Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, շնում, գինում, կնոջում։
2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։
Հերիք է՝ հայացք նետել գլոբուսին, որ տեսնենք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքա՛ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։
4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան (սրբազան), ճամփորդ, համփերություն (համբերություն), դափնի, շամփուր: Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ (նյարդ), թարթել,երթվել, փարթամ:
Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը: Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է, տենդ, դող, որովայնային ցավ: Դիզենտերիայի պանդեմիաներ նկարագրված են 18-րդ դ. (1719 և 1789թթ) և 19-րդ դ. (1834-1836թթ): Ամենամեծ համաճարակները եղել են պատերազմական շրջաններում, տարրերային սովի ժամանակ և այլն: