- Ինչո՞վ էր կարևոր «Ամեն ամիս գրքի հետ» նախագիծը քեզ համար։
Այն ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես միշտ կարդացածս գրքերը չէի կարողանում որևէ մեկի հետ քննարկել, և նախագծի միջոցով կարողացա քննարկել, վերլուծել գրքեր և, ինչու չէ, նաև խորհուրդ տալ։ - Ի՞նչ փոխեց այս նախագիծը քո ընթերցանության սովորույթներում։
Այս նախագիծը փոխեց իմ ընթերցանության սովորույթները․ սկսեցի տարբերել լավ և վատ գրականությունը՝ ընկերներիս և ուսուցչիս օգնությամբ։ - Նախագծից հետո ավելի՞ հաճախ սկսեցիր գիրք կարդալ։
Ոչ, ես մինչ նախագիծը հաճախ էի գիրք կարդում, բայց նախագիծը օգնեց ավելի արագ կարդալ։ - Ի՞նչ նոր հեղինակներ կամ ժանրեր բացահայտեցիր նախագծի շնորհիվ։
Նախագծի շնորհիվ, իհարկե, բացահայտեցի նոր գրողներ և ժանրեր, որոնք ինձ ավելի հետաքրքրեցին, և սկսեցի նախագծին ավելի խանդավառությամբ մասնակցել։ - Ինչո՞ւ է կարևոր, որ սովորողները գրքեր ներկայացնեն նաև միմյանց։
Այն օգնում է ավելի լավ հասկանալ գիրքը՝ իր խորությամբ և իմաստով․ մենք քննարկում և վերլուծում էինք այն։ - Քո կարծիքով ինչպե՞ս է ընթերցանությունը զարգացնում մտածողությունը։
Իմ կարծիքով, ընթերցանությունը զարգացնում է մտածողությունը, որովհետև երբ մենք կարդում ենք, ծանոթանում ենք նոր գաղափարների հետ, և դա օգնում է փոխել մեր պատկերացումները, կարծիքներն ու տեսակետները։ - Ի՞նչ տվեց քեզ գրքերի քննարկումը դասարանում։
Ավելի լավ հասկանալ գրքի իմաստը, խորությունը, գաղափարական բովանդակությունը և կերպարների հոգեբանական առանձնահատկությունները։ - Նախագիծը օգնե՞ց ավելի ազատ արտահայտել կարծիքդ։
Այո, նախագիծը օգնեց ավելի ազատ արտահայտել կարծիքս, որովհետև քննարկումների ընթացքում կարողանում էի կիսվել իմ մտքերով և լսել ուրիշների տեսակետները։ - Ի՞նչ սովորեցիր ուրիշների ներկայացումներից։
Ուրիշների ներկայացումներից սովորեցի տարբեր տեսանկյուններից նայել գրքերին, ավելի խորությամբ հասկանալ դրանց գաղափարները և ուշադրություն դարձնել մանրուքներին։ - Ո՞րն էր նախագծի ամենաարժեքավոր մասը։
Նախագծի ամենաարժեքավոր մասը գրքերի քննարկումներն ու վերլուծություններն էին, որովհետև դրանք օգնում էին ավելի լավ հասկանալ ստեղծագործությունները և ազատ արտահայտել կարծիքը։ - Քո կարծիքով այսպիսի նախագիծը ինչո՞վ է տարբերվում սովորական դասից։
Այսպիսի նախագիծը տարբերվում է սովորական դասից նրանով, որ այստեղ ավելի շատ ինքնուրույն ենք մտածում, քննարկում և վերլուծում, ոչ թե միայն լսում։ - Արդյո՞ք գրքերի միջոցով ավելի լավ սկսեցիր հասկանալ մարդկանց ու զգացմունքները։
Այո, գրքերի միջոցով ավելի լավ սկսեցի հասկանալ մարդկանց և նրանց զգացմունքները, քանի որ կերպարների ապրումները օգնում էին ավելի խորությամբ պատկերացնել տարբեր իրավիճակներ։ - Ինչո՞ւ է կարևոր, որ դպրոցում լինեն ընթերցանության նախագծեր։
Դպրոցում ընթերցանության նախագծերը կարևոր են, որովհետև դրանք օգնում են աշակերտներին ոչ միայն կարդալ, այլ նաև հասկանալ և վերլուծել գրքերը։ Այդպիսի նախագծերի ընթացքում սովորողները սովորում են արտահայտել իրենց կարծիքը, լսել ուրիշներին և քննարկումների միջոցով ավելի խորությամբ ընկալել ստեղծագործությունների գաղափարները։ Բացի այդ, դրանք զարգացնում են մտածողությունը, բառապաշարը և հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ։ - Եթե դու կազմակերպեիր նախագիծը հաջորդ տարի, ի՞նչ կավելացնեիր։
Եթե ես կազմակերպեի նախագիծը հաջորդ տարի, կավելացնեի նաև գրքերի և ֆիլմերի համեմատություններ՝ պարզելու համար, թե ինչ կա գրքում, բայց չկա ֆիլմում, կամ հակառակը։ - Ի՞նչ խորհուրդ կտայիր այն սովորողին, ով չի սիրում կարդալ։
Նման սովորողին կարելի է խորհուրդ տալ սկսել ոչ մեծ ու հեշտ ընթերցվող գրքերից կամ պատմություններից, որպեսզի կարդալը չթվա ծանր ու ձանձրալի։ Բայց ընթերցանությունը չպետք է լինի պարտադրանքով, ընթերցողը պետք է հաճույք ստանա դրանից։ Դրա համար պետք է ընտրել իրեն հետաքրքրող ժանրեր։ - Այս նախագիծը կարո՞ղ է փոխել մարդու աշխարհայացքը․ ինչպե՞ս։
Այո, այս նախագիծը կարող է փոխել մարդու աշխարհայացքը։ Երբ մարդը կարդում է տարբեր գրքեր, քննարկում և վերլուծում դրանք, նա ծանոթանում է տարբեր մարդկանց մտածելակերպերին։ - Ինչպե՞ս է գիրքը օգնում ինքնաճանաչման մեջ։
Գիրքը օգնում է ինքնաճանաչման մեջ, որովհետև ընթերցելիս մարդը հանդիպում է տարբեր կերպարների, իրավիճակների ու զգացմունքների, որոնք ստիպում են նրան մտածել իր սեփական վերաբերմունքի ու վարքի մասին։ - Նախագիծը նպաստե՞ց դասարանի համագործակցությանը և քննարկումներին։
Այո, նախագիծը նպաստեց դասարանի համագործակցությանը և քննարկումներին։ Մենք ավելի հաճախ սկսեցինք աշխատել միասին, կիսվել կարծիքներով և լսել միմյանց տեսակետները։ Քննարկումների ընթացքում սովորեցինք հարգել տարբեր կարծիքներ և միասին ավելի խորությամբ հասկանալ գրքերը։ - Ի՞նչ հմտություններ զարգացրեցիր տարվա ընթացքում (խոսք, վերլուծություն, լսելու մշակույթ, քննադատական մտածողություն և այլն)։
Տարվա ընթացքում զարգացրեցի մի քանի կարևոր հմտություններ, վերլուծել գրքերի գաղափարներն ու կերպարները, լսել ուրիշների տեսակետները և հարգել դրանք։ Բացի այդ, զարգացավ նաև քննադատական մտածողությունս՝ կարողանալ գնահատել կարդացածը ավելի խորությամբ։ - Եթե մեկ նախադասությամբ ասեիր նախագծի կարևորությունը, ի՞նչ կասեիր։
Այս նախագիծը կարևոր է, որովհետև այն զարգացնում է ընթերցանությունը, վերլուծությունը։ - Եթե ոչ մի գիրք չես կարդացել, ո՞րն է եղել պատճառը։
День: 8 мая 2026
Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի
Ցունամին բնական աղետ է, որը իրենից ներկայացնում է հսկայական ալիքների շարք։ Այն առաջանում է հիմնականում ծովի կամ օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից։ Երբ ծովի հատակը հանկարծ շարժվում է, ջրի մեծ զանգվածը նույնպես շարժվում է և առաջացնում է հզոր ալիքներ։ Բաց ծովում այդ ալիքները հաճախ փոքր են երևում, բայց ափին մոտենալիս բարձրանում են և դառնում շատ վտանգավոր։ Ցունամին կարող է մեծ վնաս հասցնել ափամերձ տարածքներին։ Այն քանդում է տներ, ճանապարհներ, նավահանգիստներ և կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ։ Երբեմն մինչև ցունամիի հասնելը ծովի ջուրը հանկարծ նահանջում է ափից, ինչը վտանգի կարևոր նշան է։ Ցունամիի ժամանակ մարդիկ պետք է արագ հեռանան ափից և բարձր տեղեր բարձրանան։ Պետք է նաև հետևել փրկարարների և մասնագետների ցուցումներին։ Ցունամին համարվում է սիներգետիկ գործընթաց, որովհետև այստեղ մի քանի բնական երևույթներ կապված են միմյանց հետ։ Երկրաշարժը առաջացնում է ջրի շարժում, ջրի շարժումը՝ հսկայական ալիքներ, իսկ ալիքները՝ ավերածություններ։ Այսինքն՝ մի երևույթը ուժեղացնում է մյուսը, և արդյունքում առաջանում է մեծ բնական աղետ։