Ապրիլի 10-14: Նախագիծ ` Զատկային ծես

Սիրելի սովորողներ ,տանը` ընտանեկան միջավայրում պատրաստել ծիսական զատիկի ձվերի ներկումը ։ Մեկնաբանել բնական ներկանյութերի և քիմիական գույների տարբերությունը ։ Ձեր ընտրված գունանյութերի և զարդարված ծիսական զատիկի ձուն, ներկայացնել և մեկնաբանել տեսանյութերով և պատկերներով։

Նպատակը՝

*Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական։
*Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
*Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը
*Ձվի հետ կատարվող փորձերում,դիտարկել քիմիական երևույթները

Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար

Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Օգտակար խորհուրդներ՝
Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:

Ձվի ներկում սուրճով (դարչնագույն)

Սա կարելի է համարել ձվերը ներկելու ամենաարագ ու հեշտ տարբերակը: Ներկելու գործընթացն առանձնապես ուշադրություն ու հսկողություն չի պահանջում:
Առաջնային խաշում ենք ձվերը մինչև վերջնական պատրաստ լինելը, այնուհետև պահում սառը ջրի տակ ու փոքր-ինչ հովացնում:
Եփում ենք սև սուրճը՝ 500մլ ջրի համար օգտագործելով 6-8 թեյի գդալ սուրճ: Պատրաստի սուրճը լցնում ենք խորը տարայի կամ բաժակի մեջ, ապա ձվերը զգուշությամբ ընկղմում նրա մեջ ու թողնում այդպես 2,5-3 ժամ՝ մինչև ցանկալի երանգի ստանալը:

Ձվի ներկում կարկադեով (երկնագույն)

Կարկադեով ձվի ներկումը շատ հեշտ է: Պատրաստում ենք կարկադեն մուգ կարմիր երանգով, լցնում խորը ամանի մեջ, այնուհետև նախապես խաշած ձվերը զգուշությամբ տեղափոխում թուրմի մեջ ու թողնում այդպես մի քանի րոպե:
Անպայման ուշադիր եղեք և ձվերը երկար ժամանակով թուրմի մեջ մի թողեք, այլապես հնարավոր է ստանաք տհաճ մոխրագույն երանգ:

Ձվի ներկում սպանախով (կանաչ)

Սկզբի համար լվանում ու չորացնում ենք սպանախը, փաթաթում ձվի վրա և վրայից թելով ամրացնում մի քանի տեղից: Այնուհետև տեղադրում ենք ջրի մեջ և եփում մինչև ձվերի պատրաստ լինելը: Կարելի է եփելուց հետո ևս 15 րոպե ձվերը թողնել ջրի մեջ, որպեսզի ավելի հագեցած կանաչ գույն ստանանք:

Ձվի ներկում բազուկով (վարդագույն)

Վերցնում ենք միջին չափսի 2 հատ բազուկ ու խորանարդիկներով կտրատում, ապա ավելացնում 1/4 բաժակ սպիտակ քացախ և 3 բաժակ ջուր: Զանգվածը դնում ենք գազօջախին ու եռացնում, որից հետո թուլացնում ենք կրակն ու եռացնում ևս 30 րոպե:
30 րոպեից հետո քամում ենք զանգվածը: Բազուկից ստացված կարմիր հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե (ջրի մեջ ավելի երկար պահելու դեպքում կստանանք լավ մուգ վարդագույն՝ կարմիրին մոտ երանգ):
Ահա և վերջ: Խոստովանեք, որ հեշտ է 🙂

Ձվի ներկում զաֆրանով (նարնջագույն)

Եթե ունեք զաֆրան (шафран), ապա կարող եք ներկել ձվերն ու ստանալ գեղեցիկ նարնջագույն երանգ: Դրա համար 2 պտղունց զաֆրանը լավ խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռման ջուր: Լավ խառնում ենք և թողնում այդպես մնա 5-10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Այնուհետև ստացված լուծույթի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերը և թողնում նվազագույնը 30 րոպե: Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ նարնջագույն երանգ, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել զաֆրանի չափաբաժինը։

Ձվի ներկում կաղամբով (կապույտ)

Կաթսայի մեջ լցնում ենք 400գր մանր կտրատած կարմիր կաղամբ, 1/4 բաժակ քացախ ու 1լ ջուր: Հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի, այնուհետև թուլացնում կրակը և եռացնում ևս 30 րոպե:
Քամում ենք ստացված զանգվածը: Հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե:
Արդեն կապույտ երանգ ստացած ձվերը հանում ենք ջրից և չորացնում 🙂

Ձվի ներկում քրքումով (դեղին)

2 թ/գդ քրքումը խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռացրած ջուր, լավ խառնում և թողնում այդպես 10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Նախապես խաշած ձվերը տեղադրում ենք ստացված խառնուրդի մեջ ու թողնում այդպես 30 րոպեից ոչ պակաս մինչև ցանկալի երանգի ստացումը:
Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ դեղին, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել քրքումի չափաբաժինը:

Ձվի ներկում սոխի կեղևով (դարչնակարմրավուն)

Վերցնում ենք 4-5 հատ սոխ և կեղևազրկում: Կեղևները լցնում ենք կաթսայի մեջ ու վրան ավելացնում 4 բաժակ ջուր: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո թուլացնում կրակը ու եռացնում ևս 15 րոպե: Ջրին ավելացնում ենք 3ճ/գդ աղ և 3 ճ/գդ սպիտակ քացախ:
Տեղադրում ենք հում ձվերը սոխի կեղևներով ջրի մեջ ու եռացնում 10 րոպե՝ մինչ ցանկալի երանգի ստացումը:

Գործնական Քերականություն

1․Կազմի՛ր հեռանալ, վախենալ, լողալ, բայերի դերբայական համակարգը։

ԴերբայՀիմքՎերջավորություն
ԱնորոշԿարդ, պատմալ, ել
Ենթակայականկարդ, պատմացող, ող
Հարակատարկարդ, պատմացած, ած
Համակատարկարդ, պատմալիս, ելիս
Անկատարկարդ, պատմում, ում
Վաղակատարկարդ, պատմացել, ել
Ապակատարկարդ, պատմալու, ելու
Ժխտականկարդ, պատմա, ի

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտի (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծի (ստեղծել) և, հավանաբար, կկարողանա (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

ա) ներկա
բ) անցյալ

3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր (ննջի, ննջեր), որ նրան բռներ (բռնի, բռներ) և ուտեր (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

4․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

ա) երրորդ, հարյուր քսան, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, տասնյոթերորդ, քառասուներորդ։

բ) տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

գ) վաթսուն

Ձկներ

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են:

Նրանք ունեն 20 հազարից ավել տեսակ։

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:

2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:

3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:

Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:

Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝

1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

Ձկների մարմինը արտաքինից պատված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա:

Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝

II. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:

III. Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:

Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:

Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով:

Ներքին կառուցվածք

Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:

Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:

Բազմացում

Ձկները հանդիսանում են բաժանսեռկենդանիներ են:

1. Արտաքին բեղմնավորում

Ե՛վ արական, և՛ իգական սեռական բջիջները դուրս են բերվում արտաքին միջավայր: Արտաքին միջավայրում, արտաքին գործոնների ազդեցությամբ էլ դրանք հանդիպում են և բեղմնավորվում:

Սաղմի զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում, սաղմը սնվում է ձվաբջջի պաշարանյութերով:

2. Ներքին բեղմնավորում

Արական սեռական բջիջները էգի համաձայնությամբ տեղափոխվում են նրա սեռական ուղիներ: Էգի սեռական ուղիներով սպերմատոզոիդները շարժվում են դեպի ձվաբջիջ և կատարվում է բեղմնավորում:

Սաղմը զարգանում է մոր արգանդում և սնվում մոր օրգանիզմի հաշվին:

Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Ձվադրում

Ձվադրման համար ձկները հիմնականում մտնում են գետերը, քանի որ գետի ջուրը ավելի քաղցրահամ է, պարունակում է ավելի շատ թթվածին և լույս: Հայտնվելով գետի ջրային ավազանում՝ էգը ձվադրում է գետի հատակին՝ ձկնկիթը ամրացնելով ավազին, քարերին կամ բույսերին: Ձկնկիթի յուրաքանչյուր հատիկ իրենից ներկայացնում է մեկ ամբողջական ձվաբջիջ, որը հարուստ է սննդարար պաշարանյութերով: Գետերի հոսանքին հակառակ լողալուց և սննդարար նյութերի մեծ մասը ձկնկիթին որպես պաշարանյութ տրամադրելուց, ձվադրելուց հետո ուժասպառ հանձնվում է գետի հոսանքին: Արդյունքում նրանց մոտավորապես կեսը սատկում է:

Բեղմնավորում

Ձվադրելուց հետո արուները ձկնկիթի վրա լցնում են իրենց արական սերմնահեղուկը: Դրան հաջորդում է ջրում բեղմնավորումը և սաղմի ձևավորումը:

Ձկների բազմացումը և զարգացումը

Ձկների բազմացումը և զարգացումը

Ձկները հանդիսանում են բաժանսեռկենդանիներ են:

53.jpg

Ողնաշարավոր կենդանիների պատմական զարգացման ընթացքում ձևավորվել է բեղմնավորման 2 հիմնական տեսակ՝

1. Արտաքին բեղմնավորում

Ե՛վ արական, և՛ իգական սեռական բջիջները դուրս են բերվում արտաքին միջավայր: Արտաքին միջավայրում, արտաքին գործոնների ազդեցությամբ էլ դրանք հանդիպում են և բեղմնավորվում:

Սաղմի զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում, սաղմը սնվում է ձվաբջջի պաշարանյութերով:

2. Ներքին բեղմնավորում

Արական սեռական բջիջները էգի համաձայնությամբ տեղափոխվում են նրա սեռական ուղիներ: Էգի սեռական ուղիներով սպերմատոզոիդները շարժվում են դեպի ձվաբջիջ և կատարվում է բեղմնավորում:

Սաղմը զարգանում է մոր արգանդում և սնվում մոր օրգանիզմի հաշվին:

Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

36.jpg

Տարբերում ենք ձկների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.

  • ձկնկիթի զարգացում,
  • գաղթ,
  • ձվադրում,
  • բեղմնավորում,
  • սաղմնային զարգացում:

Ձկնկիթի զարգացում

Էգ ձկան կենտ իգական սեռական օրգանում՝ ձվարանում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Էգի ձվարանում հասունացած ձվաբջիջների թիվը հասնում է հսկայակական քանակի, օրինակ՝ ձողաձկան դեպքում մոտ 1 մլն, թառափը՝ 2,5 մլն, լուսնաձուկը՝ 600 մլն:

Որոշ տեսակի ձկներ, օրինակ՝ շնաձկները, կատվաձկները ունեն ներքին բեղմնավորում և կենդանածին են:

Հասունացած ձվաբջիջների տեղափոխումը էգի օրգանիզմից արտաքին միջավայրի սուբստրատի վրա կոչվում է ձվադրում:

51.jpg

Ձկան ձվադրած ձվաբջիջների ամբողջությունը կոչվում է ձկնկիթ:

Ձկան ձվադրումը կատարվում է հետանցքի ետևում գտնվող միզասեռական անցքով:

Մշակված ձկնկիթը կոչվում է խավիար, պարունակում է մարդուն պիտանի սննդանյութեր և հանդիսանում է նրբահամ և թանկարժեք խորտիկ:

37.jpg

Ձկնկիթում ձվաբջիջների հսկայական քանակությունը պայմանավորված է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններով: Ջրի աղայնությունը, ճնշումը, գիշատիները, լույսի քանակը և այլ գործոններ կարող են խաթարել ինչպես բեղմնավորումը, այնպես էլ հետագա զարգացումը: Հետևաբար որոշակի քանակով սերունդ թողնելու նպատակով ձկները մեծացնում են բեղմնավորման ինտենսիվությունը:

Գաղթ

Ապագա սերնդի հուսալի զարգացումը ապահովելու համար ձկները ձվադրման նպատակով տեղափոխվում են ավելի ապահով ջրատարածքներ, որտեղ կան ձկնկիթի պահպանման և զարգացման ավելի լայն պայմաններ:

Եվրոպական օձաձուկ— ձվադրման նպատակով Հյուսիսային Եվրոպայի գետերից գաղթում է Ատլանտյան օվկիանոս:

Կետա — Ճապոնական ծովից ձվադրման նպատակով լողում է դեպի Հեռավոր Արևելքի գետաբերանները:

Սապատաձուկ — Օխոտի ծովից մտնում է Կամչատկայի հորդառատ գետերը:

Ռուսական թառափ — ձվադրելու նպատակով Կասպից ծովի հյուսիսային շրջաններից խմբերով գաղթում է դեպի Վոլգայի դելտան:

