
1. Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավականին հետ էին եվրոպական առաջատար երկրներից։ Գլխավոր պատճառը ստեղծված հասարակության բնույթն էր։ Նոր դարաշրջանում երկար ժամանակ այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ պատճառով անվանվել էր ավանդական հասարակություն։ Նրան բնորոշ են մարդկանց՝ սովորույթների և ավանդույթների վրա հիմնված հոգևոր կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները։
2. Այդպիսի հասարակություններ գոյություն ունեին Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։ Իմ կարծիքով, ոչ Հայստանը չի մտնում այդ երկրների մեջ։
3. Երկիրը բաժանված էր փաշայությունների, որոնք կառավարում էին փաշաները։ Օսմանյան սուլթաններին չհաջողվեց ստեղծել ամուր վարրական, տնտեսական, մշակութային կառույց։ Օսմանյան տերությունում ապրում էին բազմաթիվ ժողովուրդներ։ Արտադրության, առևտրի և մշակույթի ոլորտներում առավելապոս զբաղված էին հուները, հայերը, արաբները, ասորիները և այլն։
4. Վերջիններս լայնորեն օգտագործում էին տերութան հպատակ ժողովուրդների, քրիստոնաների ազատագրական պայքարը։ Տերության անկումային ընթացքից փուրքական վերնախավը փորձում էր դուրս գալ բարենորոգումների ճանապարհով։ Փորձեցին ուժեղացնել բանակը, կառավարման համակարգը և զիջումների միջոցով կանխել հպատակ քրիստոնյա ժողովուրդների պայքարը։ Բայց նրանց մոտ չստացվեց, որովհետև նրանք նաև Ռուսաստանի հետ պատերազմի մեջ էին և զուգահեռ չէին կարողանում լուծել իրենց խնդիրները։ 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով:
Օսմանան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարը միջազգային դիվանագիտության մեջ XVIIIդ․ երկրորդ կեսին ձևակերպվեց Արևելյան հարց անունով։ Մեծացավ տերության կախվածությունը այլ եվրոպական պետություններից:
5. XVIIIդ․ վերջում սկսվեց բարենորոգումների ուղով զարգացումը։ Ստեղծվեցին նոր զինվորական ստորաբաժանումներ և հիմնվեցին ռազմանակն ուսումնարաններ։ Iսկ Մահմուդ II-ը 1826թ․ վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաաժանումները։ Բայց ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և ստիպված սկսեց ճանաչել Հունաստանի անկախությունը։ Բայց որոշ ժամանակ հետո 1839թ․ սկսվեց արևմտյան բարենորոգումների նոր փուլ։ Նախատեսվում էր ապահովել մուսուլմանների իրավահավասարություն մուսուլմանների հետ։ Բայց դա նրանց մոտ չստացվեց։
6. Իրանը նոր ժամանակների խոշոր երկրներից էր։ XVIIթ․ կեսերից Իրանը մտավ անկման ժամանակաշրջան։ Պետություն ղեկավարում էր շահը։ Պետությունը բաժանված էր խանությունների, որոնք ղեկավարում էին խաները։ 1722թ․ անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը։ Սակայն որոշ ժամանակ անցավ և Նադիր շահը եկավ և կարճ ժամանակով Իրանին դուրս բերեց այդ վիճակից և ստեղծեց ուժեղ պետություն։ Բայց նրանից հետո երկրիը նորից թուլացավ։ 1796թ․ Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը։ Այդ ցեղի առաջնորդը, հիմնադիրը, խանը Աղա Մոհամմադն էր։ Բայց նրան չհաջողվեց ուժեղացնել երկիրը և մեկ տարի անց նրան Շուշիում քնած ժամանակ սպանեցին։ Նրա և Ռուսաստանի միջև շարունակվում էր Կովկասի համար պատերազմը, որը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։
7. 1828 թվականի Փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը՝ Ռուսաստանի և Իրանի միջև։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Երևանի ու Նախիջևանի խանությունները, և Իրանը Ռուսաստանին վճարեց 20 միլիոն ռուբլի ռազմատուգանք։ Այս պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, որով ոչ միայն այդ երկրի հյուսիսը, այլև Կասպից ծովը վերցնելով իր ազդեցության տակ։
8. 1841թ․ ստերագրված առևտրական պայմանագրով անգլիացիները կարող էին, հսկել Իրանի տնտեսությունը։ Իրանը կորցնելով իր ամբողջ ուժը, Նոր դարերի երկրորդ փուլում վերածվեց Անգլիայի և Ռուսաստանի կիսագաղութի։




