Գործնական Քերականություն

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք, շուն, գինի, կին

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի, շան, գինու, կնոջ

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին, շանը, գինուն, կնոջը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից, շնից, գինուց, կնոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով, շնով, գինով, կնոջով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, շնում, գինում, կնոջում։

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

Հերիք է՝ հայացք նետել գլոբուսին, որ տեսնենք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքա՛ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան (սրբազան), ճամփորդ, համփերություն (համբերություն), դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ (նյարդ), թարթել,երթվել, փարթամ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակընկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Ընչազուրկ-աղքատ
Սրընթաց-արագընթաց
Դյուրաթեք-դյուրաբեկ-ճկուն
Դյուցազնական-հերոսական
Անընկճելի-անկոտրում

7․ Գրի՛ր քեզնից, նրա, ինձ, իրեն, քո, քեզ, իր, դերանունների դեմքը, թիվը, հոլովը։

Նախակենդանիների առաջացրաց հիվանդություններ

Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը:
Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է, տենդ, դող, որովայնային ցավ: Դիզենտերիայի պանդեմիաներ նկարագրված են 18-րդ դ. (1719 և 1789թթ) և 19-րդ դ. (1834-1836թթ): Ամենամեծ համաճարակները եղել են պատերազմական շրջաններում, տարրերային սովի ժամանակ և այլն:

Մարմնի կշիռ

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժն է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները
Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Փարվանա

«Փարվանա»

  1. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
    Իմ կարծիքով աղջկա կերպարն էր ամբողջական, քանի որ հեքիաթի մեջ ամենաշատը նկարագրվում էր աղջիկը:
  2. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
    1. Փարվանա արքայի մասին
    2. Արքայադստերի մասին
    3. Քաջ կտրիճներ
  3. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փարվանա»:
    Այդ ստեղծագործությունը կոչվում է փարվանա, քանի որ աղջկա արցունքներից է առաջացել Փարվանան լիճը:
  4. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
    Իմ կարծիքով ստեղծագործության հիմնական ասելիքն է, որ աղջիկը չէր ուզում անվերջ հուր նա ուզում էր սեր:
  5. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ հատվածը
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

բ) ամենալարված հատվածը

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

գ) ամենատխուր հատվածը
Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

դ) ամենախաղաղ հատվածը
— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Վ․ԻԼուկաշիկի խնդրագրքից էջ 35 ,խնդիրներ 275-ից-285-ը։

275.
Ծանրության ուժ, անձնական ուժ, մարմնի կշիռ։
f=1ն

276.
m1=6կգ
m2=40կգ
m3=400կգ
m4=2տ=2000կգ
m5=4տ=4000կգ
F1;F2;F3;F4;F5=?
F=mg=6կգ*10կգ/ն=60ն
F2=m2g=40կգ*10կգ/ն=400ն
F3=m3g=400կգ*10կգ/ն=4000ն
F4=m4g=2տ*10կգ/ն=20,000ն
F5=m5g=40կգ*10կգ/ն=40.000ն

277.
V=18,75լ
g=10կգ/ն

278.

Վ․ԻԼուկաշիկի խնդրագրքից էջ 35 ,խնդիրներ 275-ից-285-ը։

275.
Ծանրության ուժ, անձնական ուժ, մարմնի կշիռ։
f=1ն

276.
m1=6կգ
m2=40կգ
m3=400կգ
m4=2տ=2000կգ
m5=4տ=4000կգ
F1;F2;F3;F4;F5=?
F=mg=6կգ*10կգ/ն=60ն
F2=m2g=40կգ*10կգ/ն=400ն
F3=m3g=400կգ*10կգ/ն=4000ն
F4=m4g=2տ*10կգ/ն=20,000ն
F5=m5g=40կգ*10կգ/ն=40.000ն

277.
V=18,75լ
g=10կգ/ն

278. v=25լ=25.000սմ³=0,025մ³
p=710կգ/մ³
m?
m=p×v
m=710կգ/մ³×0,025մ³=17,75կգ
Պատ. 17,75կգ

279.
Մեքենայի զանգվածը ևս պակասեց 20կգ։

280. m(բիտոնը)=1կգ
v(կերոսինը)=5լ=0,005մ³
p=800կգ/մ³
g=9,8Ն/մ
F?
m(կերոսինը)=p×v
m=800կգ/մ³×0,005կգ/մ³=4կգ
m(բիտոն)+m(կերոսին)=1+4=5կգ
F=m×g
F=5կգ×9,8Ն/կգ=49Ն
Պատ.49Ն

281. v=150×500×150=11 250 000սմ³=11,250մ³
p=400կգ/մ³=0,0004մ³
m?
m=p×v
m=400կգ/մ³×11,25մ³=4500կգ

282. v=10×8×5=400սմ³
p(արույրը)=8,5կգ/մ³
g=9,8Ն/կգ
m?
F?
m=p×v
m=8,5կգ/մ³×0,0004մ³=0,0034կգ
F=m×g
F=0,0034×9,8Ն/կգ=0,03332կգ
Պատ.0,03332կգ

283. F=49Ն
g=9,8Ն/կգ
m?
F=m×g
m=f/g
m=49Ն/9,8Ն/կգ=5կգ
Պատ.5կգ

284. F=392Ն
g=9,8Ն/կգ
m?
F=m×g
m=f/g
m=392Ն/9,8Ն/կգ=40կգ

285.
F=980Ն
g=9,8Ն/կգ
m?
F=m×g
m=f/g
m=980Ն/9,8Ն/կգ=100կգ
Պատ.100կգ

Կետադրություն

Կետադրե՛լ հատվածը․

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ, երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։