1.CH-ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն է, AC: BC=3:4, AB=50:
- Գտնել AC կողմի երկարությունը:
30 - Գտնել CH բարձրության երկարությունը:
24 - Գտնել BH հատվածի երկարությունը:
32 - Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը:
10
2.ABC ուղղանկյուն եռանկյան C ուղիղ անկյան գագաթից տարված է CH բարձրությունը: H կետի հեռավորությունները եռանկյան էջերից 2 և 4 են:
- Գտնել CH բարձրության երկարությունը:
4 - Գտնել ABC եռանկյան մեծ էջի երկարությունը:
8 - Գտնել ABC եռանկյան մակերեսը:
8 - Գտնել ABC եռանկյանն արտագծած շրջանագծի տրամագծի երկարության քառակուսին:
80
3.O-ն C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյանը ներգծված շրջանագծի կենտրոնն է և AC =6, BC = 8:
- Գտնել AB կողմի երկարությունը:
10 - Գտնել AOB անկյան աստիճանային չափը:
90° - Գտնել AOB եռանկյան մակերեսը:
6 - Գտնել AM և MB հատվածներից փոքրի երկարությունը, որտեղ M-ը ABC եռանկյանը ներգծված շրջանագծի և ներքնաձիգի շոշափման կետն է:
4
4 Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 30 և 40:
- Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը:
10 - Գտնել եռանկյանն արտագծած շրջանագծի շառավղի երկարությունը:
25 - Գտնել եռանկյան ուղիղ անկյան գագաթից ներքնաձիգին տարված բարձրության երկարությունը:
24 - Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունից:
5