«Generation Parkour» — ‘Parkour’ comes from ‘Parcours’, meaning ‘the way through’ or ‘the path’ in French. Watch how these young people find the fastest way through their urban environment by jumping and using obstacles to help them. And what do they think about this new phenomenon? Watch to find out!
Do the preparation task first then watch the short film and do the exercises to check your understanding.
Exercise I. Match the vocabulary with the correct definition and write a–h next to the numbers 1–8.
1. to grab-d. to take something in your hand suddenly
2. to scare someone-f. to make someone afraid
3. a rail-h. a metal bar that serves as a barrier
4. to challenge you-a. to test your abilities in an interesting and stimulating way
5. upside down-c. reversed so that the top is at the bottom and the bottom is at the top
6. stuff-b. things
7. your ankle-e. the part of your body between your foot and your leg
8. a skill-g. the ability to do something well, especially through practice
Exercise II. Write a number (1–6) to put these sentences in order.
2. The teacher encourages the children and gives them advice.
3. The voiceover tells us about the popularity of Parkour in the UK.
4. A boy is jumping next to a river and around a city landscape.
5. A boy shouts ‘Volcano’!
6. A boy jumps onto a branch of a tree.
1. Different people talk about what they like about Parkour.
Exercise III. Circle True or False for these sentences.
1. Parkour has been popular in the UK for a long time. True, False
2. The teacher encourages the children to help each other. True, False
3. Alex says you can learn a lot from Parkour. True, False
4. Arthur has mixed emotions when he’s doing Parkour. True, False
5. Arthur says he likes pushing people when he does Parkour. True, False
6. Kelda feels the same about Parkour as she does about her other hobbies. True, False
7. Kelda says she is better at Parkour than people think. True, False
8. Kelda liked hanging upside down from a building. True, False
Exercise IV. In 150-200 words or more, prepare your personal statement on the topic «Generation Parkour».
Here are some questions you can use to plan or develop an essay:
1. What does “Generation Parkour” mean?
2. Where did parkour originate?
3. How has parkour changed over time?
4. Why is parkour associated with younger generations?
5. How does parkour reflect modern youth culture?
6. What values or attitudes are connected to parkour?
7. What mental skills are needed for parkour?
8. How does overcoming obstacles in parkour relate to real life?
9. What can young people learn from parkour?
10. What dangers are associated with parkour?
“Generation Parkour” shows how young people overcome problems with both body and mind. Parkour started in France, and the word means “the way through.” Today many young people around the world enjoy this activity. Parkour changed from simple exercise into a popular sport and hobby. It is connected with young people because it is exciting, creative, and gives freedom. It also shows modern youth culture through confidence, courage, and self-expression. People need focus, balance, patience, and quick thinking to do parkour. In parkour, people jump over obstacles, and this is similar to real life because we also face difficulties and try to overcome them. Young people can learn confidence, teamwork, and never giving up. However, parkour can be dangerous because people can fall and get hurt if they are not careful or trained well.
Месяц: Май 2026
Կիլիկիան Հայաստան
Սովորի՛ր հետևյալ թեմաները՝ Կիլիկիան Հայաստան
Հայոց պատմություն 10-րդ դասարան, Բաժին 2, Գլուխ III. ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՝ էջ 183-197
- Աշխարհագրական ինչպիսի՞ դիրք ունի Կիլիկիան
Այն Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի (Սև) լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված է երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա: Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ - Ինչպե՞ս հայերը սկսեցին հայտնվել Կիլիկիայում և ստեղծել իրենց իշխանությունները
Հայերը Կիլիկիա տեղափոխվեցին սելջուկների արշավանքների պատճառով և այնտեղ ստեղծեցին իրենց իշխանությունները։ Ռուբինյանները և խաչակիրները համագործակցում էին․ հայերը օգնում էին խաչակիրներին, իսկ նրանք աջակցում էին հայկական պետությանը։ Լևոն II-ից առաջ Կիլիկիայի իշխանները ամրացրին պետությունը, կառուցեցին բերդեր և ընդարձակեցին տարածքները։ Հատկապես հայտնի էին Թորոս II-ը և Մլեհը։ Լևոն II-ը 1198 թ․ թագադրվեց և Կիլիկիան դարձավ հայկական թագավորություն։ Հեթումյան արքաների օրոք զարգացան առևտուրը, մշակույթը և արտաքին կապերը, իսկ Կիլիկիան հզորացավ։ Կիլիկիայի կործանման պատճառներն էին պատերազմները, ներքին պայքարները և մամլուքների հարձակումները։ 1375 թ․ Կիլիկիայի թագավորությունը անկում ապրեց։ - Ներկայացրե՛ք խաչակիրների և Ռուբինյանների փոխհարաբերությունները
Ռուբինյանները և խաչակիրները հիմնականում բարեկամական հարաբերություններ ունեին։ Հայերը օգնում էին խաչակիրներին անցնել Կիլիկիայով, տալիս էին սնունդ և զորք, իսկ խաչակիրները աջակցում էին Ռուբինյան իշխաններին պայքարում թշնամիների դեմ։ Այս համագործակցության շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը ավելի հզորացավ և կապեր հաստատեց եվրոպական երկրների հետ։ - Համառոտ ներկայացրե՛ք Լևոն II-ին նախորդած Կիլիկիան իշախանների ամենակարևոր ձեռքբերումները
Լևոն II-ից առաջ Կիլիկիայի իշխանները կարողացան ստեղծել և ամրացնել հայկական պետությունը։ Նրանք կառուցեցին բերդեր, պաշտպանեցին Կիլիկիան թշնամիներից և ընդարձակեցին տարածքները։ Թորոս II-ը վերականգնեց հայկական իշխանությունը, իսկ Մլեհը և Ռուբեն III-ը ավելի հզորացրին պետությունը և զարգացրին արտաքին կապերը։ - Ինչպե՞ս Լևոնը թագադրվեց Կիլիկիայում
Լևոնը երկար բանակցություններից հետո եվրոպական պետությունների և Հռոմի պապի աջակցությամբ թագադրվեց Կիլիկիայում։ 1198 թվականի հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում նա օծվեց և հռչակվեց հայոց թագավոր։ Այդպես Կիլիկիայի հայկական իշխանությունը դարձավ թագավորություն։ - Ներկայացրե՛ք Հեթումյան արքանների ամենակարևոր ձեռքբերումները
Հեթումյան արքաների օրոք Կիլիկիան շատ զարգացավ։ Նրանք ամրացրին բանակը և բերդերը, զարգացրին առևտուրը եվրոպական երկրների հետ և ստեղծեցին դաշինքներ մոնղոլների ու խաչակիրների հետ։ Հեթում Ա-ն ուժեղացրեց պետությունը և բարձրացրեց Կիլիկիայի հեղինակությունը։ Այդ ժամանակ զարգացան նաև մշակույթն ու կրթությունը։ - Որո՞նք էին Կիլիկիան Հայաստանի կործանման պատճառները և հետևանքները
Կիլիկիայի Հայաստանի կործանման հիմնական պատճառներն էին՝ մշտական պատերազմները, ներքին գահակալական պայքարները, տնտեսական թուլացումը և մամլուքների հարձակումները։ Եվրոպական երկրները նույնպես բավարար օգնություն չցուցաբերեցին։ 1375 թվականին Սիս մայրաքաղաքի գրավումով Կիլիկիայի հայկական թագավորությունը անկում ապրեց։ Հայերը կորցրին անկախ պետականությունը, սակայն պահպանեցին իրենց մշակույթն ու ազգային ինքնությունը։

«Ամեն ամիս գրքի հետ» նախագծի տարվա ամփոփում
- Ինչո՞վ էր կարևոր «Ամեն ամիս գրքի հետ» նախագիծը քեզ համար։
Այն ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես միշտ կարդացածս գրքերը չէի կարողանում որևէ մեկի հետ քննարկել, և նախագծի միջոցով կարողացա քննարկել, վերլուծել գրքեր և, ինչու չէ, նաև խորհուրդ տալ։ - Ի՞նչ փոխեց այս նախագիծը քո ընթերցանության սովորույթներում։
Այս նախագիծը փոխեց իմ ընթերցանության սովորույթները․ սկսեցի տարբերել լավ և վատ գրականությունը՝ ընկերներիս և ուսուցչիս օգնությամբ։ - Նախագծից հետո ավելի՞ հաճախ սկսեցիր գիրք կարդալ։
Ոչ, ես մինչ նախագիծը հաճախ էի գիրք կարդում, բայց նախագիծը օգնեց ավելի արագ կարդալ։ - Ի՞նչ նոր հեղինակներ կամ ժանրեր բացահայտեցիր նախագծի շնորհիվ։
Նախագծի շնորհիվ, իհարկե, բացահայտեցի նոր գրողներ և ժանրեր, որոնք ինձ ավելի հետաքրքրեցին, և սկսեցի նախագծին ավելի խանդավառությամբ մասնակցել։ - Ինչո՞ւ է կարևոր, որ սովորողները գրքեր ներկայացնեն նաև միմյանց։
Այն օգնում է ավելի լավ հասկանալ գիրքը՝ իր խորությամբ և իմաստով․ մենք քննարկում և վերլուծում էինք այն։ - Քո կարծիքով ինչպե՞ս է ընթերցանությունը զարգացնում մտածողությունը։
Իմ կարծիքով, ընթերցանությունը զարգացնում է մտածողությունը, որովհետև երբ մենք կարդում ենք, ծանոթանում ենք նոր գաղափարների հետ, և դա օգնում է փոխել մեր պատկերացումները, կարծիքներն ու տեսակետները։ - Ի՞նչ տվեց քեզ գրքերի քննարկումը դասարանում։
Ավելի լավ հասկանալ գրքի իմաստը, խորությունը, գաղափարական բովանդակությունը և կերպարների հոգեբանական առանձնահատկությունները։ - Նախագիծը օգնե՞ց ավելի ազատ արտահայտել կարծիքդ։
Այո, նախագիծը օգնեց ավելի ազատ արտահայտել կարծիքս, որովհետև քննարկումների ընթացքում կարողանում էի կիսվել իմ մտքերով և լսել ուրիշների տեսակետները։ - Ի՞նչ սովորեցիր ուրիշների ներկայացումներից։
Ուրիշների ներկայացումներից սովորեցի տարբեր տեսանկյուններից նայել գրքերին, ավելի խորությամբ հասկանալ դրանց գաղափարները և ուշադրություն դարձնել մանրուքներին։ - Ո՞րն էր նախագծի ամենաարժեքավոր մասը։
Նախագծի ամենաարժեքավոր մասը գրքերի քննարկումներն ու վերլուծություններն էին, որովհետև դրանք օգնում էին ավելի լավ հասկանալ ստեղծագործությունները և ազատ արտահայտել կարծիքը։ - Քո կարծիքով այսպիսի նախագիծը ինչո՞վ է տարբերվում սովորական դասից։
Այսպիսի նախագիծը տարբերվում է սովորական դասից նրանով, որ այստեղ ավելի շատ ինքնուրույն ենք մտածում, քննարկում և վերլուծում, ոչ թե միայն լսում։ - Արդյո՞ք գրքերի միջոցով ավելի լավ սկսեցիր հասկանալ մարդկանց ու զգացմունքները։
Այո, գրքերի միջոցով ավելի լավ սկսեցի հասկանալ մարդկանց և նրանց զգացմունքները, քանի որ կերպարների ապրումները օգնում էին ավելի խորությամբ պատկերացնել տարբեր իրավիճակներ։ - Ինչո՞ւ է կարևոր, որ դպրոցում լինեն ընթերցանության նախագծեր։
Դպրոցում ընթերցանության նախագծերը կարևոր են, որովհետև դրանք օգնում են աշակերտներին ոչ միայն կարդալ, այլ նաև հասկանալ և վերլուծել գրքերը։ Այդպիսի նախագծերի ընթացքում սովորողները սովորում են արտահայտել իրենց կարծիքը, լսել ուրիշներին և քննարկումների միջոցով ավելի խորությամբ ընկալել ստեղծագործությունների գաղափարները։ Բացի այդ, դրանք զարգացնում են մտածողությունը, բառապաշարը և հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ։ - Եթե դու կազմակերպեիր նախագիծը հաջորդ տարի, ի՞նչ կավելացնեիր։
Եթե ես կազմակերպեի նախագիծը հաջորդ տարի, կավելացնեի նաև գրքերի և ֆիլմերի համեմատություններ՝ պարզելու համար, թե ինչ կա գրքում, բայց չկա ֆիլմում, կամ հակառակը։ - Ի՞նչ խորհուրդ կտայիր այն սովորողին, ով չի սիրում կարդալ։
Նման սովորողին կարելի է խորհուրդ տալ սկսել ոչ մեծ ու հեշտ ընթերցվող գրքերից կամ պատմություններից, որպեսզի կարդալը չթվա ծանր ու ձանձրալի։ Բայց ընթերցանությունը չպետք է լինի պարտադրանքով, ընթերցողը պետք է հաճույք ստանա դրանից։ Դրա համար պետք է ընտրել իրեն հետաքրքրող ժանրեր։ - Այս նախագիծը կարո՞ղ է փոխել մարդու աշխարհայացքը․ ինչպե՞ս։
Այո, այս նախագիծը կարող է փոխել մարդու աշխարհայացքը։ Երբ մարդը կարդում է տարբեր գրքեր, քննարկում և վերլուծում դրանք, նա ծանոթանում է տարբեր մարդկանց մտածելակերպերին։ - Ինչպե՞ս է գիրքը օգնում ինքնաճանաչման մեջ։
Գիրքը օգնում է ինքնաճանաչման մեջ, որովհետև ընթերցելիս մարդը հանդիպում է տարբեր կերպարների, իրավիճակների ու զգացմունքների, որոնք ստիպում են նրան մտածել իր սեփական վերաբերմունքի ու վարքի մասին։ - Նախագիծը նպաստե՞ց դասարանի համագործակցությանը և քննարկումներին։
Այո, նախագիծը նպաստեց դասարանի համագործակցությանը և քննարկումներին։ Մենք ավելի հաճախ սկսեցինք աշխատել միասին, կիսվել կարծիքներով և լսել միմյանց տեսակետները։ Քննարկումների ընթացքում սովորեցինք հարգել տարբեր կարծիքներ և միասին ավելի խորությամբ հասկանալ գրքերը։ - Ի՞նչ հմտություններ զարգացրեցիր տարվա ընթացքում (խոսք, վերլուծություն, լսելու մշակույթ, քննադատական մտածողություն և այլն)։
Տարվա ընթացքում զարգացրեցի մի քանի կարևոր հմտություններ, վերլուծել գրքերի գաղափարներն ու կերպարները, լսել ուրիշների տեսակետները և հարգել դրանք։ Բացի այդ, զարգացավ նաև քննադատական մտածողությունս՝ կարողանալ գնահատել կարդացածը ավելի խորությամբ։ - Եթե մեկ նախադասությամբ ասեիր նախագծի կարևորությունը, ի՞նչ կասեիր։
Այս նախագիծը կարևոր է, որովհետև այն զարգացնում է ընթերցանությունը, վերլուծությունը։ - Եթե ոչ մի գիրք չես կարդացել, ո՞րն է եղել պատճառը։
Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի
Ցունամին բնական աղետ է, որը իրենից ներկայացնում է հսկայական ալիքների շարք։ Այն առաջանում է հիմնականում ծովի կամ օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից։ Երբ ծովի հատակը հանկարծ շարժվում է, ջրի մեծ զանգվածը նույնպես շարժվում է և առաջացնում է հզոր ալիքներ։ Բաց ծովում այդ ալիքները հաճախ փոքր են երևում, բայց ափին մոտենալիս բարձրանում են և դառնում շատ վտանգավոր։ Ցունամին կարող է մեծ վնաս հասցնել ափամերձ տարածքներին։ Այն քանդում է տներ, ճանապարհներ, նավահանգիստներ և կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ։ Երբեմն մինչև ցունամիի հասնելը ծովի ջուրը հանկարծ նահանջում է ափից, ինչը վտանգի կարևոր նշան է։ Ցունամիի ժամանակ մարդիկ պետք է արագ հեռանան ափից և բարձր տեղեր բարձրանան։ Պետք է նաև հետևել փրկարարների և մասնագետների ցուցումներին։ Ցունամին համարվում է սիներգետիկ գործընթաց, որովհետև այստեղ մի քանի բնական երևույթներ կապված են միմյանց հետ։ Երկրաշարժը առաջացնում է ջրի շարժում, ջրի շարժումը՝ հսկայական ալիքներ, իսկ ալիքները՝ ավերածություններ։ Այսինքն՝ մի երևույթը ուժեղացնում է մյուսը, և արդյունքում առաջանում է մեծ բնական աղետ։
Destination B2: Unit 8

