Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կլոր որդեր

Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախեռերավոր որդերի տիպ: Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Օղակաձև որդեր

Օղակավոր որդեր, անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օզակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

Ասկարիդ

Ասկարիդներ, կլոր որդերի ընտանիք։ Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։ Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։ Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդազոլ և այլն։

Գործնական Քերակնություն

Դիմավոր բայեր և դերբայներ

8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած 
ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. 
Սլացող մեքենա-Մեքենա, որը սլանում է։
արևի շուրջը պտտվողմեքենա-Մեքենա, որը պտտվում էր արևի շուրջը։
թունելից դուրս եկողգնացք-գնացք, որը դուրս է եկել թունելից։
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-Մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ։

Բ. 
Ընկածգրիչ-գրիչ, որը ընկնում է։
մոռացված երգ-երգ, որը մոռացվել է։
թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետեվից։
արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակված է և կախված է։
լուծված խնդիր-խնդիր, որը լուծված է։
գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ, որը խոնավացել էր գիշերվա անձրևից։

9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի է ապրել ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից 

մինչև էջ85

Տարբերակ 1՝

1.  Նշված դեպքերից որո՞ւմ է աշխատանք է կատարվում․

Պատ.՝ 3) ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը

2.  F=6Ն

s=2մ

A-?

A=Fs=6Ն*2մ=12Ջ

Պատ.՝ 3) 12 Ջ

3. A=20Ջ

s = 5մ

F-?

F=A/s=20Ջ/5մ=4Ն

Պատ.՝ 1) 4 Ն

4. F=5000Ն

s=200մ

A-?

A=Fs=5000Ն*200մ=1000000Ջ=1000կՋ

Պատ.՝ 4) 1000Ջ

5. s=5մ

F=10կգ

A-?

A=Fs=10կգ*5մ=10Ն/կգ=500Ջ

Պատ․՝ 2) 500Ջ

6. F=60Ն

s=50մ

A-?

A=Fs=50մ*60Ն=3000Ջ

Պատ․՝ 1) 3000Ջ

7. s=4մ

F=m*g

A-?

m= ƍ*V=0,5մ3*1500կգ/մ3=750կգ

F=m*g=750կգ*10Ն/կգ=7500Ն

A=Fs=7500Ն*4մ=30000Ջ

Պատ․՝  3) 30000Ջ

Տարբերակ 2`

1. Նշված դեպքերից որո՞ւմ է աշխատանք է կատարվում․

Պատ․՝ ձեռքից բաց թողնված մարմինը ընկնում է գետին

2. F=8Ն

A=32Ջ

s-?

s=A/F=32Ջ/8Ն=4մ

Պատ․՝ 3) 4մ

3. s=3մ

A=12Ջ

F-?

F=A/s=12ջ/3մ=4Ն

Պատ․՝ 3) 4Ն

4. F=2500Ն

s=400մ

A-?

A=Fs=2500Ն400մ=1000000:1000=1000կՋ

Պատ․՝ 4) 1000կՋ

5. s=5մ

F=100Ն

A-?

A=Fs=100Ն*5մ=500Ջ

Պատ․՝ 2) 500Ջ

6. F-200գ

s-1մ

A-?

A=Fs=200գ1մ=200:100=2 Ջ

Պատ.՝ 3) 2Ջ

7.  s=5մ

F=m*g

A-?

m=ƍ*V=0,1մ3*1600կգ/մ3=160կգ

F=m*g=160կգ*10Ն/կգ=1600Ն

А=Fs=1600Ն*5մ=8000Ջ

Պատ․՝ 1) 8000Ջ

Տարբերակ 3`

1.  Նշված դեպքերից որո՞ւմ է աշխատանք է կատարվում․

Պատ․՝ տրակտորը քաշում է կցանքը

2. Մեխանիկական աշխատանքը ․․․ համեմատական է ուժին և ․․․ համեմատական ճանապարհի երկարությունը․

Պատ․՝ 3) ուղիղ ․․․ ուղիղ ․․․

3. Ի՞նչ մմիավորով է չաձվում աշխատանքը․

Պատ․՝ 1. Ջ, կՋ

4. F=500Ն

s=2կմ

А-?

A=Fs=500ՄՆ*2կմ=1000Ջ

Պատ․՝ 4) 1000Ջ

5. s=2մ

F=250կգ

A-?

