Մարմնի կշիռ

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժն է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները
Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Փարվանա

«Փարվանա»

  1. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
    Իմ կարծիքով աղջկա կերպարն էր ամբողջական, քանի որ հեքիաթի մեջ ամենաշատը նկարագրվում էր աղջիկը:
  2. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
    1. Փարվանա արքայի մասին
    2. Արքայադստերի մասին
    3. Քաջ կտրիճներ
  3. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փարվանա»:
    Այդ ստեղծագործությունը կոչվում է փարվանա, քանի որ աղջկա արցունքներից է առաջացել Փարվանան լիճը:
  4. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
    Իմ կարծիքով ստեղծագործության հիմնական ասելիքն է, որ աղջիկը չէր ուզում անվերջ հուր նա ուզում էր սեր:
  5. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ հատվածը
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

բ) ամենալարված հատվածը

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

գ) ամենատխուր հատվածը
Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

դ) ամենախաղաղ հատվածը
— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Պատասխանդ պատճառաբանի՛ր: