», թագավորը ասում ա․
-Պահակը խի՞ ա քնել, որ երազա տեսել տղիս խփած
Ատոմի Միջուկի կառուցվածքը։ Իզոտոպներ
Թեմա `Ատոմի Միջուկի կառուցվածքը։ Իզոտոպներ
Սովորել `Էջ 96-100






Փետրվար ամսվա պատմության ամփոփում
Առաջադրանք 1,2-
Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը
Առաջադրանք 1, 2-
Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը
Առաջադրանք 1, 2-
Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը
Առաջադրանք 1, 2-
Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը
Մի քանի նախադասությամբ ամփոփել ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ներկայացնել ամենադուր եկած թեման, հիմնավորել:
Իմ դուր եկած թեման, դա Ավարայրի ճակատամարտն էր, դուր է եկել քանի-որ շատ եմ լսել այդ մասին, բայց կոնկրետ չեմ իմացել իր մասին։
Թարգմանություն
Հետազոտական, կամ անհատական նախագիծ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանի մասին