Հողաթափիկ ինֆուզորիա

Թարթիչավորների տիպ

Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան 7000 տեսակային ներկայացուցիչ:

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

l.jpg

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Ուշադրություն

Այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները, ի տարբերություն արմատամտրակավորների, ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում:

1276811.gif

Սննդառությունը: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:

Ուշադրություն

Այսպիսով նկատում ենք, որ հողաթափիկ ինֆուզորիայի մոտ կատարվում է բջջի մասերի առաջնային տարբերակում և մասնագիտացում, որը կարևոր առաջընթաց է:

Մտրակների շարժմամբ սնունդը բերանով և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլը: Մարսողական վակուոլը 1 ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում սնունդը մարսվում է և յուրացվում:

Ի տարբերություն արմատամտրակավորների՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից:

0.png

Շնչառությունը և արտաթորությունը: Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

7.jpg

Գրգռականությունը: Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ:

Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով:

Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս:

Տաքսիսը օրգանիզմի պատասխան ռեակցիայով ուղեկցվող գրգռականության պարզագույն դրսևորումն է:

0-11.png

Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

infozor.jpg

Ուշադրություն

Հողաթափիկ ինֆուզորիայի և բազմաբջիջ ջրիմուռ սպիրոգիրայի մոտ դիտվող կոնյուգացիան կենսաբանական իմաստով նույնական է:

Կոնյուգացիայի նշանակությունն այն է, որ կորիզանյութի փոխանակության հաշվին մեծանում է օրգանիզմի հարմարվողականությունը միջավայրի փոփոխվող պայմաններում:

Հողաթափիկ ինֆուզորիա

 կառուցվածքը
Հողաթափիկ ինֆուզորիան թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչ է այն 0,1-0,3 մմ երկարության արտաքինից հողաթապիկի տեսք ունեցող նախակենդանի է։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը, նա արատքինից պատված է բազմաթիվ թարթիչներով որոնց օգնությամբ շարժվում է պտտելով բջջի առանցքի շուրջ։ Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմային արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կրառվում են պաշտպանվելի կամ հարձակվելիս, այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները ի տարբերություն արմատամտրակավորների ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում։ Հողաթափիկ ինֆուզորիա բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են։ Ակոսը նեղանալով վերացվում է նախակենդանու կենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը, այսպիսով նկատում ենք, որ հողաթափիկ ինֆուզորիան մոտ կատարվում է բջջի մազերի առաջնային տարբերակում և մասնագիտացում, որը կարևոր առաջընթաց է։ Մտրակների շարժմամբ սնունդը բերանում և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևաորվում է մարսողական վակուոլա, մարսողական վակուոլան մեկ ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում մարսում է և յուրացվում է։ Ի տարբերություն արմատամտրակավորների հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արծազատական անցք, որով կատարվում է սնունդի չմարսված մնացորդների հեռացումը։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերվում է սննդանյութերը անպիտան և վնասական անգոյացություններից։ Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման մարմնի ողջ մակերեսով, արտաթորությունը համարժեք է մտրակավորներին կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքված խողովակներից։ Ինֆուզորիաներն ի տարբերություն նախակենդանիների օժտված են զարգացած կրկնականությամբ, դրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա։ Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով, ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոքում է դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս, եթե հարևան ջրի կաթիլը ավելացվեն ջրիմուռներ ապա ինֆուզորիանները կանցնեն դեպի այդ կողմ, այս երևույթները կոչվում են դրական տաքսիս։ Տաքսիսիը օրգանիզմի պատասխան ռեակցիաով ուղեկցվող գրգռականությամբ պարզագույն դրսևորում է։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ որոնցից մեծը կազմավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին, հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և անսեռ և սեռական եղանակով, այդպիսով թարթիչավորների մոտ առաջնական դրսևորվում է սեռական գործընթաց անսեռ բազմացումը նույնական է միաբջից կենդանիներին բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում, ամբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիան մոտենում են միմյանց, փոքր կորիզը բաժանվում է երկու մասի, իինֆուզորիայի բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն, այս երևույթը կոչվում է կոնյուգացիա։ Հողաթափիկ ինֆուզորյան և բազմաբջիջ ջրիմուռ սպիրիգիրայի մոտ դիտվող կոնուգացիան կենսաբանական իմաստով նույնականն է։ Կոնյուգացիայի նշանակություն այնն է, որ կորիզանյութի փոփոխականության հաշվին մեծանում է մեծանում է օրգանիզմի հարմարողականությունը, միջավայրի փոփոխական պայմաններում։

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

182, 183, 189, 190-ա,բ,գ դ, 191։

182.