- denied
- refused
- accepts
- has agreed
- headline
- heading
- feature
- article
- press
- media
- newsflash
- bulletin

- program
- tabloid
- columnist
- game
- an announcer
- broadcast

- turn
- fill
- put
- giving
- made
- look
- stands

- came out
- made up that story
- comes on
- go into
- flicked through the magazine
- bring that up
- see through

- D
- C
- B
- D
- D
- A
- A
- C
- B
- D

- as
- with
- in
- in
- to
- with

- to
- that
- about
- from
- to
- not
- about
- by
- to
- to

- unannounced
- communication
- editorial
- humour
- unwritten
- secondary
- journalism
- information

- discussion
- politicians
- journalists
- ridiculous
- disbelief
- powerful
- unconvincing
- believable
- communicatiors
- uninformed
- humorous
«Երջանկություն․ անձնական և հասարակական ընկալումներ»
Նպատակ՝
- Ձևավորել երջանկության մասին գիտակցված պատկերացումներ։ Զարգացնել համագործակցային և հետազոտական հմտությունները։ Սովորեցնել սեփական կարծիքը հիմնավորված ներկայացնելու կարողություն։ Արժևորել մարդու բարեկեցությունն ու հոգեկան առողջությունը
Խնդիր՝
Երջանկության գաղափարը դիտարկել հոգեբանական, սոցիալական, մշակութային և արժեքային տեսանկյուններից
Հարցեր՝
- Կարո՞ղ է մարդը երջանիկ լինել առանց նյութական ապահովվածության։
Մարդը կարող է երջանիկ լինել նաև առանց մեծ նյութական ապահովվածության։ Փողը և հարմար կյանքը կարևոր են, որովհետև օգնում են բավարարել մարդու կարիքները, բայց երջանկությունը միայն նյութական բաներից կախված չէ։ Շատ մարդիկ երջանկություն են գտնում ընտանիքի սիրո, ընկերների, առողջության, խաղաղ կյանքի և իրենց սիրած գործով զբաղվելու մեջ։ Իհարկե, աղքատությունն ու դժվարությունները կարող են խանգարել մարդուն իրեն լավ զգալ, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ կարող են ունենալ ուրախություն և ներքին հանգստություն։ Այսպիսով, իրական երջանկությունը ավելի շատ կապված է մարդու հոգեկան վիճակի և հարաբերությունների հետ, քան միայն ունեցվածքի։ - Ինչպիսի՞ հասարակությունն է նպաստում երջանկությանը։
Երջանկությանը նպաստում է այն հասարակությունը, որտեղ մարդիկ ապրում են խաղաղ, ապահով և փոխադարձ հարգանքով։ Այդպիսի հասարակությունում մարդիկ օգնում են միմյանց, ունեն կրթություն ստանալու, աշխատելու և իրենց կարծիքը ազատ արտահայտելու հնարավորություն։ Կարևոր է նաև արդարությունը, որովհետև երբ մարդիկ հավասար իրավունքներ ունեն և վստահում են միմյանց, նրանք իրենց ավելի հանգիստ ու երջանիկ են զգում։ Սիրալիր ու համախմբված հասարակությունում մարդը իրեն միայնակ չի զգում, իսկ դա մեծ ազդեցություն ունի երջանկության վրա։ - Արդյո՞ք սոցիալական ցանցերը մարդկանց դարձնում են ավելի երջանիկ։
Սոցիալական ցանցերը կարող են և՛ երջանկացնել, և՛ հակառակը՝ վատ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Մի կողմից, դրանք օգնում են մարդկանց շփվել, գտնել ընկերներ, կիսվել իրենց հետաքրքրություններով և արագ տեղեկություն ստանալ։ Շատ մարդիկ սոցիալական ցանցերի միջոցով կապ են պահում հեռու գտնվող հարազատների ու ընկերների հետ, ինչը ուրախություն է տալիս։ Մյուս կողմից, մարդիկ հաճախ համեմատում են իրենց կյանքը ուրիշների «կատարյալ» նկարների ու պատմությունների հետ և կարող են դժգոհ կամ տխուր զգալ։ Բացի այդ, սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը երբեմն մարդկանց հեռացնում է իրական շփումներից։ - Ի՞նչ կապ կա ազատության և երջանկության միջև։
