Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

  1. Կանաչ էվգլենայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։
    Կանաչ Էվգլենան ունի խիտ ցիտոպլազմա, թաղանթ, մտրակներ, կորիզ, վակուոլ, քլորոպլաստ։ Մտրակների շնորհիվ կանաչ էվգլենան շարժվում է, այն շարժվելուց կարճանում ու երկարացնում է։

    2. Կանաչ էվգլենայի բազմացումը։
    Էվգլենայի բազմացումը կատարվում է անսեռ եղանակով: Կանաչ էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված, մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

    3. Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։
    Հողաթափիկ ինֆուզորիան ունի խիտ ցիտոպլազմա, թարթիչներ, փոքր և մեծ կորիզներ, վակուոլ և արտազատական անցք։
    Այն ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ 

    4. Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (սեռական և անսեռ)։
    Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

    5. Ներկայացնել միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդություններից որևիցե մեկը։ (քնախտ, մալարիա, դիզինթերիա)։
    Միաբջիջ կենդանիներ, հիվանդություններ

    6. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքների հաշվետվությունը։
    Միաբջիջ կենդանիներ, հիվանդություններ
    Հողաթափիկ ինֆուզորիա
    Կանաչ էվգլենա

Քնկոտ պահակը փոխադրում

Ըլել ա մի թաքավեր։ էտ թաքավերը շարունակ հորսի քյնալիս ա ըլել իրան տղու հետ։ Օրերից մի օր էս թաքավերի պահակը ըրազըմը տեհել ա, վեր թաքավերի տղեն խփվեց։ Տա վեր ա կցել, քյնացել թաքավերի կուշտն ու ասելա․
-Թաքավերը ապրած կենա, ըսօր տղիդ հորսի տանես վեչ, քշերիս կեշ ըրազ եմ տեհել։
Էտ թաքավերը սրա ասածին անգաճ չի կալել ու տարել ա։ Հորսի տեղ հասնիլն ու թաքավերի տղի խփիլը մին ա ըլել։ Էս թաքավերը հորսից կյալիս ա ու, թքավերին ինչպես լայաղ ա, կանչըմ ա իր դահիճին ու հրամայում ա, վեր պահակին տանի ու ժողովրդի ըղաքին կլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնըմ են, թե․ «Թաքավեր ապրած կենա, խի՞ ես կլուխը թռցնիլ տալի», թաքավերը ասըմ ա․
-Պահակը խի՞ ա քնել, վեր մհեչ ըրազմը տղիս տեհել ա խփված։

Եղել է մի թագավոր։ Այդ թագավորը շարունակ որսի գնալիս իր որդու հետ էր գնուն։ Մի օր էլ թագավորի պահակը երազա տեսնում, որ թագավորի տղուն խփում են։ Պահակն էլ վերա կենում գնումա թագավորի մոտ ու ասում․
-Թագավոր, տղուդ այսօր մի տար որսի, գիշերը վատ երազ եմ տեսել։
Թագավորը պահակի ասածին չի լսում ու տանումա։ Որսի տեղը հասնելու պես տղուն խփելը եղելա։ Էս թագավորը որսից գալիսա, թագավորին ինչպես վայել ա, կանչում ա դահիճին ու հրամայում, որ պահակին տանի ժողովրդի դիմաց վիզը թռցնի։ Երբ վեզիրը հարցնում ա, թե․ «Թաքավեր ապրած կենա, խի՞ ես գլուխը թռցնել տալիս», թագավորը ասում ա․
-Պահակը խի՞ ա քնել, որ երազա տեսել տղիս խփած

Փետրվար ամսվա պատմության ամփոփում

Առաջադրանք 1,2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Մի քանի նախադասությամբ ամփոփել  ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ներկայացնել ամենադուր եկած թեման, հիմնավորել:
Իմ դուր եկած թեման, դա Ավարայրի ճակատամարտն էր, դուր է եկել քանի-որ շատ եմ լսել այդ մասին, բայց կոնկրետ չեմ իմացել իր մասին։

Թարգմանություն

Հետազոտական, կամ անհատական նախագիծ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանի մասին

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

13-րդ դարի նշանավոր տիրակալները

Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:/Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց
Ինոկենտիոս 3-րդ պապը շատ կրթված էր, նա սովորել էր աստվածաբանություն, իսկ  համալսարանում՝ հռոմեական իրավունք: Ես ընթերցելով իր մասին հասկացա, որ նա շատ նվիրված է Աստծուն, այդ իսկ պատճառով նա բարձրագույն էր համարում Հռոմի պապի իշխանությունը: Ինոկենտիոս III–ը կազմակերպեց նաև  խաչակրաց չորրորդ արշավանքը: Նաև իր շնորհիվ XIII դարի սկզբին Հռոմի պապերի իշխանությունն
աննախադեպ վերելք ապրեց:

Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:
Ես կարծում եմ, որ նրանք երկունել շատ կարևոր գործեր են արել երկրի համար: Օրինակ՝Ֆրիդրիխ Երկրորդը ուներ փայլուն կրթություն: Նա գրում էր երկեր, բանաստեղծություններ: Նա նաև Նեապոլ քաղաքում հիմնադրեց համալսարան, ինչը շատ կարևոր էր ուսման համար: 1228 թ. Ֆրիդրիխ II–ը կազմակերպեց խաչակրաց VI արշավանքը: Նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր ստորագրեց, որի համաձայն Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին: Լյուդովիկոս Իներորդը նույնպես շատ կարևոր մարդ էր: Նրա օրոք Ֆրանսիայում ամրապնդվեց թագավորական իշխանությունը: Նա վերահսկում էր հարկերի գանձումը և ծախսերը: Լյուդովիկոսը իրականացրեց նաև դրամական բարեփոխում: Թագավորական տիրույթում արգելվեցին ավատատերերի միջև տեղի ունեցող պատերազմները: Մտցվեց «Արքայի 40 օր» կոչվող օրենքը: Բախման մեջ հայտնված կողմերը քառասուն օրվա ընթացքում պետք է դիմեին թագավորին: Պատերազմել կարող էին միայն այն դեպքում, երբ թագավորի միջնորդությամբ չէին հաշտվում: Արգելվեց վեճերի լուծումը մենամարտերի միջոցով: Ահա այս ամենից հետո ես կարծում եմ, որ երկուսնել իրենց կարևորությունը ունեին, բայց Լյուդովիկոսի օրոք ավելի շատ բան փոխեց և վերելք ապրեց, թեև երկուսնել շատ կարևոր մարդիկ էին:

Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը.
Հերետիկոս-Պաշտոնապես ընդունված հավատի կանոններից որևէ շեղում համարվում էր հերետիկոսություն: Հերետիկոսները մերժում էին խաչի պաշտամունքը, հոգևորականների անհրաժեշտությունը, մարդու մեղսածին լինելու և եկեղեցու միջնորդությամբ փրկվելու գաղափարը:

Ինկվիզիցիա-Այն հատուկ դատարան էր, որը հետաքննում էր միայն հերետիկոսների գործերը: Եպիսկոպոսական բոլոր թեմերում ստեղծվեցին ինկվիզիցիայի դատարաններ, որոնք անմիջապես ենթարկվում էին պապին:

Բանադրանք-Բանադրանք նշանակում է նզովք, անեծք:

Կատարներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

Վալդենսներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

Աղանդներ-

Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները:

Պատմել 13-րդ դարի խոշորագույն գիտնական  Թովմա Աքվինացու  մասին: Թարգմանիր, ընտրիր քեզ դուր եկած միտքը, հիմնավորիր եթե համաձայն ես  Թովմա Աքվինացու այդ մտքի հետ:

  • Пусть мысли, заключённые в книгах, будут твоим основным капиталом, а мысли, которые возникнут у тебя самого, — процентами на него.“ — Фома Аквинский
    Մտքերը, տպված գրքերում, կլինեն քո հիմնական կապիտալները, իսկ գաղափարները, որոնք կգոյանան քեզ մոտ,—կլինեն նրա վրա ավելացող տոկոսները: —Թովմա Ակվինացի:
  • „Счастливому человеку нужны друзья, и не для того, чтобы извлекать из них пользу, ибо он и сам преуспевает, и не для того, что бы восторгаться ими, ибо он владеет совершенными восторгами добродетельной жизни, но собственно для того, что бы творить добрые дела для этих друзей.“ — Фома Аквинский
    Երջանիկ մարդուն պետք են ընկերներ, և ոչ նրա համար, որպեսզի քաղել նրանից օգուտ, որովհետև նա ինքն է հաջողակ, և ոչ նրա համար, որ հպարտանան նրանցով, որովհետև նա տիրապետում է կատարյալ կյանքի հրաշքներով, ճիշտ նրա համար, որպեսզի անել բարեգործություններ այդ ընկերների համար:—Թովմա Ակվինացի:
  • „Правители нуждаются в мудрецах значительно больше, чем мудрецы в правителях.“ — Фома АквинскийИсточник: 
    Կառավառիչները ավելի շատ կարիք ունեն իմաստուն մարդկանց, քան իմաստունները կառավառիչների:—Թովմա Ակվինացի
    https://ru.citaty.net/tsitaty/648902-foma-akvinskii-schastlivomu-cheloveku-nuzhny-druzia-i-ne-dlia-togo/

