Ամառային ճամբարի առաջին շաբաթը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում ծանոթացանք ջոկատի անդամներին, ներկայացրինք ինքներս մեզ և տեղեկացանք առաջիկա օրերի ծրագրերի ու նախագծերի մասին։ Առաջին օրը մասնակցեցինք նաև «Never Ignore Small Opportunities» դասընթացին, որտեղ ծանոթացանք ոգեշնչող պատմությունների, որոնք մեզ օգնեցին մտածել նպատակների, ինքնազարգացման և հաջողության հասնելու ուղիների մասին։ Շաբաթվա ընթացքում իրականացրինք համագործակցային նախագծեր մեր կենսաբանության ուսուցչուհի՝ Անուշ Ասատրյանի և հայոց լեզվի ուսուցչուհի՝ Նունե Մովսիսյանի հետ։ Այդ նախագծերի շրջանակում աշխատեցինք տարբեր թեմաների շուրջ՝ ընտրեցինք երկրի դրոշ, որպեսզի սկսենք աշխատել այդ երկրի դրոշի գույների վերաբերյալ, կատարեցինք նաև հետազոտություններ, քննարկումներ և ներկայացումներ՝ կարդալով ստեղծագործություններ և վերլուծել այն։ Այս աշխատանքները նպաստեցին մեր համագործակցային, հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը։ Երեքշաբթի օրը մասնակցեցինք ինքնաճանաչման հետաքրքիր գործունեության, որի ընթացքում գույների միջոցով փորձեցինք բացահայտել մեր բնավորության առանձնահատկությունները, հետաքրքրությունները և նախասիրությունները։ Այնուհետև քննարկեցինք, թե արդյոք գույները կարող են ազդել մարդու տրամադրության, զգացմունքների և վարքագծի վրա։ Քննարկումը շատ հետաքրքիր էր, քանի որ բոլորը հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց կարծիքը և ներկայացնելու սեփական դիտարկումները։ Շաբաթվա ընթացքում շարունակեցինք նաև մեր հետազոտական աշխատանքները։ Հետևեցինք ընկերների կատարած աշխատանքներին, մասնակցեցինք քննարկումներին և ներկա գտնվեցինք հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։ Չորեքշաբթի օրը մասնակցեցինք բասկետբոլի պարապմունքների։ Օրվա ընթացքում խաղացինք նաև ինտելեկտուալ խաղեր, որոնք զարգացրին մեր տրամաբանական մտածողությունը։ Ուրբաթ օրը մեր դպրոցում հյուրընկալեցինք Օսլոյի մասնավոր գիմնազիայի սովորողներին և դասավանդողներին։ Թեև մենք ճամփորդության էինք մեկնել, մեր խումբը ներգրավված էր հյուրերի ընդունելության և օրվա կազմակերպման աշխատանքներում։ Սա հետաքրքիր փորձառություն էր, քանի որ հնարավորություն ունեցանք շփվելու տարբեր մարդկանց հետ, ներկայացնելու մեր դպրոցը և մասնակցելու օրվա համակարգմանը։ Նույն օրը մասնակցեցինք նաև ռազմամարզական պարապմունքների, որոնք նպաստեցին ֆիզիկական պատրաստվածության և թիմային աշխատանքի զարգացմանը։ Շարունակեցինք նաև համագործակցային նախագծերն ու ինտելեկտուալ խաղերը։
День: 29 мая 2026
Դեպի Շարայի լեռ
Մայիսի 29-ին Սբ. Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք դեպի Արագածոտնի մարզ՝ Մեծ Շարա լեռան քայլարշավին։ Մեքենայի պատուհանից բացվում էին լայնարձակ և կանաչ դաշտեր։ Ճանապարհին ունեցանք կարճ ընդմիջում, որից հետո շարունակեցինք մեր ուղին դեպի Բերքառատ գյուղ։ Բերքառատ հասնելուց հետո սկսեցինք մեր քայլարշավը դեպի Շարայի լեռ։ Լեռները հետաքրքիր էին և գեղեցիկ, մեզ ուղեկցում էր գարնանային բնությունը, լեռնային մաքուր օդը և բացվող հիասքանչ տեսարանները։ Քայլքի ընթացքում ես մի փոքր ձանձրանում էի, այդ պատճառով արագ էի քայլում, սակայն միևնույն ժամանակ հաճույքով վայելում էի շրջակա բնությունն ու մաքուր օդը։ Հասնելով լեռան լանջին՝ ուսումնասիրեցինք այնտեղ գտնվող քարանձավները, ծանոթացանք շրջակա տարածքին։ Այնուհետև հանգստացանք, ընդմիջեցինք, խաղացինք տարբեր խաղեր, լուսանկարվեցինք և պարզապես վայելեցինք միասին անցկացրած ժամանակը։ Հանգստից հետո վերադարձանք դեպի մեքենան և ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Վերադարձի ընթացքում կիսվում էինք մեր տպավորություններով, հիշում օրվա ամենահետաքրքիր դրվագները և քննարկում այն ամենը, ինչ տեսել ու զգացել էինք քայլարշավի ընթացքում։