Դինամիկա

Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ177-178 խնդիրներ29․30,31,32,33,37-ից մինչև 46

29. а=F/m
a=6/3=2*մ/վ^2
F=6Ն
m=3կգ

30. a=F/m
a=90/60=1,5*մ/վ^2
F=90
m=60

31. m=F/a
m=6/2=3տ կամ 3000կգ
F=6
a=2

32. F=ma
F=0,2*200=40Ն
m=0,2
a=200

33. m=F/a
m=2/8=0,25կգ
F=2
a=8

37. a=F/m
8=60/m —> 8 փոքրացրինք 4 անգամ, որ ստացվի 2: F=60/4=15Ն
a=8
F=60

38. a=F/m
2=F/10 —> 10 փոքրացրինք 2 անգամ, որ ստացվի 5: a=2*2=4մ/վ^2
a=2
m=10

Թեման․ներածություն։Նյուտոնի օրենքները

1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:

2․Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:

3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:

4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդո ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին:

Բանաձևեր․
a = F/m
F = ma
a – մարմնի արագացում
F – մարմնի վրա ազդող ուժ
m – մարմնի զանգված

5․Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը արագացմամբ շարժվում է, այն դեպքում, երբ մենք մեծացնում ենք նրա վրա ազդող ուժը, որքան ուժը մեծ լինի այնքան մեծ կլինի արագությունը։

6․Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
 Օրինակ՝ վերցնենք երկու մագնիսներ, որոնք դրված են սայլակների վրա և մոտեցնենք իրար, ու հեռացնենք ձեռքերը, այդ դեպքում մագնիսների օգնությամբ սայլակները հետ կգնան, որովհետև նրանց վրա ազդում է փոխազդեցության ուժերը։ Մի այլ օրինակ՝ սահնակը հրելիս ազդում ենք նրա վրա, սակայն միաժամանկ զգում ենք նրա ազդեցությունը մեր ձեռքերին։

Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները (13)

Առաջադրանքներ

1) Հաշվեք.

ա) 1
բ) 1
գ) 1
դ) 1
ե) 3
զ) 3
է) -10/3
ը) 0,22

2)
 Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով.

ա) 23
բ) 28
գ) 3-2
դ) 22
ե) 3-1
զ) 3-4
է) 51
ը) 4-2
թ) 5-2
ժ) 1
ի) 92
լ) 21
խ) 54

3) Խնդիրներ
ա. 
30% -անոց սպիրտի լուծույթը պարունակում է 56 գ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:
80գ

բ. 35% -անոց աղի լուծույթը 39 կգ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:
60կգ

գ. 25%-անոց սպիրտի լուծույթը պարունակում է 30գ սպիրտ: Գտե՛ք լուծույթի կշիռը:
120գ

Լրացուցիչ առաջադրանքներ

4) Հաշվեք.

ա) 1/16
բ) 1/3
գ) 1/81
դ) 1
ե) 9/20
զ) 9/20
է) 1/20
ը) -16
թ) 3/16
ժ) 0
ի) 2
լ) 1

5) Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով,

ա) a7
բ) a5
գ) a7
դ) a11
ե) a24
զ) a10
է) (a*b)7
ը) (a*b)4

6) Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով,

ա) a-1
բ) a1
գ) a3
դ) a0
ե) a-10
զ) a9
է) a-3
ը) a-5
թ) a1
ժ) a9
ի) a-3
լ) a8

Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Արևելքի ավանդական հասարակությունները