43.jpg

Ձվադրում

Ձվադրման համար ձկները հիմնականում մտնում են գետերը, քանի որ գետի ջուրը ավելի քաղցրահամ է, պարունակում է ավելի շատ թթվածին և լույս: Հայտնվելով գետի ջրային ավազանում՝ էգը ձվադրում է գետի հատակին՝ ձկնկիթը ամրացնելով ավազին, քարերին կամ բույսերին: Ձկնկիթի յուրաքանչյուր հատիկ իրենից ներկայացնում է մեկ ամբողջական ձվաբջիջ, որը հարուստ է սննդարար պաշարանյութերով: Գետերի հոսանքին հակառակ լողալուց և սննդարար նյութերի մեծ մասը ձկնկիթին որպես պաշարանյութ տրամադրելուց, ձվադրելուց հետո ուժասպառ հանձնվում է գետի հոսանքին: Արդյունքում նրանց մոտավորապես կեսը սատկում է: 

42.jpg

Բեղմնավորում

Ձվադրելուց հետո արուները ձկնկիթի վրա լցնում են իրենց արական սերմնահեղուկը: Դրան հաջորդում է ջրում բեղմնավորումը և սաղմի ձևավորումը:

44.jpg

Սաղմնային զարգացում

Բեղմնավորումից հետո առաջացած սաղմը սնվում է ձվաբջջին բնորոշ հատուկ օրգանի՝ դեղնուցապարկի մեջ պահեստավորված սննդանյութերի հաշվին: Բեղմնավորումից որոշակի ժամանակ անց ձկնկիթից դուրս են գալիս թրթուրները: Տարբեր ձկների մոտ ձկնկիթում սաղմնային զարգացման ժամանակաշրջանը տարբեր է: Այսպես օրինակ.

  1. բեղմնավորումից 3−4օր անց (ծածան, կողակ, պերկես),
  2. բեղմնավորումից 1,5−2 ամիս անց (իշխան, սիգ, կարմրախայտ):

Թրթուրները աճելով դեղնուցապարկի հաշվին՝ վերածվում են մանրաձկան մատղաշների: Մանրաձկան փորի վրա դեռևս տեսանելի է փոքրիկ դեղնուցապարկը, որը սննդանյութերի սպառմանը զուգահեռ անհետանում է:

47.jpg

Սերնդի խնամք

Կենդանի օրգանիզմները կյանքի զարգացման ընթացքում մշակել են տեսակի պահպանման 2 դրսևորում՝ կա՛մ մեծ բեղունություն, կա՛մ սերնդի նկատմամբ խնամք:

Չնայած այն հանգամանքին, որ ձկները ինքնապահպանման հիմնական մեխանիզմ դիտարկում են մեծ բեղունությունը՝ որոշ ձևեր այնուհանդերձ հոգ են տանում իրենց սերնդի մասին:

Այսպես օրինակ՝

Եռասեղ փշաձուկ — էգը ջրային բույսերից կառուցում է բուն, որի մեջ դնում է 60−70 ձկնկիթ: Արուն բեղմնավորումից հետո պաշտպանում է և՛ ձկնկիթը, և՛ մատղաշը:

Տիլյապի — բնակվում է աֆրիկյան քաղցրահամ ջրերում, որտեղ դնում է մոտ 300 ձկնկիթ: Բեղմնավորումից հետո արուն ձկնկիթը պահում է իր բերանում, որտեղ էլ զարգանում է մատղաշը:

Ծովաձիուկ — նրանց արուները փորիկի վրա ունեն հատուկ պարկ՝ ձվերի և մատղաշների համար:

52.jpg

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

Ինչպես արդեն գիտեք, ձկներըպատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

1. Կռճիկային ձկների դաս

2. Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

62.jpg

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

60.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը

I. Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով: 

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Ներկայացուցիչներն են՝  

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից: 

68.jpg

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Ներկայացուցիչներն են՝

73.jpg

Էլեկտրական կատվաձուկ

74.jpg

II. Ոսկրային ձկների դաս

Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:

Թառափանմանների կարգ

Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:

Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:

Ներկայացուցիչներն են՝ 

82-w1375.jpg

Սաղմոնանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:

Ներկայացուցիչներն են.

Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:

Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:

Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

87.jpg

Ծածանանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.

93.jpg

Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ:  

Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:

Տառեխանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.

Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

Վրձնալողակ ձկների ենթադաս

Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:

Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:

Երկշունչ ձկների ենթադաս

Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է: 

99.jpg

Ձկների ներքին կառուցվածքը

Ձկների ներքին կառուցվածքը

Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:

Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

184_zolotaya-r.gif

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

1. Հաղթահարել ջրի դիմադրությունը և լողալ ջրի հոսանքին համարժեք. ձկների երկկողմանի տափակացած, լորձապատ, շրջհոսելի և կտրուկ չհատվածավորված մարմինը լուծում է այդ խնդիրը:

2. Պահպանել հավասարակշռություն ջրում. ձկների լավ զարգացած և ըստ գործառույթների տարբերակված ուղեղը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:

3. Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ 2 զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:

4. Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ձկները հնագույն, միջավայրին առավելագույնս հարմարված և ակտիվ կենսակերպ վարող են: 

60.jpg

Մարսողական համակարգ

Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:

Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:

Ձկները արդեն իսկ ձեռք են բերել լավ զարգացած մարսողական գեղձեր՝ լյարդև ենթաստամոքսային գեղձ. դրանք դուրս են տեղակայված մարսողական խողովակից և ծորաններով բացվում են բարակ աղիքում:

Սննդի հիմնական մարսումը կատարվում է ստամոքսում՝ իր իսկ մարսողական հյութերի ազդեցությամբ և բարակ աղիներում՝ մեծամասամբ մարսողական գեղձերի արտադրած հյութերի ազդեցությամբ:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. հաստ աղիք, 7. հետանցք

17.jpg

Արտազատական համակարգ

Ողնաշարավորների օրգանիզմումկենսագործունեության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկըձևավորում են մեզ:

Ձկների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. մարմնի խոռոչում տեղակայված զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ,

2. հեղուկ արգասիքների անցում արյան կազմից ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում,

3. երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ,

4. միզածորաններով մեզի կուտակում միզապարկում,

5.միզանցքով մեզի հեռացում օրգանիզմից:

image013.jpg

Շնչառական համակարգ

Բնագիտության դասընթացից արդեն գիտեք, որ գազերը՝ այդ թվում նաև O2-ը, լուծվում են ջրում: Ջրում լուծված O2-ով շնչում են նաև ձկները: Ջրից նրանում լուծված O2-ը կլանելու համար ձկներն ունեն լավ զարգացած ջրային շնչառության օրգաններ՝ խռիկներ:

Եթե ուշադիր դիտեք ձկանը, կտեսնեք, որ նա անընդհատ բաց ու փակ է անում բերանը՝ ջուր կլանելով. այդպես ձուկը շնչում է ջրում:

Ձկների օրգանիզմումO2-ը բջիջներին հասնում է արյան միջոցով:

Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում շնչառական և արյունատար համակարգերը միասին կազմում են մեկ ընդհանրական գործառնական միավոր:

Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:

Խռիկները ունեն հետևյալ կազմությունը.

1.Խռիկային կափարիչներ — անընդհատ բացվել — փակվելով հեռացնում են ջուրը և պաշտպանում խռիկները:

2.Խռիկային աղեղներ — կերակրափողի կտրատված, հաստացած կռճիկանման գոյացություններ, որոնք հենքի դեր են կատարում:

3.Խռիկային առէջներ — յուրօրինակ ցանցի դեր են կատարում, սպիտակ գույն ունեն և մաղի նման պահում են կերը կլանում, որպեսզի ջրի հետ չհեռանա:

4.Խռիկային թերթիկներ — մազանոթներով հարուստ, կարմրավուն գոյացություններ են, որտեղ իրականացվում է գազափոխանակություն:

Այսպիսով, գազափոխանակության հերթականությունը հետևյալն է՝

1. բերանով ջրի մուտք դեպի կլան,

2. խռիկային առէջներով ջրի անցում,

3. խռիկային թերթիկների ողողում ջրով,

4. գազափոխանակություն արյունատար մազանոթների և ջրի միջև,

5. խռիկային աղեղներից ջրի հեռացում խռիկային կափարիչներով:

20.jpg

Արյունատար համակարգ

Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:

Ձկներն ունեն երկխորշ սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից:

Արյունը ձկների փորոքից դուրս բերող անոթը աորտան է, որը ճյուղավորվում էզարկերակների:

Արյունը ձկների նախասիրտ բերող անոթը երակներն են:

Ձկներն ունեն արյան շրջանառության մեկ շրջան.սկսվում է փորոքից և ավարտվում է նախասրտում:

O2-ով հարուստ արյունը նշում ենք կարմիր գույնով. կոչվում է զարկերակային արյուն:

CO2-ով հարուստ արյունը նշում ենք կապույտ գույնով. կոչվում է երակային արյուն:

Ձկների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝

1. փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ խռիկային թերթիկներ,  

2. գազափոխանակություն օդի և արյան միջև,

3. մեջքային աորտայով զարկերակային արյան շարժ դեպի հյուսվածքներ,

4. նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,

5. երակներով երակային արյան վերադարձ դեպի նախասիրտ:

imageproxy.png

Ձկների սրտում, այսպիսով, առկա է միայն երակային արյուն:

Նյարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգըկազմված է`

I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում

III.նյարդերից — որոնք դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են որոշակի ակտիվություններ և ունեն հստակ հերթագայություն՝

1.Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ — դուրս են գալիս աչքերը շարժող նյարդերը:

3.Միջակա ուղեղ — ընկալում է տեսողական գրգիռները:

4.Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ — նյարդավորում է հոտառական զգայարանը:

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները ունեն երկու տիպի ռեֆլեքսներ՝

1. Ոչ պայմանական — դրանք բնածին ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնենք, ապա ձկները արագ կնկատեն և կշտապեն այն կուլ տալ:

2. Պայմանական — դրանք ձեռքբերովի ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնելուն զուգահեռ մի քանի օր թխկթխկացնենք ապակու վրա, ապա թխկթխկացնենք առանց կեր լցնելու՝ ձկները արագ կհավաքվեն այնտեղ, որտեղ սովորեն կերակրվել:

Դա նշանակում է, որ թխկթխկոցի նկատմամբ ձևավորվել է պայմանական ռեֆլեքս:

slide-39.jpg

Զգայարաններ

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները լավ և արագ կողմնորոշվում են միջավայրում: Ձկների կողմնորոշումը կատարվում է լավ զարգացած զգայարանների միջոցով:

Զգայարանները արտաքին միջավայրի գրգիռները կլանող ընկալիչներ են:

Վերլուծիչները գլխուղեղի հատուկ կենտրոններ են, որոնք զգայարաններից ստանում են գրգիռները, մշակում և օրգանիզմին ուղարկում են գործարկման հրամաններ:

Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են:

Ձկների տեսողությունը թույլ է զարգացած՝ պայմանավորված ջրային միջավայրում լույսի տարածման առանձնահատկություններով: Մոտ տարածություններում ձկները տարբերում են առարկաների ձևն ու գույնը:

Հոտառական զգայարան — գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքներն են, որոնցում գտնվում են հոտառական պարկերը: 

Ձկներն ունեն լավ զարգացած և սուր հոտառություն: Դա լավ գիտեն ձկնորսները, քանի որ խայծին բուրավետ յուղեր են ավելացնում:

Լսողական զգայարան — գլխի երկու կողմերում, աչքերի հետևում տեղակայված զույգ ներքին ականջներն են:

Ջուրը ավելի խիտ միջավայր է, քան օդը, հետևաբար նրանում ցանկացած տատանում, այդ թվում նաև ձայնը, ավելի լավ է տարածվում: Դրանով պայմանավորված ձկները գերազանց լսում են, ավելին՝ նրանք ձայներ են արձակում՝ ծվծվում, խռխռացնում, սուլում:

34.jpg

Այսպիսով «ձկան պես խուլ ու համր»արտահայտությունը իրականությանը այդքան էլ  չի համապատասխանում:

Շոշափելիքի և ճաշակելիքի զգայարան — բերանի շուրջ առկա բեղիկները, մսոտ շրթունքներն ու համի քեմոընկալիչներն են:

Կողագիծ — մաշկում գտնվող հատուկ զգայական խողովակ է, որը մարմնի երկու կողմերում թեփուկների գծային հատուկ անցքերի շնորհիվ հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ:

Կողագծի օրգանը բնորոշ է միայն ձկներին, քանի որ կապված է ջրային միջավայրում կենսագործունեության և նյարդային համակարգի պարզ կառուցվածքի հետ:

Կողագծի միջոցով ձկները զգում են ջրի տատանումները, հոսանքի ուժը, ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները:

Կողագիծը ձկների գլխավորզգայարանն է:

6.jpg

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե 400 մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները:

Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:

1.jpg

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:

Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը:

2.jpg

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:

2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:

3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:

Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:

Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝

1-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

2-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

6.jpg

I. Մաշկ

Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկներըաճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը:

9.jpg

Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:

Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝

II. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:

III. Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:

Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:

Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով

Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:

Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:

IV. Գոտիներ.

Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար:

29.jpg

Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ:

16.jpg

Father day

The nation’s first Father’s Day was celebrated on June 19, 1910, in the state of Washington. However, it was not until 1972—58 years after President Woodrow Wilson made Mother’s Day official—that the day honoring fathers became a nationwide holiday in the United States. Father’s Day 2023 will occur on Sunday, June 18.