Տեխնածին աղետները այնպիսի վտանգավոր դեպքեր են, որոնք առաջանում են մարդու գործունեության հետևանքով։ Դրանք կապված են գործարանների, տեխնիկայի կամ տարբեր սարքավորումների աշխատանքի հետ։ Երբ մարդիկ սխալներ են թույլ տալիս կամ տեխնիկան խափանվում է, կարող են տեղի ունենալ պայթյուններ, հրդեհներ կամ վտանգավոր նյութերի արտահոսք։ Օրինակ՝ գործարաններում կարող են պայթյուններ լինել, քիմիական նյութերը կարող են դուրս գալ և վնասել մարդկանց, իսկ ատոմակայաններում վթարները կարող են մեծ աղետների պատճառ դառնալ, ինչպես Չեռնոբիլի ատոմակայանի աղետ դեպքը։ Տեխնածին աղետները շատ վտանգավոր են, որովհետև կարող են վնասել մարդկանց առողջությունը, առաջացնել հիվանդություններ, նույնիսկ մահվան պատճառ դառնալ և վնասել շրջակա միջավայրը։ Դրանք կանխելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները, ճիշտ օգտագործել տեխնիկան և ուշադիր վերահսկել վտանգավոր աշխատանքները։