Գենոտիպը օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունն է։ Այն ձևավորվում է ծնողներից ստացած ժառանգական նյութի հիման վրա և փոխանցվում է սերունդներին։ Գեները գործում են ոչ թե առանձին, այլ փոխազդում են միմյանց հետ։ Այդ պատճառով գենոտիպը համարվում է ամբողջական համակարգ։ Օրգանիզմի հատկանիշները կախված են ինչպես գենոտիպից, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցությունից։
Day: 30.09.2026
Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ
Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2
Պատրաստվե՛ք դաս—քննարկման՝
Թեմա 1․ Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ․
1․1/ Իրավունքի ճյուղեր․
ե/ Վարչական իրավունք
զ/ Քրեական իրավունք
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 24-34
ՀՀ Սահմանադրություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիրք
ՀՀ Քրեական օրենսգիրք
Առաջադրանք
1. Բերե՛ք օրինակներ, որոնցում առկա են անձ-պետություն վարչաիրավական հարաբերություններ: Անձ-պետություն վարչաիրավական հարաբերություններ են առաջանում այն ժամանակ, երբ քաղաքացին և պետական մարմինը փոխհարաբերության մեջ են մտնում։ Օրինակ՝ քաղաքացին անձնագիր է ստանում պետական մարմնից, վարորդական իրավունք է ստանում, դիմում է պետական մարմնին որևէ ծառայություն ստանալու համար, վճարում է վարչական տուգանք կամ բողոքարկում է պետական մարմնի որոշումը։
2. Ինչո՞վ են տարբերվում զանցանքները հանցանքներից /բլոգային աշխատանք/. Զանցանքը և հանցանքը երկուսն էլ օրենքի խախտումներ են, սակայն դրանք տարբերվում են իրենց վտանգավորության աստիճանով և պատասխանատվությամբ։ Հանցանքը հասարակության համար ավելի վտանգավոր արարք է, որը նախատեսված է քրեական օրենսգրքով և դրա համար կարող է սահմանվել քրեական պատիժ, օրինակ՝ ազատազրկում։ Զանցանքը համեմատաբար ավելի քիչ վտանգավոր իրավախախտում է, որը սովորաբար առաջացնում է վարչական պատասխանատվություն, օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ
Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա: Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա նշանակում է, որ ներկայումս օգտագործման ենթակա բնության տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք այդպիսիք դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Այդ երևույթը հատկապես ինտենսիվ է զարգացել վերջին հարյուրամյակների ընթացքում: Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90: Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը: Հատկապես արագ է աճում հանքատեսակների և Համաշխարհային օվկիանոսի ձկնային ռեսուրսների օգտագործումը: Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ: Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան: Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները: Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ: Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`
· Հանքային (հանածո)
· Ջրային
· Հողային
· Կենսաբանական
· Կլիմայական
Այդ ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով: Դրանք տարբերվում են նաև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որ ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում: Երկրի վրա ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և տարբեր վայրերում տարբեր արժեք ունեն: Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ. Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց,
Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
Նախորդ դասակարգման բոլոր խմբերը կարող են ծառայել կամ ուղղակիորեն որպես արտադրամիջոց, այսինքն` աշխատանքի առարկա ու գործիք, կամ էլ որպես դրանց ստացման աղբյուրներ: Անհամեմատ սահմանափակ են երկրորդ խմբի մեջ մտնող ռեսուրսները: Դրանք հիմնականում սննդի մեջ օգտագործվող ռեսուրսներն են` խմելու ջուրը, ձկները, որսի մսատու կենդանիները, սնկերը, վայրի հատապտուղները, ուտելու բույսերը, հանքային ջուրը: Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով: Գիտության ու տեխնիկայի զարգացման հետ դրանց թիվը մեծանում է: Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը: Բնական պայմաններ: Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: Շատ են այն դեպքերը, որբ բնության տարրը կամ հատկանիշը չմասնակցելով արտադրության պորցեսին` մեծապես ազդում է, կամ կարող է ազդել հասարակական կյանքի զարգացման վրա: Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման: Օրինակ` մթնոլորտային ճնշումը, խոնավությունը, Երկրի ձգողականության ուժը, երաշտը, եղանակը, սառնամանիքը, տեղանքի բացարձակ բարձրությունը: Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է: Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե’ ռեսուրս և թե’ պայման: Օրինակ` բնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված ` մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող: Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը: ՄԻաժամանակ և’ բնական ռեսուրս, և’ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն: Եթե խոսքը բնության առանձին տարրի մասին է, ապա բարդ խնդիր չէ ամեն մի կոնկրետ դեպքում պարզել դրա ռեսուրս կամ պայման լինելը: Բայց ինչպե՞ս վարվել, երբ խոսքը ոչ թե առանձին տարրի, այլ տարբեր բնական տարրերի ամբողջության, դրանց համալիրի մասին է: Ի՞նչ պետք է հասկանալ, երբ, օրինակ, ասում ենք` Սևանի ավազանի բնական պայմանները ռացիոնալ չեն օգտագործվում կամ Արալի լճի բնական պայմանները խիստ վատացել են: Ո՞րն է տարածքի, երկրահամակարգի բնական պայմաններ հասկացության բովանդակությունը: Բնական պայմանները տվյալ տարածքի բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի մյուս տարրերի ամբողջությունն են, որոնք ի մի վերցված` կարող են նպաստել հասարակական զարգացմանը կամ խոչընդոտել այն: Տվյալ տարածքի բնական պայմանների խոր իմացությունը ռացիոնալ բնօգտագործման և արդյունավետ բնապահպանության անհրաժեշտ նախադրյալն է: