Այս ուսումնական տարին ինձ համար եղել է շատ ուսուցողական։ Հայոց լեզվի դասերից ամենալավը յուրացրել եմ քերականական թեմաները, հատկապես՝ ուղղագրությունը։ Առաջ չէի կարողանում լիարժեք հասկանալ դրանք, սխալներ էի անում ամեն տեղ, բայց այս տարի վերջապես սովորեցի։ Գրավոր խոսքս, համեմատած անցած տարիների, շատ է զարգացել, քանի որ կարողանում եմ ավելի հստակ արտահայտել խոսքս։ Իսկ բանավոր խոսքս երբեմն լինում են, որ դժվարությամբ եմ կարողանում արտահայտել, քանի որ չեմ կարողանում մտքերս լիարժեք ի մի բերել։ Ամենաօգտակար առաջադրանքները եղել են շտեմարանից, այն ինձ օգնեց ավելի լավ հասկանալ հայոց լեզուն, դրա խոսքի մասերն ու նախադասության անդամները։ Հայոց լեզվի գիտելիքներս միանշանակ առօրյայում էլ եմ օգտագործում, այն ինձ օգնում է ավելի լավ և ճիշտ հաղորդակցվելուն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ չկա որևէ այդպիսի թեմա, որ կցանկանայի ավելի խորությամբ ուսումնասիրել հաջորդ տարի։ Իսկ գրականության դասերը ավելի հետաքրքիր էին, քանի որ, բացի ստեղծագործություններ կարդալուց և սովորելուց, մենք նաև կատարում էինք «Ամեն ամիս գրքի հետ» նախագիծը։ Այն, իմ կարծիքով, հաջողված նախագիծ է, որին երբևէ մասնակցել եմ։ Գրականության դասին կարդացած և տպավորված ստեղծագործությունը Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմն է, շատ տպավորել է իր հերոսների ճակատագիրը։ Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց մարդկանց հանդեպ ավելի հարգալից լինել։ Քննարկումների ընթացքում փոխվել է իմ վերաբերմունքը որոշ ստեղծագործությունների նկատմամբ, որովհետև, լսելով ուրիշների կարծիքները, ավելի խորությամբ եմ հասկացել գաղափարները։ Կարդացած ստեղծագործություններից ստացել եմ կարևոր արժեքներ՝ բարություն և մարդկանց հասկանալու կարողություն։ Եթե պետք լիներ մեկ ստեղծագործություն խորհուրդ տալ մյուսներին, ապա հենց «Անուշ» պոեմը խորհուրդ կտայի, որովհետև այն սովորեցնում է մարդկանց հանդեպ ավելի հարգալից լինել։