A=Fs=250կգ*2մ=500*10=5000Ջ

Պատ․՝ 3) 5000Ջ

6. Մեկ օր-10000 հարված

F-1կգ

s-20սմ

A-?

A=Fs=1կգ*20սմ=20*10=200Ջ

Պատ․՝ 2) 200Ջ

7. s=4մ

F=0,75տ

A-?

A=Fs=0,75տ*4մ=3*10000=30000Ջ

Պատ․՝ 3) 30000Ջ

Տարբերակ 4`

1. Նշված դեպքից որո՞ւմ է աշխատանք կատարվում․

Պատ․՝ 2) մարդը աստիճաներով բարձրանում է վեր

2. s=5մ

F=20Ն

A-?

A=Fs=20Ն*5մ=100Ջ

Պատ․՝ 1) 100Ջ

3. F=2Ն

A=10Ջ

s-?

s=A/F=10Ջ/2Ն=5մ

Պատ․՝ 3) 5մ

4. F=125Ն

s=80մ

A-?

A=Fs=125Ն*80մ=10000/1000=10կՋ

Պատ․՝ 2) 10կՋ

5. s=1000մ

F=5Ն

A-?

A=Fs=5Ն*1000մ=5000Ջ

Պատ․՝ 3) 5000Ջ

6. F=60կգ

s=5մ

A-?

A=Fs=60Ջ*5մ=300*10=3000Ջ

Պատ․՝ 1) 3000Ջ

7. s=6մ

F=m*g

A-?

m=ƍ*V=0,25մ3*2000կգ/մ3=500կգ

F=m*g=500կգ*10Ն/կգ=5000Ն

A=Fs=5000Ն*6մ=30000Ջ

Պատ․՝ 3) 30000Ջ

Լաբ․ աշխատանք ուժերի չափումը, ուժաչափում

Նպատակ. Սովորել ուժաչափի միջոցով չափել մաւմնի վրա ազդող ծանրության ուժը, առաձգականության ուժը,մարմնի կշիռ,Շփման ուժ

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Ֆիզիկական մարմին, ուժաչափ և տարբեր հարթություններով մակերևույթը
Փորձի ընթացքը. Որպեսզի որոշեմ մարմնի վրա ազդող ծանրության, առաձգականության և մարմնի կշիռը։Ուժաչափը պահում ենք ուղղաձիգ, Ֆիզիկական մարմնի կախեցինք ուժաչափի կեռիկից,սպասեցին մինչև նա գտնվի դադարի վիճակում։Նախ որոշեցի Ուժաչափի ամենափոքր բաժանման արժեքը,որից հետո որոշեցինք մարմնի վրա ազդող ծանրության ուժը նույնն առաձգականության ուժը և նույն է կշիռը։Ուժաչափի բաժանման արժեքը հավասար է 0.1 Նյուտոնի,իսկ նրա ազդող ուժերը ինձ մոտ  1.3 նյուտոնն է։
Որպիսի որոշենք այդ մարմնի վրա ազդող շփման ուժը,որը դրված է տարբեր մակերևույթների վրա,ուժաչափը պահում ենք հորիզոնական մակերևույթի նկատմամբ և քաշում ենք հավասարաչափ։ Հավասարաչափ շարժման դեպքում տվյալ մարմնի վրա ազդում է միայն շփման ուժ։Մինչև տեղից պոկվելը մարմնի վրա ազդում է դադարի շփման ուժ,որից հետո սահքի շփման ուժ։




Մեխանիկական աշխատանք:Հզորություն:

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը
Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
A=Fs

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս:  Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1մետր:

5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Եթե մարմինը A աշխատանքը կատարում է t ժամանակում, ապա՝N=A/t հարաբերությունը ցույց է տալիս միավոր ժամանակում նրա կատարած աշխատանքը և կոչվում է հզորություն:

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt
աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց


Պատմություն

701 -Արաբական զորքերը գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: 
725-Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։
774-ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար, սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը, Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։
826-Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը:
849-Խալիֆը նոր ոստիկան է ուղղարկում Հայաստան, հայ նախարարների արտոնյալ վիճակը վերացնելու համար։
850-Հակարաբական հերթական ամստամբություն։
852-Խալիֆը հայեր դեմ ուղղարկում է նոր բանակ։ Թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ։
852-Վասպուրականցիները հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան ամրոցում և Արյան լճի մոտ հերոսական հաղթանակ են տանում։
855-Խալիֆը Բուղային իր զորքով հետ է կանչում։
855-Աշոտ Բագրատունին արաբ իշխանության կողմից ճանաչվում է հայոց իշխան և սպարապետ։
862-Աշոտ Բագրատունին դառնում է իշխանանց իշխան։
876-Բյուզանդիայի կայսր Վասիլ I-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և նրանից թագ է խնդրում։
885-Խալիֆը Աշոտ Բագրատունուն թագ է ուղարկում և ճանաչում հայոց թագավոր։
885 օգոստոսի 26-Շիրակ գավառի Բագարան բերդաքաղաքում Աշոտ I-ը (885-890) օծվում է հայոց թագավոր։

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը

Առաջադրանք

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բագրատունիներ/տեսանյութ/

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական,
սպարապետ, դավադրություն, վերնախավ,
աթոռանիստ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։

Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։

Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց
թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։

Առաջադրանք 2

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը
Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց
դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական
բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց
անկախ թագավորության վերականգնումը ժամանակի
հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց
ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց
ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը
որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների
դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ
ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում
արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ
քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը
իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի
ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը
և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր
վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին
ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։
Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել
Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը
885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և
Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր
Հայաստանի անկախության միջազգային ճանաչում:
Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում
օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը
մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա
հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում
է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին
հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով
են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա
մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր
ողջ Հայաստանում»։
Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց
արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց
հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական
ավարտ ունեցավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ  է այս տեքստում Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։
Աշոտ Ա-ի գործուներությունները եղել են խաղաղ,որի համար էլ նրան այդպես են անվանել։

2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։
Արաբական խալիֆայությունը զգալով մեր երկրի միախմբությունը փորձեց հայ թագավորների կապերը կտրել և չկարողանալով Հայաստանը դարձավ անկապ։

3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել
կամ ներկայացնել այլ կերպ։
Մարդկությունը կհպարտանար իր թագավորով և շատ տոնակատարություններ կլիներ ի պատիվ Աշոտ Ա-ի ով Հայաստանը դարփձրեց անկախ պետություն։

4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա
իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող
ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել
այլ կերպ։
Այդ ժամանակ Աբաս ապարապետը Աշոտ Ա-ի եղբայրը խելացի գործելով իր մեծ բանակով շրջապատում է Ահմադին ցույց տալով դավադրության նամակը և ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։

5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։
Աշոտ Ա-ն նախ և առաջ շատ հավատարիմ և դրական մարդ էր և շատ էր սիրում խմբավորված աշխատանքները։ Ինձ թվում է մարդը պետք է լինի ավելի վստահող և համախմբող,որպեսզի դառնա Աշոտ Ա-ի պես դրական մարդ։

6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք
Պետք է թագավորը լինի խիստ,բայց դրական,որպեսզի նրան ենթարկվի ամբողջ ժողովուրդը և պետք է կարողանա կառավարել թագավորությունն ու ղեկավարությունը։

Հանրահաշիվ

Առաջադրանքներ 2

262, 264, 267, 268, 272։

262.

Կրճատ բազմապատկման բանաձևերը հաճախ գործածվում են արտահայտությունների պարզեցման համար։


264.

ա) x2+2xy+y2-z2
բ) x2-2xz-y2+z2
գ) x2+2xz-y2+z2
դ) x2-2xz-y2+z2
ե) x2-y2-2yz-z2
զ) -x2+y2+yz+z2+zy

267.

ա) a8-17a4+16
բ) a2+b2-c2
գ) a8-b8
դ) a3+b3
ե) a3-b3
զ) 4a2-8

268.

ա) -1
բ) 4x2-6x+21
գ) 5m2-20m+20
դ) 28p2-100p+95
ե) 90a2-75a-9
զ) -2a2+4a+6
է) -40x+3
ը) z2-2xz+2yz
թ) -4yz
ժ) 4yz


272.

ա) (mn-1)2+(n+m)2
բ) (ac-bd)2+(bc+ad)2