Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից  մինչև 44-ը

Տարբերակ 1

I) Միջազգային համաձայնությամբ, որպես ուժի միավոր ընդունված է նյուտոնը. կրճատ գրվում է — Ն:
Պատ.՝ 1

II) m=50կգ     /       F=mg=50*9,8=490Ն
g=9,8Ն/կգ       /
_______________
F-?
Պատ.՝ 1

III) Տրակտորի ռադիատրի (հովացման հարմարանք) մեջ լցրեցին 20լ ջուր: Որքանո՞վ մեծացավ կշիրռը և զանգվածը.
Զանգվածը 20կգ-ով, կշիռը՝ 1,96Ն-ով:
Պատ.՝ 3

Տարբերակ 2

I) Նյուտոնը այն ուժն է, որով 1վ-ում 1կգ զանգվածով մարմնի արագությունը փոխվում է 1մ/վ-ով:
Պատ՝. 3

II) m=5կգ    /      F=mg=5*9,8=49Ն
g=9,8Ն/կգ    /
_____________
F-?
Պատ.՝ 4

III) Որքանո՞վ կմեծանա թերմուսի զանգվածը և կշիռը, եթե նրա մեջ 2լ ջուր լցնենք. Զանգվածը՝ 2կգ-ով, կշիռը՝ 19,6Ն-ով:
Պատ.՝ 1

Տարբերակ 3

I) 1 նյուտոնը մոտավորապես հավասար է այն ծանրության ուժին, որը ազդում է 1/9,8 զանգված ունեցող մարմնի վրա:
Պատ.՝ 3

II) m=0,5կգ     /          P=mg=0,5*9,8=4,9Ն
g=9,8Ն/կգ        /
________________
P-?
Պատ.՝ 2

III) Փողոցները ջրող մեքենայի բաքում ջուր կա: Որքանո՞վ կփոքրանա մեքենայի կշիռը և զանգվածը, եթե նրա բաքից 200լ ջուր թափվի.
Զանգվածը՝ 200կգ-ով, կշիռը՝ 1960Ն-ով:
Պատ.՝ 4

Տարբերակ 4

I) Ի՞նչ միավորներով է չափվում ուժը.
Նյուտո (Ն) և կիլոնյուտոն (կՆ):
Պատ.՝ 1

II) m=500կգ      /            F=mg=500*9,8=4900Ն
g=9,8կգ/Ն          /
________________
F-?
Պատ.՝ 5

III) Ինչքանո՞վ կփոխվի մարդու զանգվածը և կշիռը, եթե նա խմի 0,2լ ջուր.
Զանվածը՝ 0,2կգ, կշիռը՝ 1,96Ն:
Պատ.՝ 4

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում
Շատ հաճախ առավոտյան մեր դեմքը և ձեռքերը որոշ ժամանակով դեֆորմացվում են։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: 

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիններ կոչվում է ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Առանձնականության ուժ են անվանում այն ուժը, երբ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ: Նրա մոդուլի ուղղությնը միշտ հակառակ է ուղղված մարմնի դեֆորմացիային:

7.Հուկի օրենքի ձևակերպում
Երբ մարմինը դեֆորմացվում է, առաջանում է ուժ, որը ձգտում է վերականգնել մարմնի նախորդ չափերը և ձևը կոչվում է Հուկի օրենք։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Far=kx

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հինական մասը զսպանակն է, որի ներքևի ծայրը վերջանում է կեռիկով: Զսպանակի վրա կա ցուցիչ: Երբ կեռիկի վրա ուժ է ազդում և այն սահում է ուժաչափի վրա ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը:

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը կապված է Հուկի օրենքի հետ:

Homework

a.
1. I want to find three interesting texts on the internet per week.
2. I want to able to understend the words of my favorite songs better and I want to be able to watch films in English.
3. It is difficult to speak, but I understand English.
4. I can read more in English.

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1

Հայաստանը VI դարում

Այս թեմայում՝
 Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
 Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
 Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
 591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
 Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։
բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։
գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր


Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։
Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց, նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.:


2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։
Այո, որովհետև նրանց նպատակներից էր նաև շատ հարստություն և գերի տանելը և հայ զինական ուժը ևս նրանց կոգներ՝ ողջ մնալու համար:

3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։
Հնարավոր բարեկեցության նկատմամբ, քանի որ հայերի համար և՝ լավ էր լինելու, և՝ վատ:

4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ-Կոնստանդը ինձ թվում է շատ նման է մեր թագավորներից Տիգրան մեծին, և նրա մասին ժողովուրդը (երևի) խոսում էր լավը։
Թեոդորոս Ռշտունի-Թեոդորոսի մասին ինձ թվում է խոսում էի ամենալավը, որովհետև նա շատ խիզախ էր և ոչ մի բանից չէր վախենում և ես կցանկանայի մենք ունենայինք այդպիսի սպարապետները ապագայում։
Ներսես Տայեցի կաթողիկոս-Ներսեսի մասին ես ինքս կխոսեի միջին ձևով այսինքն ոչ կքննադատեի և ոչ էլ կբարձրացնեի։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։


5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի
առթիվ։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։
Օգնությունը այդ ժամանակներում միայն պետք է լիներ մարդկային։
գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու,
Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։
Ոչ պետք չէր որևէ բան պահանջելու դու քեզ վրա պետք է վստահ լինես։
դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:
Ոչ չուներ։

Փաստեր Ռոբերտ Հուկի մասին



1. Մանկության տարիներին ապագա հետազոտողը հաճախ հիվանդ էր. Բժիշկները նրան երկու տասնամյակից ավելի կյանք չէին տալիս: Բայց դա չի խանգարել տղային ժամացույցներ և մեխանիկական մոդելներ պատրաստել:

  1. Հուկը նաև ճարտարապետ էր: Նա օգնեց վերակառուցել Լոնդոնը 1666-ի հրդեհից հետո, ինքնուրույն նախագծեց շատ շենքեր, մասնավորապես Գրինվիչի աստղադիտարանը, և մասնակցեց փողոցների վերազինմանը:
  2. Իր 68-ամյա կյանքի ընթացքում Ռոբերտ Հուկը, չնայած իր վատ առողջությանը, անխոնջ էր ուսման մեջ, կատարեց բազմաթիվ գիտական ​​հայտնագործություններ, գյուտեր և բարելավումներ:

    4. Հանրաճանաչությունը Հուկն ստացավ վիճելով Իսահակ Նյուտոնի հետ: Որոշ պատմաբաններ վստահ են, որ վերջինս իսկապես օգտագործել է Հուկի վարկածը ձգողականության և լույսի մասին ՝ անցնելով որպես իր սեփական: Գիտնականը մեղադրեց իր գործընկերոջը գրագողության մեջ, մինչդեռ Նյուտոնը շարունակում էր պնդել ինքնուրույն: Նրանք ասում են, որ Նյուտոնը նույնիսկ փորձել է այրել Հուկի ձեռագրերը:

Փաստեր Իսահակ Նյուտոնի մասին


1. Իսահակ Նյուտոն (1642-1727) — անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ և մեխանիկ: «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հայտնի գրքի հեղինակը, որտեղ նախանշել է համընդհանուր ձգողության օրենքը և մեխանիկայի 3 օրենք:

  1. Վաղ տարիքից Նյուտոնը ցանկություն ուներ զանազան մեխանիզմներ հորինելու:
  2. Մարդկության պատմության մեջ ամենամեծ մարդիկ Նյուտոնը համարում էր Գալիլեոն, Դեկարտը (տես հետաքրքիր փաստեր Դեկարտի մասին) և Կեպլերին:
  3. Իսահակ Նյուտոնի անձնական գրադարանի մեկ տասներորդ մասը զբաղված էր ալքիմիայի վերաբերյալ գրքերով:
  4. Այն փաստը, որ իբր խնձոր է ընկել Նյուտոնի գլխին, Ուոլթերի առասպելն է:
  5. Մեծ ֆիզիկոսը փորձերի միջոցով կարողացավ ապացուցել, որ սպիտակը տեսանելի սպեկտրի այլ գույների խառնուրդ է:
  6. Նյուտոնը երբեք չէր շտապում տեղեկացնել գործընկերներին իր հայտնագործությունների մասին: Այդ պատճառով մարդկությունը նրանցից շատերի մասին իմացավ գիտնականի մահից տասնամյակներ անց:
  7. Հետաքրքիր փաստ է այն, որ սըր Իսահակ Նյուտոնը առաջին բրիտանացին էր, ով Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից գիտական ​​նվաճումների համար շնորհվեց ասպետ:
  8. Որպես Լորդերի պալատի անդամ ՝ մաթեմատիկոսը անընդհատ մասնակցում էր բոլոր հանդիպումներին, բայց դրանց մասին նա երբեք ոչինչ չէր ասում: Միայն մեկ անգամ նա ձայն տվեց, երբ խնդրեցին փակել պատուհանը:
  9. Մահից շատ չանցած Նյուտոնը սկսեց աշխատել գրքի վրա, որը նա անվանեց իր կյանքի գլխավոր գիրքը: Ավաղ, ոչ ոք չիմացավ, թե դա ինչ տեսակի աշխատանք է, քանի որ ֆիզիկոսի տանը հրդեհ բռնկվեց, որը, ի միջի այլոց, ոչնչացրեց ձեռագիրը:
  10. Գիտե՞ք, որ հենց Իսահակ Նյուտոնն է սահմանել տեսանելի սպեկտրի 7 հիմնական գույները: Հետաքրքիր է, որ սկզբում դրանք 5-ն էին, բայց հետո նա որոշեց ավելացնել եւս 2 գույն:
  11. Երբեմն Նյուտոնին վերագրվում է աստղագուշակության հմայքը, բայց եթե այդպես էր, այն արագ փոխարինվեց հիասթափությամբ: Արժե նշել, որ լինելով խորապես կրոնական անձնավորություն ՝ Նյուտոնը համարում էր Աստվածաշունչը որպես հուսալի գիտելիքների աղբյուր: