Համո Սահյան «Սեզամ, բացվիր»

  • Պատասխանում եք բանաստեղծությունները։
  • Համո Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուի բանաստեղծություններց դուրս գրիր անձնավորման, փոխաբերության, մակդիրի, համեմատության, հանգավորման, հակադրության օրինակներ, յուրաքանչյուրից առնվազն 7 օրինակ։

    Անձնավորում
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
    Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
    Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
    Չվող թռչուններն անցան գնացին
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։

    Փոխաբերություն
    Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ
    Հուշերից որքան հեռու եմ կենում
    Այս քարանձավներն` անկոպ ու անբիբ
    Կիրճեր կուլ տված
    Մնացողները կծիկ են դառնում
    Ծառերը մրսած մատ ների վրա։
    Կմեռնի մամուռն անտառում:
    Մի օր զարթնած անտառ
    Ես և բարձր եմ եղել
    Խորդուբորդ եմ եղել։

    Մակդիր
    Մթին կիրճեր
    Միտքը ներհուն
    Բարդ տիեզերք
    Աչքերն են անգիր հավիտենության
    Պատկերն են անգիր հավիտենության
    Մեղկ մարդկություն
    Ծառերը մրսած
    Ստվեր-կմախք
    Շնչահատ քամի
    Զարթնած անտառ։

    Համեմատություն
    Իմ երազի նման
    Ճանապարհի նման
    Դու ամպի նման
    Մամուռի նման
    Ջրի նման 
    Ձեզ նման
    Ամպի նման
    Առաջվա նման
    Օձի նման
    Ամպրոպի պես

    Հանգավորում
    Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
    Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
    Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

    Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
    Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
    Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
    Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

    Հավակնորդ եմ եղել:
    Ես և բարձր եմ եղել,
    Եվ շիտակ եմ եղել

    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս բույրն ունենար սևահողիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս շունչն ունենար սարահովիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս կանչն ունենար սարահավիդ:
    Իմ հեռավոր­հեռու սարահովիտ,
    Երգս ոտքերն ընկներ արարողիդ:

    Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
    Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
    Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
    Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով

    Հեռանայի, հեռանայի,
    Մոռանալով մոռանայի,
    Չհիշեի քեզ:

    Կռիվ տայի անդադար
    Ու փրփրեի ջրի պես:
    Թափառեի քարե-քար,
    Քար փշրեի ջրի պես:
    Լվանայի քեզ, աշխարհ,
    Ու մաքրեի ջրի պես:

    Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
    Հավիտյան նորոգ իր հնությունը,
    Իր ջրվեժների անքնությունը
    Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
    Իր քարափների համբերությունը,
    Իր խղճի առաջ իր գերությունը,
    Իր անդունդների տարողությունը,
    Սեփական վերքերն ապաքինելու
    Կարողությունը…
    Իր սևահողի խոնավությունը,
    Մասրենու փշոտ խոնարհությունը…
    Ինքնաբաշխումի ուրախությունը,
    Ինքնամերժումի խիզախությունը,
    Ինքնության պատիվն ու թանկությունը,
    Ինքն իր մեծությամբ չպարծենալու
    Երջանկությունը…

    Եվ հետո ծանր մի քար են ղնում
    Այդ հողի վըա:
    Եվ հետո ծանր մի դար է նստում
    Այդ քարի վըա:
    Եվ հետո հողի մի սար է նստում
    Այդ դարի վըա…

    Հակադրություն
    Պարզ ու պղտոր
    Պարզ ու նախնական
    Ջուրն ու կաթ
    Քարայծն ու մարդն
    Պաղ ու շոգ
    Դաշտ ու ձոր
    Համ ու հոտ
    Տապ ու տոթ
    Կարմիր ու կանաչ
    Ամպրոպ է ու ծիածան է։
  • Համո Սահյանի բանաստեղծություններից դուր գրիր գույնի, բույրի զգացողություն փոխանցող օրինակներ, յուրաքանչյուրից 5 օրինակ։
    ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
    Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
    Լույսի խտուտից զարթնած սարերը,—
    Իրար շալակած սարը բարձրացան
    Իրար պաղ ու շոգ շնչառությունից
    Քրտնած սարերը:
    Միջօրեի հետ շտկեցին իրենց—
    Իրենց ինքնության խորք ու ձևերով—
    Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
    Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
    Իրար կռնակի կռթնած սարերը:
    Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
    Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
    Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
    Իրար շվաքից խրտնած սարերը…
    Իրիկնաժամի մշուշների հետ
    Իրար շալակած իջնում են սարից
    Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

    ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
    Աշնանամուտի ջրերը բարակ
    Նորից մասուր են բերում սարերից,
    Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
    Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
    Առաջին սերս քրքրվեց, մնաց
    Մասրենիների փշերի վրա…
    Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
    Սիրո սարսուռ են բերում սարերից:

    ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
    Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
    Քարե արցունք է, քարե ժպիտ,
    Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
    Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
    Քարերի վրա քարե վագրեր են,
    Ուր-որ է պիտի պատռեն իրար։
    Քարե երգեր են, քարե վանքեր են,
    Քարե հավքեր են քիվերն ի վար։
    Քարե մրրիկ է ու քարե բուք է,
    Քարե բողոք է ու քարե բերդ,
    Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
    Քարե թափոր է, քարերի երթ…
    Քարե ընդվզում, քարե տանջանք է,
    Քարե ավար է, առևանգում…
    Քարե զարմանք է ու զարհուրանք է,
    Քարե թռիչք է, քարե անկում։
    Քարե ամպրոպ է ու ծիածան է,
    Քարե լծկան է ու քարե մաճ.
    Քարե մագաղաթ, քարե մատյան է,
    Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
    Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
    Որ մեզ քարերը տվիր նվեր,
    Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
    Ու երկարում է քարերն ի վեր։

    ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ…
    Ուրիշ ամպեր են նստել սարերին,
    Ուրիշ մամուռ է ծաղկել քարերին,
    Ուրիշ աչքեր են նայում արևին։
    Միայն սարերն են նույնը մնացել,
    Միայն քարերն են նույնը մնացել,
    Միայն արևն է նույնը մնացել։
    Դու ամպի նման փարվիր սարերին,
    Մամուռի նման ծաղկիր քարերին,
    Հրճվիր արևով, նայիր արևին։
    Արևին նայող աչքերն համբուրիր,
    Սարերին փարված ամպերն համբուրիր,
    Քարերին ծաղկած մամուռն համբուրիր,
    Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր…
    Համբուրիր ճամփան անցավորներիղ,
    Հիշատակները մերձավորներիդ,
    Խոնարհվիր նրանց շիրմաքարերին…
    Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու,
    Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝
    Փնտրել անհնարն ու անկարելին։

    ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ…
    Ամպրոպներից հետո հեղեղները երկար
    Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։
    Անձրևներից հետո դեռ ամպերը երկար
    Գլուխները սարին ու բարին են տալիս:
    Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի
    Ալիքները երկար փրփրին են տալիս։
    Իմ այս երկար կյանքում
    Շատ եմ տեսել, մարդիկ,
    Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո
    Քարափները երկար կարմրին են տալիս։

Թափոնների նվազեցումը 

Թափոնների նվազեցումը նշանակում է հնարավորինս քիչ աղբ ստեղծել և ավելի խելամիտ օգտագործել մեր ռեսուրսները։ Դա շատ կարևոր է, որովհետև մեծ քանակությամբ աղբը վնասում է բնությանը, օդին, ջրին և մարդկանց առողջությանը։ Թափոնները կարելի է նվազեցնել մի քանի պարզ ձևերով․
Առաջինը՝ պետք է փորձել ավելի քիչ օգտագործել միանգամյա իրեր (օրինակ՝ պլաստիկ տոպրակներ, բաժակներ) և փոխարենը օգտագործել բազմակի օգտագործման իրեր։
Երկրորդը՝ կարելի է վերօգտագործել հին իրերը՝ օրինակ, շշերը կամ տուփերը օգտագործել այլ նպատակներով։
Երրորդը՝ պետք է տեսակավորել աղբը, որպեսզի թուղթը, ապակին և պլաստիկը հնարավոր լինի վերամշակել։ Եթե յուրաքանչյուր մարդ մի փոքր ուշադրություն դարձնի իր վարքին, ապա ընդհանուր աղբի քանակը զգալիորեն կնվազի։ Այսպիսով մենք կպահպանենք բնությունը և կապահովենք ավելի մաքուր միջավայր ապագա սերունդների համար։