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց

Առաջադրանք 2

Բնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:
Ավատատիրական հասարակության ներսում կատարված  տեղաշարժները նպաստեցին, որ ձևավորվի նոր տիպի պետություն՝ դասային միապետություն: Ֆինասական միջոցների պակասը թագավորներին ստիպում էր դրամ վերցնել բնակչության տարբեր դասերից, մասնավորապես՝քաղաքացիներից:

Ազգային պետությունների կազմավորումը

Բնութագրիր «ազգային հերետիկոսություն»  հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:
Վաղ միջնադարում սկսվեց ժամանակակից Եվրոպայի ազգային լեզուների ձևավորումը: Ինչպես գիտեք, կաթոլիկ եկեղեցու արարողությունները կատարվում էին մարդկանց մեծ մասի համար անհասկանալի լատիներենով: Այդ պատճառով նրանք ցանկանում էին դարձնել արարողությունները իրենց մայրենի լեզվով: Եվ նրանց անվանեցին Ազգային Հերետիկոսներ

Հիմնավորիր  ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/
  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/

Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :
Պետությունը պետք է ծառայելով մարդկանց ապահովի քաղաքացիների կյանքը:

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:
Ես կարևորում են ազգային լեզուն, քանի որ քո լեզուն գեղեցկացնում է քո երկիրը և երբ այլ երկրում դու տեսնում ես քո ազգությամբ և քո լեզվով խոսող մի մարդ դու ուրախանաս, բայց երբ տեսնես հայ, բայց օրինակ անգլերեն խոսող, դու այնքան չես ուրախանա, որքան առաջ:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ»-Հետաքրքիր պատմություններ միջնադարյան եվրոպայի մասին./ թարգմանություններ այլալեզու աղբյուրներից/

Թումանյան «Ինքնակենսագրություն»

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը. 

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր[1]),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

233, 235, 237, 238֊ ա,բ,գ,դ, 239֊ա,բ,գ,դ։

233.

ա) x3-y3
բ) (m-n)(m2+mn+n2)

235.

ա) m2+4m+16
բ) 1/4+1/2x2+x4
գ) 4a2+6ab+3
դ) m2c2+m4c+m6

237.

ա) x3-y3
բ) a3-125
գ) 8m3-125n3
դ) 343p3+q3
ե) 1/8x3-1/27y3
զ) 0,001a3-0,008b3

238.

ա) 1000q3-27p3
բ) 8n3+343m3
գ) a3b3-27
դ) k3m3-n6

239.

ա) (m-1) (m2+m+1)
բ) (p-3q)(p2+3pq+9q2)
գ) (5x-2y)(25x2+10xy+4y2)
դ) (4a+10b)(16a2-40ab+100b2)

Երկրաչափություն

Առաջադրանքներ

217, 218, 219։

217.

ա) անկյուն 7 հավասար է անկյուն 5 (որպես հակադիր անկյուններ)
անկյուն 1 հավասար է անկյուն 3-ին (որպես հակադիր)
ստացվում է, որ անկյուն 3 և անկյուն 5-ի գումարը 180աստիճան է
անկյուն 3-ը հավասար է 37աստիճան
անկյուն 5-ը 143աստիճան

բ) Եթե Խաչադիր անկյունները իրար հավասար են, ապա ուղղիղները հաստատ զուգահեռ են

գ) Եթե անկյուն 7-ը մեծ է անկյուն 1-ից 3 անգամ, ապա 45աստիճան*3 հավասար է 135աստիճան

218.

Ապացուցվեց ըստ առաջին հայտանիշի C-A խաչադիր են

219.

Ապացուցվեց ըստ առաջին հայտանիշի, D-C խաչադիր են: