| ՓԱՐՎԱՆԱ I Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ: Ասում են՝ էնտեղ արծըվի նըման, Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում, Նըստում էր էն սեգ սարերի արքան Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում: Փարվանա արքան մի աղջիկ ուներ. Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել` Իր որսն անելիս Մըթին սարերում: Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա Ծերության օրերն ու սարերն իր հոր, Ու ապրում էր ծեր արքան Փարվանա Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր: Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ. Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ, Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ Ամեն մի ամրոց, ամեն արքունիք: — Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա, Իմ չընաշխարհիկ դստերն արժանի, Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահը, Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի… II Հագած, կապած զենք ու զըրահ, Ձիանք հեծած ամեհի, Ահա եկել հավաքվել են Կըտրիճները Կովկասի, Ծեր Փարվանա թագավորի Ապարանքի հանդիման Կազմ ու պատրաստ սպասում են Մոտիկ ժամին մըրցության: Ըսպասում է ողջ աշխարհքը՝ Եկած, կիտված Փարվանա, Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի Էն սիրունին տիրանա: Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ Դըրանիկներ, նաժիշտներ, Ահա աղջիկն իր նազելի Ու թագավորն ալեհեր: Հայրը ինչպես մըռայլ մի ամպ, Աղջիկն անուշ մի լուսին, Ամպ ու լուսին իրար փարված՝ Դուրս են գալի միասին: Հառաչում է ողջ աշխարհքը. Կըտրիճները, քարացած, Երազների մեջ են ընկնում՝ Էս աշխարհքից վերացած: — Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն Էս քաջերին լայնալանջ, Այժմ պիտի հանդես դուրս գան, Պայքար մըտնեն քո առաջ. Մեկը իրեն ուժը ցույց տա, Մյուսը՝ շընորհքն իր բազկի, Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը, Ո՛րն էլ՝ թափը իր վազքի: Իսկ երբ կըռիվն առնի դադար, Հայտնի լինին քաջն ու վատ, Ու երբ անցնեն մեր առջևից Կըտրիճները պայազատ, Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն Անհաղթներից անհաղթին, Որ ողջ աշխարհ մայիլ մընա Անզուգական քո բախտին: Ասավ արքան, ձեռքը ձըգեց, Նըշան տըվավ պայքարին, Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝ Կարմիր խնձորն իր ձեռին: — Գուցե, հայրի՛կ, տըկար լավին Հաղթի մի վես տըմարդի, Բայց չի կարող լինել երբեք Նա սիրելին իմ սըրտի… — Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի, Ի՞նչն է հավան քո սըրտին,— Խըռնըվում են կըտրիճները, Խընդրում կըրկին ու կըրկին: — Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ, Անգին քարեր ու գոհա՞ր, Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից Վար կըբերենք քեզ համար: — Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ Եվ կամ աստղը երկընքի, Ոչ էլ գոհար եմ պահանջում Սեր-ընկերից իմ կյանքի: Ես նըրանից հուր եմ ուզում, Անշեջ հուրը սըրբազան, Ով կըբերի անշեջ հուրը, Նա է ընտրած իմ փեսան… Ասավ աղջիկն, իրար անցան Կըտրիճները քաջարի, Ձիանք հեծած թըռան հապճեպ Դեպի չորս կողմն աշխարհի: Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն Անշեջ հուրը աղջըկան. Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ, Նըրանք չըկան ու չըկան… III — Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան Էն քաջերը սիրատենչ. Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան, Էլ չեն բերիլ հուրն անշեջ: — Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ Ու կըբերեն էս տարի. Կըռիվներով արյունըռուշտ Լիքն է ճամփեն քաջերի: Ո՜վ իմանա, պետք է անցնեն Մութ աշխարհքից, սև ջըրից. Ո՜վ իմանա, պետք է փախցնեն Յոթգըլխանի դևերից: Անց է կենում դարձյալ տարին: Նայում է կույսն ամեն օր. — Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝ Սարից թըռած ձիավոր: Միշտ երազում ես տեսնում եմ Էն հերոսին ապագա. Հուր կարոտով թըռած իմ դեմ, Լուսանում է… ու չըկա: — Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին, Հեշտ չի բերվում հուրն անշեջ. Շատ-շատ անգամ բերող հոգին Ինքն է այրվում նըրա մեջ… Անց է կենում դարձյալ տարին: Նայում է կույսն ամեն օր. Ոչ մի սարից, ոչ մի ճամփում Չի երևում ձիավոր: — Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա Էս աշխարհքում անշեջ հուր. Թառամում է սիրտըս ահա, Պաղ է էս կյանքն ու տըխուր… Էլ չի խոսում. մռայլ, տըրտում, Լուռ է արքան ալևոր, Սև-սև ցավերն իրեն սըրտում՝ Միտք է անում գըլխակոր: IVԷսպես անցան շատ տարիներ. Տըխուր աղջիկն արքայի Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր Ճամփաներին ամայի, Հույսը հատավ… ու լաց եղավ. Էնքա՜ն արավ լաց ու կոծ, Որ լիճ կըտրեց արտասուքը, Ծածկեց քաղաքն ու ամրոց. Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը… Այժըմ էնտեղ տըրտմաշուք Խոր Փարվանա լիճն է ծըփում, Հըստա՜կ, ինչպես արտասուք: Ու էն վըճիտ ջըրերի տակ Ցույց են տալի մինչ էսօր Ծեր արքայի ճերմակ ամրոցն Ու շենքերը փառավոր: * * *Ասում են, էն թիթեռները, Որ գիշերվա խավարում, Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ, Որտեղ լույս է հենց վառվում, Հավաքվում են, շուրջը պատում, Մեջն են ընկնում խելագար, Ասում են, թե էն Փարվանա Ջահիլներն են սիրավառ: Ըշտապելուց թև են առել, Դարձել թեթև թիթեռներ, Ու տակավին հուր տեսնելիս՝ Մեջն են ընկնում անհամբեր. Ջանք է անում ամեն մինը, Շուտով տանի, տիրանա… Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ Կըտրիճները Փարվանա: 1902 |
Թմբկաբերդի առումը
Թմկաբերդի առումը
(նախերգանք)
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
Հովհաննես Թումանյանի մասին
Հովհաննես Թումանյան
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:
Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:
Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:
«Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:
Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:
1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով:
Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում:
1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝ Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:
Հովհաննես Թումանյանի 10 իրերը
Թումանյանի 10 իրերը՝
1. Օլգայի երգարանը

Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը երկու տարբեր ձեռագրերով է գրված: Օլգան իր հուշերում պատմում է, որ երբ իրենք դեռ նշանված էին, Թումանյանը մի երեկո գալիս է իրենց տուն եւ տեսնում երգարանը: Երբ Թումանյանը ներս է մտնում, այդ պահին Օլգան գրի էր առնում Ռաֆայել Պատկանյանի «Անվերջ գանգատներ» բանաստեղծությունը: Թումանյանն Օլգայից վերցնում է գրիչն ու բանաստեղծության մի քանի տունը ինքն է գրում, այնուհետեւ ստորագրում է: Օլգա Թումանյանի երգարանում երիտասարդ Հովհաննեսի ամենավաղ ստորագրություններից մեկն է:
2. Ամերիկյան արտադրության կոշիկները

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաեւ բանաստեղծի մտերիմ ընկեր եւ Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:
Реклама
3. Ճապոնական ջեռակները
Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:
4. Հայուհու գլուխը

Վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացավ 1917 թվականին՝ իր եւ Սաշա Բաժբեուկ-Մելիքյանի նկարների ցուցահանդեսի առաջին օրը: Շիրվանզադեի մուտքն արդեն նկատել էին, բայց նրանց հատկապես գրավեց բանաստեղծի քայլքը, որն ուղղվում էր դեպի սրահ: Երբ Թումանյանը փնտրում էր նկարների հեղինակներին, Լադոն եւ Սաշան, առանց երկար ձգելու, մոտենում են նրան: Լադո Գուդիաշվիլին իր հուշերում պատմում է, որ այդ օրը ցուցահանդեսի ամենասպասված հյուրը գնեց Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» կտավը: Այդ հանդիպման եւ ծանոթության վկան էլ մինչ օրս փակցված է Թումանյանի երեւանյան թանգարանի պատին:
5. «Իլյա Մուրոմեց» պահարանը

Մի անգամ դստեր՝ Աշխենի հետ փողոցով անցնելիս, Թումանյանը նկատում է վաճառքի հանված պահարան, որը շատ է հավանում: 80 ռուբլի. ահա, թե որքան էր պահանջվում միանգամից բանաստեղծի «սիրտը գրաված» պահարանը ձեռք բերելու համար: Թումանյանը պահանջված 80 ռուբլին չուներ: Վերադառնում է տուն ու շատ արագ թարգմանում Իլյա Մուրոմեցի մասին ռուսական բիլինան: Հոնորարով էլ գնում է պահարանը, որը տանն հենց այդպես էլ անվանում էին՝ «Իլյա Մուրոմեց»:
6. Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:
7. Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաեւ Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա եւս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:
8. Ցուլի արձանը

Թումանյանը այնքան չէր սիրում իր ծննդյան տոնը, որքան անվանակոչությանը: 1917 թվականի հունվարի 14-ը ձյունառատ օր էր: Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էին իրենց ընկերոջ տանն ու որոշել նվեր մատուցել մեծն բանաստեղծին: Գնել էին ցուլի սեւ արձան՝ վրան բրոնզե աղջիկ: Որոշում են նվերը փոխանցել երեք կին գրողի միջոցով: Թումանյանի մոտ նրանց գնալուց շատ չանցած ներս է մտնում բանաստեղծի պատվիրակն ու փոխանցում նրա գրությունը. «Եթե բոլորդ չգաք՝ նվերը ետ կուղարկեմ»: Երիտասարդ գրողներն ամաչելով բարձրանում են Թումանյանի տան մարմարե աստիճանները, որտեղ մեծ դահլիճում նրանց ընդառաջ է գալիս նա: Քիչ անց արդեն պարում էին՝ թեւ-թեւի տված Զորավար Անդրանիկը, Շիրվանզադեն, ինչպես նաեւ նրանց միացած երիտասարդները:
9. 13 պահարաններում պահվող գրքերը

«Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: Թումանյանն այս գրությունը փակցրել էր իր գրադարանի պատին: Բանաստեղծը կանոնավոր կրթություն չէր ստացել, բայց ամենախորը գիտելիքներ ունեցող գրողներից մեկն էր: Այդ գիտելիքները նա ստացել էր ինքնակրթությամբ: Իր կարճատեւ ու դժվար կյանքի ընթացքում նա 10 հազար գիրք էր հավաքել: Թումանյանի 10 հազար գրքից 8150-ն է պահպանվել: 2000 գիրք վերցրել ու չէին վերադարձրել: Որպեսզի այլեւս չտեսնեն ու գիրք չխնդրեն, նա 13 պահարանների ապակիները ծածկել էր նկարներով: Իսկ գրքերը չէր սիրում տալ միայն դառը փորձի պատճառով:
10. Պատի դեղատուփն ու Թումանյանի սիրտը

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:
Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:
Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:
Փետրվարի 12-16 թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:
2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից
2𝐻2Օ=2𝐻2+𝑂2
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2
2.Կալիումի քլորատի քայքայումից՝
2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2
3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2
4. Կալիումի նիտրատի քայքայումից՝
2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Ex. english
Ex. 1


Задания
Причастия и работа с ними




Упражнение 1.
Из текста выписать страдательные причастия прошедшего времени, выделить суффикс.
Мы вошли в лес, который был освещен лучами осеннего солнца. Расчищенная дорожка вела к неугомонному морю. Мы часто останавливались, пораженные яркой красотой необыкновенного леса. На пожелтевшей траве лежали опавшие листья. Березы как будто окутаны золотистой листвой, сверкавшей на солнце. Очень красивы клены, одетые в багряную листву. Часто мы видим позолоченные солнцем и осенью листья, тихо падающие на землю. Дорожки пустынны, но на них листья, печально шуршащие под ногами. Иногда попадется дача, окруженная деревянными выкрашенными масляной краской забором.
Упражнение 2.
От данных глаголов образуйте и запишите все возможные формы причастий.
Накормить, насаждать, раскаяться, обидеть, оберегать, омывать, объявить, отчаяться, зависеть, увлекать.
Упражнение 3.
Прочитайте текст и выполните задания.
Из всех слов могучего и первородного русского языка, полногласного, кроткого и грозного, бросающего3 звуки взрывным водопадом, журчащего неуловимым ручейком, исполненного говоров дремучего леса, шуршащего степными ковылями, поющего ветром, что носится и мечется и уманивает сердце далеко за степь, пресветло сияющего серебряными разливами полноводных рек, втекающих в синее море, — из всех несосчитанных самоцветов этой неисчерпаемой3 сокровищницы языка живого, сотворенного3 и, однако же, без устали творящего3, больше всего я люблю слово — воля. Так было в детстве, так и теперь. Это слово — самое дорогое и всеобъемлющее. (К. Бальмонт).
1. Найдите в тексте причастия.
2. Определите их разряд (действительные и страдательные) и время.
3. Назовите глаголы, от которых они образованы. Установите, с помощью каких суффиксов образованы причастия.
Задание 4
1. В каком ряду все слова являются причастиями?
А) перевернув, посидев, невпопад, раскидистый
Б) перепрыгнувший, решаемый, вынув, несчастный
В) гонимый, затемнена, нагретая, назначено
Г) разделенный, держащий, расставаясь, увлекая
Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:
1.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Տատանումներկ մարման պատճառը դա օդի առկայությունն է: Օսի ազդեցությամբ պայմանավորված ուժը կոչվում է դիմադրության ուժ:
2.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակի մեջ բացի թելից և գնդիկից մտնում է նաև Երկիրը: Այսպիսով ճոճանակը համարում ենք տատանողական համակարգ:
3.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
՛Այսպիսով՝ հավասարակշռության վիճակից դուրս բերված գնդիկը, ինչպես և բեռը, տատանվում են <<ինքնուրույն>>, այն է՝ շեղման հետևանքով առաջացող ներքին ուժերի ազդեցությամբ, երբ արտաքին ուժերը բացակայում են: Այդպիսի տատանումներն անվանում են ազատ:
4.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Դրա համար անհրաժեշտ ե, որ տատանողական համակարգի վրա ազդեն արտաքին ուժեր, որոնք ժամանակից կախված փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական:
5.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
6. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Եթե թելը շատ թեթև է գնդիկից, և բացի այդ, շատ երկար է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ:
7.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի։
8․Ի՞նչ է ռեզոնանսը
Հարկադրական տատանումների լայնույթի կտրուկ աճը կոչվում է ռեզոնանս:
9.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:
Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է,քանի որ նրա A և B կետերը իրար հավասար են։
The Shoemaker and the Devil

Can money buy happiness? If money doesn’t make people happy then they probably are not spending it right. Being rich implies having responsibilities and obligations which people don’t want to deal with, whereas being happy implies how well people handle their inner selves. This is what we see in the mystic story “The Shoemaker and the Devil” by famous Russian playwright and short-story writer Anton Chekhov. He wanted his readers to see that money is not everything. He does not want people to be so obsessed with being rich that they would do anything to obtain it. Chekhov used humor and other stylistic devices to reveal his story.
The story focuses on Fyodor Nilov, a poor, envious and greedy shoemaker who, was prone to drink and wanted to become rich at any expense, since he thought that all his imagined benefits came with wealth. He contemplated: “How splendid it would be if the rich, little by little, changed into beggars having nothing, and he, a poor shoemaker, were to become rich, and were to lord it over some other poor shoemaker on Christmas Eve.” So he made a bargain with the devil (thinking that grass is always greener on the other side), became rich and the devil got his soul. Yet, he discovered something he was not prepared for. He had a new wife but he did not know how to behave with her. Not only does he constantly want more and more, but he also does not become a superior person. He believed that having more money and things would give him more happiness. But in reality, it was completely different. After realizing how little all of that meant, he was too late and it was time for him to pay.
Nevertheless, if people became rich in an instant – without truly earning it – they would feel just as unsatisfied as the shoemaker. “Carriages and sledges with bearskin rugs were dashing to and fro in the street; merchants, ladies, officers were walking along the pavement together with the humbler folk. . . . But Fyodor did not envy them nor repine at his lot. It seemed to him now that rich and poor were equally badly off. Some were able to drive in a carriage, and others to sing songs at the top of their voice and to play the concertina, but one and the same thing, the same grave, was awaiting all alike, and there was nothing in life for which one would give the devil even a tiny scrap of one’s soul,” Fyodor thought.
Փետրվարի 10-17-ը, առաջադրանք , 8-րդ դասարան
Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:
Ներկայացնել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:
Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:
Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:
Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց
Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց
Առաջադրանք 2
Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:
Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական, հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:
Ռուսական՝
Ռուսաստանը հիմնական խնդիրը հայերին իր կողմը ներգրավվելն էր և նա ամեն կերպ փորձում էր օգնել հայերին: Հայերը իրենց ջոկատները կազմավորեցին, բայց քանի որ դա Ռուսաստանի վնաս էր, որ հայերը ինքնուրույն գործեն նրանք քանդեցին այդ ջոկատները և որոշ ժամանակ անց այդ ջոկատները վերամիավորվեցին ռուսական զորքերի հետ:
Թուրքական՝
Թուրքիայի խնդիրը նույնպես հայերին իր կողմը ներգրավվելն էր, սակայն Ռուսաստանն առաջ անցավ և Օսմանյան կայսրությունը պետք է դիմադրեր Հայաստանի պայքարներին: Հայերը շատ տարածքներ ազատագրեցին, գրավեցին: Օսմանյան կայսրության վիճակը այդքան էլ լավ չէր:
Հայկական՝
Հայերը այդ ժամանակահատվածում շատ լավ կարողացան կռվել թուրքերի դեմ: Ստեղծեցին իրենց ջոկատները և սկսեցին հերթով ազատագրել, գրավել տարվբեր տարածքներ, գավառներ: Հայերի վիճակը բավական լավ էր և նրանք հաղթանակած դուրս եկան կռվից:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 112-121, համացանց
Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է: