,,Чудо рождается из веры․․․,,

Сочинение на тему։ ,,Чудо рождается из веры․․․,,
Я согласен с идеей, что чудеса рождаются из веры. Если ты не веришь, не будет чуда, если ты скажешь, что я не верю, что такого чуда быть не может, то его не будет, а если ты скажешь, что это произойдет, я верю , то это чудо произойдет.
Но я не верю в чудеса.

Հայոց ազգանունների բառարան-նախագիծ

Ա․
Ադամյան-Ադամ, ար․ հին հր․ «մարդ էակ» Դ դ․ (ՀԱնԲ, Ա, 47-48), + յան․ «Ես Ատու որդի Ադամս, վկայ» 1714 (ՀԱԿ, 48)։ «Առորս գիրքս, զոր շնորհեալ էր յԱդամ վարդապետէն, ետույիշատակ․․․» 1779 թ․ (ՄՑՀԶ, Ա, 418):
Բ․
Բաբաջանյան-Բաբաջան, ար․ թրք․ բաբա «հայր» + պրսկ․ ջան, ԺԵ դ․ (ՀԱնԲ, Ա, 349) + յան։
Բարսեղյան-Բարսեղ, ար․, փոխառ․-յուրացված հուն․ բասիլեոս «թագավոր» Ե․ դ․ (ՀԱնԲ, Ա, 392), + յան «Կամիւն ՅԱՅ․ Մէլիք Պարէքս, պարոն Մերհապա կանկնացոցի ՍԲ խաչս ՏՐ․ Բարսեղին․ ԹՎ․։ ՋՂԸ։ (1549) (ԴՀՎ, 4, 90)»: «Այս է հանգիստ Պարսեղ Քահանաին, որդի Ուլուսին․ ԹՎ․։ ՌՃԼԵ; (1686) (ն․ տ․, 362)»:
Բեգլարյան-Բեկլար, տարբ․, + յան։ «Ես Բեկլարս կանգնեցի զխաչս ինձ և մաւրն իմոյ աղաւ․․․ ԺԳ դ․ (ԿՂՀ, 252)»։ «Ես գրագիր Եսայիս Բեկլարի, վկայ» 1714 թ․ (ՀԱԿ, 21): «Մենք Մհերի թոռներս, Մուզբարի որդիքս՝ Բեկլարս և Մկրտիչս Յուլեցի, վկայ» 1714 թ․ (ՀԱԿ, 21):
Ե․
Եգանյան-Եգան, ար․, թրք․՝ «եղբորորդի, քեռորդի» ԺԷ դ․ (ՀԱնԲ, Բ, 93), + յան։
Խ․
Խաչատրյան-Խաչատար, ար․, հյ․ խաչ + տուր բառերից, ԺԱ դ․ (ՀԱնԲ, Բ, 467), + յան։ «ՍԲ խաչս բարէխառս Խաչատուր քահանային կողակից Գուլինին ԹՎ։ ՌՃՍ։ (1652) (ԴՀՎ, 4, 209)»: «Ես խնամի Խաչատուրս, վկայ եմ 1708թ․ (ՀԱԿ, 129)»։
Հ․
Հակոբյան-Հակոբ, ար․, հին-հր․ «1. Գարշապար, 2. խաբող»։ Ս․ Գրքի երկակի ստուգաբանությունները (1. կրունկից բռնող, 2. խաբող) պետք չէ իրար համարել հակասական, որովհետև ըստ եբրայեցերենի խաբել նշանակում է «մեկի ետևից գնալ, կրունկը բռնել» Զ․ դ․ (ՀԱՆԲ, Գ, 481), +յան։ «ՍԲ խաչս բարէխաւս տէր Հակոբին որդի Վանումին, կողակից Խոսրովին, որդի Պայինտուրին»։ ԺԴ դ․ (ԴՀՎ, 4, 339)։ «Տէր Ակոբի որդի Յօհաննէսս և Յօվաննէսս, վկայ եմք» 1769 թ. (ՀԱԿ, 26)
Հայրապետյան-Հայրապետ, ար․, հյ․ հայրապետ «կաթողիկոս կամ վանահայր» բառից, Ժ․ դ․ (ՀԱնԲ, Գ, 38), + յան։ «Ի ԹՎ․։ ՉԼԳ։ (1248) ի հայրապետութե ՏՐ Գրիգորի մեք։ Ե։ եղբայր Աբրահամ քահանայ․ անարժան Հայրաձայն և այլքս, կանկնեցաք զխաչերս հարեղաբար մերոյ Հայրապետին և ծնողաց մերոյ Հայրուտին և ծնողաց մերոյ Հայրուտին և Խաթունին, և իվեր մեր․․․» (ԴՀՎ, 4, 135)։ «Ես Քօսակի Հէրապետն, վկայ» 1667թ․ (ՀԱԿ, 29):
Հովհաննիսյան-Հովհանես, ար․, հուն․ «հնազանդություն» (ՀԱնԲ, Գ, 539), + յան։ «Ես Ոհանէսի որդոյ որդի, որ և թոռն Ոհանէսի, Մօսէսս, որ եմ որդի Աւետիկի, վկայ եմ» 1794 թ․ (ՀԱԿ, 138):