ա) a2-2ab+b2
բ) 25+10p+p2
գ) 9m2+12nm2+4n2
դ) x2-6x+9
ե) 4a2-12a+9
զ) 25p2-20pq+4q2
է) 1-2m+m2
ը) 16-24y+9y2

183.

ա) a2-2ab2+b4
բ) x6-2x3y+y2
գ) m6-2m3n2+n4
դ) p8+2p2q2+q4
ե) a6+2a4b+ab2
զ) x6-2x3y2z+y4z2
է) 4m2-4mn+n2
ը) 6p4-10p2q3+4q6
թ) 8a4b2-14a3b3+6a2b4

189.

ա) C-2
բ) C-2x D-2y
գ) C-9m D-2n
դ) C-8p D-64p2


190.

ա) 2m2-0+2n2
բ) 13a2-28a+40
գ) 5x4-54xy+25y4
դ) 97m2-10nm+73n2

191.

ա) x2-4yx+4y2
բ) ab2-2abc+c2
գ) 25xy2-20xy+4

Մաթեմատիկա առանց բանաձև

Տուփում կան 25 կարմիր, 10 դեղին և 12 կանաչ տոնածառի խաղալիքներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի խաղալիքները։
38 խաղալիք։

2․Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը  150 գ-ով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
1300+500+150=1950

3․Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
Քանի որ տատիկը իր մոտ եղած 89 կոնֆետը բաժանել է նրա 7 թոռներին, մնացել է 12 և 5 հատ կոնֆետ։

4․Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
Աննան վճարեց 9 հատ գնելու համար 25200դրամ։

5.Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2019-ով, ապա կստանանք 2020։
Ինձ թվում է, թե ձնեմարդը մտապահել է 2020 թիվը։
2019+2020=4039
4039+1=4040
4040:2=2020

6․ Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
(100-26):2=37
37+26=63

7․Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
Մեզ հայտնի է, ոյ Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, բայց անհայտ է, թե քանի ժամում կպատրաստի 180 նվեր։ Ինձ թվում է Ձմեռ պապը 180 նվեր կպատրաստի 9 ժամում։

8․ Ձմեռ պապը     շոկոլադներից և  խաղալիքներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր  նվերներում  լինեն հավասար քանակով  շոկոլադներ և հավասար քանակով խաղալիքներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստ  42 շոկոլադներից և 28  խաղալիքներից։
42-28=14
42-14=28
Պատ.`28

9․ Ամանորյա տոներին ընդառաջ կազմակերպված  տոնական  մրցույթին մասնակցելու համար հավաքված տղաներից և աղջիկներից  թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով տղաներ  և հավասար քանակով  աղջիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել  36 տղաներից և 24 աղջիկներից։
36-24=12
36-12=34
Պատ.`24

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։
V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։

2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։
Այն պաստերի վրա, որ Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։

3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։
Ակոռի
Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:
ներսեհապատ

482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:


4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։
Նա իմ կարծիքով իր պահանջներն է ունեցել և շատ լավ ուխտապահ է եղել։

5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Կարո՞ղ ես պնդել, որ թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Իմ կարծիքով նրա բնավորությունը ծառայի բնավորության պես էր որովհետև երբ ամեն այդպիսի մարդ հանդիպում է ավելի ուժեղ մարդու նա փորձում է հանդուրժողական լինել նրա հետ։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։
Այն շատ մեծ դեր ունեցավ Հայաստանի համար բացի դրանից դրանով ժողովուրդը տեսավ թե ինչպիսի ուխտապահ և քաջ նախարարներ ունեն և եթե նրանք դա չանեին մեր կրոնը հիմա ուրիշ կլիներ

Հրաբխի ժայթքումը սեղանի վրա

Մենք այսօր կատարեցինք փորձ “հրաբխի ժայթքումը սեղանի վրա”:
Մենք օգտագործեցինք՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հաճխապակե անոթ, տարրա։
Սկզբից լցրեցինք ամոնիումի երկքրոմատը։

Մակերևույթին պատրաստեցինք “խառնարան” փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո “խառնարանին” մոտեցրեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբխից” սկսեց ժայթքել կարմիր կայծեր, որից հետո փոխվեց կանաչ գույն։

110 փաստ դպրոցի մասին

1. «Դպրոց» բառը հունական ծագում ունի և նշանակում է «ժամանց»:

2. Հին Սպարտայից եկած տղաները ոչ միայն դպրոց էին հաճախում, այլեւ մի քանի ամիս ապրում էին այնտեղ: Այնտեղ նրանք մասնակցում էին մրցաշարերի և զբաղվում սպորտով:

3. Աշխարհի ամենահին դպրոցը Քարաուին մահմեդական համալսարանն է, որը գտնվում է Պաղեստինում:

4. Պետրոս Առաջինը Ռուսաստանում ստեղծեց առաջին դպրոցը, որտեղ սովորում էին միայն տղաները:

5. Գերմանիայում տեղի են ունեցել «շրջանավարտների հանդիպումներ»:

6. Աշխարհի ոչ բոլոր երկրներում ուսումնասիրությունները սկսվում են սեպտեմբերի 1-ին:

7. Ամենաերկար դասը 54 ժամ տևած դասն է:

8 ամերիկացի ուսանողներ, ովքեր առաջին անգամ են դպրոց մտնում, հավատարմության երդում են տալիս իրենց երկրին:

9. Չեխիայում լավագույն գնահատականը 1-ն է, իսկ վատագույնը `5-ը:

10. Ֆրանսիան ունի 20 բալանոց գնահատման համակարգ:

11. Նորվեգիայում 8-րդ դասարանի աշակերտներին ոչ մի գնահատական ​​չի տրվում:

12. Չեխիայի դպրոցներում չկան ուսուցիչներ, որոնք դասավանդում են ընդամենը 1 առարկա: Նրանք պետք է միանգամից մի քանի առարկաներ դասավանդեն:

13 Շնորհիվ 18-րդ դարում գոյություն ունեցող դպրոցի, հանելուկներ ծնվեցին:

14. Հնդկաստանը հայտնի է իր դպրոցով, որտեղ ամենաշատ աշակերտներն են. 28 հազար մարդ:

15. Աշխարհի ամենաթանկ դպրոցը անգլերեն «Տիկնայք և պարոնայք միջազգային դպրոց» -ն է: Ուսման մեկ ամսվա վճարը $ 80,000 է:

16. Մարկ Թվենը և Չարլզ Դիքենսը երբեք չեն ավարտել տարրական դպրոցը:

17. Ֆիննական դպրոցում դասին մասնակցում է ոչ միայն ուսուցիչը, այլ նաև նրա օգնականը:

18. Չինաստանի դպրոցներում դասերից առաջ վարժությունները պարտադիր են, որոնք աշակերտներն անում են բոլորը միասին:

19. Չինաստանում դպրոցականներին թույլատրվում է արգանակ և բրինձ ուտել իրենց սեղանների մոտ:

20. Japanապոնիայում դպրոցներում աշխատում են միայն տղամարդիկ:

21. Japaneseապոնական դպրոցները ճաշարաններ չունեն:

22 Դեյվիդ Բեքհեմը դուրս թողեց ֆուտբոլը ժամանակ հատկացնելու համար:

23. 1565 թ.-ին դպրոցներում երեխաներին ուսուցանելու համար հայտնվեց առաջին ABC գիրքը: Այն ստեղծվել է Իվան Ֆեդորովի կողմից:

24. Թոմաս Էդիսոնը դպրոցում էր ընդամենը 3 ամիս, իսկ նրա ուսուցիչը նրան անվանում էր «համր»:

25 Սիդնեյում բացվեց թութակների առաջին անգլերեն դպրոցը:

26. Սիլվեստր Ստալոնեն վտարվեց ավելի քան 10 դպրոցներից:

27 19-րդ դարում դպրոցականները արձակուրդ չունեին: Երեխաներին արձակուրդ էին տրամադրում միայն բերքահավաքի համար:

28. Չինական դպրոցում մի քանի դասաժամ տևում է ընդամենը 40 րոպե:

29 Մեծ Բրիտանիայի դպրոցներում չի թույլատրվում օգտագործել ժարգոն:

30. Ֆինլանդիայում յուրաքանչյուր դասի ավարտից հետո ուսանողները պարտավոր են դուրս գալ փողոց, չնայած եղանակային պայմաններին:

31. Japanապոնիայում դպրոցներում սովորողների ստանդարտ թիվը համարվում է յուրաքանչյուր դասի 30-ից 40 մարդ:

32. Սոմալիում կրթության գինը ամենացածրն է:

33. Շվեյցարիայում ուսուցիչների աշխատավարձերը համարվում են ամենաբարձր աշխատավարձերը:

34. Նրանք յոգա են անում Վիետնամի դպրոցներում:

36 Հնում դպրոցականներին հաճախ էին մտրակում:

37. Համալսարանում ամենաերկար դասախոսությունը համարվում է 50 ժամ տևած դասախոսությունը:

38. Ամերիկայում ուսանողն ուսման վրա ծախսում է մոտավորապես 12,000 ժամ:

39. Japanապոնիայում հանձնվում է դպրոցի ընդունելության քննություն:

40. Եվրամիության գրեթե բոլոր համալսարաններն ունեն ավելի շատ կին ուսանողներ:

41 Ինդոնեզիայում դպրոցներում ուսուցիչների մեծ մասը 30 տարեկանից ցածր են:

42 Ֆինլանդիայում դպրոցում արգելվում է ուսանողին գրատախտակ հրավիրել, եթե նա չի ցանկանում:

43. Կուբայում դպրոցականներին գրավում է գյուղատնտեսական աշխատանքը:

44. Շվեդական դպրոցում տնօրենին իրավունք է տրվել շնորհալի երեխաներին ավելի բարձր դասարան տեղափոխելու:

45 Աշխարհում կան ինչպես գետնանցում, այնպես էլ քոչվոր դպրոցներ:

46 Ամերիկյան դրոշի վրա աստղերի տեղադրումը հորինել է դպրոցական մի տղա:

47. Ի սկզբանե դպրոցները քննարկումների, այլ ոչ թե սովորելու համար էին:

48. Երկիր, որտեղ առաջին անգամ հայտնվեցին դպրոցական համազգեստներ. Մեծ Բրիտանիա:

49. Տարին մեկ անգամ դպրոցականներին իրավունք է տրվում զգալ ուսուցիչ: Սա ինքնակառավարման օր է, որը գործնականում կիրառվում է աշխարհի յուրաքանչյուր դպրոցում:

50. Գերմանիայում դպրոցականներն իրենց հետ չեն կրում փոխարինելի կոշիկներ:

51. Գերմանիայում դպրոցական արձակուրդը ավելի քիչ է տևում, քան Ռուսաստանում:

52. Դասերի ավարտին ճապոնացի ուսանողները դասերի են գնում օղակներում:

53. 19-րդ դարում Ռուսաստանի կայսրությունում դպրոցականների նկատմամբ մարմնական պատիժ էր կիրառվում:

54) Traոն Տրավոլտան 16-ին թողեց դպրոցը ծնողների թույլտվությամբ:

55. Նորվեգիայում թույլատրվում է անվճար բարձրագույն կրթություն ստանալ:

56. Երեխաները ֆիննական դպրոցներ են մուտք գործում միայն 7 տարեկանից:

57. Japanապոնիայում դպրոցները չեն գրում գրիչներով, բայց օգտագործում են միայն մատիտներ:

58. Japanապոնիայի դպրոցներից յուրաքանչյուր աշակերտ ունի մի համար:

59 Ռուսաստանում, նախահեղափոխական տարիներին, ուսումնական տարվա սկիզբը նշվում էր կաթսայից շիլա մաքրելու միջոցով:

60. Լավագույն կրթությունը Japanապոնիայում:

61. Ալբերտ Էյնշտեյնը դպրոցական տարիներին համարվում էր աղքատ աշակերտ:

62. Թաիլանդում դպրոցներից մեկը հոգ տվեց սեռական փոքրամասնության մասին `տեղադրելով տրանսվեստիտային զուգարան:

63. Կորեայում դպրոցականների համար ընդունելի է միայն բնական մազերի գույնը:

64. Japanապոնիայում ուսումնական տարին սկսվում է բալի ծաղիկներով:

65. Գոյություն ունի դպրոց, որտեղ երեխաները հաճույքով են գնում: Նա գտնվում է Ստոկհոլմում: Չկան դասասենյակներ և, համապատասխանաբար, պատեր չկան:

66. Չինաստանը հայտնի է իր «քարանձավային» դպրոցով:

67 Բանգլադեշում կա նավակային դպրոց:

68 Իսպանիայում խոտածածկ դպրոց կա:

69 ԱՄՆ-ում կա ստորգետնյա դպրոց: Այն կառուցվել է սառը պատերազմի տարիներին `հնարավոր գնդակոծությունների հետ կապված:

70. Իսպանիայում մարմնավաճառների դպրոց կա:

71. Ֆրանսիայում գոյություն ունեն այսպես կոչված «մայր դպրոցներ», որտեղ 2-3 տարեկան երեխաները պատրաստվում են դպրոցականների:

72. Աշխարհի դպրոցներում օգտագործվող բազմացման աղյուսակը հորինել են Չինաստանում:

73. 1984 թ.-ին սկսվեց նշվել դպրոցական առաջին արձակուրդը `Գիտելիքի օրը:

74. Դպրոցը երեխաների առաջին փուլն է դեպի մեծահասակ ուղի:

75. Հնդկաստանում երեխաները դպրոց են հաճախում 4 տարեկանից:

76. Japanապոնիայում երեխաների համար դպրոցական համազգեստը պարտադիր է միայն մասնավոր դպրոցներում:

77 Կանադական այլընտրանքային դպրոցում անհնազանդության փառատոն է:

78. Japaneseապոնական դպրոցներում կրկնապատկումներ չկան:

79. Հնդկաստանի դպրոցներում սովորելը կարող է նմանվել համալսարանական կրթության, քանի որ դասերին հաճախելու կարիք չկա:

80. Տնային ուսուցումը հատկապես տարածված է Միացյալ Նահանգներում:

81 Աբրահամ Լինքոլնը և Georgeորջ Վաշինգտոնը տնային կրթություն ստացան:

82. Վիճակագրության համաձայն, տնային պայմաններում սովորող ուսանողները ավելի քիչ հավանական է, որ խախտեն օրենքը և դառնան մեծ մասնագետներ:

83. Հնդկական կրթությունը, չնայած անվճար է, բայց անորակ է:

84. ԱՄՆ-ում կա արկածային դպրոց, որտեղ նրանք սովորում են ոչ թե դասագրքերից, այլ այն ամենից, ինչ ուսանողները տեսնում են իրենց առջև:

85. Japaneseապոնիայի դպրոցներում մաքրուհի չկա:

86. Իսրայելում դպրոցները պայքարում են բռնության դեմ:

87 Japaneseապոնական դպրոցում նրանք սովորում են շաբաթ օրերին:

88 Հնդկաստանի անապահով ընտանիքների երեխաները սովորում են Նյու Դելիի մետրոյի կամրջի տակ:

89 Հարավային երկրներում դպրոցները ապակի չունեն:

90 Ամերիկայում նրանք կառուցեցին ռեակտիվ շարժիչով դպրոցական ավտոբուս:

91. Լատինական Ամերիկայում անգլերենը դասավանդվում է 4-րդ դասարանից:

92 Հնդկաստանի դպրոցներում գործնականում կահույք չկա:

93. Հնդկաստանի դպրոցներում դասավանդվում է 3 լեզու `հինդի, անգլերեն և իրենց պետության լեզուն:

94. Պակիստանում մի ուսանող պարտավորվում է 8 ժամ readուրան կարդալ:

95. Գերմանիայում տնային ուսուցումը պատժվում է օրենքով:

96. Եթե գերմանական դպրոցի երեխան չի հաճախում դպրոց, ծնողները կարող են տուգանվել:

97. Ասիան առաջատար է այն երկրների թվով, որտեղ դպրոցական համազգեստը պարտադիր է:

98. Ամերիկայում միայն 1 աշակերտ է նստում սեղանի մոտ:

99. Նորվեգիայում կար դպրոց, որտեղ սովորում էր ընդամենը 1 աշակերտ:

100. 2015-ին ամենափոքրը համարվող գերմանական դպրոցը դարձավ 103 տարեկան:

101 Խորհրդային Միությունում 1968-1985 թվականներին դպրոցներում արծաթե մեդալներ չեն շնորհվել:

102. Եվգենի Շչուկինը համարվում է ԽՍՀՄ առաջին ոսկե մեդալակիր:

103. Առաջին դպրոցները կցվում էին եկեղեցիներին:

104. Մինչև 20-րդ դարը աղջիկներն ու տղաները կրթվում էին առանձին:

105. Japanապոնիայում յուրաքանչյուր դպրոց ունի սննդաբան:

106. Բրազիլիայի դպրոցներում դպրոցական օրը սկսվում է առավոտյան 7-ին:

107 Լեհաստանի դպրոցներում դպրոցական ավարտական ​​երեկոն չկա:

108. Կուբայում շրջանավարտը նշվում է լողափին:

109. Բոլոր շվեդ աշակերտները 3 տարի համակարգիչ են ստանում, որոնք գրանցված են դպրոցում:

110 Ուրուգվայում ուսուցիչները համբույրով են դիմավորում ուսանողներին:

Հողաթափիկ ինֆուզորիա

սեռական բազմացումը
Ինֆուզորիանների չափերը տատանվում են երկու միկրոից մինչև երեք մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից կորնտեսի և դոնդողանման հատիկավոր շերտից շարժման օրգանները թարթիչները, որոնց առջևից դեպի ետ թիավորումով ինֆուզորիանները լողում են։ Ինֆուզորիանները ունեն երկու տիպի կորիզ, պոլիկրոիդ, մակրոնոլեոս դիպլոիդ միկրոնոլեոս, սեռական պռոցեսը կոնյուգացիայի ձևով է միաձուլվում են ոչ թե կամետները այլ անհատները, բազմանում են նաև անսեռ եղանակով լայնակի կիսվելով կամ բողբոջամբ, ինֆուզորիան իր մեջ ներառում է ավելի քան 7000 տեսակներ, որոնք արմատակավորների հետ բնակվում են ախտոտված քաղցրամ ջրամբարներում, տեսակներից է հենց հողաթափիկ ինֆուզորիան գիշատիչ բորսիան և այլն։ Հողաթափիկ ինֆուզորիաի մարմնինը իլիկաձև է, նման է հողաթափի այտեղից է առաջացել նրա անվանումը, նրա մարմնի կայաձևը պահպանվում է շնորհիվ թաղանթի, հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իրենց մարմնի ծածկող բազմաթիվ թարթիչների համաձայնված տատանման շնորհիվ, բոլոր ինֆուզորիանները ունեն երկու և ավելի կորիզներ, որոնք տարբերվում են չափերով և ֆունկցիաներով։ Կորիզներից մեկը մեծ է և մասնակցում է նյութափոփոխականությանը և կենսական այլ գործընթացների, իսկ մյուսը փոքր է կատարում է գեներատիվ ֆունկցիա, այսինքն մասնակցում է բազմանման գործընթացին, ի տարբերություն ամեոբայի հողաթաթիկ ինֆուզորիան ունի բջջային բերան և կլան։ Սնունդը բերանի մեջ է մտնում նրան շրջապատող թարթիչների տատանման շնորհիվ, այնուհետև ցիտոպլազմայում ձևավորվում են մարսողական վակուոլա, այն տեղաշարժվում է մարմնի երկարությամբ, կատարելով շրջանաձև պտույտ, որի ընթացքում սնունդը մարսվում է և ներծծվում է։ Հողաթափիկ ինֆուզորիան հիմնականում սնվում է բակտերիաններով, իսկ գիշատիչ բուրսարիան հողաթափիկ ինֆուզորիաներով և այլ միաբջիջ կենդանիներով, ամռանը տաք ջրերում լիառժեք սնվելով հողաթափիկ ինֆուզորիան աճելով սկսում է անսեռ բազմանալ հողաթափիկ ինֆուզորիան շատ փոքր է։ Աղտոտ և օրգանական մնացորդներ հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիներ, թարթիչավոր նախակենդանիները ապրում են արմատակավորների հետ, արմատամտրակավորների հետ նույ կենսամիջավայրում և ի տարբերություն նրանց ունեն գիշատիչ ձևեր։ Թարթիչավորներ կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչներ հողաթափիկ ինֆուզորիան այն նաև կարող է տատանվել 0,1-0,3 մմ։