Հայոց լեզու

Դեսպան-Երկրի գլխավոր քաղաքական ներկայացուցիչն է այլ պետությունում։ Նա աշխատում է մայրաքաղաքի դեսպանատանը, բանակցում է ընդունող երկրի կառավարության հետ, լուծում է միջպետական հարցեր և կնքում պայմանագրեր։ Երկրում լինում է միայն մեկ դեսպան։
Հյուպատոս-Պատասխանատու է վարչական ու իրավական ծառայությունների համար։ Նա տրամադրում է մուտքի վիզաներ, օգնում է արտասահմանում անձնագիրը կորցրած կամ խնդիրների մեջ հայտնված քաղաքացիներին և կատարում նոտարական գործարքներ։ Հյուպատոսարաններ կարող են լինել մի քանի տարբեր քաղաքներում։

Օժանդակել-Նշանակում է լրացուցիչ, երկրորդական կամ տեխնիկական օգնություն տրամադրել, «ձեռք մեկնել» կոնկրետ գործողություն կատարելիս։
Աջակցել-Նշանակում է կողքին կանգնել, թիկունք լինել, նպաստել որևէ գործի կայացմանը (հաճախ բարոյական, քաղաքական, գաղափարական կամ ռազմավարական տեսանկյունից)։

Զանցանք-Փոքր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտում է (քրեական հանցագործություն չէ)։ Սա օրենքի կամ սահմանված կանոնի թեթև խախտում է, որի համար նախատեսված են վարչական, կարգապահական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ (օրինակ՝ տուգանք, նկատողություն)։
Հանցանք-Հանրության համար վտանգավոր, ծանր արարք է, որը արգելված է Քրեական օրենսգրքով։ Հանցանք կատարողն ենթարկվում է քրեական պատասխանատվության (օրինակ՝ ազատազրկման)։

Իրավաբան-Գործնական մասնագետ է, ով ունի իրավաբանական կրթություն և կիրառում է օրենքները կյանքում։ Իրավաբանը պաշտպանում է մարդկանց կամ ընկերությունների իրավունքները, կազմում է պայմանագրեր, ներկայացնում է շահերը դատարանում։
Իրավագետ-Իրավունքի ոլորտի գիտնական, հետազոտող կամ տեսաբան է։ Նա ոչ թե պարզապես կիրառում է գործող օրենքները, այլ ուսումնասիրում է իրավունքի փիլիսոփայությունը, պատմությունը, վերլուծում է օրենքների բացերը և առաջարկում նոր օրենսդրական փոփոխություններ։

Կազմել-Նշանակում է առանձին մասերից, տարրերից կամ ցուցակից ստեղծել մի ամբողջություն, հավաքել կամ կառուցել (հաճախ տեքստային, թվային կամ կազմակերպչական առումով)։
Ձևավորել-Նշանակում է որևէ բանի տալ տեսք, արտաքին տեսք, որոշակի ձև կամ որակ (հաճախ տեսանելի, գեղագիտական կամ բնավորության/մտածողության առումով)։

Ղեկավարել-Առաջնորդել մարդկանց կամ մարդկանց խմբերին։ Սա ենթադրում է ուղղություն ցույց տալ, առաջնորդել, ուղղորդել և ոգեշնչել։ Ղեկավարում են թիմը, կազմակերպությունը, բանակը կամ նախագիծը։
Կառավարել-Վերահսկել, կարգավորել կամ ղեկավարել համակարգերը, գործընթացները, ռեսուրսները կամ տեխնիկան (երբեմն նաև պետությունը)։ Սա ենթադրում է կանոնավորում, պլանավորում, ռեսուրսների բաշխում և տեխնիկական/վարչական վերահսկողություն։

Ճանաչում-Գործողություն է, երբ վկային, տուժողին կամ կասկածյալին ցույց են տալիս մեկ անձի կամ առարկա՝ նմանատիպ այլ անձանց կամ առարկաների հետ միասին (օրինակ՝ 3–4 նմանատիպ մարդկանց շարքում), որպեսզի նա պարզի՝ արդյոք դա այն անձն է, ում տեսել է հանցագործության պահին։
Առերեսում-Գործողություն է, որն անցկացվում է երկու անձանց միջև, որոնք արդեն տվել են հարցաքննություն, բայց նրանց ցուցմունքների միջև կան էական հակասություններ։ Նրանց նստեցնում են դեմ դիմաց, որպեսզի քննիչի ներկայությամբ պարզեն, թե ում ցուցմունքն է ճշմարիտ։

Մեղադրյալ-Իրավական կարգավիճակ է։ Սա այն անձն է, ում դեմ քննիչը կամ դատախազը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել որևէ հանցագործություն կատարելու համար։ Մեղադրյալ լինելը դեռ չի նշանակում, որ անձը հանցագործ է, քանի որ գործում է անմեղության կանխավարկածը։
Մեղավոր-Վերջնական գնահատական/փաստ է։ Իրավական տեսանկյունից անձը համարվում է մեղավոր միայն այն ժամանակ, երբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռը։ Առօրյա իմաստով «մեղավոր» է նաև նա, ով իրականում կատարել է սխալը կամ արարքը (անկախ դատարանից)։

Բացահայտում-Լայն իմաստով նշանակում է անհայտ, թաքցրած, չմեկնաբանված կամ ծածուկ որևէ փաստ, ճշմարտություն, հանցագործություն կամ գիտական փաստ ի հայտ բերելը (գտնելը, պարզելը)։
Գաղտնազերծում-Հատուկ, հաճախ իրավական/պաշտոնական գործընթաց է, երբ պաշտոնապես գաղտնի համարվող (պետական, ռազմական, ծառայողական) տեղեկատվությունից, փաստաթղթերից կամ արխիվներից հանվում է «գաղտնի» կարգավիճակը, և դրանք դառնում են հանրային ու հասանելի։

Տեղահանում-Հարկադիր, բռնի կամ արտակարգ հանգամանքներով պայմանավորված գործընթաց է, երբ մարդկանց (կամ ամբողջ ժողովրդին) ստիպողաբար զրկում են իրենց մշտական բնակության վայրից կամ հայրենիքից։ Սա հաճախ կապված է պատերազմների, էթնիկ զտումների, քաղաքական հալածանքների կամ աղետների հետ։
Տեղափոխություն-Սովորական, կամավոր կամ կազմակերպչական գործընթաց է, երբ անձը, գույքը կամ կազմակերպությունը մի վայրից անցնում է մեկ այլ վայր (առանց բռնության կամ ողբերգական հանգամանքների)։

Բռնագաղթել-Զանգվածային, խմբային կամ ամբողջ ժողովրդի մակարդակով հարկադրված տեղահանությունն է, երբ մարդիկ ստիպված են լինում լքել իրենց հայրենիքը կամ մշտական բնակության վայրը պատերազմի, էթնիկ զտումների, ցեղասպանության կամ քաղաքական հալածանքների պատճառով։
Արտաքսվել-Պետական/իրավական իշխանության կողմից իրականացվող որոշակի գործողություն է, երբ կոնկրետ անձին կամ անձանց խմբին պաշտոնական որոշմամբ (օրենքով) ստիպողաբար դուրս են հանում/վտարում երկրի տարածքից։

Շահույթ-Այն ամբողջ գումարն է, որը ֆիզիկական անձը, ընկերությունը կամ պետությունը ստանում է որոշակի ժամանակահատվածում (առանց ծախսերը հանելու)։
Եկամուտ-Այն զուտ գումարն է, որը մնում է եկամտից բոլոր ծախսերը հանելուց հետո (ապրանքի ինքնարժեք, աշխատավարձեր, վարձակալություն, հարկեր, տրանսպորտ)։ Սա բիզնեսի իրական ֆինանսական արդյունքն է։

Օտարել-Իրավական տերմին է, որը նշանակում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել մեկ ուրիշին (վաճառել, նվիրել, փոխանակել կամ պետական կարիքների համար վերցնել)։
Վտարել-Նշանակում է ստիպողաբար/բռնի դուրս հանել կամ քշել մարդուն (կամ կենդանուն) որևէ տարածքից, տնից, երկրից կամ կազմակերպությունից։

Դեպի Արջասար

Սեպտեմբերի 20-ին մենք՝ Ավագ դպրոցի սովորողներս, մասնակցեցինք հետաքրքիր և հիշարժան արշավի դեպի Լոռու մարզում գտնվող Արջասար լեռ։ Արշավի նպատակն էր ճանաչել մեր հայրենիքի բնությունն ու պատմական տարածքները, ինչպես նաև Անկախության տոնը նշել բարձունքում։ Առավոտյան ժամը 8։00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ և մեր պատասխանատուների՝ Անուշ Ներսիսյանի և Աննա Օհանյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք։ Ճանապարհին կարողացանք տեսնել Հայաստանի տարբեր բնակավայրերն ու բնության գեղեցիկ տեսարանները։ Երևանից հեռանալով՝ աստիճանաբար փոխվում էր բնությունը, քաղաքային միջավայրին փոխարինում էին կանաչ դաշտերը, լեռներն ու անտառները։ Արջասար լեռը գտնվում է Ստեփանավան քաղաքի հարևանությամբ և Բազումի լեռնաշղթայի ճյուղավորումներից է։ Լեռի բարձրությունը 1819 մետր է։ Այն շրջապատված է անտառներով, ինչի շնորհիվ ճանապարհը շատ գեղեցիկ էր։ Վերելքի ընթացքում քայլելը հեշտ չէր, հատկապես անտառապատ լանջերով բարձրանալիս, բայց խմբով քայլելը մեզ ավելի էր ոգևորում։ Երբ հոգնում էինք, փոքր դադարներ էինք անում, զրուցում և շարունակում ճանապարհը։ Ընդհանուր քայլքը մոտ 8 կմ էր, և ամբողջ ընթացքում մենք հնարավորություն ունեցանք վայելելու Լոռու գեղեցիկ բնությունը։ Երբ հասանք Արջասարի գագաթին, մեր առջև բացվեց հիասքանչ տեսարան։ Այդ պահին հատկապես զգացվում էր, թե որքան գեղեցիկ և հարուստ է մեր հայրենի բնությունը։ Գագաթին Անկախության տոնը նշելը նույնպես խորհրդանշական էր, մենք այդ օրը անցկացրինք Հայաստանի բնության մեջ՝ բարձրության վրա, միասին և հայրենիքի հանդեպ սիրով։ Արշավը միայն քայլելու և բնությունը տեսնելու հնարավորություն չէր։ Այն մեզ սովորեցրեց լինել ավելի միասնական, օգնել միմյանց, հաղթահարել հոգնածությունն ու դժվարությունները և գնահատել այն վայրերը, որտեղ ապրում ենք։ Օրվա ընթացքում մեզ անհրաժեշտ էին հարմարավետ կոշիկներ, բաճկոններ, գլխարկներ, անձրևապաշտպան թիկնոցներ, արևային ակնոցներ, ինչպես նաև մեկօրյա սնունդ և ջուր։ Օրվա ավարտին վերադարձանք Երևան՝ Մայր դպրոց։ Թեև ճանապարհը երկար էր և հոգնեցնող, արշավից հետո մեզանից յուրաքանչյուրը վերադարձավ նոր տպավորություններով։ Արջասար բարձրանալը դարձավ ոչ միայն գեղեցիկ բնություն տեսնելու, այլև միասին ժամանակ անցկացնելու, նոր բաներ սովորելու և մեր հայրենիքը նոր տեսանկյունից ճանաչելու հնարավորություն։

Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը»

Հոգեբանական ուսումասիրությունը հաստատո՞ւմ է դրույթը, թե սեփական անձի նկատմամբ և ուրիշների հան­դեպ սերերի միջև էական հակասություն կա:

Սեփական անձի նկատմամբ սերն ու եսասիրությունը նո՞ւյն երևույթներն են, թե՞ հակադրություններ են: Ավելին, մի՞թե ժամանակակից մարդու եսասիրությունը իրականում մտահոգություն է սեփական անձի մասին որպես անհատականության՝ իր բոլոր մտավոր, հուզական և զգա­յական կարողություններով հանդերձ: Արդյո՞ք «նա» չի դարձել իր սոցիալ—տնտեսական դերի հավելուկը: Եսասիրությունը և անձնասիրությունը նո՞ւյննեն, թե՞ առա­ջինը ծագում է վերջինիս պակասից: Մինչ եսասիրության և անձնասիրության հոգեբանական կողմի քննարկումն սկսելը հարկ էընդգծել տրամաբանական սխալն այն տեսակետում, թե սերը մյուսների ևսերը սեփական անձի հանդեպ իրարամերժ են: Եթե մերձավորին որպեսմարդ արարած սիրելն առաքինություն է, ապա ինքս ինձ սիրելն էլ պետք էառաքինություն լինի, ոչ թե արատ, քանի որ ես նույնպես մարդ արարած եմ: Չկա մարդուն նկարագրող որևէ հասկացություն, որի մեջ ես ինքսներառված չլինեմ: Նման բացառում առաջ քաշող ուսմունքն իր էությամբարդեն հակասական է: Աստվածաշնչում արտահայտված «սիրիրմեր ձավորիդ քո անձի պես» գաղափարը ենթադրում է, որ սեփական ամբողջականության և եզակիության հանդեպ հարգանքը, սերն ուըմբռնողությունը սեփական անձի նկատմամբ անբաժանելի են մեկ այլանհատի հանդեպ տածած հարգանքից, սիրուց և ըմբռնումից: Ինքս իմհանդեպ սե­րը անբաժանելիորեն կապված է մեկ այլ արարածի նկատմամբ սիրո հետ:

Սերը, սկզբունքորեն, անբաժանելի է, երբ խոսքը «առարկաների» ևս եփական անձի միջև կապին է վերաբերում: Իսկական սերը պտղաբերության արտահայտում է և հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և իմացություն—ճանաչողություն է ենթադրում: Այն աֆեկտ՝ հույզ չէ, ինչ—որ մեկից ազդված, հուզված լինելու իմաստով, այլսիրված անձի աճի և երջանկության ակտիվ տենչ, ձգտում, որի արմատներնընկած են սիրելու սեփական ընդունակության հիմքում:

Իմ սեփական անձը պետք է լինի իմ սիրո առարկան նույնքան, որքան մեկ ուրիշ անձնավորություն:

Մարդու սեփական կյանքի, երջանկության, աճի, ազատության սատարման արմատներն ընկած են նրա սիրելու ունակության հիմքում, այսինքն՝ հոգատարության, պատասխանատվության, հարգանքի և իմացության ճանաչողության մեջ: Եթե անհատն ընդունակ է պտղաբեր սիրելու, նա ինքն իրեն էլ է սիրում: Եթե միայն ուրիշներին է կարող սիրել, ուրեմն ընդհանրապես սիրել չգիտի:

Եթե ընդունենք, որ սեփական անձի և մյուսների հանդեպ սերերը շաղկապված են, ապա ինչպես բացատրել եսասիրությունը, որը, ակնհայտորեն, բացառում է որևէ անկեղծ մտահոգություն ուրիշների մասին: Եսասեր անձը հետաքրքրված է միմիայն իրենով, ամեն ինչ ինքն իր համար է ուզում, տալուց ոչ մի հաճույք չի ստանում, միայն ստանալ է սիրում: Արտաքին աշխարհին նայում է միայն այն տեսանկյունից, թե ինչ կարող է վերցնել դրանից, անտարբեր է ուրիշների կարիքների հանդեպ, չի հարգում նրանց արժանապատվությունը և անհատականությունը: Նա իրենից բացի ուրիշ ոչինչ չի տեսնում: Բոլորի և ամեն ինչի մասին դատում է ըստ իր համար նրանց օգտակարության և, էապես, անընդունակ է սիրելու: Մի՞թե սա չի ապացուցում, որ ուրիշների համար մտահոգվելն ու սեփական անձով մտահոգվելն անխուսափելի երկընտրանքներ են, այսինքն բացառում են մեկը մյուսին: Այդպես կլիներ, եթե եսասիրությունը և անձնասիրությունը նույնը լինեին: Սակայն հենց այս ենթադրությունն է այն մոլորությունը, որ մեր խնդրի վերաբերյալ այսքան սխալ եզրահանգումների է բերել: Եսասիրությունը և անձնասիրությունը, բոլորովին նույնը չլինելով, իրականում հակադրություններ են: Եսասեր անձը անչափ շատ չի սիրում ինքն իրեն, այլ, ընդհակառակը, անչափ քիչ, իրականում ատում է ինքն իրեն: Սեփական անձի հանդեպ քնքշության և հոգատարության պակասը, որը նրա անպտղաբերության մեկ արտահայտությունն է միայն, նրա մոտ դատարկության և դառնության զգացում է առաջացնում: Նա անպայմանորեն դժբախտ է և անհանգիստ տարված է կյանքից բավականությունները ճանկելով, որոնց ստանալուն հենց ինքն իրեն էլ խոչընդոտում է: Թվում է, թե չափից շատ է ինքն իր մասին մտածում, սակայն, իրականում, իր իսկական ես-ի մասին հոգալու անկարողությունը կոծկելու և փոխհատուցելու անհաջող փորձ է անում ընդամենը: Ֆրոյդը կարծում է, թե եսասեր անձը նարգիզային է, այսինքն, թե ուրիշներին զրկել է իր սիրուց և այն ամբողջությամբ ուղղել սեփական անձին: Ճիշտ է, որ եսասեր անձինք ուրիշներին սիրելու անընդունակ են, բայց իրենք իրենց էլ են անկարող սիրելու:

Եսասիրությունը ավելի հեշտ հասկանալու համար կարող ենք այն համեմատել ուրիշների մասին ագահ մտահոգվածության հետ, ինչը, օրինակ, կարող ենք տեսնել գերհոգատար մոր մեջ: Թեև նա գիտակցաբար կարծում է, թե անչափ սիրում է իր երեխային, իրականում խոր զսպված թշնամություն է տածում իր մտահոգության առարկայի նկատմամբ: Նա գերմտահոգ է ոչ թե այն պատճառով, որ անչափ սիրում է երեխային, այլ որովհետև ստիպված է փոխհատուցել նրան ընդհանրապես սիրելու ընդունակության բացակայության համար:

Առաջադրանք

1.Ինչպե՞ս է Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստում» ներկայացնում սեփական անձի սիրո և ուրիշներին սիրելու միջև եղած փոխկապվածությունը, և ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ գաղափարը մարդու անձնական երջանկության ու միջանձնային հարաբերությունների վրա։
Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստում» ներկայացնում է այն հիմնարար միտքը, որ սեփական անձի սերը և ուրիշներին սիրելը չեն հակասում իրար, այլ փոխկապակցված են: Նա քննադատում է տարածված կարծիքը, թե սեփական անձը սիրելը եսասիրություն է, և փորձում է հասկացնել, որ իրական սիրելու ունակությունը, նաև ինքներս մեզ սիրելու կարողություն է։ Ըստ Ֆրոմի, սիրելը մի զգացում չէ, որն ուղղված է միայն որևէ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ, այլ մարդու ներքին կարողությունն է՝ սիրելու ընդհանրապես։ Իսկ եթե նա չի սիրում իրեն, չի կարող սիրել նաև ուրիշներին։

2.Արտահայտիր քո մտքերը տեքստի մասին, կարող ես առանձին հատվածներ քննարկել։
Ես համաձայն եմ Ֆրոմի մտքերի հետ։ Նա ճիշտ է ասում, որ մարդը չի կարող իսկապես սիրել ուրիշներին, եթե ինքն իրեն չի սիրում։ Իսկ ինքնասիրությունը նշանակում է, որ մարդը ընդունում է իրեն, հոգ է տանում իր մասին, հարգում է իրեն, ինչպես հարգում է ուրիշներին։ Սա շատ կարևոր է մարդկանց հետ շփման մեջ։