Ղ․
Ղարաբեկյան-Ղարաբեկ, որ․, թրք․ «սև բեկ» ԺԶ դ․ (ՀԱնԲ, Գ, 133), + յան։ «Այս է հանգիստ Ղարայպէկին որդի Հարվանին Թվ․։ ՌՃԿԷ։ (1718)» (ԴՀՎ, 4б 196):
Ղևոնդյան-Ղևոնդ, ար․, հուն․ Լեոն>Լեոնտես անունից, Բ դ․ (ՀԱնԲ, Գ, 140), + յան։ «Ղևոնդ բանի սպասավորս Նախչուանեցի յիշեայ ի Քրիստոս։ 1361թ․ (ՄՑՀՁ, Ա, 298)»:
Մ․
Մանվելյան-Մանվել, ար․, Դ դ․ <Էմմանուել, ար․, հին հր․ «Աստված է մեզ հետ» (ՀԱնԲ, Բ, 233) > Մանվել, + յան։ «Ես Տր Մանվել կանկնեցի խաչս ի փրկութ․ հոգոյ հաւր իմ Պէխանին։ ԹՎ․։ ՋԿԷ։ (1518) (ԴՀՎ, 4, 298)»։ «ԹՎ․։ ՉԼԶ։ (1287) յանուն Այ ես Մանուել կանգնեցի զխաչս հաւր իմ Սեթ քահանի յիշեցէք ի Քս» (ԴՀՎ, 2, 111):
Մկրտչյան-Մկրտիչ, ար․, հյ․ մկրտել բայից, ակնարկությամբ Հովհաննես Մկրտչի, վերադիրը, Ը դ․ (ՀԱնԲ, Գ, 393), + յան։ «Ես ՏՐ Մկրտիչ կանկնեցի ՍԲ խաչս փրկութեան Վարդանիսին։ ԹՎ․։ ՋԼԶ։ (1487) (ԴՀՎ, 4, 235):» «Այս է տապան Ովանէսի որդի Մկրտիչին, որ վախճանեցաւ մեծ շարժով, յունիսի Դ (4), թվ(ին) ՌԺԻԸ (1679)» (ԿՂԵ, 185): «Մեք Մհերի թոռներս, Մուզաբարի որդիքս Բեկլարս և Մկրտիչս Յուլեցի վկայ» 1714 թ․ (ՀԱԿ, 21):
Մուղդուսյան-Մուղդուս(ի), մկ․, պատվանուն, «Երուսաղեմ ուխտի գնացած», + յան։
Շ․
Շահվերդյան-Շահվերդ(ի), ար․, շահ+վերդի, թրք․ «տվեց»>«արքայատուր» ԺԷ դ․ (ՀԱնԲ, Դ, 131), + յան։ «Սբ խաչս բարէխաւս Շահվերդին» (ԴՀՎ, 5, 262):
Փ․
Փանդունց-Փանդ, ըստ գորիսեցիների «խորամանկ», «կեռ տվող», + յան։
Փիլիպոսյան-Փիլիպպոս, ար․, հուն․ «ձիասեր» Ե դ․ (ՀԱնԲ, Ե, 201), + յան։ «Այս է հանգիստ Փիլիպոս այրհեպիսկոպոսի յԱռնջեցի» ԺԶ դ․ (ԿՂՀ, 191)։ «Ես Ամիրվէլու որդի Փիլիպոսս, վկայ» 1701 թ․ (ՀԱԿ, 42): «Ես Մարութէնց Հովահէսի որդի Փիլիպոսս, վկայ եմ» 1682 թ․ (ՀԱԿ, 112):
Ք․
Քալանթարյան-1. Քալանթար, մկ․, պրսկ․ «ոստիկանապետ նաև քաղաքագլուխ»։ «Ես Քալանթարի եղբայր Աւէտս, վկայ», 1747 թ․ (ՀԱԿ, 85): 2. Քալանթարյանց>Քալանթարյան։
Քամալյան-Քամալ, ար․, արաբ․, «կատարյալ» ԺԶ դ․ (ՀԱնԲ, Ե, 2014), + յան։ «Շնորօք Աստոծոյ․ ևս Այտին Պալասանս, Դաոլաթ բԼկս, Աստուածապոս ծառայք Աստուծոյ կանկնեցուցաք սուրբ խաչս բարէխաւս ծնողաց մերոնց Քամալին և Փարին, Սոլտանին Մահպուբին թվին․։ ՌՃԲ։ (1653) (ԴՀՎ, 4, 333)»:
Հ․
Հարությունյան-Հարություն, իգ․/ար․ հյ․ հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի Հարության (որ և Զատիկ)։ Իգ․ Ը․ դ․, ար․ ԺԴ դ․ (ՀԱնԲ, Գ, 519), + յան։ «Ես Յուշականցի Ղազարենց Յաութիւնի որդի Աբրիհամս վկայ» 1709 թ․ (ՀԱԿ, 130):
Հովսեփյան-Հովսեփ, ար․, հին-հր․-հուն․ «աճումն» Դ դ․ (ՀԱնԲ, Գ, 709), + յան։ «ՍԲ խաչս բարեխաւս Մոսէսին Ովսեփին, մեծ Խալինարին» ԺԵ դ․ (ԴՀՎ, 4, 101): «Ես Թէվումի որդի մէլիք Յօվսեփս, վկայ եմ» 1776 թ․ (ՀԱԿ, 151): «Ուսուփի որդի Աւաքն վկայ» 1681 թ․ (ՀԱԿ, 32):

Хорхе Луис Борхеса ,,Роза Парацельса ,,

Обсуждение рассказа Хорхе Луис Борхеса ,,Роза Парацельса ,,

Вопросы для обсуждения։

  • Какие темы поднимаются в произведении Борхеса?
    Это произведение поднимает такие темы, как сила веры, вдохновение, необходимость искать дорогу к цели, богословие, воскрешение.  Это произведение также подчеркивает необходимость для людей искать смысл в жизни, даже если они должны преодолеть много препятствий и испытаний.
  • Как вы считаете, какими качествами должны обладать учитель и ученик, и почему?
    Для долгосрочного успешного учения оба должны обладать профессионализмом, любовью к тому, что они делают, и взаимной уважением. Учитель должен быть честным и доброжелательным, обладать творческим подходом к задачам и пониманием своих учеников. Он должен быть мотивированным и иметь желание помогать своим ученикам. Ученик должен быть трудолюбивым, стремиться к самосовершенствованию и понимать ответственность за свои действия. Он должен уважать труд учителя и быть открытым к новым идеям.
  • Почему же Парацельс, моливший Бога, чтобы тот послал ему ученика, отказывается от него?
    Парацельс отказывается от этого ученика, потому что ученик предлагает ему золото. Парацельс не ищет золота, а ищет веру. Для него важно не то, что ученик может предложить ему в деньгах, а то, насколько он готов посвятить себя науке и доверить Парацельсу. И Парацельс просил себе любого ученика а не своего вот бог и послал ему этого ученика.

    Парацельс мудрый, уверенный в своей силе. Но бывает и так, что учитель, грамотный, умный, образованный сомневается в себе. Сомневался ли в себе Парацельс?
    Да, Парацельс также иногда сомневался в себе. Он был человеком, и даже самые умные и мудрые сомневаются в себе. Он знал, что путь к созданию Философского Камня длинный и трудный, и что его противники рассматривают его как обманщика. Иногда ему казалось, что его мечта исчезает во мраке.
  • Хотел ли он на самом деле делиться своими знаниями?
    Да, Парацельс хотел делиться своими знаниями, но он не мог поделиться ими с учеником, потому что ученик проявил недостаточное доверие и просил увидеть волшебное явление со своими глазами, прежде чем доверять учителю. Парацельс понял, что это не хватит для того, чтобы ученик действительно верил ему. Вместо этого он предложил ученику пройти через длинное и трудное пробуждение для получения веры.
  • Могут ли знания , оставшись без распространения, жить?
    Нет, знания, оставшиеся без распространения, не могут жить. Знания не только просто существуют, но они должны быть ценны и использоваться для продвижения и поддержания цивилизации. Передача знаний от одного поколения к другому является главным способом сохранения и продвижения цивилизации. Знания, оставшиеся без распространения, не могут быть достаточно использованы, чтобы продвигать и поддерживать развитие цивилизации. Поэтому эти знания не могут продолжать существовать, поскольку они не могут быть использованы и переданы дальше.
  • О чем нам говорят монеты, брошенные на стол? Почему упомянается Земля Обетованная?
    Монеты, брошенные на стол, говорят нам о готовности ученика дать все, что у него есть, в поисках настоящей истины. Это признание того, что деньги не могут купить духовное просвещение, и готовность идти по длинному пути в поисках истины, даже если он не закончится успехом. Затем упоминается Земля Обетованная, потому что Парацельс ответил ученику, что все, что мы видим, это не что иное, как Парадиз, идеальный мир, созданный Богом. Наше пребывание здесь, на Земле, – это следствие первого греха Адама и Евы в Раю. Парацельс подтверждает, что наша природа и наш судьба зависят от того, как мы используем слово. Он доказывает, что путь к истине может быть пройден только с помощью веры, а не золота, и что слово есть путь к просветлению.

Հողաթափիկ ինֆուզորիա

Թարթիչավորների տիպ

Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան 7000 տեսակային ներկայացուցիչ:

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

l.jpg

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Ուշադրություն

Այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները, ի տարբերություն արմատամտրակավորների, ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում:

1276811.gif

Սննդառությունը: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:

Ուշադրություն

Այսպիսով նկատում ենք, որ հողաթափիկ ինֆուզորիայի մոտ կատարվում է բջջի մասերի առաջնային տարբերակում և մասնագիտացում, որը կարևոր առաջընթաց է:

Մտրակների շարժմամբ սնունդը բերանով և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլը: Մարսողական վակուոլը 1 ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում սնունդը մարսվում է և յուրացվում:

Ի տարբերություն արմատամտրակավորների՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից:

0.png

Շնչառությունը և արտաթորությունը: Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

7.jpg

Գրգռականությունը: Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ:

Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով:

Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս:

Տաքսիսը օրգանիզմի պատասխան ռեակցիայով ուղեկցվող գրգռականության պարզագույն դրսևորումն է:

0-11.png

Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

infozor.jpg

Ուշադրություն

Հողաթափիկ ինֆուզորիայի և բազմաբջիջ ջրիմուռ սպիրոգիրայի մոտ դիտվող կոնյուգացիան կենսաբանական իմաստով նույնական է:

Կոնյուգացիայի նշանակությունն այն է, որ կորիզանյութի փոխանակության հաշվին մեծանում է օրգանիզմի հարմարվողականությունը միջավայրի փոփոխվող պայմաններում:

Հողաթափիկ ինֆուզորիա

 կառուցվածքը
Հողաթափիկ ինֆուզորիան թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչ է այն 0,1-0,3 մմ երկարության արտաքինից հողաթապիկի տեսք ունեցող նախակենդանի է։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը, նա արատքինից պատված է բազմաթիվ թարթիչներով որոնց օգնությամբ շարժվում է պտտելով բջջի առանցքի շուրջ։ Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմային արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կրառվում են պաշտպանվելի կամ հարձակվելիս, այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները ի տարբերություն արմատամտրակավորների ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում։ Հողաթափիկ ինֆուզորիա բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են։ Ակոսը նեղանալով վերացվում է նախակենդանու կենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը, այսպիսով նկատում ենք, որ հողաթափիկ ինֆուզորիան մոտ կատարվում է բջջի մազերի առաջնային տարբերակում և մասնագիտացում, որը կարևոր առաջընթաց է։ Մտրակների շարժմամբ սնունդը բերանում և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևաորվում է մարսողական վակուոլա, մարսողական վակուոլան մեկ ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում մարսում է և յուրացվում է։ Ի տարբերություն արմատամտրակավորների հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արծազատական անցք, որով կատարվում է սնունդի չմարսված մնացորդների հեռացումը։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերվում է սննդանյութերը անպիտան և վնասական անգոյացություններից։ Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման մարմնի ողջ մակերեսով, արտաթորությունը համարժեք է մտրակավորներին կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքված խողովակներից։ Ինֆուզորիաներն ի տարբերություն նախակենդանիների օժտված են զարգացած կրկնականությամբ, դրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա։ Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով, ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոքում է դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս, եթե հարևան ջրի կաթիլը ավելացվեն ջրիմուռներ ապա ինֆուզորիանները կանցնեն դեպի այդ կողմ, այս երևույթները կոչվում են դրական տաքսիս։ Տաքսիսիը օրգանիզմի պատասխան ռեակցիաով ուղեկցվող գրգռականությամբ պարզագույն դրսևորում է։ Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ որոնցից մեծը կազմավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին, հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և անսեռ և սեռական եղանակով, այդպիսով թարթիչավորների մոտ առաջնական դրսևորվում է սեռական գործընթաց անսեռ բազմացումը նույնական է միաբջից կենդանիներին բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում, ամբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիան մոտենում են միմյանց, փոքր կորիզը բաժանվում է երկու մասի, իինֆուզորիայի բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն, այս երևույթը կոչվում է կոնյուգացիա։ Հողաթափիկ ինֆուզորյան և բազմաբջիջ ջրիմուռ սպիրիգիրայի մոտ դիտվող կոնուգացիան կենսաբանական իմաստով նույնականն է։ Կոնյուգացիայի նշանակություն այնն է, որ կորիզանյութի փոփոխականության հաշվին մեծանում է մեծանում է օրգանիզմի հարմարողականությունը, միջավայրի փոփոխական պայմաններում։

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

182, 183, 189, 190-ա,բ,գ դ, 191։

182.

ա) a2-2ab+b2
բ) 25+10p+p2
գ) 9m2+12nm2+4n2
դ) x2-6x+9
ե) 4a2-12a+9
զ) 25p2-20pq+4q2
է) 1-2m+m2
ը) 16-24y+9y2

183.

ա) a2-2ab2+b4
բ) x6-2x3y+y2
գ) m6-2m3n2+n4
դ) p8+2p2q2+q4
ե) a6+2a4b+ab2
զ) x6-2x3y2z+y4z2
է) 4m2-4mn+n2
ը) 6p4-10p2q3+4q6
թ) 8a4b2-14a3b3+6a2b4

189.

ա) C-2
բ) C-2x D-2y
գ) C-9m D-2n
դ) C-8p D-64p2


190.

ա) 2m2-0+2n2
բ) 13a2-28a+40
գ) 5x4-54xy+25y4
դ) 97m2-10nm+73n2

191.

ա) x2-4yx+4y2
բ) ab2-2abc+c2
գ) 25xy2-20xy+4

Մաթեմատիկա առանց բանաձև

Տուփում կան 25 կարմիր, 10 դեղին և 12 կանաչ տոնածառի խաղալիքներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի խաղալիքները։
38 խաղալիք։

2․Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը  150 գ-ով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
1300+500+150=1950

3․Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
Քանի որ տատիկը իր մոտ եղած 89 կոնֆետը բաժանել է նրա 7 թոռներին, մնացել է 12 և 5 հատ կոնֆետ։

4․Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
Աննան վճարեց 9 հատ գնելու համար 25200դրամ։

5.Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2019-ով, ապա կստանանք 2020։
Ինձ թվում է, թե ձնեմարդը մտապահել է 2020 թիվը։
2019+2020=4039
4039+1=4040
4040:2=2020

6․ Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
(100-26):2=37
37+26=63

7․Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
Մեզ հայտնի է, ոյ Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, բայց անհայտ է, թե քանի ժամում կպատրաստի 180 նվեր։ Ինձ թվում է Ձմեռ պապը 180 նվեր կպատրաստի 9 ժամում։

8․ Ձմեռ պապը     շոկոլադներից և  խաղալիքներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր  նվերներում  լինեն հավասար քանակով  շոկոլադներ և հավասար քանակով խաղալիքներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստ  42 շոկոլադներից և 28  խաղալիքներից։
42-28=14
42-14=28
Պատ.`28

9․ Ամանորյա տոներին ընդառաջ կազմակերպված  տոնական  մրցույթին մասնակցելու համար հավաքված տղաներից և աղջիկներից  թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով տղաներ  և հավասար քանակով  աղջիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել  36 տղաներից և 24 աղջիկներից։
36-24=12
36-12=34
Պատ.`24

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1.ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։
V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։

2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։
Այն պաստերի վրա, որ Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։

3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։
Ակոռի
Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:
ներսեհապատ

482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:


4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։
Նա իմ կարծիքով իր պահանջներն է ունեցել և շատ լավ ուխտապահ է եղել։

5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Կարո՞ղ ես պնդել, որ թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Իմ կարծիքով նրա բնավորությունը ծառայի բնավորության պես էր որովհետև երբ ամեն այդպիսի մարդ հանդիպում է ավելի ուժեղ մարդու նա փորձում է հանդուրժողական լինել նրա հետ։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։
Այն շատ մեծ դեր ունեցավ Հայաստանի համար բացի դրանից դրանով ժողովուրդը տեսավ թե ինչպիսի ուխտապահ և քաջ նախարարներ ունեն և եթե նրանք դա չանեին մեր կրոնը հիմա ուրիշ կլիներ

Հրաբխի ժայթքումը սեղանի վրա

Մենք այսօր կատարեցինք փորձ “հրաբխի ժայթքումը սեղանի վրա”:
Մենք օգտագործեցինք՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հաճխապակե անոթ, տարրա։
Սկզբից լցրեցինք ամոնիումի երկքրոմատը։

Մակերևույթին պատրաստեցինք “խառնարան” փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո “խառնարանին” մոտեցրեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբխից” սկսեց ժայթքել կարմիր կայծեր, որից հետո փոխվեց կանաչ գույն։