1.Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:
Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը (ենթակա) հայտնեց (ստորոգյալ), որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ (ենթակա) կան (ստորոգյալ): Այդ քարայրներից ամենամեծը (ենթակա) ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում (ստորոգյալ): Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ (ենթակա) կարող են լինել (ստորոգյալ): Լուսնի հետ կապված առեղծվածները (ենթակա) բազմաթիվ են (ստորոգյալ): Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:
2.Տրված տեքստը փոխադրի՛ր տասը նախադասությամբ:
Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել: Ասեմ, որ սա շատ խելամիտ մարկետինգային քայլ է, որի շնորհիվ մարդկանց գրավում է այդ գումարը վերադարձնելու փաստը և հենց այդ ամենը պատճառ է դառնում այդտեղ այցելելու: Գովազդը որի շնորհիվ «Ֆուձի» հյուրանոցը շատ հայտնի դարձավ, գերազանցեց իր այցելուների քանակը, որը երբևէ եղել էր:
3.Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`
Երբ մարդը հայտնվում է օտար միջավայրում, պետք է օգնել, հասկանալ, ընկերակցել, որ նա իրեն չզգա միայնակ։ Չպետք է ծաղրել, ծիծաղար իր վրա։ Եթե այդ մարդը իրեն չի պահում քո շրջապատին համապատասխան, պետք է իր հետ խոսել, հասկացնել, որ չի կարելի։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:



