Ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր
202.
20 սմ
203․
2 սմ
205.
2 սմ
206.
3 սմ
207.
130o
208.
a
209.
20 սմ
210.
4 սմ, 12 սմ
211.
4 սմ, 16 սմ, 10 սմ, 10 սմ:
212.
15 սմ
213.
2 սմ
217.
ա) ∠A = 67o, ∠B = 23o, ∠C = 90o
բ) ∠A = 55o, ∠B = 35o, ∠C = 90o:
218. ∠A = 51o, ∠B = ∠C = 64o 30°:
223. ∠C = 76o, ∠D = 109o:
224.
ա) ոչ
բ) այո
գ) այո
դ) այո
էջ 61, 199-224։
Գծային անհավասարումներ (Դաս 8)
423.
ա) (−∞; 1),
բ) (−1; +∞),
գ) (−∞; −1),
դ) (−∞; −6,5):
424.
ա) (−∞; 3)
բ) (2 2/3; +∞),
գ) (−∞; −0,5),
դ) (−∞; 4/11):
425.
ա) (−∞; +∞)
բ) լուծում չունի
426.
ա) լուծում չունի
դ) (−∞; +∞)
427.
ա) (−∞; 24)
բ) (−∞; 6)
գ) (−∞; +∞)
դ) (5; +∞)
ե) (−1; +∞)
զ) (−∞; +∞)
430.
ա) լուծում չունի
բ) (1/3; +∞):
431.
ա) (−∞; 3)
բ) (2,5; +∞)
գ) (−∞; 0,5)
դ) լուծում չունի
433.
գ) (−∞; 2,4)
դ) (8; +∞)
ե) (5,25; +∞)
զ) 3 1/6; +∞),
է) (2/3; +∞),
ը) լուծում չունի
434.
ա) այո
գ) ոչ
435.
ա) (−∞; 2],
դ) [8; +∞):
436.
ա) [4,5; +∞),
գ) [3/16; +∞):
437.
ա) այո
դ) ոչ
438.
ա) ոչ
բ) ոչ
439․
ա) այո
բ) այո
419-439, էջ 150
Ձվի քիմիական բաղադրություն
- Դեղնուցը կազմում է ձվի հեղուկ պարունակության մինչև 33% -ը։
- Դեղնուցի կալորիականությունը 100 գրամի դիմաց 352 կկալ է, ինչը 8 անգամ ավելին է, քան սպիտակուցում (44 կկալ 100 գրամի համար)։
- Դեղնուցը պարունակում է 50-54% ջուր, 16-17% սպիտակուց, 30-32% ճարպեր և լիպիդներ, 1% ածխաջուր և հանքային աղեր։
- 50 գրամ հավի ձվի դեղնուցը կշռում է մոտ 17 գրամ և պարունակում է մոտավորապես 2,7 գրամ սպիտակուց, 139 մգ խոլեսթերին, 0,61 գրամ ածխաջուր և 4,51 գրամ ճարպ։
- Դեղնուցի ճարպերը էմուլգացված վիճակում են և լավ են ներծծվում։ Ձվի դեղնուց պարունակվող սպիտակուցները ներկայացված են օվովիտելինով և ֆոսֆիտինով։
| Պոլիհագեցած ճարպաթթուներ | Լինոլաթթու | 16 % |
| Լինոլենաթթու | 2 % | |
| Մոնոհագեցած ճարպաթթուներ | Պալմիտոլեինաթթու | 5 % |
| Օլեինաթթու | 47 % | |
| Հագեցած ճարպաթթուներ | Պալմիտինաթթու | 23 % |
| Ստեարինաթթու | 4 % | |
| Միրիստինաթթու | 1 % |
ձվի դեղնուց
Ձվի դեղնուցը պարունակում է ֆոսֆոր, որն էլ իր հերթին պահպանում է ատամները, մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներին։ Սիլանի առկայությունը ծառայում է որպես հակաօքսիդիչ, որը պաշտպանում է օրգանիզմը շրջակա միջավայրի արտաքին ազդեցությունից` ճառագայթում, արտանետվող գազերի հոսք, ծխախոտի ծուխ, բնապահպանական վնասակար արտանետումներ: Բացի այս ամենին, ձվի դեղնուցի բաղդրության կարևոր բաղադրամաս է հնդիսանում հոլինինը, որն ունի դրական ազդեցություն սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։
ձվի սպիտակուց
Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։
Մարտի 29-ից ապրիլի 7
Նախագիծ՝ Զատկային ծես
Սիրելի սովորողներ ,տանը` ընտանեկան միջավայրում պատրաստել ծիսական զատիկի ձվերի ներկումը ։ Մեկնաբանել բնական ներկանյութերի և քիմիական գույների տարբերությունը ։ Ձեր ընտրված գունանյութերի և զարդարված ծիսական զատիկի ձուն, ներկայացնել և մեկնաբանել տեսանյութերով և պատկերներով։

Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
- Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
- Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար
- Բացատրել ծեսի իմաստը
- Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
- Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
- Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Նյութերը տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ::
Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար
Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:
Օգտակար խորհուրդներ՝
Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:
Մարտի 28-ապրիլի 4, առաջադրանք, 8-րդ դասարան
Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Համաշխարհային պատմություն, էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/
Դիտել տեսանյութը1, տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:
Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\
Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
1870 ական թթ․ Եվրոպայի զարգացած երկրներում և Ամերիկայում տարրական կրթությունը դարձավ պարտադիր , որի հետևանքով մարդիկ կրթություն ստացան և արդյունաբերությունը զարգացավ։ Տարածում ստացան տեխնիկական բուհերը , որոնք պատրաստում էին ճարտարագետներ։ Ստեղծվեցին միջազգային գիտական հիմնադրամներ , պարգևներ էին սահմանում հետազոտական լավագույն արդյունքների համար։ Դրանցից ամենահայտնին Շվեդական ակադեմիայի Նոբելյան հիմնադրամն էր։
բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում
Հետազոտությունների արդյունքում մարդկանց մոտ աշխարհի ճանաչումը փոխվեց։ Այդ ժամանակների հայտնի գիտնականներից են Չ․ Դարվինը , Մենդելեևը , Ա․ Այնշթայնը և այլն։ Հյտնաբերվեցին ռադին , հեռախոսը , հերքին այրման շարժիչը , ելեկտրական լամպը։ Այս ամենը շատ հեշտացրեց այս կյանքը։ Հասարակական գիտություններից առաջընթաց ունեցան իմաստությունը , պատմագիտությունը , լեզվաբանությունը , իրավագիտությունը։
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
Առաջադրանք 2
Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
Օգյուստ Լյումիեր Եղբայրներ
Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/
Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/
Ղազարոս Աղայանի հեքիաթներ
Աղայանի հեքիաթները
Անահիտ
Ա
Կռթնել-Արմունկով հենվել մի բանի:
Բյուրաղի-հազարավոր լարեր ունեցող
Բ
Ճգնվել-ջանք թափել:
Դադրած-հոգնած, բեզարած
Փարչ-կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ
Գ
Թերթերունք-Աչքի կոպերի ծայրերին բուսած կարճ ու կարծր մազերի շարքը, թարթիչ, արտևանունք:
Դ
Փտնել-վատաբանել, փնովել:
Ե
Հպատակ-Որևէ պետության հպատակություն ունեցող քաղաքացի:
Տավարած-Տավարն արածնցնող հովիվ, նախրապան:
Զ
Հոժարել-Կամենալ, հաճել, համաձայնել:
Դիպակ-մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ։
Ոսկեծղի-ոսկեթև, ոսկեբազուկ
Ը
Մեհյան-Հեթանոսական տաճար:
Թ
Խլշել-Ականջները ցցել՝ լավ լսելու համար (կենդանիների մասին):
Քստմնել-Զարհուրանքից՝ գարշանքից փշաքաղվել՝ սարսռալ:
Ժ
Ջոկ-Զորական փոքրագույն ստորաբաժանումը, դասակի ստորաբաժանումը կազմող միավոր:
ԺԱ
Մարի-էգ թռչուն
ԺԲ
Սպանդարան-սպանդանոց, սպանության վայր։
Տարտարոս-հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
Զարբաբ-դիպակ
ԺԳ
Քունջ-անկյուն
Զինահարվել-սարսռալ, փշաքաղվել
Սփածված-ծածկված, վրան գցած։
Անտառի մանուկը
1
Ճոճ-ճոճք, երեխայի կախովի օրորոց
Պախրակով-էգ պախրա
Թաթաշոր-մանկակն ձեռքերը բարուրող շորը։
2
Տափ-գետին, դաշտ, արտ
Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները
Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Ուշադրություն
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:
Ուշադրություն
Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
Նկարում գիրության առաջացման փուլերն են.