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն
    Ավադնական կայսրությանը բնորոշ են
  • պետության բացառիկ դերը
  • սովորույթ ների և ավանդույթների վրա հիմնված մարդկանց հոգևոր կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները։
  • միահեծան ղեկավարը` շահ, սուլքան, արքա, կայսր
  • մեծ պետական ապառատ
  • հզոր բանակ
  • միահեծան ղեկավարի հիմնական հենարանն է բանակը, ոստիկանությունը, դատարանը
  • ոչ արդիական տնտեսություն, հիմնական գյուղատնտեսություն, արհեստ, չզարգացած արդյունաբերություն
  • մարդու իրավունքների անտեսում
  • դասային կարուցվածք
  • բացի Չինաստանից, կրթության անհասանելիություն հիմնական ժողովրդին
  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ
    Նոր ժամանակներում Ասիայի երկրներն իրենց զարգացմամբ սկսեցին հետ մնալ եվրոպական երկրներից։ Դա պայմանավորված էր արևելյան հասարակություններին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա գալիս էր հնուց։ Ամբողջ երկրի մասշտաբով հասարակական աշխատանքները ի վիճակի էր կազմակերպել և ղեկավարել պետությունը։
  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:
    1789-1807թթ.-Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։
  • 1808-1839թթ.-Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը
  • 1826թ.-Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը
  • 1839 և 1856թթ.-Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին
  • 1863թ.-Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»
  • 1796թ.-Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ
  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը
    Oսմանյան կայսրությունը թուլանում էր նաև Ռուս֊Թուռքական պատերազմների պատճարով: Փորձեր են կատարվել բարենորոգումներ անել ու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել հպատակ ժողովուրդնեի համար, սակայն հիմնականում ոչինչ չարվեց:
  • Իարննել էր թուալնում և քանդվում: Ռուս֊Պարսկական անհաջող պատերազմից հետո Իրանը կորցրեց Արևելյան Հայասատնի մեծ մասը: Հետագայում, չնայած որոշ Իրանական ղեկավարների հաջողությունների ու ջանքերի ինչպես օրինակ, Նադիր Շահի, Իրանը շատ ավելի թուլացավ եու կախման մեջ ընկավ Ռուսաստանից և Անգլիայից:
  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/
  • Հայ-իրանական առնչություններն իրենց արմատներով գնում են դարերի խորքը: Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթերի հետևանքով: Սելջուկ թուրքերի, իսկ ավելի ուշ` նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթերի և գերեվարության հետևանքով Իրանում հայկական նոր գաղութներ են առաջացել:
  • Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի։ Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիական ռասային‌, հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օրինակ, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։
  • Աննախադեպ է եղել հատկապես Շահ Աբբաս 1-ի (1587-1629թթ.) կազմակերպած զանգվածային բռնագաղթը 1604-1605 թվականների ընթացքում, որի հետևանքով Իրան է բռնագաղթվել 150-200 հազար մարդ, ովքեր հաստատվել են ժամանակի մայրաքաղաք Սպահանում, որտեղ ջուղայեցիները հիմնել են Նոր Ջուղա ավանը: Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից՝ դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ։ Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից՝ հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա։
  • Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները։ Մեծ թվով հայեր են մասնակցել 1979 թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը։ 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88 թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են։ Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։ Իրանական Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։
  • 19-րդ դարի սկզբին արդեն Իրանում բնակվել է շուրջ 400 հազար հայ: Սակայն 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի տիրապետության տակ մնացած շուրջ 45 հազար հայ տեղափոխվել է Երևանի և Նախիջևանի խանություններ:
  • Ներկայումս` ԻԻՀ Սահմանադրությանը համաձայն, Իրանի հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որին շնորհվել է ներքին մշակութային, համայնքային և կրոնական ինքնավարություն: Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում։ Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայումս իրանահայերի թիվը քրիստոնյա-առաքելական 560.000 մարդ է, (չհաշված պարսկացած հինգ միլիոն հայերը), որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։
  • Իրանում հայկական առաջին հասարակական–քաղաքական կազմակերպություններն ու միությունները ձևավորվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով։ Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է։ Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր։ Ամենահայտնին «Ալիք» օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը։
  • Ներկայումս Իրանում բնակվում է շուրջ 80 000 հայ: Գործում է մի քանի տասնյակ հայկական դպրոց: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ են ու առևտրականներ, կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ:

Առաջադրանք 2

Ավանդական հասարակություն-Հնդկաստան-Չինաստան

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Հնդկաստանի, Չինաստանի ժամանակագրությունը:
    1600թ․ – Արևելահնդկական ընկերություն
    1644թ․ – Պեկինի գրաում և Ցին դինաստիայի հիմնում
    1839-1842թթ – Ափիոնի առաջին պատերազմ։
    1857թ․ – Անկախության համար առաջին պատերազմը Հնդկաստանում
  • Համեմատել նոր ժամանակների Հնդկաստանը և Չինաստանը
    Չինաստանը ավելի զարգացած է քան Հնդկաստանը։ Նաև ռազմական ուժով ավելի է Չինաստանը։ Իսկ տնտեսապես ավելի զարգացած է Չինաստանը
  • Ներկայացնել հետաքրքիր փաստեր 21-րդ դարում Հնդկաստանի, Չինաստանի մասին:
    Չինաստան
    1. Չինաստանը համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթությունը:
  • 2. Այս երկրում հայտնաբերված հնագիտական ​​գտածոները 8000 տարեկան են:
  • 3. Չինաստանում գտնվող մեծահարուստները անհրաժեշտության դեպքում վարձում են դոփելգաներ և նրանց փոխարեն ուղարկում բանտ:
  • 4. Չինաստանը մեղավոր է Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտվածության 29% -ի համար:
  • 5. Չինաստանն ավելի շատ անգլերեն խոսողներ ունի, քան Միացյալ Նահանգները:

    Հնդկաստան
    1. Ժամանակակից Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից մարդկանց նախնիներով մոտ 500 հազար տարի առաջ:
    2. 2014թ. տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հնդկաստանի պառլամենտ են անցել 668 կին և 5 տրանսսեքսուալ:
    3. Հնդիկներն աշխարհում առաջինն են սկսել կերակուրը համեմել սև պղպեղով:
    4. Հնդկաստանում ազգային սպորտաձևը խոտի հոկեյն է, իսկ ամենապոպուլյարը՝ քրիքեթը: Հնդկաստանի հավաքականն ավելի շատ օլիմպիական մեդալ է նվաճել խոտի հոկեյում, քան յուրաքանչյուր այլ երկրի հավաքական:
    5. Հնդկաստանը յոգայի հայրենիքն է:

Լսողական վերլուծիչ

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։ կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։

2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։

3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:
Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ

4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։

Հետաքրքիր է իմանալ․

Ձայնի բարձրությունը չափվում է դեցի բելերով (դԲ): Ընկնող տերևի առաջացած աղմուկը հավասար է 10 դԲ: Պարզ է, որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է, քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև սովորական զրույցի աղմուկը (60 դԲ): Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության
հաﬔրգը կամ 140 դԲ ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար
է պահպանել հոգեկան հավասարակշռություն: Դպրոցի դասաﬕջոցին առաջացած աղմուկն իր ու ժով չի զիջում այդպիսի ազդեցությա նը:
Պարզվել է, որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել
ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի հռնդյունի հզորությանը: Ահա թե ինչու «գրպանի երաժշտության» սիրահարները պետք է զգուշանան, քանի որ իրենց
վտանգում են աստիճանական խլացման:

Կարդում ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները

ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:

-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…   

Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.

-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:  

-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.

-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:

Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:

-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:   

Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:   

Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:  

Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:

Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.

-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…

 Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.

-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…

Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:

Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:  

Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:    

Եր-բե՛ք:

Читать далее «Կարդում ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները»

Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք մանկությունից ապրում ենք ընտանիքում։Ընտանիքը համարվում է հասարակության հիմք։

Ընտանիքում լինում են որոշ կանոններ։Դրանց բքացակայության դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ։

Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատական անձ, անգամ ընտանիքից դուրս մեծանալիս մարդուն անհրաժեշտ են այն հմտությունները, որոնք կօգնեն իրեն ձևավորել իր ապագան։

Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ծնողները և զավակները։

Լեզուն ազգային ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որը միավորում է ազգը և կոչվում է մայրենի։Մայրենի լեզուն ձևավորում է ազգը։

Կան ժողովուրդներ, որոնք խոսում են մևնույն լեզովով, օրինակ՝ Անգլիան և Ամերկիան խոսում են անգլերենով։ Նաև կան ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝Լեհաստանը և Ռուսաստանը։

Ազգի կարևորագույն հայտանիշներից է նաև կրոնը։Հայերը ազգությունը ընդունելով որպես պետական կրոն իմաստ դրեցին քրիստոնեության մեջ։

Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը:Մշակույթը մարդկույթան հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունն է։

Մշակույթային աժրժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից։Մշակույթակույթային արժեքների լավագույն օրինակները այնուհետև դառնում են այլ ազգերի սեփականությունը։ Դրանց օրինակներ կարող են լինել նաև երգը, պարը, նվագարանները և այլն։