Ազատությունն ու երջանկությունը շատ կապված են միմյանց հետ։ Երբ մարդը ազատ է մտածելու, ընտրելու և իր ցանկությամբ ապրելու մեջ, նա իրեն ավելի հանգիստ և երջանիկ է զգում։ Ազատ մարդը կարող է զբաղվել սիրած գործով, արտահայտել իր կարծիքը և որոշել իր կյանքի ուղին։ Սակայն ազատությունը նաև պատասխանատվություն է պահանջում։ Եթե մարդը չի կարողանում ճիշտ օգտագործել իր ազատությունը, դա կարող է խնդիրների բերել։ - Ինչպե՞ս են մշակույթն ու ավանդույթները ազդում երջանկության ընկալման վրա։
Մշակույթն ու ավանդույթները մեծ ազդեցություն ունեն այն բանի վրա, թե մարդիկ ինչ են համարում երջանկություն։ Տարբեր ժողովուրդներ տարբեր ձևերով են հասկանում երջանիկ կյանքը։ Օրինակ՝ մի հասարակությունում երջանկությունը կարող է կապված լինել ընտանիքի և միասնականության հետ, իսկ մեկ ուրիշում՝ անձնական հաջողության և ազատության։ Ավանդույթները մարդկանց սովորեցնում են արժեքներ, պահվածք և կյանքի ձև, որոնք ազդում են նրանց մտածելակերպի վրա։ Տոները, ընտանեկան սովորույթները և ազգային մշակույթը մարդկանց միավորում են, ստեղծում ջերմ հարաբերություններ և պատկանելիության զգացում, ինչը նույնպես նպաստում է երջանկությանը։
Առաջադրանք՝
- ներկայացնել երջանկության տարբեր ընկալումներ,
Երջանկությունը մարդիկ տարբեր կերպ են ընկալում, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելակերպը, արժեքներն ու ցանկությունները։ Ոմանց համար երջանկությունը ընտանիքի, սիրո և ընկերների հետ լինելն է։ Նրանք իրենց երջանիկ են զգում, երբ շրջապատված են հոգատար մարդկանցով։ Մյուսների համար երջանկությունը հաջողությունն է, լավ աշխատանքը և նպատակներին հասնելը։ Կան մարդիկ, ովքեր երջանկությունը տեսնում են խաղաղ ու հանգիստ կյանքի մեջ, երբ չունեն վախեր ու անհանգստություններ։ Որոշ մարդիկ երջանկություն են զգում ուրիշներին օգնելիս և բարի գործեր անելիս։ Մյուսները երջանիկ են լինում, երբ ազատ են, ճանապարհորդում են կամ նոր բաներ սովորում։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ իրական երջանկությունը մարդու ներքին խաղաղությունն ու հոգեկան բավարարվածությունն է։ - վերլուծել հասարակական երևույթների ազդեցությունը մարդու բարեկեցության վրա,
Հասարակական երևույթները մեծ ազդեցություն ունեն մարդու բարեկեցության և կյանքի որակի վրա։ Դրանք կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Օրինակ՝ կրթության զարգացումը մարդկանց տալիս է գիտելիքներ և աշխատանքի ավելի լավ հնարավորություններ, ինչը նպաստում է բարեկեցությանը։ Տնտեսության զարգացումը նույնպես կարևոր է, որովհետև այն ստեղծում է աշխատատեղեր և բարձրացնում մարդկանց կենսամակարդակը։ Մյուս կողմից, գործազրկությունը, աղքատությունը և պատերազմները վատ ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա։ Դրանք առաջացնում են անհանգստություն, վախ և սոցիալական խնդիրներ։ Սոցիալական անհավասարությունը նույնպես կարող է մարդկանց դժգոհ դարձնել, երբ նրանք զգում են, որ չունեն հավասար հնարավորություններ։ Ժամանակակից հասարակությունում մեծ ազդեցություն ունեն նաև սոցիալական ցանցերն ու տեխնոլոգիաները։ Դրանք հեշտացնում են մարդկանց շփումն ու տեղեկություն ստանալը, բայց երբեմն նաև կախվածություն և հոգեկան լարվածություն են առաջացնում։ - կատարել փոքր հետազոտություն,
- արտահայտել և հիմնավորել սեփական կարծիքը։
Աշխատանքի համար նախատեսված աղբյուրներ՝
Կարող եք օգտվել գրքի 74-77 էջերից
Աշխատանքը կատարելիս կարևորել սեփական տեսակետները
Լրացուցիչ առաջադրանք՝
Յուրաքանչյուրը գրում է
- ինչն է իրեն երջանկացնում,
- ինչպիսի հասարակությունում կցանկանար ապրել,
- ինչ կարող է անել ուրիշների երջանկության համար։
Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

1)

4)

4)

3)

3)

3)

2)

3)

1)

2)

4)

4)

1)

1)

1)

1)

4)

2)

3)
Գծապատկերներ

4)

3)

3)

2)

1)

2)

4)

2)

2)

3)
Գործողություններ ֆունկցիաների հետ

ա)[1,3]
բ)[1,3]
գ)[1,3]
դ)[1,3)

ա)(-∞;1) U (1; ∞), 1+x2 -1/(1-x)
բ)(-∞;1) U (1;∞), (1+x2)/(1-x)
գ)(-∞;1) U (1;∞), (1+x2)(1-x)
դ)(-∞;1) U (1; ∞), 1/(1 – x)(1 + x2)
ե)(-∞;1) U (1;∞), 1+1/(1-x)2
զ)(-∞;0) U (0; ∞), -1/x2
է)(-∞;0) U (0:1) U (1;∞), 1-1/x
ը)R, x4+2x2+2

ա)[0;1]
բ)[-0,5;0]
գ)[-1;1]

ա)[0;∞), x
բ)R, |x|
գ) [0;∞), 4√x
դ)R, x4
Տեխնածին աղետներ
Տեխնածին աղետները այնպիսի վտանգավոր դեպքեր են, որոնք առաջանում են մարդու գործունեության հետևանքով։ Դրանք կապված են գործարանների, տեխնիկայի կամ տարբեր սարքավորումների աշխատանքի հետ։ Երբ մարդիկ սխալներ են թույլ տալիս կամ տեխնիկան խափանվում է, կարող են տեղի ունենալ պայթյուններ, հրդեհներ կամ վտանգավոր նյութերի արտահոսք։ Օրինակ՝ գործարաններում կարող են պայթյուններ լինել, քիմիական նյութերը կարող են դուրս գալ և վնասել մարդկանց, իսկ ատոմակայաններում վթարները կարող են մեծ աղետների պատճառ դառնալ, ինչպես Չեռնոբիլի ատոմակայանի աղետ դեպքը։ Տեխնածին աղետները շատ վտանգավոր են, որովհետև կարող են վնասել մարդկանց առողջությունը, առաջացնել հիվանդություններ, նույնիսկ մահվան պատճառ դառնալ և վնասել շրջակա միջավայրը։ Դրանք կանխելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները, ճիշտ օգտագործել տեխնիկան և ուշադիր վերահսկել վտանգավոր աշխատանքները։